Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Փաստաբան Գեղամ Հակոբյանն ամփոփում է անցնող տարին. դրական արդյունքներն այս տարի ավելի շատ ստացվել են նախաքննական մարմնից 12/29/2015   13:53  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
2015 թվականը «Հակոբյան և Գործընկերներ» փաստաբանական գրասենյակի համար հաջողված տարի է, արդյունքներն էլ բավականին բարձր են: 
 
Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց փաստաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան Գեղամ Հակոբյանը՝ հավելելով, որ գրեթե բոլոր գործերով իրենք հասել են իրենց առջև դրված դատավարական նպատակին: Դրա մասին են խոսում արդյունքները՝ «տարվա ընթացքում շուրջ քսան գործով հասել ենք արդարացման հիմքով քրեական հետապնդման դադարեցման՝ նախաքննական մարմնի կողմից և դատարանում՝ արդարացման դատավճիռների կայացմամբ»:
 
Դա բացառիկ ցուցանիշ կարելի է համարել, որն ըստ Գեղամ Հակոբյանի, խոսում է նաև համապատասխան մարմինների աշխատանքում արձանագրված դրական միտումների մասին: «Շնորհակալ եմ այն մարմիններին, որոնք օբյեկտիվ ու անկախ որոշումներ են կայացրել: Իհարկե, այս ընթացքում եղել են նաև մարմիններ, որոնք թերացել են կամ ավելի ուշ են կայացրել սպասվող որոշումը, սակայն ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում»,- ասաց փաստաբանը: 
 
Գեղամ Հակոբյանը նշեց, որ միայն վերջին մեկ ամսվա ընթացքում իր մասնակցությամբ վեց քրեական գործերով դրական արդյունք է արձանագրվել, դրանցից հինգով քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման՝ հանցակազմի բացակայության հիմքով: Գ.Հակոբյանն ընդգծեց, որ այդ գործերով անձինք գտնվել են կալանքի տակ: Իսկ մեկ գործով էլ եղել է մեղադրանքի վերաորակում՝ 7-12 տարի ազատազրկում նախատեսող կաշառք ստանալու մեղադրանքը վերաորակվել է փաստաթղթի կեղծիքի, որով նախատեսվում է պատիժ տուգանքի կամ մինչև երկու տարվա ազատազրկման ձևով: 
 
Մասնավորապես, Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ Ս. Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով /առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալը/ առաջադրված մեղադրանքը փոփոխվել և մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով /փաստաթղթի կեղծիք/: 
ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից քննվող քրեական գործով 09.11.2015թ. որոշմամբ դադարեցվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի պետ Գ. Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիք, 34-314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիքի փորձ, և 315-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական անփութությունը, քրեական հետպնդումը՝ հանցակազմի բացակայության հիմքով: 
 
ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով 23.11.2015թ. որոշմամբ Ա. Մանուկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն, քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով: 
 
ՀՀ ՔԿ զինվորական քննչական վարչության ՀԿԳ վարչությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի 22.12.2015թ. որոշմամբ Ս. Վերդիյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ փաստաթուղթ կեղծելու կամ այլ խաբեության ճանապարհով զինվորական ծառայությունից խուսափելը, քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:
 
 Երևանի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության փորձ, քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, սակայն դատաքննության սկզբնական փուլում դատարանը քննարկելով պաշտպանական կողմի միջնորդությունը 03.12.2015թ. Գ. Հարությունյանի նկատմամբ քրեական հետպանդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կաճելու մասին որոշում է կայացրել և Գ. Հարությունյանն ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճում:
 
 ՀՀ ՔԿ զինվորական քննչական վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով բավարարվել է պաշտպանական կողմի միջնորդությունը և վարույթն իրականացնող քննիչի 21.11.2015թ. որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով գողություն, և 361-րդ հոդվածի 4-րդ մասով՝ սպայի կամ ենթասպայի կողմից զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելը, Ա. Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել և քրեական գործի վարույթը կարճվել է: 
 
Ըստ փաստաբանի, այդպիսի ցուցանիշ, որ մեկ ամսում 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում դադարեցվի, իր պրակտիկայում չի եղել: «Սա խոսուն վկայությունն է այն փաստի, որ յուրաքանչյուր տարի կայուն աճ ենք արձանագրում և ամեն տարի գերազանցում ենք նախորդին: Մեր գրասենյակում աշխատում են փորձառու փաստաբաններ և ի տարբերություն նախորդ տարիների, գրասենյակն ընդլայնել է մատուցվող ծառայությունների ուղղվածությունը և արդեն երկու տարի է, ոչ միայն քրեական գործերով ենք ծառայություններ մատուցում, այլև ունենք պրոֆեսիոնալ թիմ՝ քաղաքացիական և վարչական գործերով, որոնք նույնպես ապահովում են բարձր ցուցանիշներ»: 
 
Նշենք, որ 2015թ. ամռանը փաստաբան Գեղամ Հակոբյանն էր իրականացնում նաև հայտնի գործարար Գոհար Ենոքյանի պաշտպանությունը, որն էլ դարձյալ պսակվեց հաջողությամբ և ոչ միայն Գոհար Ենոքյանը ազատվեց կալանքից, այլև Գ. Ենոքյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց հանցակազմի բացակայության հիմքով: 
 
Անդրադառնալով իրավապահ մարմինների գործունեությանը, Գեղամ Հակոբյանը նշեց, որ կոնկրետ իր մասնակցության գործերով ծանրության կենտրոնը ավելի շատ տեղափոխվել էր նախաքննական մարմին, հիմնականում կարճումներն ու դրական արդյունքներն այս տարի ինքն ավելի շատ ստացել է նախաքննական մարմնից՝ ի տարբերություն նախորդ տարիների, երբ արդարացման դատավճիռներն էին գերակշռում: Այս տարի արդարացման դատավճիռները քանակական առումով նույնպես շատ են եղել, սակայն նախաքննական մարմնում հասած հաջողությունները գերակշռում են: 
 
 
 

Արխիվ

[]