Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել են ավելի քան 300 մլն դրամ. նոր բանդայի 6 ամբաստանյալների մասով գործի դատաքննությունը շարունակվում է 12/26/2015   13:38  |  Քրեական խրոնիկոն


Երևանի Կենտրոն ու Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել ու դատական քննություն նշանակել «նոր բանդայի» գործից անջատված մասով: Դրանով քննություն կշարունակվի  մայր գործում ներգրավված  9 ամբաստանյալներից  6-ի մասով:

Այսպես, ըստ մեղադրանքի,  Տ. Հովհաննիսյանը բանկի  հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից գումարներ հափշտակելու նպատակով նախնական համաձայնության է եկել   բանկի գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ, ի պաշտոնե ավանդատուների բանկային տվյալներին  հասանելիություն ունեցող իր  կնոջ՝ էդիտայի,  հետ:
 
Ըստ մեղադրական եզրակացության, հանցավոր  մտադրության համաձայն՝ Տ. Հովհաննիսյանն էդիտայի  հետ խմբով, նախնական համաձայնությամբ 2012 թվականի հուլիսի 31-ից մինչև 2013 թվականի մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 309.477.642 ՀՀ դրամին համարժեք 723.940 ԱՄՆ դոլար և 83.668.795 ՀՀ դրամ։ 
 
Մ. Սարգսյանն, ըստ  մեղադրանքի, օժանդակել է 2012 թվականի նոյեմբերի 19-ից 2013 թվականի մարտի 7-ն ընկած ժամանակահատվածում բանկի  գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ էդիտայի և վերջինիս ամուսնու՝ Տ. Հովհաննիսյանի կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ Բանկի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից առանձնապես խոշոր չափերի՝ 46.788.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ԱՄՆ դոլարի և 5.970.000 ՀՀ դրամի հափշտակությանր, ինչպես նաև 2012 թվականի դեկտեմբեր ամսին, ապօրինի կերպով ձեռք է բերել, իր մոտ պահել, ապա՝ ապօրինի իրացրել է զենք և ռազմամթերք:
 
Գ. Գաբրիելյանին առաջադրված մեղադրանքի համաձայն, նա   2012 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2013 թվականի մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, բանկի  գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ էդիտայի ու նրա  ամուսնու՝ Տ. Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, Բանկի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 73.169.992 ՀՀ դրամին համարժեք 119.900 ԱՄՆ դոլար և 23.923.795 ՀՀ դրամ։ 
 
Ըստ մեղադրական եզրակացության, Վ.  Ստեփանյանը օժանդակել է 2013 թվականի մարտի 14-ին բանկի գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ էդիտայի ու նրա ամուսնու՝ Տ. Հովհաննիսյանի կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ Բանկի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից առանձնապես խոշոր չափերի՝ 12.428.400 ՀՀ դրամին համարժեք 30.000 ԱՄՆ դոլարի հափշտակությանր։ 
 
Իսկ Մ. Մուրադյանին  մեղադրանք է առաջադրվել, ըստ որի նա  օժանդակել է 2012 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2013 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում բանկի  գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ էդիտայի ու նրա  ամուսնու՝ Տ.Հովհաննիսյանի կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ Բանկի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից առանձնապես խոշոր չափերի՝ 65.858.153 ՀՀ դրամին համարժեք 147.740 ԱՄՆ դոլարի և 5.505.000 ՀՀ դրամի հափշտակությանը:
 
Տիգրան Հովհաննիսյանը մեղադրվում է  ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի  1-ին կետով՝ Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, Էդիտա Ալիխանյանը՝  ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի  1-ին կետով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առևտրային ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, Մնացական Սարգսյանը՝   38-181-րդ հոդվածի  3-րդ մասի 1-ին կետով՝ Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, առանձնապես խոշոր չափերի հափշտակությանն օժանդակելը, և 235-րդ հոդվածի  1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, Գոհար Գաբրիելյանը՝ 181-րդ հոդվածի 3-րդ մասի  1-ին կետով, Վահե Ստեփանյանը և Մառլեն Մուրադյանը՝ 38-181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 
 
Դատարանն ավելի վաղ՝ ըստ էության դատաքննության ավարտական փուլում,   որոշում էր կայացրել այս մասը մայր գործից անջատելու մասին՝  նշելով, որ արդարադատության շահերով ղեկավարվելով,    գործի դատաքննության տվյալ փուլում և իրավիճակում ծագել է մայր գործից մաս անջատելու անհրաժեշտություն: 
 
Դատարանը նշում է, որ դատաքննությամբ հետազոտված ապացույցների համաձայն, մայր գործն ընդգրկում է մեկ վարույթում միացված թվով երեք քրեական գործեր` 2012թ. մարտի 23-ին  ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ ավազակություն,  հարուցված քրեական գործը, 2013թ. հունվարի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ ավազակությամբ ու բանդիտիզմով զուգորդված սպանություն, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առողջությանը ծանր վնաս պատճառելով ավազակություն,  և 235-րդ հոդվածով՝ ապօրինի զենք,   հարուցված  քրեական գործը, ինչպես նաև 2013թ. մայիսի 6-ին  ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված  քրեական գործը։
 
Մայր գործից մաս անջատելու որոշման մեջ Դատարանը հիշատակում է ամբաստանյալներից երկուսի կողմից դատարանում արված հայտարարությունների մասին: 
 
Մասնավորապես,  ամբաստանյալ Գոհար Գաբրիելյանը գործով ամբաստանյալներ Ռ.Հարոյանի, Հ.Կոջոյանին, Կ.Վարդանյանին և Տ.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի, 175-րդ հոդվածի և 104-րդ հոդվածի համապատասխան մասերով և կետերով առաջադրված մեղադրանքների առնչությամբ նախաքննական խոստովանական ցուցմունքներ տալու փաստը դատարանում պատճառաբանել է հետաքննության և նախաքննության մարմինների աշխատակիցների կողմից նրա և ներկայումս նրա հանգուցյալ մոր   նկատմամբ հոգեբանական բռնություններ գործադրելու և շուրջ 10 օր շարունակ նրանց ազատությունն անօրինական սահմանափակելու հանգամանքով։
 
Նշված ցուցմունքները հաշվի առնելով, գտնելով, որ դրանցում առկա են հանցագործության ակնհայտ հատկանիշներ՝ գործով մեկ այլ ամբաստանյալ Ռաֆայել Հարոյանի պաշտպան Լ.Սիմոնյանը, հղում կատարելով «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի մասին կոնվենցիայի», ՄԻ եվրոպական դատարանի մի շարք նախադեպային վճիռներով և ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների վրա, միջնորդել է քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել ՀՀ գլխավոր դատախազին։ Տվյալ միջնորդությունը բավարարվել է մասնակիորեն, ամբաստանյալ Գ.Գաբրիելյանի հայտարարությունը ստուգելու նպատակով համապատասխան նամակ է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազին, որի կապակցությամբ որևէ վերջնական որոշում դեռևս չի կայացվել և Դատարան չի ուղարկվել։
 
Մեկ այլ՝  ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված՝ ամբաստանյալ Կարեն Վարդանյանի  հայտարարության համաձայն, իրեն և ամբաստանյալներ Ռաֆայել Հարոյանին և Հայկ Կոջոյանին ավազակային հարձակման համար վերագրված դեպքը ինքը կատարել է  ոչ թե Ռաֆայել Հարոյանի և Հայկ Կոջոյանի, այլ «Ջուգ» մականվամբ ՀՀ ԱՆ   «Արթիկ»  քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, վանաձորցի Քյարամի որդի,  ոմն Վահանի հետ: ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հայտարարությունը գտնվում է քննարկման փուլում, իսկ ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասեցագրվածը` ուղարկվել է Դատարան, ուստի և կցվել է քրեական գործին։
 
Դատարանն արձանագրում է, որ գործը ողջամիտ ժամկետներում քննելու և լուծելու դատավարական հնարավորություններից մեկն էլ այն անջատելու որոշում կայացնելն է:
 
Առավել ևս, որ գործի դատաքննությունը ձգձգելու միջոցով որոշակի մարտավարական նպատակներ հետապնդող ամբաստանյալների և նրանց պաշտպանների վարքագծի բացասական հետևանքները, Դատարանի համոզմամբ, առաջին հերթին չպետք է խախտեն  նույն գործով ամբաստանվող այլ անձանց, հատկապես՝ շուրջ երկուսուկես տարի անազատության մեջ գտնվող անձանց արդար դատաքննության իրավունքները` հաշվի առնելով նաև այն, որ նրանց առաջադրված մեղադրանքների հիմքում դրված բոլոր ապացույցները ներկա պահին հետազոտվել են։
 
Դատարանը քրեական գործից առանձին հանցագործությունների վերաբերյալ մաս անջատելու հետևության է հանգել՝    հաշվի առնելով, մասնավորապես,  այն, որ դատաքննության ավարտական փուլում ամբաստանյալներ Կարեն Վարդանյանի, հատկապես Հայկ Կոջոյանի և Ռաֆայել Հարոյանի վարքագծում ի հայտ է եկել սույն գործի դատաքննությունը ձգձգելու միտում՝  պայմանավորված   հանցագործության մասին Կ.Վարդանյանի հաղորդումը նախապես քննարկելու և լուծելու ցանկությամբ, որով պաշտպանական կողմը վիճարկում է ոչ միայն նրան, այլ բանդիտիզմի և ավազակային հարձակման դրվագով ամբաստանվող Ռ.Հարոյանին և Հ.Կոջոյանին առաջադրված մեղադրանքները: Մեկ այլ դատավճռով Ռ.Հարոյանի, Հ.Կոջոյանի և Կ.Վարդանյանի տևական ժամկետով ազատազրկման դատապարտված լինելը սույն գործի քննությունը ողջամիտ ժամկետներում ավարտելու առնչությամբ առկա է անտարբերություն կամ առնվազն չեզոք դիրքորոշում:
 
Բացի այդ դատական նիստերի դահլիճից ամբաստանյալներ Հ.Կոջոյանի, Ռ.Հարոյանի և Կ.Վարդանյանի հեռացված լինելու պարագայում նրանք արգելել են իրենց պաշտպաններին դատաքննությանը մասնակցել, իսկ առանց պաշտպանների մասնակցության դատական նիստերը չեն կարող կայանալ, իսկ գործի դատական քննությունը` շարունակվել։  Դատարանը հիշատակում է  վերոհիշյալ ամբաստանյալների պաշտպաններից ոմանց կողմից ինքնաբացարկի, բացարկի և այլ միջնորդություններ հարուցելու եղանակով գործի քննությունն ըստ էության ձգձգելու, այդ կերպ մինչև հեռացման ժամերի լրանալը դատական սանկցիաների վերանայման «հարկադրելու» փաստերը, միաժամանակ նշելով, որ Դատարանը հիմնավորված և պատճառաբանված որոշումներով փաստել է տվյալ փուլում դրա անհնարինությունը։ 
 
Նկատի ունենալով, որ ամբաստանյալ Ռ.Հարոյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործից Էդ. Ալիխանյանի և մյուսների վերաբերյալ մասի անջատումը չի անդրադառնա այդ և  «մայր» գործերի վարույթի լրիվության և օբյեկտիվության վրա, ելնելով արդարադատության շահերից, ինչպես նաև գործերն ողջամիտ ժամկետներում քննելու և լուծելու անհրաժեշտությունից,  Դատարանը որոշել է մայր գործից լուսապատճենահանման և լազերային սկավառակների կրկնօրինակման միջոցով անջատել նոր քրեական գործ: 
 
Դատարանի որոշմամբ, մայր գործի դատաքննությունը շարունակվում է  Ռաֆայել  Հարոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով՝ բանդա ստեղծելը, ղեկավարելը, բանդայի կողմից կատարվող հարձակումներին մասնակցելը, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առողջությանը ծանր վնաս պատճառելով ավազակություն, 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի զենք ձեռք բերելը, կրելը, պահելը, և 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով ավազակություն, Հայկ Կոջոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բանդայում մասնակցությունը, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Կարեն Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ ավազակությամբ ու բանդիտիզմով զուգորդված սպանություն,  և Տիգրան  Հովհաննիսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մաս 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով վերագրված հանցագործությունների դրվագներով։ 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

17:08 17/12/2015  |  Քրեական խրոնիկոնՆոր բանդայի գործից մաս անջատվեց. այն կքննվի առանձին
18:51 03/12/2015  |  Քրեական խրոնիկոնԻնքնաբացարկի միջնորդությունները մերժվեցին, ակնկալվում է ևս մեկ նման միջնորդություն
19:19 05/11/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Կարմիր քարտ» ստացած երկու ամբաստանյալներին գումարվեց ևս մեկը. պաշտպանները լքեցին դատական նիստերի դահլիճը
15:22 17/09/2015  |  Քրեական խրոնիկոնԵթե ցանկանայի սպանել, գոտկատեղից ներքև չէի կրակի. բանդայի գործով ամբաստանյալ
13:33 07/07/2015  |  Քրեական խրոնիկոնԲանդայի նոր գործով վիճաբանություն և հայհոյանքներ՝ դատական նիստերի դահլիճում
16:43 23/12/2014  |  Քրեական խրոնիկոն«Նոր բանդայի գործով» վկան նախաքննական փուլում չի իրազեկվել իր իրավունքների մասին
14:40 16/12/2014  |  Քրեական խրոնիկոն«Նոր բանդայի գործով» դատական նիստը նորից հետաձգվեց
17:41 11/11/2014  |  Քրեական խրոնիկոնԱկանատես վկան չկարողացավ նշել փոխանակման կետի վրա հարձակվողների զենքի ընդհանուր անվանումն անգամ
13:09 28/10/2014  |  Քրեական խրոնիկոնԲացակայում էին երկու պաշտպան և մեկ ազատ ամբաստանյալ
19:02 21/10/2014  |  Քրեական խրոնիկոնՔննիչն ասել է մի երկու բան գրի, գրել եմ. Նոր բանդայի գործով վկա

Արխիվ

[]