Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Կեղծ հավաքարարների գործով երկրորդ՝ ինքնահռչակ, տուժողի ներկայացուցչի լիազորությունները չճանաչվեցին 12/28/2015   22:07  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Երևանի քաղաքապետարանին պատկանող «Կենտրոն Մաքրություն» փակ բաժնետիրական ընկերությունում 357 միլիոնից ավելի ՀՀ դրամի  հափշտակության գործով այսօրվա դատական նիստում վերջապես դատաքննությունը սկսվեց:

Մեղադրող Հակոբ Մելքոնյանը  հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը միայն ամբաստանյալներ, եղբայրներ Արթուր և Սամվել Հովհաննիսյանների մասով:

Արթուր Հովհաննիսյանն, ըստ մեղադրանքի, 2007թ. ապրիլից մինչև 2013թ. սեպտեմբեր ամիսը զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի տնօրենի, ինչպես նաև ինժեների պաշտոնները,  որպես տնօրեն պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր եղբոր` Սամվել Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ և համակատարմամբ, շահադիտական նպատակով նույն ընկերության աշխատակիցների օժանդակությամբ, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ կեղծել է ընկերության պահեստից ապրանքանյութական արժեքների դուրս գրման վերաբերյալ պաշտոնեական փաստաթղթեր, ու այդ եղանակով Երևան քաղաքի Կենտրոն համայնքի, այնուհետ Երևանի քաղաքապետարանի բյուջետային միջոցներից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար:  Բացի այդ, 2009 թվականի հունվար ամսին նախնական համաձայնության գալով նույն ընկերության փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, գլխավոր հաշվապահ Գագիկ Հարությունյանի, աշխղեկներ Սանվել Եղոյանի և Գյուլիզար Շամոյանի հետ, միավորվել են խմբով հափշտակություն կատարելու համար, որից հետո 2009-2013 թվականներին Երևանի քաղաքապետարանի բյուջետային միջոցներից հափշտակել է որպես աշխատավարձ և դրան հավասարեցված այլ միջոցներ հաշվարկված ընդհանուրը առանձնապես խոշոր չափերի` 251 197 450 ՀՀ դրամ:

Ըստ մեղադրական եզրակացության, 357 մլն դրամի հափշտակությունից  շուրջ հիշյալ 250 մլն դրամը հափշտակվել է փաստացի ընկերությունում չաշխատող 130 անձանց՝ կեղծ հավաքարարների,  անուններով աշխատավարձ և դրան հավասարեցված այլ գումարներ  բանկային քարտերին  փոխանցելու ու կանխիկացնելու միջոցով: Գումարի մնացած մասն, ըստ մեղադրական եզրակացության, հափշտակվել է իբրև թե  բենզին ու դիզվառելիք ձեռք բերելու համար կեղծ տվյալներ ներկայացնելու միջոցով:

Այսպիսով, Արթուր Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և  2-րդ կետերով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախություն, 314-րդ հոդվածով՝  պաշտոնեական կեղծիք,  308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, իսկ նրա եղբորը՝  Սամվել Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և  2-րդ կետերով և 314-րդ հոդվածով:

Մնացած 11 ամբաստանյալների մասով մեղադրական եզրակացությունը կհրապարակվի հաջորդ տարի՝ հունվարի  11-ին տեղի ունենալիք դատական նիստում:

Իսկ այսօրվա դատական նիստում դատարանը ճանաչեց գործում նոր ներգրավված երկու պաշտպանների՝ Դիանա Շախրամանյանի և Դավիթ Մնացականյանի լիազորությունները՝ առաջինը կպաշտպանի Հրայր Հակոբյանի, իսկ երկրորդը՝   գործով  երեք ամբաստանյալների՝ Տիգրան Հովհաննիսյանի, Սամվել Եղոյանի և Ռոբերտ Խաչատրյանի, շահերը:

Դատական նիստին սեփական նախաձեռնությամբ  ներկայացել էր նաև «Կենտրոն Մաքրություն» ընկերության սնանկության գծով կառավարիչն, ով ցանկություն ուներ գործում ներգրավել որպես տուժողի ներկայացուցիչ: Ամբաստանյալներ Արթուր և Սամվել Հովհաննիսյանների պաշտպան Գեղամ Հակոբյանը նկատեց, որ գործով տուժող է ճանաչվել Երևան համայնքը, այսինքն՝  Երևանի քաղաքապետարանը և վերջինս արդեն ներկայացուցիչ ունի:

Դատարանը մերժեց սնանկության գծով կառավարչին գործում որպես տուժողի ներկայացուցիչ ներգրավվելու միջնորդությունը՝ անհիմն ու գործի նյութերից չբխելու հիմքով: Դատարանն ընդգծեց, որ եթե կառավարիչը հետագայում իր միջնորդության իրավական հիմքեր ներկայացնի, դատարանն այն քննության կառնի:

Դատարանը մերժեց նաև Արթուր Հովհաննիսյանի պաշտպան Գեղամ Հակոբյանի միջնորդությունը իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանավորումը փոփոխելու կամ վերացնելու, ինչպես նաև որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու մասին:

Պաշտպանն ընդգծեց, որ ի տարբերություն մյուս բոլոր ամբաստանյալների, գրեթե նույնական մեղադրանքով միայն իր պաշտպանյալի նկատմամբ է կալանավորում ընտրվել,  և այս փուլում նրան անազատության մեջ պահելու որևէ հիմք չկա: Մեղադրողը, սակայն, առարկեց միջնորդության դեմ՝ ընդգծելով, որ կալանավորման հիմքերը պահպանվում են. ամբաստանյալը եղել է վկաների վերադասը, կարող է խոչընդոտել և  ապօրինի ներգործություն ունենալ վկաների ու մեղադրյալների վրա:

Դատարանը քննության առավ նաև քաղաքացի Ալեքսանդր Խաչատրյանի միջնորդությունը՝ վերջինս խնդրում էր ամբաստանյալ Արթուր Հովհաննիսյանից գնված և ներկայումս իրեն պատկանող  «Մերսեդես Բենց»  մեքենայի վրա դրված կալանքը հանել կամ մեքենան իրեն ի պահ հանձնել: Նշվեց, որ քննիչի որոշմամբ մեքենայի վրա կալանք է դրվել առուվաճառքի գործարքից վեց ամիս անց:

Մեղադրողը նշեց, որ միջնորդությանը վերջնական լուծում տալու համար նախ պետք է հաստատվի, թե քաղաքացին  բարեխիղճ ձեռքբերո՞ղ է, թե՞ ոչ:

Դատարանը մասնակի բավարարեց միջնորդությունը՝  որոշվեց ավտոմեքենան հանձնել գույքի ներկայիս սեփականատիրոջ  պատասխանատու պահպանությանը: Քաղաքացին նախազգուշացվեց, որ պարտավոր է չօտարել, չվնասել ու չփչացնել գույքը՝ մինչև գործով հարցի վերջնական լուծումը:

Ամբաստանյալներ  Միսակ Հարությունյանի և Սամվել Պապոյանի պաշտպան Մերի Ալավերդյանը  միջնորդեց լուծել նրանց աշխատավարձի և վերջնահաշվարկի  կալանքի հարցը:  Պաշտպանն ընդգծեց, որ իր պաշտպանյալներին առաջադրված՝  պաշտոնեական կեղծիքին օժանդակելու մեղադրանքը գույքի բռնագրավում չի նախատեսում:

Քննարկումից պարզ չդարձավ, թե ամբաստանյալների հաշվեհամարներին փոխանցում չի՞ արվել , թե՞ փոխանցումներ չեն արվում, որովհետև հաշիվների վրա կալանք է դրված:

Դատարանը որոշեց հետաձգել միջնորդության լուծումը՝ մինչև էական հանգամանքների պարզումը, մասնավորապես, հաշիվների վրա կալանք է դրվել քննիչի որոշմա՞մբ, թե գումարները պարզապես չեն փոխանցվում:

 


Հարակից հրապարակումներ`

16:21 07/12/2015  |  Քրեական խրոնիկոնԿեղծ հավաքարարների գործով երեք ամբաստանյալների պաշտպանին կփոխարինի մեկ այլ պաշտպան՝ նույնպես հանրային պաշտպան
16:13 23/11/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Այդ երբվանի՞ց է թաղային լիազորը բժշկի տեղեկանք տալիս». դատարան
16:14 16/11/2015  |  Քրեական խրոնիկոնԿեղծ հավաքարարների գործով դատական նիստը տեղի չունեցավ. բացակայում էր ամբաստանյալը
15:08 05/11/2015  |  Քրեական խրոնիկոնԿեղծ հավաքարարների գործով դատական նիստը չկայացավ. չէին ներկայացել երկու պաշտպաններ
15:48 05/10/2015  |  Քրեական խրոնիկոնԿեղծ հավաքարարների անվան տակ հափշտակությունների գործով նոր պաշտպաններ ներգրավվեցին
17:49 07/09/2015  |  ԼՐԱՀՈՍՄեղադրական եզրակացությունն ամբաստանյալին հանձնվեց դատարանում
18:30 25/09/2014  |  Քրեական խրոնիկոնՆոր զարգացումներ՝ «Կենտրոն մաքրության» հափշտակության գործով
12:26 01/09/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ300 մլն դրամի հափշտակության գործով գլխավոր մեղադրյալը հայտնաբերվեց
17:01 27/08/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀավաքարարները և տեղեկագրերը կեղծ էին, հափշտակված գումարները՝ իսկական
14:45 25/08/2014  |  ՎերլուծություններՁեր ստվերը թողած ուրիշինն եք փնտրում

Արխիվ

[]