Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Կմշակվի «Հայաստանի կրթական ոլորտում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ռազմավարական պլանը 12/28/2015   20:04  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի երկրորդ նիստը, որին մասնակցել են նաև քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրակարգի առաջին հարցով խորհուրդը քննարկել և ի գիտություն է ընդունել առաջին նիստի հանձնարարականների կատարման արդյունքները: Զեկուցվել է, որ այս ընթացքում կառավարության կողմից հաստատվել է Կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը, հավանության է արժանացել «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը ծրագրի վերաբերյալ» ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համաձայնագիրը, որը շուտով կստորագրվի և կյանքի կկոչվի: Քայլեր են իրականացվում նաև արդյունահանող ճյուղերի թափանցիկ նախաձեռնությանը միանալու գործընթացների, բիզնես հանրության հետ համագործակցության հարթակ ստեղծելու ուղղությամբ և այլ հարցեր: Նկատի ունենալով, որ ՀՀ կառավարությունն արդեն տվել է իր համաձայնությունն ԱՄՆ ՄԶԳ-ի հետ վերը նշված համաձայնագրին՝ վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ կառավարության աշխատակազմին շարունակել արդյունավետ համագործակցությունն ԱՄՆ ՄԶԳ-ի հետ և համաձայնագիրը ստորագրել 2016 թվականի սկզբին՝ սկսելով փորձագիտական հանձնախմբի ձևավորման գործընթացը:

Այնուհետև ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը խորհրդին է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների լրամշակված նախագծերը: Դրանցով առաջարկվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից այդ հայտարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար առաջին փուլով նախատեսել նախազգուշացում, իսկ 30 օրվա ընթացքում հայտարարագիրը չներկայացնելու դեպքում սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով: Դրան հաջորդող 60 օրվա ընթացքում խախտումը չվերացնելու և հայտարարագիրը չներկայացնելու դեպքում կնշանակվի տուգանք նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, իսկ անձը կհամարվի եկամուտների հայտարարագիր չներկայացրած: Նվազագույն աշխատավարձի 200-400-ապատիկի չափով տուգանք է նախատեսվել նաև այն դեպքում, երբ հայտարարագրում կլինի սխալ կամ կներկայացվեն ոչ ամբողջական տվյալներ: Ամենաբարձր պատասխանատվությունը նախատեսված է կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տեղեկատվությունը թաքցնելու դեպքում՝ նախատեսելով տուգանք նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով: Տուգանքները կիրառող մարմինը լինելու է Բարձրաաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը: Նախագծերի փաթեթն արժանացել է խորհրդի հավանությանը: Վարչապետը հանձնարարել է Արդարադատության նախարարին վերջնական տեսքի բերել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների լրամշակված նախագծերը, սահմանված կարգով շրջանառել և ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ:

Այնուհետև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրի շրջանակում կրթության ոլորտում 2015 թվականի ընթացքում իրականացված և 2015-2016 թթ. նախատեսված միջոցառումները: Մասնավորապես, զեկուցվել է, որ բարձրագույն կրթության ոլորտում 2015-ի փետրվարից միջազգային փորձագետների մասնակցությամբ իրականացվում է «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» երկամյա ծրագիրը, որի նպատակն է ոլորտի օրենսդրական և ինստիտուցիոնալ համակարգերի բարելավումը: Ծրագրի շրջանակում 2016-ի հունվարին նախատեսվում է համակարգող հանձնաժողովի աշխատանքային հանդիպումը: Հաջորդ տարվա ընթացքում ՀՀ ԿԳՆ կողմից կմշակվի «Հայաստանի կրթական ոլորտում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ռազմավարական պլանը, ինչպես նաև ԵԽ-ի փորձագետների կողմից նախարարությանն է ներկայացվելու էթիկայի կանոնների մշակման ուղեցույցը: Հանրակրթության ոլորտում ընթացիկ տարվա ժամանակահատվածում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության «Պահանջատեր հասարակություն` հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում սույն թվականի հոկտեմբերից սկսվել է «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում ՀՀ հանրակրթության ոլորտում» մեկամյա ծրագիրը, որի նպատակն է միջնակարգ կրթության ոլորտում ուսումնասիրել, վերհանել և գնահատել հանրակրթական դպրոցների դասավանդման որակի, ներառական կրթության և դասագրքերի մշակման և տպագրման բնագավառներում առկա կոռուպցիոն ռիսկերը: Հանրակրթության ոլորտում մատուցվող կրթական ծառայությունների բյուջեի պլանավորման և տարեկան ֆինանսական ծախսերի թափանցիկության և հաշվետվողականության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի կողմից մշակվել և 2015-ին հաստատվել է «Հանրակրթական ուսումնական հաստատությունների տարեկան բյուջեի պլանավորման և բյուջեի տարեկան ծախսերի հաշվետության կարգը»: Կարգը 2015-2016 ուսումնական տարում փորձարկման է ուղարկվել հանրակրթական դպրոցներ: Անհրաժեշտության դեպքում այն կլրամշակվի և կներդրվի: Հանրակրթական ծրագրերում սովորողների իրավագիտակցության բարձրացմանն (այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարին) ուղղված թեմաների վերանայման նպատակով 2016-2019 թվականներին նախատեսվում է վերանայել հանրակրթական բոլոր ծրագրերը: 

Հովիկ Աբրահամյանը կարևորել է կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հարցը և հանձնարարել ՀՀ ԿԳՆ-ին՝ երկամսյա ժամկետում ավարտել ռիսկերի գնահատումը, քննարկել շահագրգիռ մարմինների հետ, որից հետո ՀՀ կառավարություն ներկայացնել ՀՀ կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը՝ համապատասխան միջոցառումներով:

Ներկայացվել է նաև կոռուպցիայի դեմ պայքարում հասարակական կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընթացքը: ՀՀ արդարադության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ այս ուղղությամբ կատարվել են մի շարք քայլեր, մասնավորապես, ԱՆ-ի և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» ու «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ սեպտեմբերին ազդարարվել է Պետություն-Քաղաքացիական հասարակություն հակակոռուպցիոն հարթակի ստեղծման մասին: Նախարարի խոսքով՝ պետությունը պատրաստ է այս հարթակի շրջանակում համագործակցել բոլոր ՀԿ-ների հետ: Քննարկման առարկա պետք է դառնան հակակառուպցիոն ռազմավարության և դրա միջոցառումների 2015-2018 թվականների ծրագրի կատարմանն ուղղված հարցերը: Սերտ համագործակցություն է ծավալվել նաև միջազգային մի շարք կազմակերպությունների հետ՝ հակակոռուպցիոն ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման շուրջ: Վարչապետը հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին ու ՀՀ արդարադատության նախարարին՝ շարունակել համագործակցությունը հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ, կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ իրականացնելու և նույն ծրագրի կրկնակի ֆինանսավորումը բացառելու նպատակով բոլոր հակակոռուպցիոն ծրագրերի մասին տեղեկացնել ՀՀ կառավարության աշխատակազմին:

Խորհրդին են ներկայացվել 2015 թվականի ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման արդյունքները: ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը զեկուցել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ-ն համագործակցում է ԵՄ-ի և ԵԽ-ի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի քարտուղարության և Թմրանյութերի ու հանցավորության պայքարի գրասենյակի, Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի, եվրախորհրդի փողերի լվացման ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հանձնաժողովի հետ: Շեշտվել է, որ ՀՀ-ն հաջողությամբ և ժամանակին իրականացնում է միջազգային ասպարեզում ստանձնած բոլոր պարտավորությունները: Արձագանքելով՝ կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային պարտավորությունների կատարումը: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է բոլոր ՀԳՄ-ների ղեկավարներին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ այս ոլորտում ՀՀ միջազգային պարտավորություններն անշեղորեն կատարելու ուղղությամբ:

Նիստի ընթացքում ի գիտություն է ընդունվել «Մասնավոր հատվածը և կոռուպցիայի դեմ պայքարը» զեկույցը, որը ներկայացրել է «Թրանսփերնսի ինթերնեշնլ հակառուպցիոն կենտրոն» ՀԿ ղեկավար Խաչիկ Հարությունյանը: 

«Ինչպես հայտարարարվել էր Խորհրդի առաջին նիստի ընթացքում, Հայաստանի համար տնտեսական զարգացումն ապահովելը կարևորագույն խնդիր է։ Ըստ այդմ, նախորդ նիստի ընթացքում հանձնարարել էի հատուկ ուշադրություն դարձնել կոռուպցիայի դեմ պայքարում գործարար ոլորտի հետ ակտիվ համագործակցությանը։ Տեղեկացված եմ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը Խորհրդի առաջին նիստից հետո մի քանի կարևոր միջոցառումներ է իրականացրել` նվիրված մասնավոր հատվածում կոռուպցիայի դեմ պայքարին: ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների ծրագրում նախատեսված են մի շարք միջոցառումներ` ուղղված վարչարարության պարզեցմանը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը հանձնարարել է ՀՀ Էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների և ՀՀ արդարադատության նախարարություններին, ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակին` շարունակել ներկայացնել առաջարկություններ վարչարարության պարզեցման ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանը կարևորել է նաև հնարավորինս սեղմ ժամկետում պետական եկամուտների հավաքագրման ոլորտում ռիսկերի գնահատման և այդ գնահատման արդյունքում անհրաժեշտ միջոցառումների իրականացումը:

Օրակարգի վերջին հարցով խորհուրդը քննարկել և ի գիտություն է ընդունել մարզային և համայնքային մակարդակներում արդյունավետ, թափանցիկ և մասնակցային կառավարման համակարգի վերաբերյալ զեկույցը: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ համայնքներում հաջողությամբ իրականացվում է էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման ծրագիրը, որն ուղղված է գործունեության թափանցիկության ապահովմանը, վարչարարության կրճատման և հրարակային գործունեության ապահովմանը: Ընթացքի մեջ են նաև համայքներում քաղաքացիների սպասարկման գրասենյակների ներդրման և մի շարք այլ ծրագրեր: 

Հովիկ Աբրահամյանը կարևորել է հակակոռուպցիոն միջոցառումների իրականացումը մարզային և համայնքային մակարդակներում, որի նպատակն է մարզերում և համայնքներում ապահովել կառավարման արդյունավետությունը, թափանցիկությունը և մասնակցային բնույթը: «Այս առումով կարևորում եմ էլեկտրոնային ժողովրդավարության գործիքների ներդնումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ակտիվ համագործակցությունը: Ուստի առաջարկում եմ հասարակական կազմակերպություններին ակտիվ համագործակցություն կոռուպցիայի դեմ պայքարում մարզային և համայնքային մակարդակներում»,- ասել է վարչապետը և հանձնարարել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ ուսումնասիրել միջազգային փորձը ու հնարավորության դեպքում ընդլայնել նման գործիքների կազմը՝ ավելացնելով համայնքների թիվը, որտեղ կիրառվում են այդ գործիքները:

Ամփոփելով նիստի աշխատանքները՝ վարչապետը կարևոր է համարել քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ավելի ակտիվ մասնակցությունը և ներգրավվածությունը խորհրդի աշխատանքներին, ինչն ավելի արդյունավետ կդարձնի խորհրդի գործունեությունը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ պատրաստ են յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն, նախաձեռնություն քննարկել և միասին իրականացնել: 
 

 


Արխիվ

[]