ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պոլիկլինիկաներում տոնական օրերին կսահմանվի հերթապահություն՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ը 12/29/2015 19:22 | ԼՐԱՀՈՍ
Տոնական ոչ աշխատանքային օրերին համապատասխան ոլորտների և ծառայությունների աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցությանը մասնակից քաղաքապետի տեղակալներին, վարչական շրջանների ղեկավարներին, աշխատակազմի ղեկավարին և որոշակի ոլորտներ համակարգող խորհրդականներին քաղաքապետը հանձնարարել է վերոնշյալ օրերին, ըստ ոլորտների, սահմանել հերթապահություն և վերահսկել համապատասխան ծառայությունների աշխատանքը:
Մասնավորապես, առողջապահական ծառայությունների հետ կապված, քաղաքապետը հանձնարարել է ոչ աշխատանքային բոլոր օրերին աշխատել ուժեղացված ռեժիմով և արագորեն արձագանքել ահազանգերին: Զեկուցվել է, որ, շտապօգնության շուրջօրյա ուժեղացված ծառայությունից բացի, պոլիկլինիկաներում ևս բոլոր այդ օրերին կսահմանվի հերթապահություն՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն աշխատանքային գրաֆիկով:
Հաշվի առնելով տոնական օրերին քաղաքացիների ակտիվ տեղաշարժը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել տրանսպորտի աշխատանքի պատշաճ կազմակերպումն ու ապահովումը: Հանձնարարվել է խստորեն վերահսկել նաև բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Կենսաապահովման ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը համակարգող պատասխանատուներին հանձնարարել է սահմանել շուրջօրյա հերթապահություն և, սերտորեն համագործակցելով «Երևան Ջուր», «Երևան Գազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների պատասխանատուների հետ, հնարավոր վթարների մասին ահազանգերի դեպքում, արագորեն արձագանքել և կարգավորել առաջացած խնդիրը: Բացի այդ, հանձնարարվել է ապահովել նաև մայրաքաղաքի արտաքին լուսավորության անխափան աշխատանքը:
Պատասխանատուներին հանձնարարվել է հատուկ հսկողություն սահմանել և խստորեն վերահսկել տոնական օրերին կազմակերպվող աղբահանության աշխատանքները և քաղաքացիների հնարավոր ահազանգերի դեպքում արագորեն արձագանքել: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև պատրաստ լինել հնարավոր տեղումների դեպքում արագորեն կազմակերպելու մաքրման աշխատանքները: Զեկուցվել է, որ արդեն իսկ հրահանգված է կազմ ու պատրաստ վիճակում պահել համապատասխան բոլոր մեքենասարքավորումները: Քաղաքապետը հանձնարարել է, գլխավոր և երկրորդական փողոցների մաքրմանը զուգահեռ, կազմակերպել նաև բակային տարածքների մաքրման աշխատանքները:
Խորհրդակցության շրջանակում հանձնարարվել է նաև վերահսկել ինչպես համաքաղաքային, այնպես էլ վարչական շրջաններում նախատեսված տոնական միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու անցկացումը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ