Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի ամանորյա շնորհավորական ուղերձը 12/30/2015   13:30  |  ԼՐԱՀՈՍ

 
ՀՀ  ԶՈւ  գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել:
 
Ուղերձում մասնավորապես ասվում է.
 
Հարգելի գեներալներ, սպաներ, 
ենթասպաներ, զինվորներ, 
Հայոց բանակի քաղաքացիական հատուկ ծառայողներ և բանվոր-ծառայողներ
 
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
 
2015 թվականը, ինչ խոսք, լարված տարի էր մեր բանակի` հատկապես մարտական հերթապահություն կատարող ստորաբաժանումների համար: Նկատի ունեմ հայ-ադրբեջանական պետական սահմանում և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում թշնամու կողմից իրականացված նենգ ու ստոր գործողությունները: Բայց նշենք նաև, որ այդ լարվածությունը մեր մարտիկներին միաժամանակ փորձառություն բերեց և, ընդհանուր առմամբ, նրանք ավելի ուժեղ ու համարձակ դարձան:
 
Կարևոր էր, որ անցնող տարում ևս կարողացանք սաստել հակառակորդին և խաղաղություն պարտադրել նրան: Դա, իհարկե, արվեց բոլորիս կողմից ներդրված ջանքերի, մեր ուժի, քրտնաջան աշխատանքի, ցավոք, նաև զոհերի գնով:
 
1994թ. հաստատված հրադադարից հետո, առաջին անգամ, հակառակորդը կիրառեց տանկեր և հրթիռահրետանային կայանք` հարվածներ հասցնելով ոչ միայն առաջնագծում տեղակայված դիրքապահ ուժերին, այլև նրանց թիկունքում գտնվող ստորաբաժանումներին և խաղաղ բնակավայրերին: Ամենացավալին, իհարկե, մարդկային կորուստներն էին:
 
Նորից խորապես վշտակցելով բոլոր զոհվածների հարազատներին՝ առաջին հերթին նրանց Ամանորն եմ շնորհավորում և ցանկանում համբերություն ու տոկունություն:
Խոսելով թշնամական գործողությունների ու դրանց հետևանքների մասին, ուզում եմ զինված ուժերի անձնակազմին ուղղված իմ այս ամանորյա ուղերձում շնորհակալություն հայտնել և տոնի կապակցությամբ առանձնակի շնորհավորել առաջնագծում ծառայող, երկրի անդորրը պահպանող զինծառայողներին: Նրանք ողջ տարվա ընթացքում գիշերուզօր հսկել ու անառիկ են պահել ՀՀ և ԼՂՀ սահմանները, կանխել են թշնամու կողմից կատարվող յուրաքանչյուր սադրանք, իրականացրել են պատժիչ գործողություն-ներ: Ուզում եմ հատուկ նշել, որ մեր պատասխան քայլերը ոչ թե պարզապես համարժեք գործողություններ են եղել, այլ ամեն անգամ թշնամուն հասցվել է ավելի մեծ վնաս թե մարդկային, թե նյութական առումով: Մեր կողմից, նման բոլոր դեպքերում, պատժիչ գործողությունները շարունակվելու են:
 
2015թ. զինված ուժերում հայտարարված էր մարտական կարողությունների զարգացման տարի: Մենք մարդկային և ֆինանսական մեծ ռեսուրսներ չունենք քանակով և նյութական միջոցներով գերազանցող հակառակորդին հաղթելու համար: Ուրեմն, պետք է շեշտը դնենք մարտունակության բարձրացման, փոքր ուժերով մեծ խնդիրների կատարման վրա: Պատմությունից գիտենք, որ շատ դեպքերում քանակն այնքան էլ մեծ նշանակություն չի ունենում: Բազմաթիվ են փաստերը, երբ փոքրաթիվ բանակները հաղթել են շատ անգամ ավելի մեծ բանակներին: Դրա փայլուն օրինակը նաև մենք ցույց տվեցինք Արցախյան ազատամարտում:
 
Որոշակի քանակ ունեցող բանակի ուժը կարող է ավել կամ պակաս լինել` կախված նրա մարտական կարողություններից: Հաղթում է այն բանակը, որն ավելի լավ է պատրաստված, որտեղ բարձր է զինվորական կարգապահությունն ու մարտական ոգին, որի սպաներն ու զինվորները հմտորեն տիրապետում են ռազմական տեխնիկային, կարողանում են ռազմարվեստի մեջ նոր, արդյունավետ ձևեր ու մեթոդներ կիրառել, բարդ իրադրություններում, առանց խուճապի ճիշտ որոշումներ կայացնել:
 
Ամփոփելով տարին, վստահաբար կարող ենք ասել, որ Հայոց բանակում մարտական կարողությունների վերը նշված բոլոր ոլորտներում տեսանելի հաջողություններ կան:
 
Արձանագրենք նաև, որ 2015 թվականին հետևողական աշխատանքներ են կատարվել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, զորամասերում բարոյա¬հոգեբանական առողջ մթնոլորտի ստեղծման, փողոցային բարքերի վերացման, բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդման ուղղությամբ: 
Մարտական պատրաստության պլանով նախատեսված միջոցառումներից 2015-ն առանձնացավ «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությամբ: Առաջին անգամ նման ծավալով անցկացվեց մի զորավարժություն, որն իր մեջ ընդգրկում էր պետության գրեթե բոլոր կառույցների ներդաշնակ համաչափ աշխատանքը պատերազմականին մոտ իրավիճակում:
 
2015 թվականին Հայաստանի տարածքում, նույնպես առաջին անգամ, անցկացվեց ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ ստորաբաժանումների «Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժությունը: Ոչ միայն 2015-ին, այլև նախորդ տարիներին ՀՀ զինված ուժերը մեծ փորձ ու հեղինակություն ձեռք բերեցին միջազգային խաղաղապահպանության բնագավառում: Դա է հիմք հանդիսացել, որ Հայաստանի խաղաղապահ բրիգադը մեծ վստահության է արժանանում ՄԱԿ-ի համապատասխան ոլորտը համակարգողների կողմից: Նրանք դիմել են մեզ խաղաղապահ գործողություններում պահանջվող մասնագիտացված ստորաբաժանումներ պատրաստելու և տրամադրելու խնդրանքով: Հարկ է նշել, որ այդպիսի վստահության շատ քիչ երկրներ են արժանացել: Այսինքն, մենք ոչ միայն այստեղ` մեր տարածաշրջանում ենք խաղաղություն ապահովում` այն պարտադրելով պատերազմելու լուրջ նպատակներ ունեցող թշնամի երկրին, այլև խաղաղություն ենք «արտահանում» աշխարհի մասշտաբով:
 
Ինչպես վերը նշված, այնպես էլ զինված ուժերում 2015թ. անցկացված ռազմավարական միջոցառումների, տարաբնույթ զորավարժությունների արդյունքները մեկ անգամ ևս հավաստում են, որ մեր բանակն ունի մարտունակության բարձր աստիճան: Մենք տեսնում ենք, որ տարեցտարի հզորանում է մեր զինված ուժերը, ամրապնդվում է երկրի, մեր ժողովրդի պաշտպանվածությունը:
 
Մեր բանակի մարտական պատրաստության մակարդակը, այո, բարձր է, սակայն վաղն այն կարող է մեզ չբավարարել, եթե այսօր հանգստանանք ունեցածով, չշարունակենք առաջ գնալ: 2016թ. հայտարարվել է «Հրամանատարական պատրաստության տարի»: ՀՀ զինված ուժերի ողջ հրամանատարական կազմին, այդ թվում կրտսեր հրամանատարությանը, կոչ եմ անում տարվա կարգախոսը դարձնել ծառայության գլխավոր ուղեցույց, շարունակել խորացնել ռազմական գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները, քրտնաջան աշխատանք տանել ողջ անձնակազմի մարտական պատրաստվածությունը բարձրացնելու համար, որպեսզի ուղիղ մեկ տարի հետո, երբ նորից Ամանորը գա, երբ նորից շնորհավորական խոսքեր ասենք իրար, կարողանանք հպարտորեն խոսել նաև տարվա ընթացքում ձեռք բերած նոր հաջողությունների մասին:
 
Սիրելի զինակիցներ, մեր ժողովուրդը առանձնահատուկ հոգատարություն է դրսևորում բանակի նկատմամբ: Ամանորյա խնջույքների ժամանակ բոլոր հայ ընտանիքներում պարտադիր մեծ ջերմությամբ ու հպարտությամբ կենաց է ասվում հայ զինվորի համար: Դա մեզ ոգևորում, ուժ ու եռանդ է տալիս: Ժողովուրդը, իրավամբ, Հայոց բանակը անպարտելի է համարում և, ընդհանրապես, մեծ հավատ ունի նրա նկատմամբ: Այդպես էլ պետք է լինի:  Ոչ մեկը չպետք է կասկածի, որ եթե պատերազմ լինի, ինչը մենք չենք ցանկանում, ապա հաղթանակն անպայման մերն է լինելու:
 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
 
Մեր բանակի բոլոր զինծառայողներին, քաղաքացիական անձանց ցանկանում եմ առողջություն, բարի, անփորձանք ծառայություն: Թող նոր տարվա յուրաքանչյուր օրն ուրախություն և երջանկություն բերի Ձեր ընտանիքներին:
 
Թող խաղաղություն լինի Հայոց աշխարհում:   
 
 
 

Հարակից հրապարակումներ`

13:26 30/12/2015  |  ԼՐԱՀՈՍԱմեն ինչ կարվի առաջնագծում զինծառայողների անվտանգության ապահովմանը զուգընթաց՝ պաշտպանված Հայրենիք ունենալու համար. Սեյրան Օհանյան
13:16 30/12/2015  |  ԼՐԱՀՈՍՇնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
13:09 30/12/2015  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ամանորյա ուղերձը
14:23 29/12/2015  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ
09:39 29/12/2015  |  Մամուլ«Հրե բանան»՝ հրե գներով «Երևան սիթի» սուպերմարկետներում. «Հայկական Ժամանակ»
17:52 28/12/2015  |  ԼՐԱՀՈՍԱմանորյա անակնկալ՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում բուժվող երեխաների համար
16:33 28/12/2015  |  ԱռողջությունՏոներին սննդային թունավորումներից խուսափելու համար ի՞նչ է հարկավոր անել
14:38 28/12/2015  |  ԼՐԱՀՈՍԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հյուրընկալել էր խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին
12:31 28/12/2015  |  ԼՐԱՀՈՍԱռաջնագծում՝ զինվորի կողքին
16:14 26/12/2015  |  ԱնցուդարձԻ՞նչպես դիմավորել 2016 թվականը, ի՞նչ հագնել և ի՞նչ պատրաստել

Արխիվ

[]