ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հարևանուհին ավազակային հարձակում է գործել հարևանուհու վրա, բայց վնասազերծվել մյուս հարևանների կողմից 12/28/2015 19:45 | Քրեական խրոնիկոն
Այս տարի, հոկտեմբերի 7-ի երեկոյան, Վայք քաղաքում հետաքրքիր հանցագործություն էր կատարվել. գրանցվել էր ավազակային հարձակում կնոջ մասնակցությամբ, ինչը բարեբախտաբար, վնասազերծվել էր օգնության հասած մյուս հարևանների կողմից: Ընդ որում, պարզվում է, որ հարձակում գործածը եւս եղել է կին, դեպքը հետաքրքիր է նաև նրանով, որ հարձակում գործողն ունի սեփական վարսավիրանոց, իսկ հարձակման ենթարկվածը հաշմանդամ կին է, ով ապրում է ոսկու առևտրի միջնորդությունից գոյացած գումարներով:
Պարզվում է, որ պարձակում գործած կնոջ` Լիանայի, ամուսինը 2014 թվականին 10.000 ԱՄՆ դոլար վարկ է վերցրել անասնապահությամբ զբաղվելու համար: Մինչև 2015 թվականի սեպտեմբերի 3-ը, ամուսինները վարկային կազմակերպությանը վճարել են միայն մայր գումարի տոկոսները` ամսական 100 ԱՄՆ դոլար, ինչը արել են առանց դժվարության, բայց սեպտեմբերի 3-ից հետո, երբ վճարելիք գումարին ավելացել է նաև մայր գումարը, հասնելով ամսական 485 ԱՄՆ դոլարի, ամուսինները սկսել են դժվարանալ, պարտքեր կուտակել և ի վերջո կանգնել են գրավադրված բնակարանը կորցնելու վտանգի առաջ:
Այդ ժամանակ կինը որոշել է վաճառել իր ոսկյա կախազարդը և այդ հարցով դիմել նույն թաղամասում բնակվող, ոսկու առևտրի միջնորդությամբ զբաղվող հարևանուհուն, ում անձամբ է ճանաչել:
Կինը կշռել է կրծքազարդը, որը կազմել է 5 գրամ, սակայն հրաժարվել է գնել այն` պատճառաբանելով, որ պարզ չէ զարդի մեջ ոսկու պարունակությունը: Հենց այդ այցի ժամանակ էլ Լիանան հարևանուհու սեղանին տեսել է մի քանի ոսկյա զարդեր:
Հաջորդ օրը, իր վարսավիրանոցից նկատելով հարևանուհուն, նրան հրավիրել է միասին սուրճ խմելու: Սուրճ խմելու ընթացքում Լիանան խոսել է ոսկուց, փողերից: Նախապես իմանալով, որ կինը միայնակ է, հաշմանդամ, թույլ, տարիքով մեծ, ունի ոսկեղեն, որոշել է հարձակվել նրա վրա և, վախեցնելով, հափշտակել նրա ոսկեղենը:
Սուրճից հետո յուրաքանչյուրը վերադարձել է իր գործին: Լիանան գնացել է տուն, կերակրել որդիներին ու բնակարանից վերցնելով իր սև գույնի զուգագուլպան, զոհի ձեռքերն ու ոտքերը կապելու համար` կպչուն ժապավենը և նրան վախեցնելու ու դիմադրությունը կոտրելու համար` խոհանոցային մեծ դանակը, որդու ձմեռային կոշիկներն ու ձեռնոցները, գնացել ավտոտնակ: Այստեղից էլ վերցնելով հանգուցյալ սկեսրայրի զինվորական համազգեստի պիջակն ու ձեռնոցները` հագել դրանք ու գնացել հարևանուհու տուն:Միամիտ հարևանուհին, ոչ մի բան չկասկածելով, առանց դիտանցքից նայելու, բացել է դուռը:
Նա ներս է խուժել, փակել դուռը, ապա մի ձեռքով փակելով նրա բերանը, մյուս ձեռքում պահած դանակը, նրան սպանելու սպառնալիքներ տալով` պահանջել է հանձնել ոսկեղենը: Սարսափած զոհը սկսել է բզավել ու օգնության կանչել: Հարևանուհու ձայնը լսել են նրա հարևանուհիներն ու հարևան ՀՀ ՊՆ սպան: Վերջինն էլ օգնության է շտապել կնոջն ու հարձակվողի դեմքից ու գլխից հանելով զուգագուլպան, ոչ միայն վնասազերծել, այլև բացահայտել է նրա ով լինելը:
Կատարվածի մասին հարևաններն ահազանգվել են իրավապահներին։
Լիանային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված արարքների համար, այն է ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ վերջինիս բնակարան ապօրինի մուտք գործելու, դանակը որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ հարձակում գործելու, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով ոսկյա իրերը հափշտակելու հանցավոր գործողություններ կատարելու համար:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից