Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Բաքուն շահագրգռված չէ հակամարտության խաղաղ կարգավորմամբ. Կարեն Միրզոյան 12/25/2015   17:10  |  ԼՐԱՀՈՍ

 
Դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ԱԳՆ պաշտոնական կայքից:
 
Կարեն Միրզոյանը ներկայացրել է 2015 թ. ընթացքում արտաքին քաղաքականության ոլորտում կատարված աշխատանքները՝ ուղղված Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, Արցախի զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, տարբեր երկրների հետ հնարավոր մակարդակներով համագործակցության զարգացմանը, միջազգային գործընթացներում ԼՂՀ ներգրավվածության ապահովմանը, միջազգային ասպարեզում Արցախի շահերին համահունչ նախաձեռնությունների իրականացմանը:
 
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել արտասահմանյան տարբեր երկրների  և  Արցախի համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցության միջոցով բարեկամական հարաբերությունների ու փոխգործակցության ընդլայնման գործընթացին։ Նշվել է, որ անցնող տարում ոչ միայն ընդլայնվել են Արցախի և օտարերկրյա տարբեր համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակները, այլև դրանք նոր ձև և բովանդակություն են ստացել: Որպես ապակենտրոնացված համագործակցության հաջողված օրինակ, նախարարը անդրադարձել է նաև 2015 թ. աշնանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կազմակերպված «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնին, որին մասնակցել են քույր քաղաքները ներկայացնող Ֆրանսիայից ժամանած ավելի քան 200 հյուրեր։
 
Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը բացահայտ արհամարհանք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և մարտահրավեր՝ միջազգային հանրությանը։  Այդ համատեքստում Կարեն Միրզոյանը կարևորել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների անհապաղ մշակումն ու իրագործումը, ինչը թույլ կտա բացահայտել հրադադարի ռեժիմի իրական խախտողին՝ ի դեմս Ադրբեջանի, և խուսափել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից։
 
ԼՂՀ արտաքին գործերի նախարարը կարևորել է նաև տեղեկատվական ոլորտում իրականացվող աշխատանքները` նշելով, որ ԼՂՀ ԱԳՆ և ԼՂՀ մշտական ներկայացուցչությունները հետևողական գործունեություն են ծավալում Արցախի Հանրապետության մասին օբյեկտիվ և հավաստի տեղեկատվություն տարածելու ուղղությամբ, այդ թվում նաև՝ մամուլի և սոցիալական ցանցերի միջոցով։
 
Կարեն Միրզոյանն անդրադարձել է 2016 թ. ԼՂՀ ԱԳՆ առաջնահերթություններին՝ նշելով, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը և ԼՂՀ միջազգային ճանաչումը մնալու են Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում:
 
Մամուլի ասուլիսի ավարտին Արցախի արտաքին քաղաքական օրակարգի և ԼՂՀ ԱԳՆ գործունեության արդյունավետ լուսաբանման համար որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ պարգևատրվել են շնորհակալագրերով։
 
Ստորև ներկայացնում ենք ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի պատասխանները լրատվամիջոցներից էլեկտրոնային փոստով  ստացված հարցերին։
 
News.am - Ադրբեջանը հայտարարում է համապարփակ խաղաղության համաձայնագրի մշակմանն ուղղված բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին, Հայաստանն, իր հերթին, հայտարարում է այն մասին, որ նախքան խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունները ղարաբաղյան կողմը պետք է իր համաձայնությունը տա այն հիմնարար սկզբունքներին, որոնց հիման վրա կմշակվի համապարփակ համաձայնագիրը: Ինչպիսի՞ն է ԼՂՀ դիրքորոշումը նման համապարփակ համաձայնագրի մշակմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ:
 
- Ադրբեջանի այս նախաձեռնությունը գնահատում եմ ոչ այլ կերպ, քան դիվանագիտական հնարք՝ ուղղված բանակցային գործընթացը ձգձգելուն, խոչընդոտելուն և փակուղի տանելուն։
 
Կցանկանայի հիշեցնել, որ մինչև 1997 թ. բանակցությունները ընթանում էին հակամարտության բոլոր երեք կողմերի՝ Հայաստանի, ԼՂՀ և Ադրբեջանի միջև մեծ քաղաքական համաձայնագրի մշակման շուրջ: Սակայն այդ գործընթացին խանգարեց հենց Ադրբեջանը, որը սկսեց առաջնային պլան մղել հիմնարար սկզբունքների մշակման անհրաժեշտությունը:
 
News.am - Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման գլխավոր թեմաներից է եղել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմները։ Ինչպե՞ս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վերաբերվում այդ առաջարկներին։
 
- Մենք մշտապես հանդես ենք եկել շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված առաջարկների օգտին՝  ներառյալ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների մշակումը և իրականացումը։ Դա, թույլ կտա բացահայտելով լարվածության սրման իրական մեղավորին, վերջ դնել բոլոր շահարկումներին:
 
Հրապարակ - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը ներգրավված համարյա բոլոր կողմերը, բացառությամբ Ադրբեջանի, ժամանակ առ ժամանակ կրկնում են, որ ԼՂՀ իրավական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂՀ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ` հանրաքվեի արդունքում: Թույլ տվեք հարցնել` ԼՂՀ իշխանությունները կամ առնվազն ԼՂՀ ԱԳ նախարարությունը ինչպե՞ս է տեսնում այդ հանրաքվեի իրականացումը, մասնավորապես. 
 
ա/ հանրաքվեն որտե՞ղ կարող է կայանալ` ներկա ԼՂՀ տարածքո՞ւմ, թե՞ հնարավոր է դրա մի մասում,
 
բ/ ովքե՞ր կարող են մասնակցել հանրաքվեին` ԼՂՀ քաղաքացինե՞րը, թե՞ նաև փախստականի կարգավիճակով վերադարձողները,
 
գ/ հանրաքվեի կարող է դրվել լոկ ԼՂՀ անկախության հա՞րցը, թե՞ հնարավոր են Հայաստանի Հանրապետությանը կամ Ադրբեջանի Հանրապետությանը միանալու մասին հարցադրումներ,
 
դ/ դիցուք,  Մադրիդյան սկզբունքների շուրջ համաձայնությունները կայանան, դրանից հետո մոտավորապես ի՞նչ ժամանակամիջոցում է հնարավոր հանրաքվեի անցկացումը: 
 
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Արցախի ժողովուրդը 1991 թ. դեկտեմբերի 10-ին անկախության հանրաքվեին՝ օգտագործելով ինքնորոշման իր անքակտելի իրավունքը կատարել է իր ընտրությունը՝ քվեարկելով անկախության օգտին։  Այնուհետև, 2006 թ. դեկտեմբերի 10-ին սահմանադրական հանրաքվեին վերահաստատել է այս ուղին։ Այսինքն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը երկու անգամ արտահայտել է սեփական պետականությունը ժողովրդավարական նորմերի հիման վրա կառուցելու և ամրապնդելու իր վճռականությունը: Արցախի ժողովրդի կամաարտահայտության արդյունքները չեն կարող անտեսվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման գարծընթացում։
 
Արմենպրես- ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգում ներառվել է Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը վերաբերող երկու զեկույց: Մեկը Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցն է, մյուսը՝ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» Սարսանգի ջրամբարին վերաբերող զեկույցը: Այդ երկու զեկույցների բովանդակությունն ու դրանց հնարավոր ազդեցությունն ԼՂՀ-ի և ընդհանրապես հակամարտության կարգավորման վրա ինչպե՞ս եք գնահատում և այդ զեկույցների առումով Ղարաբաղյան կողմի հակափաստարկները որոնք են:
 
- Չնայած այդ բանաձևերը չունեն պարտադրող բնույթ, սակայն ընդունվելու պարագայում կարող են բացասաբար ազդել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա:
 
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում ավելի ու ավելի վտանգավոր բնույթ կրող լարվածության շարունակական սրման ֆոնին, Ադրբեջանի դիրքորոշմանը նպաստող  տվյալ բանաձևերի ընդունումը ոչ միայն ադրբեջանական իշխանություններին թույլ կտա հետագայում ևս հաշվի չնստել լարվածության  նվազեցմանն ուղղված հայկական կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հետ, այլև կարող է ընկալվել ադրբեջանցիների կողմից որպես հակամարտությունը ուժի միջոցով լուծելու քարտ-բլանշ:
 
Մեդիամաքս- Ակնհայտ է, որ Ադրբեջանն ընտրել է «զենքի միջոցով» բանակցելու մարտավարությունը և բացեիբաց ցույց է տալիս իր արհամարհանքը թե բանակցային գործընթացի, թե միջնորդների ջանքերին հանդեպ:  Այս իրավիճակում որո՞նք պետք է լինեն հայկական կողմերի քայլերը:
 
- «Զենքի միջոցով» Ադրբեջանն արդեն փորձել է ճնշել արցախահայության պայքարը դեռևս քառորդ դար առաջ, ինչի արդյունքում, մեղմ ասած, ոչնչի չի հասել։ Հիշեցնեմ, որ 1994 թ. մայիսի 12-ի հրադադարի մասին պայմանագիրը, որն Ադրբեջանն այսօր կոպտորեն խախտում է, ստորագրվել է իր իսկ խնդրանքով։ Ստեղծված իրավիճակում մենք շարունակելու ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` հասնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը բացառապես խաղաղ միջոցներով, որի հիմքում նախևառաջ արցախահայության կամարտահայտության արդյունքն է։
 
Մեդիամաքս- Ըստ Ձեզ, ի՞նչ կարող են անել համանախագահ երկրները՝ Ադրբեջանին բանակցային սեղան վերադարձնելու համար:
 
- Նախևառաջ, համանախագահների և համանախագահող երկրների կողմից պետք է տրվի հստակ և հասցեագրված ազդակ՝ ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման բացառման վերաբերյալ, ինչը կարևոր ներդրում կլինի խաղաղության և կայունության ապահովման գործում։
 
Այդ առումով դրական եմ գնահատում այն փաստը, որ համանախագահները իրենց հայտարարություններում թեև զգուշորեն, բայց այնուամենայնիվ սկսել են նշել շփման գծում իրավիճակն ապակայունացնող կողմը։ Կարծում եմ, որ միջազգային հանրությունը գալիս է այն մտքին, որ ադեկվատ արձագանքի բացակայության մթնոլորտը և կողմերի միջև հավասարության նշան դնելը Ադրբեջանի մոտ առաջացնում է ամենաթողության թյուր զգացում։
 
Առավոտ- ՀՀ ՊՆ-ից պարբերաբար հնչում են հայտարարություններ, թե մենք չունենք հրադադար, այլ գործ ունենք պատերազմի հետ: Մասնավորապես ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երկու օր առաջ լրագրողներին հորդորեց. «Սա պատերազմ է: Կխնդրեի ձեր գրական տերմինաբանության մեջ օգտագործել պատերազմ բառը, և չօգտագործել «հրադադարի խախտում» բառը, քանի որ հրադադար այլևս չունենք»: Ձեր գնահատմամբ՝ իրավիճակն այս աստիճան սրվա՞ծ է:
 
- Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը վերջին շրջանում իրոք կտրուկ սրվել է, ինչը նախևառաջ Ադրբեջանի կողմից իրավիճակի ապակայունացմանն ուղղված քաղաքականության արդյունքն է։ Ադրբեջանի նման պահվածքը ոչ միայն իրավիճակի կայունացման ու լարվածության նվազեցմանն ուղղված հայկական կողմերի, միջնորդների և ողջ միջազգային հանրության կոչերի բացահայտ արհամարհանք է, այլ նաև 1994 թ. հրադադարի մասին պայմանագիրը չեղարկելու ակնհայտ փորձ։ Ստեղծված իրավիճակում  ԼՂՀ Պաշտպանության բանակի գործողությունները  միտված են պարտադրել Ադրբեջանին հարգելու հրադադարի մասին պայմանագիրը և դրա շրջանակներում ստանձնած պարտավորությունները։
 
Առավոտ-  Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀԱՊԿ գագաթաժողովում: Համամի՞տ եք, որ թերևս առաջին անգամ պաշտոնական Երևանի անունից ձևակերպվեց ՀԱՊԿ-ի անգործության և ոչ համարժեքության հարցը, մինչդեռ ՆԱՏՕ-ն ապացուցեց, որ կանգնած է Թուրքիայի կողքին: Հետևաբար այս ելույթից հետո ի՞նչ զարգացումներ եք ակնկալում։ Արդյո՞ք այս հայտարարությանը կհետևեն լուրջ քայլեր խնդիրը ՀԱՊԿ օրակարգ բերելու համար:
 
«Ղարաբաղը տեսադաշտից դուրս». ռուսական մամուլի արձագանքը ՀԱՊԿ գագաթաժողովին այսպիսին էր: Ըստ Ձեզ՝ ո՞րն էր պատճառը, որ ԼՂՀ-ին այս անգամվա գագաթնաժողովին, ինչպես նախորդին՝ Դուշամբեում, կրկին անդրադարձ չեղավ, ինչու՞ է ստորադասվում ԼՂՀ հարցը:
 
- Դրական եմ գնահատում և կիսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գնահատականները ՀԱՊԿ գագաթաժողովում։  Միևնույն ժամանակ հարկ է հիշել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չի մտնում ՀԱՊԿ գործառույթների մեջ, քանի որ միակ կառույցը, որն ունի այս հարցով զբաղվելու համապատասխան միջազգային մանդատ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է։
 
Nkr-news.com- ԼՂՀ իշխանությունները, այդ թվում հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, տեղեկատվական և մարդասիրական ակտիվ աշխատանքներ են վարում ԱՄՆ-ի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի հայ համայնքների հետ։ Անկասկած այդ տարածաշրջաններում հայկական համայնքներն ինստիտուցիոնալ զարգացած են և բավական բարձր մակարդակով ներգրավված են իրենց պետությունների գործունեության տարբեր ոլորտներում, ինչը շահավետ է ԼՂՀ-ի համար։ ԼՂՀ իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկում նաև Ռուսաստանի հայության հետ կապերի զարգացման ուղղությամբ։ Ռուսաստանը քաղաքական, տնտեսական և տեղեկատվական համապարփակ հանգույց է ամբողջ հետխորհրդային տարածքի համար։ Ռուսաստանի հայկական համայնքի և ԼՂՀ-ի միջև հասարակական կապերի ամրապնդումը և կարգավորումը կարող է զգալի  ազդեցություն թողնել Ռուսաստանում ԼՂՀ շահերի վրա։
 
Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանում հայկական համայնքի և ԼՂՀ-ի միջև հարաբարերությունների մակարդակը  հասարակական, մարդասիրական և այլ ոլորտներում։ Եվ արդյո՞ք գոյություն ունեն խնդրահարույց կետեր, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել։
 
- Ռուսաստանի մեր հայրենակիցների զգալի մի մասը ծագումով Արցախից է, և պահպանում է կապը հայրենիքի հետ՝ ակտիվ մասնակցություն ունենալով Արցախի հասարակական, մշակութային և տնտեսական կյանքում։
 
Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Ռուսաստանի հայկական համայնքի հետ միասին մենք ունենք անելիքների լայն շրջանակ՝  տարբեր բնագավառներում ընդլայնելու Լեռնային Ղարաբաղի և Ռուսաստանի միջև համագործակցությունը՝ համահունչ մեր ժողովուրդների միջև առկա պատմական կապերին։
 
Այս առումով կկարևորեի նոյեմբերին տեղի ունեցած «Արցախի օրերը Մոսկվայում» միջոցառումները, որոնք լավ առիթ դարձան Արցախը ներկայացնելու, ինչպես նաև մեր հայրենակիցների հետ առկա կապերն էլ ավելի խորացնելու համար։
 
Arminfo-  Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԼՂՀ հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին պարբերաբար իրավիճակը լարելով, մտադրված կերպով ձևավորում է նոր օրակարգ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններում։ Այլ խոսքերով, դեկտեմբերին տեղի ունեցած նախագահների հանդիպմանը, ավելի շատ քննարկվում էին ոչ թե խաղաղության, այլ զինադադարի նոր պայմանները։
 
- Ադրբեջանի փորձերը բանակցություններում ձևավորելու որևէ նոր օրակարգ ապարդյուն են և դրանով Ադրբեջանը միայն նպաստում է միջազգային հանրության մոտ այն դիրքորոշման ամրապնդմանը, որ ԼՂՀ միջազգային ճանաչումը այլընտրանք չունի։
 
Այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, վկայում է, որ Բաքուն ամենևին շահագրգռված չէ հակամարտության խաղաղ կարգավորմամբ՝ գիտակցելով, որ բանակցությունների արդյունքում վերջնական լուծումը ենթադրում է միջազգայնորեն ճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։
 
Arminfo- Քաղաքական որոշ կենտրոններում Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման լույսի ներքո  արդեն կանխատեսում են մեծ պատերազմ, առնվազն տարածաշրջանային մասշտաբով։ Ձեր կարծիքով, արդյո՞ք գոյություն ունեն նախադրյալներ այդպիսի պատերազմի համար ։
 
- Քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվել իր քաղաքականությունից՝ ուղղված իրավիճակի ապակայունացմանը, նոր պատերազմի վտանգը միշտ էլ կա։
 
Ներկայիս պայմաններում Ադրբեջանը զսպող միակ ուժը  ԼՂՀ Պաշտպանության բանակն է։ Մեզ համար ակնհայտ է, որ Ադրբեջանի նման սադրիչ պահվածքի ֆոնին, Լեռնային Ղարաբաղը շահեկանորեն տարբերվում է որպես հուսալի, կանխատեսելի և պատասխանատու գործընկեր և կարևոր աշխարհաքաղաքական գործոն, որը տարածաշրջանում նպաստում է կայունության ու խաղաղության ապահովմանը։
 
 

Արխիվ

[]