ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտպանական կողմը Հայկազ Բարսեղյանի սպանության սլաքը տանում է այլ կուրսանտի ուղղությամբ 12/24/2015 20:28 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերջապես տեղի ունեցավ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը, որը նախկինում մի քանի անգամ հետաձգվել էր պաշտպանների չներկայանալու պատճառով։ Նիստում, որը նախագահում է դատավոր Դավիթ Հարությունյանը, ամբաստանյալների պաշտպանները բացարկ հայտնեցին մեղադրանքը պաշտպանող դատախազ Հայկ Հարոյանին, ինչը մերժվեց դատարանի կողմից:
Մասնավորապես, ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը հայտարարեց, թե իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ դատախազի հսկողության ներքո իրականացված նախաքննությունը կատարվել է ոչ օբյեկտիվ, միակողմանի, մեղադրական թեքումով, մակերեսային և թերի:
Պաշտպանը նշեց, որ նախաքննության ընթացքում մի շարք միջնորդություններ են ներկայացրել քննիչին առ այն, որ սպանության մասով Սահակյանին առաջադրված մեղադրանքը հիմնված է քրեական գործով հաստատված փաստական տվյալներին հակասող դատաբժշկական փորձաքննության եզրակացության և օրենքի խախտմամբ կատարված դատահոգեբանական փորձաքննության եզրակացության վրա:
Ըստ պաշտպանի՝ իրենք նախաքննական մարմնի ուշադրությունը հրավիրել են նաև այն հանգամանքի վրա, որ գործով ձեռք բերված որոշ ապացույցները և Հայկազ Բարսեղյանի հետ նույն ննջարանում քնող կուրսանտների կողմից դեպքի հանգամանքների վերաբերյալ հակասական և իրարամերժ ցուցմունքներ տալու փաստը պետք է հիմք հանդիսանար, որ Հայկազ Բարսեղյանի սպանությունը կարող էին կատարած լինել այդ կուրսանտները:
Որպես շարժառիթ պաշտպանը նշեց այն, որ կուրսանտներից Կարեն Բաղրամյանը մշտապես, ինչպես նաև դեպքից մի քանի ժամ առաջ կոնֆլիկտներ է ունեցել Հայկազ Բարսեղյանի հետ, և անգամ այդ պատճառով ինքնասպան լինելու ցանկության մասին խոսել:
Փաստաբան Ա.Նադիրյանը նաև նշեց, որ նախաքննական մարմնին միջնորդություն են ներկայացրել՝ արարքում հանցակազմի բացակայության կամ կատարված հանցագործությանը մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով վերացնել իր պաշտպանյալի առաջադրված մեղադրանքը, երկու դրվագով առաջադրված մեղադրանքը՝ փոփոխել:
Պաշտպանի մի շարք քննչական և դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ միջնորդությունները մերժվել են քննիչի կողմից, այդ թվում՝ իր պաշտպանյալի դեմ վկայություն տված անձանց ցուցմունքներում առկա բազմաթիվ հակասությունների, փորձաքննությունների, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում մեղավորությունը հիմնավորող որևէ տվյալ ձեռք չբերելու դեպքում սպանության վերաբերյալ առկա կասկածները փարատելու համար Վաչե Սահակյանին և նրա դեմ վկայություն տված անձանց ենթարկել պոլիգրաֆիկական հետազոտության և նրանց կողմից հանգամանքները ճիշտ ընկալելու, վերարտադրելու ունակությունը հաստատելու նպատակով նշանակել նաև դատահոգեբուժական փորձաքննություն:
Հաջորդիվ դատախազի դեմ բացարկի միջնորդությամբ հանդես եկավ ամբաստանյալ Մովսես Ազարյանի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանը, ով եւս հայտարարեց, որ կանխակալ մոտեցում կա նաև իր պաշտպանյալի նկատմամբ և որ մեղադրողը պարզապես նոտարի դեր է կատարել քննիչի գործողությունները հաստատելով:
Պաշտպան Անահիտ Հովհաննիսյանը ևս նշեց որ նախաքննական մարմինը մերժել է իրենց բազմաթիվ միջնորդությունները, ուստիև ըստ պաշտպանի քննիչը կանխակալ մոտեցում է ցուցաբերել իր պաշտպանյալի նկատմամբ:
Հաջորդը դատախազին բացարկ հայտնեց ամբաստանյալ Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը, պաշտպանը գտնում է, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունում տեղ են գտել բազմաթիվ թերություններ:
Հայկազ Բարսեղյանի ինքնասպանության վարկածն առաջ քաշելով պաշտպանը փորձեց հիմնավորել նրանով, որ իր այդ պնդումը հիմնավորվում է դեպքի վայրի զննության արձանագրությամբ:
Մասնավորապես, ըստ պաշտպանի՝ պտտաձողի վրա հայտնաբերվել է միայն տուժողի արյան խմբին պատկանող արյուն, իսկ մեղադրյալների վրա չի հայտնաբերվել տուժողի արյան, թքի, այլ արտադրությունների մասնիկներ կամ հագուստի մասնիկներ:
Ըստ պաշտպանի պնդման՝ տուժողի կամ նրա հագուստների վրա ևս չի հայտնաբերվել մեղադրյալներից որևէ մեկի արգասիքներ կամ հագուստի մասնիկներ:
«Գործով ձեռք բերված ապացույցներով օբյեկտիվորեն չի բացառվել ինքնասպանության վարկածը, իսկ պաշտպանության կողմը միջնորդությունների բավարարման դեպքում ձեռք կբերեր օբյեկտիվ ապացույցներ, որոնց միջոցով հնարավոր կլիներ պարզել գործով ճշմարտությունը»,- ասաց Արա Զաքարյանը:
Ամբաստանյալ Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանը մինչ դատախազին բացարկ հայտնելը՝ ցավակցական խոսք հղեց Հայկազ Բարսեղյանի մերձավորներին: Նրա խոսքով՝ գործը հարուցվել է ոչ թե՝ Հայկազ Բարսեղյանի սպանության կամ ինքնասպանության, մահվան փաստով, այլ՝ որ այս, այս անձինք կատարել են որոշակի գործողություններ:
Դատախազին բացարկ չհայտնեց միայն ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանի պաշտպանը Սարգսյանը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանն առարկելով դատախազի դեմ պաշտպանական կողմի հայտնած բացարկի միջնորդություններին, նշեց, որ պաշտպան Արմեն Նադիրյանի միջնորդության հիմքում դրված էր այն հանգամանքը, որ մեղադրանքի կողմից մերժվել են իրենց միջնորդությունները, սակայն մեղադրողի կամ քննիչի կողմից միջնորդությունները մերժելը չի կարող հիմք հանդիսանալ մեղադրողին բացարկ հայտնելու համար:
Ուստիև միջնորդությունները ենթակա են մերժման:
Ըստ մեղադրող դատախազ Հայկ Հարոյանի՝ միջնորդություններն անհիմն են և ենթակա են մերժման, քանի որ այս փուլում դրանք ամբողջությամբ կառուցված են այս կամ այն ապացույցների մասնակի կամ խմբակային վերլուծությունների վրա, իսկ այդ ապացույցները դատարանում դեռևս չեն հրապարակվել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից