ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի երիտասարդ ընտանիքներին, բնակելի տներ կառուցելու նպատակով, կտրամադրվի անհատույց պետական ֆինանսական աջակցություն 12/28/2015 19:35 | ԼՐԱՀՈՍ
Դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել Արցախի կառավարության ընթացիկ տարվա վերջին նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:
Ինչպես հայտնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, գործադիր մարմինը որոշում է ընդունել ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին:
ԼՂՀ ֆինանսների նախարար Ս. Թևոսյանը, ներկայացնելով ընթացիկ տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումները, նշել է, որ պետական բյուջեի մուտքերի, հետևաբար նաև՝ ծախսային հատկացումների կատարման եռամսյակային բաշխվածությունը ձևավորելիս հաշվի են առնվել մի շարք գործոններ:
Որոշման համաձայն՝ կապահովվի ԼՂՀ 2016 թվականի պետական բյուջեի բնականոն կատարումն ըստ սահմանված եռամսյակային համամասնությունների, ինչպես նաև պետական կառավարման մարմիններին կտրվեն հանձնարարականներ` այդ տարվա պետական բյուջեի կատարումն ապահովելուն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ` ծախսերը պլանավորելու և ժամանակացույցով առաջնորդվելու համար: Վարչապետը կառավարության անդամներին հորդորել է ծախսային մասով հոդվածային փոփոխություններ չմտցնել, կամ խիստ անհրաժեշտության դեպքում՝ նախօրոք տեղյակ պահել համապատասխան մարմնին:
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկել ««Առևտրի և ծառայությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագծում: Դրա համաձայն՝ օրենքով նախատեսված մի շարք դրույթներ կիրականացվեն լիազոր ճանաչված հարկային մարմնի կողմից, և առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզավորման կարգի ներկայացման ժամկետը կերկարաձգվի մինչև 2018 թվականի հունվարի 1-ը:
Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է առաջարկել ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««ԼՂՀ Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքներում, որոնք նիստում ներկայացվեցին մեկ ընդհանուր փաթեթով:
ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ս. Ավանեսյանի ներկայացմամբ` օրենքի անցումային դրույթներում առաջարկվում է կատարել լրացում, որի համաձայն՝ 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն տասը տարի դատավորի պաշտոնում աշխատած և պաշտոնավարումը շարունակող անձանց կենսաթոշակները կնշանակվեն մինչև այդ պահը գործող սկզբունքներին համապատասխան։
Մասնավորապես, կենսաթոշակի չափը կհաշվարկվի մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը որպես դատավոր ստացած վերջին աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի հանրագումարի) և 0.85 գործակցի արտադրյալի 55 տոկոսի չափով, որը, սակայն, չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափի 85 տոկոսը։ Այդ համատեքստում առաջարկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնաթող Նախագահի կենսաթոշակը նույնպես սահմանել աշխատավարձի նկատմամբ տոկոսային հարաբերությամբ (գործող Նախագահի աշխատավարձի 70 տոկոսը)՝ միաժամանակ, պաշտոնաթող Նախագահի կենսաթոշակին վերաբերող դրույթներն ամրագրելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում։ Նախագծերով առաջարկվել է հստակեցնել նաև պետական պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակների նշանակման ժամկետները, ինչպես նաև կատարել խմբագրական բնույթի լրացում։
««Զբաղվածության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագծով առաջարկվել է կասեցնել սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության ծրագրում ընդգրկվող շահառուների գործազուրկի կարգավիճակը, ինչպես նաև հստակեցնել հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած անձի աշխատանքի տեղավորման նպատակով կազմակերպությունների համար սահմանված աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվի (քվոտա) պահանջի կատարումն ու հաշվարկման մեխանիզմները: Օրինագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:
«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ԼՂՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով կառավարության կողմից սահմանվել են դրանցից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք նշանակելու և վճարելու կարգը, ինչպես նաև՝ նախատեսված նպաստի ու միանվագ դրամական օգնության չափերը :
Իրավական ակտերով սահմանված պետական կենսաթոշակների իրավունք ունեցող անձին նշանակվում է մեկ կենսաթոշակ՝ իր ընտրությամբ։ Ըստ այդմ՝ անձին կենսաթոշակը նշանակելու օրվանից կդադարեցվի մինչ այդ նշանակված՝ աշխատանքային, կամ սոցիալական, կամ զինվորական կենսաթոշակը։ Կդադարեցվի նաև անձի՝ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ամենամսյա պարգևավճարի իրավունքը, քանի որ անձին նշանակվող պարգևավճարի իրավունքը կապակցված է աշխատանքային, սոցիալական, կամ զինվորական կենսաթոշակ ստանալու պայմանի հետ։ Որոշմամբ սահմանվել է, որ կենսաթոշակ (միջին չափը՝ 184 400 դրամ) նշանակելու պահից դադարեցվում է նաև ամենամսյա դրամական օգնության (միջին չափը՝ 7 800 դրամ) վճարումը։
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է մտցրել ԼՂՀ կառավարության 2015թ. հունիսի 8-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղական բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» որոշման մեջ: Այդ փոփոխությունների համաձայն՝ Ստեփանակերտ և Շուշի քաղաքներից բացի, հանրապետության մյուս քաղաքային բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին ևս, բնակելի տներ կառուցելու նպատակով, կտրամադրվի անհատույց պետական ֆինանսական աջակցություն՝ մինչև երեք միլիոն ՀՀ դրամի չափով:
Նիստում հաստատվել են երեխայի իրավունքների պաշտպանության 2016 թվականի տարեկան ծրագիրը և ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկը: Սոցիալական ոլորտի բարեփոխումները ուղղված են հիմնականում երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությանը, խնամքի և սոցիալական հոգածության ենթահամակարգի զարգացմանը և նրանց տրամադրվող սոցիալական ծառայությունների ապակենտրոնացմանը:
Կառավարությունը հաստատել է կենսաթոշակ վճարելու նոր կարգ, որի համաձայն՝ նախատեսվում է սկսել անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարումները` կենսաթոշակառուների բանկային (քարտային) հաշիվներին կենսաթոշակի գումարները փոխանցելու միջոցով: Սահմանվել են սոցիալական ապահովության պետական գործակալության կողմից նշանակվող կենսաթոշակների վճարման կարգը, նախարարության և կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարվող բանկի, ինչպես նաև նախարարության և կենսաթոշակներն կանխիկ եղանակով վճարող կազմակերպության միջև կնքվող` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը:
«Զբաղվածության մասին» ԼՂՀ օրենքի պահանջից ելնելով կառավարությունը հաստատել է սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման կարգը, որն առաջարկվում է աշխատաշուկայում անմրցունակ, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող անձանց գյուղացիական տնտեսություններին, սեզոնային զբաղվածության խթանման նպատակով տրամադրել ֆինանսական աջակցություն: Ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով՝ 2016 թվականին այն փորձնական կարգով կիրականացվի ԼՂՀ Ասկերանի շրջանում:
Գործադիր մարմինը որոշում է ընդունել Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի հետևանքով մշտական բնակության նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն տեղափոխված անձանց կենսաթոշակային ապահովության մասին : Եթե ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության կատարած հարցմանն ի պատասխան չտրամադրվի համապատասխան տեղեկատվություն Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի հետ կապված, ապա ԼՂՀ-ում անձին կենսաթոշակ կնշանակվի առանց վերոնշված փաստաթղթերի:
Կառավարության որոշմամբ՝ ստեղծվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը, համապատասխան որոշումներով հաստատվել են նախարարության կանոնադրությունը, աշխատակազմի կառուցվածքը, աշխատակազմին հանձնվող գույքի կազմը: Որպես կառուցվածքային ստորաբաժանումներ՝ նախարարությունում կավելանան ընտանիքների կարիքավորության գնահատման և վերահսկողության բաժինները, իսկ ժողովրդագրական քաղաքականության բաժինը կմիանա սոցիալական մոնիթորինգի վարչությանը: Ուժը կորցրած են ճանաչվել ԼՂՀ կառավարության մի շարք որոշումներ:
Գործադիրի որոշմամբ՝ կփոխհատուցվի ԼՂՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող՝ պաշտպանության բանակում զինվորական ծառայության մեջ և պահեստազորում գտնվող սպաների զավակ ուսանողների ուսման վարձավճարները` նպատակ ունենալով օժանդակել պաշտպանության բանակում զինվորական ծառայության մեջ և պահեստազորում գտնվող սպաների ընտանիքներին:
Կառավարության որոշմամբ՝ հիմնադրվել է «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամը, որը նպաստելու է հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան տեխնոլոգիական, ճարտարագիտական, ճարտարապետական, գյուղատնտեսական ուղղություններով բարձրագույն կրթությամբ մասնագետներ պատրաստելու գործին։ Հիմնադրամի տնօրեն է նշանակվել Հովհաննես Թոքմաջյանը, ով, վարչապետ Ա. Հարությունյանի գնահատմամբ, մեծ ներդրում ունի հատկապես հանրապետության քաղաքաշինության ոլորտում:
Կառավարությունը հաստատել է բարձրագույն, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման՝ 2016-2017թթ. ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Մի շարք մասնագիտություններ են ավելացվել, հիմնականում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գործարկմամբ պայմանավորված:
ԼՂՀ-ում խոզաբուծության զարգացման նպատակով՝ փոխառություն կտրամադրվի խոզաբուծությամբ զբաղվել ցանկացողներին` խոզամերուններ և կեր ձեռք բերելու համար: Կառավարության որոշմամբ՝ սահմանվել է դրանց տրամադրման կարգը:
Գործադիր մարմնի որոշմամբ՝ հաստատվել է կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանությունում մատնադրոշմային քարտադարանի կազմակերպման և գործունեության, ինչպես նաև ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանը ձևավորելու և տեղեկություններ տրամադրելու կարգերը:
Կառավարության հաստատած համապատասխան կարգով սահմանվել են համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական անտառները առանց մրցույթի հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանները և պահանջները, հայտերի ընդունման և մերժման պայմանները, հավատարմագրային կառավարման պայմանագրի պահանջները:
Նիստում սահմանվել է ԼՂՀ-ում գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրեր կնքելու, սահմանային և ռազմական նշանակության անտառների ու անտառային հողերի օգտագործման կարգերը:
Կառավարությունը հաստատել է 2016թ. համար բնափայտի մթերման տարեկան հաշվարկային հատատեղը` անտառային պաշարների կայուն և արդյունավետ օգտագործման, անտառի ջրապահպան, ջրակարգավորիչ և հողապաշտպան հատկանիշների ամրապնդման, անտառավերականգնման, տնտեսապես արժեքավոր ծառատեսակների վերարտադրության, անտառի արտադրողականության բարձրացման, բնական միջավայրի բարելավման ու պահպանման ապահովման նպատակով:
Նիստի ավարտին կառավարության ղեկավարը շնորհավորել է ներկաներին` գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ և խաղաղության ու նոր ձեռքբերումների տարի մաղթել բոլորին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից