Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Նախատոնական ընդունելություն Երևանի քաղաքապետարանում 12/28/2015   18:25  |  ԼՐԱՀՈՍ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ հյուրընկալել է կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության,  սոցիալական ոլորտների ու երիտասարդության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում քաղաքապետը նկատել է, որ հանդիպումն այս, միմյանց շնորհավորելու ու բարեմաղթելու հնարավորությունից բացի, առիթ է նաև միասին հետադարձ հայացքով վերլուծելու տարվա ընթացքում արվածն ու գնահատելու ձեռքբերումները:

«2015 թվականը Երևանի համար եղավ բազում հաջողությունների և ձեռքբերումների տարի: Շնորհիվ միասնական ու սրտացավ աշխատանքի, անցնող տարին թե՛ կրթության և մշակույթի, թե՛ առողջապահության ու սոցիալական ոլորտների, և թե՛ սպորտի զարգացման համար իսկապես հաջողված տարի էր: Արդյունավետ էին նաև երիտասարդության ու հասարակական կազմակերպությունների հետ իրականացված ծրագրերը: Ձեզ հետ միասին մենք առաջընթաց արձանագրեցինք բոլոր ոլորտներում ու լուծեցինք տարիներ անլուծելի թվացող մի շարք խնդիրներ: Ուստի, տոնական այս առիթով ուզում եմ ոչ միայն շնորհավորել գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ, այլ նաև շնորհակալություն հայտնել  ձեր նվիրված ու բարեխիղճ աշխատանքի և ձեր մասնագիտական հմտություների ներդրման համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ առանձնակի կարևորելով յուրաքանչյուրի ներդրումը տարբեր ոլորտներում 2015 թվականի ընթացքում կատարած մեծածավալ, արդյունավետ աշխատանքի ու գրանցած ձեռքբերումների համար: 

«Ձեզանից յուրաքանչյուրն իր մասնակցությունն է ունեցել մեր ջերմ ու բարի քաղաքն ավելի լավը, ավելի գրավիչ ու հարմարավետ  դարձնելու գործում և, վստա՛հ եմ, նույն եռանդով ու սրտացավությամբ միասին պիտի շարունակեք աշխատել նաև հաջորդ ու հաջորդող տարիներին: Կրկին շնորհավորելով առաջիկա տոների առթիվ՝ մաղթում եմ, որ 2016 թվականը երջանկության, սիրո, համերաշխության ու բարեկեցության տարի լինի  բոլորիս համար: Թող նոր տարին խաղաղություն բերի մեր երկրին, մայրաքաղաքին և բարօրություն՝ բոլորիս ընտանիքներին»,-նշել է քաղաքապետը:

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ, արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար «Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Անահիտ Մելքոնյանը պարգևատրվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով:

Մատաղ սերնդի դաստիարակության գործում ներդրած ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար հ. 141 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն Լուսինե Մատինյանը պարգևատրվել է «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» հուշամեդալով:  Մանկավարժության ոլորտում ունեցած հաջողությունների և ներդրած ավանդի համար «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» հուշամեդալով է պարգևատրվել նաև Վահան Տերյանի անվան հ. 60 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Եպրաքսյա Կարապետյանը:

Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ տարվող աշխատանքներում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Սպորտի բնագավառում ունեցած մեծ վաստակի և մասնագիտական գործունեության համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի ուսումնական գծով տեղակալ Գառնիկ Սարոյանը: Ծննդյան 60-ամյակի առթիվ, ինչպես նաև սպորտի բնագավառում ունեցած հաջողությունների համար Սամվել Ղասաբօղլյանը ևս պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: 

Ծննդյան 85-ամյակի առթիվ, երեխաների գեղարվեստական մտքի և ճաշակի զարգացման գործում ունեցած ներդրման համար բանաստեղծ, մանկագիր Սուրեն Մուրադյանը նույնպես արժանացել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալի:

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական ակադեմիայի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Կարեն Ռաշիդյանը և Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը ևս պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով, համապատասխանաբար, հայրենական ճարտարապետության զարգացման մեջ ունեցած մեծ ավանդի և երկարամյա բեղմնավոր գիտամանկավարժական գործունեության և թանգարանային արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և բեղմնավոր գործունեության համար: Տարբեր ոլորտների մի խումբ աշախատակիցներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով:

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյան,  առիթն օգտագործելով, գրադարանի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար «Ավետիք Իսահակյան» նորաստեղծ հուշամեդալով պարգևատրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ընդգծելով, որ Երևանի քաղաքապետն առաջինն է, ով արժանանում է այս պարգևին, ինչը նաև մայրաքաղաքի գրադարանների աշխատակիցների յուրովի երախտիքն է Տարոն Մարգարյանին՝ վերջին տարիներին գրադարանների հանդեպ ցուցաբերած հատուկ վերաբերմունքի և ուշադրության համար: 

 


Հարակից հրապարակումներ`

19:35 14/12/2015  |  ԼՐԱՀՈՍՑածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է կարճ ժամանակահատվածում շտկել բացթողումները
16:11 15/01/2015  |  ԼՐԱՀՈՍՔաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ
17:19 25/12/2014  |  ԼՐԱՀՈՍԵրևանի քաղաքապետը պարգևատրել է մի շարք ոլորտների ներկայացուցիչների
12:50 21/09/2014  |  ԼՐԱՀՈՍՏարոն Մարգարյան. Այսօր մեր երկիրն արդեն իր հաստատուն տեղն է զբաղեցնում աշխարհի կայուն զարգացող երկրների շարքում
18:55 16/09/2014  |  ԼՐԱՀՈՍՏարոն Մարգարյան. Որևէ մեկն իրավունք չունի վաճառել վարձակալական հիմունքներով դպրոցներին տրամադրված դասագրքերը
18:36 16/09/2014  |  ԼՐԱՀՈՍՄայրաքաղաքի 16-րդ թաղամասի 24 շենքերում գազիֆիկացման աշխատանքներն ավարտված են
17:07 26/08/2014  |  Քաղաքացիական իրավունքԵրևանի քաղաքապետը «Ռադիո Հայ»-ին զրկել է զբաղեցրած տարածքից
19:12 08/08/2014  |  ԼՐԱՀՈՍՀաջորդ տարի կհիմնանորոգվեն Աջափնյակի բոլոր գրադարանները

Արխիվ

[]