Թեմաներ
Ուրբաթ 01 / 24 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/24/2025   08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ» 01/24/2025   08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ» 01/24/2025   08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ» 01/24/2025   08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ» 01/24/2025   08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ» 01/24/2025   07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ» 01/24/2025   07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ» 01/24/2025   07:50 Նահապետ Գեւորգյանի որդու հարցը քննչական կոմիտեում է. «Ժողովուրդ» 01/23/2025   23:58 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/23/2025   23:49 Ռուսական 4 շրջանների երկնքում խոցվել է շուրջ 50 անօդաչու թռչող սարք 01/23/2025   23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր 01/23/2025   23:23 Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ 01/23/2025   23:16 Դատարանն արգելափակել Է Թրամփի հրամանագիրը, որը սահմանափակում է ծնունդով քաղաքացիության իրավունքը 01/23/2025   23:01 Գիտության, կրթության զարգացումը ՀՀ Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է. Փաշինյանը՝ Նոբելյան մրցանակի արժանացած հայազգի անվանի գիտնականին 01/23/2025   22:48 Քոչարյանը փաստեր է հրապարակել. Ոստիկանը ոտքերով հարվածում է, բայց ինքն է տուժող ճանաչվել 01/23/2025   22:35 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Պրոսպեկտ մոլ-Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/23/2025   22:34 Փաշինյանը Թայլանդի վարչապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել համագործակցել առևտրի ոլորտում 01/23/2025   22:28 Հրազենային վնասվածքից ադրբեջանցի զինծառայող է մահացել 01/23/2025   22:19 Նախատեսվում է Փաշինյանի այցն ԱՄՆ 01/23/2025   22:05 Ադրբեջանը դիմել է ՄՕԿ՝ Փարիզի խաղերի մեդալները վերադարձնելու համար 01/23/2025   21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի 01/23/2025   21:39 ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարան ձեռք բերելու 502 հավաստագիր է տրամադրվել 01/23/2025   21:21 Նախիջևանում մանկապիղծ մոլլա է ձերբակալվել 01/23/2025   21:11 Փաշինյանը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի նախագահ հետ 01/23/2025   21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/23/2025   20:49 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան 01/23/2025   20:43 Փաշինյանը Bloomberg-ի Եվրոպական տնօրենի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական և ներդրումային միջավայրի զարգացմանն ուղղված հարցեր 01/23/2025   20:35 «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց» . ՔՊ-ն ԱԺ ամբիոնից կեղծ թեզեր է գեներացնում 01/23/2025   20:28 Պարգեւավճարների համար գումար կա, իսկ մանկական պոլիկլինիկաների համար՝ ոչ. Ասում են՝ ֆինանսավորումը հերիքում է, որ ռենտգենն աշխատի երեք օր.. 01/23/2025   20:10 Բժիշկները խոսել են սուշիի անսպասելի օգտակարության մասին 01/23/2025   19:56 ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան 01/23/2025   19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ 01/23/2025   19:19 Երեխային բռնաբարած խնամակալը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանի տարածաշրջանում 01/23/2025   19:06 Լավրովն ու Թուրքիայի ԱԳՆ-ն պայմանավորվել են Սիրիայի հարցով կապի մեջ մնալ 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/23/2025   18:54 Էդգար Արսենյանն ընդգրկվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում 01/23/2025   18:45 Եռակողմ հայտարարությունից իր ստորագրությունը հետ կանչելու մասին հայտարարություն Երեւանից չի հնչել. Զախարովան արձագանքել է Բաքվին 01/23/2025   18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com 01/23/2025   18:37 Փաշինյանը միջազգային հանդիպումներին ներկայանում է ոչ թե պետական զինանշյանի, այլ ՔՊ-ի լոգոն պատկերող թղթապանակներով (տեսանյութ) 01/23/2025   18:25 Զախարովային հարցրել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում սկսված շինծու դատավարության մասին (տեսանյութ) 01/23/2025   18:24 Օվերչուկի գնահատականները՝ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով բխում էին առկա իրողություններից․ Զախարովան խուսափեց ասել՝ Մոսկվան ու Երեւանը մնացե՞լ են իրենց տեսակետներին, թե համաձայնություն ձեռք բերվել է 01/23/2025   18:08 Դոնալդ Թրամփը մտադիր է Եվրոպայից դուրս բերել 20 հազար ամերիկացի զինվորական 01/23/2025   18:06 «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրանյութ 01/23/2025   17:56 Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան 01/23/2025   17:43 «ՍիվիլՆեթը» դատի է տվել Տիգրան Ավինյանին 01/23/2025   17:41 Բաքվի ու Երեւանի միջեւ խաղաղության ճանապարհային քարտեզը եռակողմ հայտարարություններն են. Զախարովա 01/23/2025   17:28 Մոսկվայում Լավրովն ու Միրզոյանը մոտ 3 ժամ զրույց են ունեցել փակ դռների հետեւում. Զախարովան պնդեց՝ «անկեղծ զրույց է» եղել (տեսանյութ) 01/23/2025   17:11 Հայաստանը փորձում է բալանս ստեղծել ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հետ հարաբերություններում․ Փաշինյան 01/23/2025   17:05 Հայաստանն ակնկալում է, որ առաջիկայում կստորագրվի ԵՄ-ի հետ գործընկերության նոր օրակարգը
01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/23/2025   10:45 Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/22/2025   22:02 17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/23/2025   08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ» 01/22/2025   11:36 Գարիկ Գալեյանն արդեն տնային կալանքի տակ է, բայց դատարանը որոշումներն առ այս պահը չի ուղարկել պաշտպանության կողմին՝բողոքարկման համար․ փաստաբանն ահազանգում է 01/23/2025   13:26 Մարդ կա գալիս, ասումա՝ տղայիս եմ նշանում, էսքան պակաս ա, մարդու դրության մեջ մտնում, տալիս ենք, բայց դրանից հարկվում ենք, չէ՞. ոսկու շուկայի աշխատակից

Մեղադրանքի կողմը ամեն գնով ջանում է պաշտպանել դատարան ուղարկված անհիմն գործը. պաշտպան 12/24/2015   20:05  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

2003թ. Նուբարաշենի խճուղում կատարված աղմկահարույց  սպանությունների գործով այսօրվա դատական նիստում ճառերով հանդես եկավ պաշտպանական կողմը:

Շահադիտական դրդումներով, պատվերով երկու կամ ավելի անձանց  սպանություն կատարելու մեջ մեղադրվող Անդրանիկ Երեմյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը խնդրեց  դատարանին ճանաչել և հռչակել իր պաշտպանյալի անմեղությունը  առաջադրված մեղադրանքում, քանի որ, ըստ պաշտպանի,  դատարանում չի հիմնավորվել Անդրանիկ Երեմյանին առաջադրված մեղադրանքը, հակառակը՝  ապացուցվել է  նրա անմեղությունը:

Պաշտպանը նշեց, որ դատարանում հրապարակված  մի շարք վկաների նախաքննական ցուցմունքները   չեն կարող գնահատվել  որպես ապացույց և դրվել դատավճռի հիմքում:  Վկաների   ցուցմունքների հրապարակումը կհամարվեր իրավաչափ, եթե գործում լինեին ապացույցներ, որոնք կբացառեին նրանց դատարան ներկայանալու հնարավորությունը: Մինչդեռ տվյալ դեպքում  դատարանը   առանց որևէ լուրջ հիմնավորում ունենալու հրապարակել է բացակա անձանց նախաքննական ցուցմունքները՝ դրանով իսկ խախտելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ իր դեմ ցուցմունք տված անձին  հարցաքննելու ամբաստանյալների իրավունքը:

Ըստ Ի. Պետրոսյանի, լուսանկարով ամբաստանյալների ճանաչման արձանագրությունները և գործում առկա այլ արձանագրությունները  օրինական ճանապարհով ձեռք բերված ապացույցներ չեն  ոչ միայն այն հիմքով, որ վկաները հստակ նշել են, որ փաստացի ճանաչման գործողություն տեղի չի ունեցել,  այլ նաև այն հիմքով, որ  լուսանկարով անձի ճանաչման գործողությունը տեղի է ունեցել Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի   էական խախտումներով:

Ինչպես երևում է  քրեական գործի նյութերից, արձանագրությանը կցված լուսանկարներում պատկերված անձանցից որևէ մեկի համաձայնությունը առկա չէ: Ավելին, գործի նյութերում առկա չեն  նաև տվյալներ, թե վարույթն իրականացնող մարմնի մոտ այդ լուսանկարները որտեղից են հայտնվել, կամ դրանք ով է տրամադրել քննիչին, այսինքն, բացակայում է նաև դրանք ձեռք բերելու աղբյուրը:   ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել անհայտ կամ դատական նիստում չբացահայտվող աղբյուրից:

Պաշտպանը պնդեց  իր միջնորդությունները  անձին լուսանկարով ճանաչելու արձանագրություններն  օգտագործման համար անթույլատրելի ճանաչելու մասին:

Պաշտպանական կողմն ընդգծեց, որ անհասկանալի է, թե ինչո՞ւ  մեղադրանքի կողմը իր մեղադրական ճառում  որևէ կերպ չանդրադարձավ նախաքննական մարմնի կողմից ստացված դատագենետիկական փորձաքննության արդյունքներին, որը նշանակվել էր անմիջապես դատակենսաբանական փորձաքննության արդյունքները ստանալուց հետո, դա արդարացի չէ:  «Ամբողջությամբ մեղադրողն  իր ճառում հրապարակեց մի եզրակացություն,  որը նախաքննական մարմինը բավարար չի համարել և որից անմիջապես հետո նշանակել է դատագենետիկական փորձաքննությունը»,- ասաց Ի.Պետրոսյանը: Պաշտպանը հավելեց, որ հրապարակված առաջին  եզրակացությունից պարզ էր դառնում,  որ այն հիմնված է ենթադրության վրա և ճշգրիտ չէր, քանի որ անընդհատ յուրաքանչյուր պարբերության մեջ նշվում էր, որ «կարող է համընկնել Ա. Երեմյանի արյան հետ», մինչդեռ դատագենետիկական եզրակացությունը, որն ավելի ճշգրիտ է, միանշանակ տվել է այդ հարցերի պատասխանը:  «Պարզ և հասկանալի է, մեղադրանքի կողմը ամեն գնով ջանում է պաշտպանել դատարան ուղարկված անհիմն գործը,  որն ընդհանրապես որևէ ապացույցով չի հիմնավորվում»:

Ի.Պետրոսյանը նշեց, որ մի շարք արտասահմանյան երկրներում  օր օրի ավելանում են անմեղ դատապարտյալների արդարացման և ազատ արձակման դեպքերը  ԴՆԹ փորձաքննությունների եզրակացությունների հիման վրա: Մինչդեռ տվյալ դեպքում  գործը ոչ միայն ուղարկվել է դատարան, այլև  մեղադրական եզրակացության մեջ չի ներկայացվել այդ կարևորագույն ապացույցը:

Դիմելով մեղադրողին՝  պաշտպանը հայտարարեց.   «Ինչպե՞ս կարելի է այդ կարևորագույն ապացույցը, որն ապացուցում է իմ պաշտպանյալ Ա. Երեմյանի անմեղությունը իրեն առաջադրված մեղադրանքում,  ընդհանրապես չներառել Ձեր ճառում և որևէ գնահատական չտալ դրան   այն դեպքում,  որ գործի դատաքննության ժամանակ այդ ապացույցը հրապարակվել և հետազոտվել է դատարանում»:

Շահադիտական դրդումներով, պատվերով երկու կամ ավելի անձանց  սպանություն կատարելու  և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու մեջ մեղադրվող Կամսար Հակոբյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանն իր հերթին նկատեց, որ դատարանում հարցաքննվել է 60 վկաներից միայն շուրջ  15-ը, մնացած վկաները չեն ներկայացել դատարան և հրապարակվել են նրանց նախաքննական ցուցմունքները: Պաշտպանը հարց բարձրացրեց՝  այդ դեպքում ո՞րն է դատաքննության իմաստը: 

Գ.Հովհաննիսյանն ընդգծեց, որ իր պաշտպանյալի դեմ առանցքային ցուցմունք տված  վկա Արթուր Սարգսյանը  առեղծված  է, գալիս-գնում է Հայաստան, սակայն դատարան չի ներկայանում և պաշտպանական կողմին անհնարին է դարձել նրան հարցաքննել ու հասկանալ ի վերջո Արթուր Սարգսյանը պատվիրե՞լ է, թե՞  չի պատվիրել սպանությունը: Ի դեպ, պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալ  Կամսար Հակոբյանը հայտարարում է, որ չի ճանաչել Արթուր Սարգսյանին:    Մնացած ցուցմունքները, ըստ Գիվի Հովհաննիսյանի,  ամբաստանյալի առօրյային են վերաբերվում և ոչ թե սպանությանը:

Գ.Հովհաննիսյանը  հայտնեց, որ  ապօրինի զենքի հոդվածի մասով  մեղադրանքը վաղեմության ժամկետն  անցել է  և այդ մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, իսկ սպանության հոդվածով պաշտպանը միջնորդեց ճանաչել իր պաշտպանյալի անմեղությունը: 

Անդրադառնալով մեղադրողի ճառին՝  պաշտպանը նկատեց, որ մեղադրողը սպանության հոդվածի  սանկցիայով նախատեսված ամենախիստ պատիժն է  պահանջել՝ ցմահ ազատազրկում, թեև այն, որ 12 տարվա ընթացքում ամբաստանյալի կողմից որևէ վարկաբեկող արարք թույլ չի տրվել,  նվազեցնում է արարքի վտանգավորության աստիճանը:

Դատարանը՝ ճշտելով, որ Կամսար Հակոբյանը չի առարկում ապօրինի զենքի հոդվածի մասով քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ, որոշում կայացրեց այդ մասով քրեական գործը կարճելու մասին՝  վաղեմության ժամկետները անցնելու հիմքով:

Ամբաստանյալ Անդրանիկ Երեմյանն իր ճառում նշեց, որ իր պաշտպանը ներկայացրել է իր անմեղության ապացույցները, մասնավորապես՝ դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, և հույս հայտնեց, որ դատարանը արդար կլինի: Իսկ ամբաստանյալ Կամսար Հակոբյանը միացավ իր պաշտպանի ճառին և նորից պնդեց, որ ինքն իրեն մեղավոր չի ճանաչում:

Հաջորդ դատական նիստում ամբաստանյալները հանդես կգան վերջին խոսքով,  և դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ վերջնական դատական ակտ կայացնելու:

 


Արխիվ

[]