Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կեղծ հավաքարարների գործով երկրորդ՝ ինքնահռչակ, տուժողի ներկայացուցչի լիազորությունները չճանաչվեցին 12/28/2015   22:07  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Երևանի քաղաքապետարանին պատկանող «Կենտրոն Մաքրություն» փակ բաժնետիրական ընկերությունում 357 միլիոնից ավելի ՀՀ դրամի  հափշտակության գործով այսօրվա դատական նիստում վերջապես դատաքննությունը սկսվեց:

Մեղադրող Հակոբ Մելքոնյանը  հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը միայն ամբաստանյալներ, եղբայրներ Արթուր և Սամվել Հովհաննիսյանների մասով:

Արթուր Հովհաննիսյանն, ըստ մեղադրանքի, 2007թ. ապրիլից մինչև 2013թ. սեպտեմբեր ամիսը զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի տնօրենի, ինչպես նաև ինժեների պաշտոնները,  որպես տնօրեն պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր եղբոր` Սամվել Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ և համակատարմամբ, շահադիտական նպատակով նույն ընկերության աշխատակիցների օժանդակությամբ, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ կեղծել է ընկերության պահեստից ապրանքանյութական արժեքների դուրս գրման վերաբերյալ պաշտոնեական փաստաթղթեր, ու այդ եղանակով Երևան քաղաքի Կենտրոն համայնքի, այնուհետ Երևանի քաղաքապետարանի բյուջետային միջոցներից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար:  Բացի այդ, 2009 թվականի հունվար ամսին նախնական համաձայնության գալով նույն ընկերության փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, գլխավոր հաշվապահ Գագիկ Հարությունյանի, աշխղեկներ Սանվել Եղոյանի և Գյուլիզար Շամոյանի հետ, միավորվել են խմբով հափշտակություն կատարելու համար, որից հետո 2009-2013 թվականներին Երևանի քաղաքապետարանի բյուջետային միջոցներից հափշտակել է որպես աշխատավարձ և դրան հավասարեցված այլ միջոցներ հաշվարկված ընդհանուրը առանձնապես խոշոր չափերի` 251 197 450 ՀՀ դրամ:

Ըստ մեղադրական եզրակացության, 357 մլն դրամի հափշտակությունից  շուրջ հիշյալ 250 մլն դրամը հափշտակվել է փաստացի ընկերությունում չաշխատող 130 անձանց՝ կեղծ հավաքարարների,  անուններով աշխատավարձ և դրան հավասարեցված այլ գումարներ  բանկային քարտերին  փոխանցելու ու կանխիկացնելու միջոցով: Գումարի մնացած մասն, ըստ մեղադրական եզրակացության, հափշտակվել է իբրև թե  բենզին ու դիզվառելիք ձեռք բերելու համար կեղծ տվյալներ ներկայացնելու միջոցով:

Այսպիսով, Արթուր Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և  2-րդ կետերով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախություն, 314-րդ հոդվածով՝  պաշտոնեական կեղծիք,  308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, իսկ նրա եղբորը՝  Սամվել Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և  2-րդ կետերով և 314-րդ հոդվածով:

Մնացած 11 ամբաստանյալների մասով մեղադրական եզրակացությունը կհրապարակվի հաջորդ տարի՝ հունվարի  11-ին տեղի ունենալիք դատական նիստում:

Իսկ այսօրվա դատական նիստում դատարանը ճանաչեց գործում նոր ներգրավված երկու պաշտպանների՝ Դիանա Շախրամանյանի և Դավիթ Մնացականյանի լիազորությունները՝ առաջինը կպաշտպանի Հրայր Հակոբյանի, իսկ երկրորդը՝   գործով  երեք ամբաստանյալների՝ Տիգրան Հովհաննիսյանի, Սամվել Եղոյանի և Ռոբերտ Խաչատրյանի, շահերը:

Դատական նիստին սեփական նախաձեռնությամբ  ներկայացել էր նաև «Կենտրոն Մաքրություն» ընկերության սնանկության գծով կառավարիչն, ով ցանկություն ուներ գործում ներգրավել որպես տուժողի ներկայացուցիչ: Ամբաստանյալներ Արթուր և Սամվել Հովհաննիսյանների պաշտպան Գեղամ Հակոբյանը նկատեց, որ գործով տուժող է ճանաչվել Երևան համայնքը, այսինքն՝  Երևանի քաղաքապետարանը և վերջինս արդեն ներկայացուցիչ ունի:

Դատարանը մերժեց սնանկության գծով կառավարչին գործում որպես տուժողի ներկայացուցիչ ներգրավվելու միջնորդությունը՝ անհիմն ու գործի նյութերից չբխելու հիմքով: Դատարանն ընդգծեց, որ եթե կառավարիչը հետագայում իր միջնորդության իրավական հիմքեր ներկայացնի, դատարանն այն քննության կառնի:

Դատարանը մերժեց նաև Արթուր Հովհաննիսյանի պաշտպան Գեղամ Հակոբյանի միջնորդությունը իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանավորումը փոփոխելու կամ վերացնելու, ինչպես նաև որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու մասին:

Պաշտպանն ընդգծեց, որ ի տարբերություն մյուս բոլոր ամբաստանյալների, գրեթե նույնական մեղադրանքով միայն իր պաշտպանյալի նկատմամբ է կալանավորում ընտրվել,  և այս փուլում նրան անազատության մեջ պահելու որևէ հիմք չկա: Մեղադրողը, սակայն, առարկեց միջնորդության դեմ՝ ընդգծելով, որ կալանավորման հիմքերը պահպանվում են. ամբաստանյալը եղել է վկաների վերադասը, կարող է խոչընդոտել և  ապօրինի ներգործություն ունենալ վկաների ու մեղադրյալների վրա:

Դատարանը քննության առավ նաև քաղաքացի Ալեքսանդր Խաչատրյանի միջնորդությունը՝ վերջինս խնդրում էր ամբաստանյալ Արթուր Հովհաննիսյանից գնված և ներկայումս իրեն պատկանող  «Մերսեդես Բենց»  մեքենայի վրա դրված կալանքը հանել կամ մեքենան իրեն ի պահ հանձնել: Նշվեց, որ քննիչի որոշմամբ մեքենայի վրա կալանք է դրվել առուվաճառքի գործարքից վեց ամիս անց:

Մեղադրողը նշեց, որ միջնորդությանը վերջնական լուծում տալու համար նախ պետք է հաստատվի, թե քաղաքացին  բարեխիղճ ձեռքբերո՞ղ է, թե՞ ոչ:

Դատարանը մասնակի բավարարեց միջնորդությունը՝  որոշվեց ավտոմեքենան հանձնել գույքի ներկայիս սեփականատիրոջ  պատասխանատու պահպանությանը: Քաղաքացին նախազգուշացվեց, որ պարտավոր է չօտարել, չվնասել ու չփչացնել գույքը՝ մինչև գործով հարցի վերջնական լուծումը:

Ամբաստանյալներ  Միսակ Հարությունյանի և Սամվել Պապոյանի պաշտպան Մերի Ալավերդյանը  միջնորդեց լուծել նրանց աշխատավարձի և վերջնահաշվարկի  կալանքի հարցը:  Պաշտպանն ընդգծեց, որ իր պաշտպանյալներին առաջադրված՝  պաշտոնեական կեղծիքին օժանդակելու մեղադրանքը գույքի բռնագրավում չի նախատեսում:

Քննարկումից պարզ չդարձավ, թե ամբաստանյալների հաշվեհամարներին փոխանցում չի՞ արվել , թե՞ փոխանցումներ չեն արվում, որովհետև հաշիվների վրա կալանք է դրված:

Դատարանը որոշեց հետաձգել միջնորդության լուծումը՝ մինչև էական հանգամանքների պարզումը, մասնավորապես, հաշիվների վրա կալանք է դրվել քննիչի որոշմա՞մբ, թե գումարները պարզապես չեն փոխանցվում:

 


Հարակից հրապարակումներ`

16:21 07/12/2015  |  Քրեական խրոնիկոնԿեղծ հավաքարարների գործով երեք ամբաստանյալների պաշտպանին կփոխարինի մեկ այլ պաշտպան՝ նույնպես հանրային պաշտպան
16:13 23/11/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Այդ երբվանի՞ց է թաղային լիազորը բժշկի տեղեկանք տալիս». դատարան
16:14 16/11/2015  |  Քրեական խրոնիկոնԿեղծ հավաքարարների գործով դատական նիստը տեղի չունեցավ. բացակայում էր ամբաստանյալը
15:08 05/11/2015  |  Քրեական խրոնիկոնԿեղծ հավաքարարների գործով դատական նիստը չկայացավ. չէին ներկայացել երկու պաշտպաններ
15:48 05/10/2015  |  Քրեական խրոնիկոնԿեղծ հավաքարարների անվան տակ հափշտակությունների գործով նոր պաշտպաններ ներգրավվեցին
17:49 07/09/2015  |  ԼՐԱՀՈՍՄեղադրական եզրակացությունն ամբաստանյալին հանձնվեց դատարանում
18:30 25/09/2014  |  Քրեական խրոնիկոնՆոր զարգացումներ՝ «Կենտրոն մաքրության» հափշտակության գործով
12:26 01/09/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ300 մլն դրամի հափշտակության գործով գլխավոր մեղադրյալը հայտնաբերվեց
17:01 27/08/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀավաքարարները և տեղեկագրերը կեղծ էին, հափշտակված գումարները՝ իսկական
14:45 25/08/2014  |  ՎերլուծություններՁեր ստվերը թողած ուրիշինն եք փնտրում

Արխիվ

[]