Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ)
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի

Վարչապետը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ 12/29/2015   14:23  |  ԼՐԱՀՈՍ

 
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տոնական ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
 
Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը մշտապես լուսաբանելու, ինչպես նաև ակտիվ համագործակցության համար ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչների Հովիկ Աբրահամյանը պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշանվերով` անվանական ժամացույցով և խրախուսել ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
Շնորհավորելով ներկաներին ամանորյա տոների առթիվ՝ կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է.  
 
«Հարգելի լրագրողներ, գործընկերներ,
Յուրաքանչյուր Ամանոր ես՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, հանդիպում եմ մեր հանրության տարբեր ներկայացուցիչների հետ՝ միասին քննարկելու անցնող տարվա ձեռքբերումներն ու բացթողումները, ծրագրելու եկող տարվա անելիքները։ 
 
Անկեղծորեն պիտի ասեմ, որ ինձ համար ամենասպասված հանդիպումներից մեկը  լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ ձեզ հետ հանդիպումն է։ Վստահ եմ, որ անկաշկանդ մթնոլորտում այս հանդիպումները հրաշալի հնարավորություն են՝ միմյանց հետ անկեղծ խոսակցության, որը վստահաբար և ինձ համար է կարևոր, և, հույս ունեմ, նաև ձեզ համար։  
 
Այսօր՝ տեղեկատվական բազմազան հոսքերի մեր ժամանակներում, ավելի քան պահանջված են այն լրատվամիջոցները, որոնց պրոֆեսիոնալիզմից, անաչառությունից և նաև քաղաքացիական խիզախությունից է կախված, թե ինչպես են հանրությանը ներկայացվում այս կամ այն փաստը, իրադարձությունը։ Միշտ չէ, որ ես համաձայն եմ եղել ու համաձայն եմ այս կամ այն լրատվամիջոցի որոշ հրապարակումների հետ, որոնք չեն եղել անաչառ և փաստարկված։ Այո, երբեմն նաև դառնություն եմ ապրել, երբ հանդիպել եմ հստակ ուղղորդված և որևէ փաստից զուրկ հրապարակումների և ոչ միայն ինձ առնչվող։ Անգամ իմ ամենաարմատական  ընդդիմախոսի հասցեին սուբյեկտիվ և ուղղորդված հրապարակումը, վստահեցնում եմ ձեզ, երբևէ ինձ չի ուրախացրել։ Նման հրապարակումները, ցավոք, ստվեր են գցում մեր մամուլի վրա, որը ես համարում եմ անկախության մեր ամենամեծ նվաճումներից մեկը։ 
 
Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,
 
Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել։ Վստահ կարող եմ ասել, որ արդար, փաստարկված, անաչառ քննադատությունն անչափ անհրաժեշտ է ցանկացած իշխանության՝ միշտ զգոն լինելու և հանրության զարկերակն զգալու համար։ 
 
Ես ինքս մշտապես հետևություն եմ արել օբյեկտիվ քննադատությունից։ Քաղաքական գործչի ուժը նաև նրանում է, որ կարողանա ճիշտ և սթափ հետևություններ անել սրտացավ, գրագետ քննադատությունից, որից քաղաքական գործիչը դառնում է շատ ավելի ուժեղ։ Հայտնի խոսք կա՝ երկիրը վերահսկողն օրենքներն են։ Օրենքների կատարման  վերահսկողը քաղաքական գործիչներն են։ Քաղաքական գործիչներին վերահսկողը հանրությունն ու հասարակական կարծիքն է։ Իսկ հասարակական կարծիք ձևավորում է միայն անաչառ և պրոֆեսիոնալ մամուլը։ Ահա որքան կարևոր է ձեր առաքելությունը։ Պրոֆեսիոնալ և սեփական աշխատանքին պատասխանատվությամբ վերաբերվող մամուլը, իրապես, հզոր ուժ է։ Ուժ, որը նաև կարող է անմեղին դարձնել մեղավոր, իսկ մեղավորին՝ անմեղ։ 
 
Սիրելի լրագրողներ,
 
Վստահեցնում եմ, որ ձեր մատնանշած որևէ խնդիր երբեք չի վրիպել իմ ուշադրությունից։ Իմ աշխատանքային օրն սկսվում է ձեր հրապարակումներին  ծանոթանալով։ Ու շնորհակալ եմ, որ ձեր բազմաթիվ հրապարակումներ, հաղորդումներ, որոնք վեր են հանել իրապես խորքային մի շարք պրոբլեմներ, օգնել են ինձ՝ որպես վարչապետի դրանց օպերատիվ լուծում տալու։ Հույս ունեմ, որ մեր համատեղ աշխատանքը մենք շարունակելու ենք միմյանց օգնելով, շարունակելու ենք միմյանց լսելով և վստահելով, քննադատելով, բայց ոչ երբեք չարախնդալով, վեր հանելով իրական պրոբլեմը, բայց ոչ երբեք մտացածին, չփաստարկված լուրը դարձնելով օրվա սենսացիա։ 
 
Մեր երկիրը թե՛ ներքին, և թե՛ արտաքին բազմաթիվ զգայուն խնդիրներ ունի։ Եվ այսօր, առավել քան երբևէ, ամեն մեկս մեր տեղում պետք է կրկնապատկված պատասխանատվությամբ վերաբերվենք մեր կատարած աշխատանքին։ Յուրաքանչյուր անզգույշ ասված ու գրված խոսք կարող է անդառնալի վնաս հասցնել։ Մտածենք այդ մասին։ Մտածենք, որովհետև ես հավատում եմ, որ դուք բոլորդ սիրում եք մեր երկիրը, և մեր բոլորի նպատակը մեկն է՝ արդար, բարեկեցիկ ու քաղաքակիրթ աշխարհում մրցունակ երկիր ունենալը։ 
 
Շնորհավորում եմ ձեր բոլորի Նոր տարին ու Սուրբ Ծնունդը: Անկեղծորեն հավատում եմ, որ միասին մենք հասնելու ենք մեր նպատակների իրականացմանը»:
 
 
 

Արխիվ

[]