ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղադրանքի կողմը ամեն գնով ջանում է պաշտպանել դատարան ուղարկված անհիմն գործը. պաշտպան 12/24/2015 20:05 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
2003թ. Նուբարաշենի խճուղում կատարված աղմկահարույց սպանությունների գործով այսօրվա դատական նիստում ճառերով հանդես եկավ պաշտպանական կողմը:
Շահադիտական դրդումներով, պատվերով երկու կամ ավելի անձանց սպանություն կատարելու մեջ մեղադրվող Անդրանիկ Երեմյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը խնդրեց դատարանին ճանաչել և հռչակել իր պաշտպանյալի անմեղությունը առաջադրված մեղադրանքում, քանի որ, ըստ պաշտպանի, դատարանում չի հիմնավորվել Անդրանիկ Երեմյանին առաջադրված մեղադրանքը, հակառակը՝ ապացուցվել է նրա անմեղությունը:
Պաշտպանը նշեց, որ դատարանում հրապարակված մի շարք վկաների նախաքննական ցուցմունքները չեն կարող գնահատվել որպես ապացույց և դրվել դատավճռի հիմքում: Վկաների ցուցմունքների հրապարակումը կհամարվեր իրավաչափ, եթե գործում լինեին ապացույցներ, որոնք կբացառեին նրանց դատարան ներկայանալու հնարավորությունը: Մինչդեռ տվյալ դեպքում դատարանը առանց որևէ լուրջ հիմնավորում ունենալու հրապարակել է բացակա անձանց նախաքննական ցուցմունքները՝ դրանով իսկ խախտելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ իր դեմ ցուցմունք տված անձին հարցաքննելու ամբաստանյալների իրավունքը:
Ըստ Ի. Պետրոսյանի, լուսանկարով ամբաստանյալների ճանաչման արձանագրությունները և գործում առկա այլ արձանագրությունները օրինական ճանապարհով ձեռք բերված ապացույցներ չեն ոչ միայն այն հիմքով, որ վկաները հստակ նշել են, որ փաստացի ճանաչման գործողություն տեղի չի ունեցել, այլ նաև այն հիմքով, որ լուսանկարով անձի ճանաչման գործողությունը տեղի է ունեցել Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի էական խախտումներով:
Ինչպես երևում է քրեական գործի նյութերից, արձանագրությանը կցված լուսանկարներում պատկերված անձանցից որևէ մեկի համաձայնությունը առկա չէ: Ավելին, գործի նյութերում առկա չեն նաև տվյալներ, թե վարույթն իրականացնող մարմնի մոտ այդ լուսանկարները որտեղից են հայտնվել, կամ դրանք ով է տրամադրել քննիչին, այսինքն, բացակայում է նաև դրանք ձեռք բերելու աղբյուրը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել անհայտ կամ դատական նիստում չբացահայտվող աղբյուրից:
Պաշտպանը պնդեց իր միջնորդությունները անձին լուսանկարով ճանաչելու արձանագրություններն օգտագործման համար անթույլատրելի ճանաչելու մասին:
Պաշտպանական կողմն ընդգծեց, որ անհասկանալի է, թե ինչո՞ւ մեղադրանքի կողմը իր մեղադրական ճառում որևէ կերպ չանդրադարձավ նախաքննական մարմնի կողմից ստացված դատագենետիկական փորձաքննության արդյունքներին, որը նշանակվել էր անմիջապես դատակենսաբանական փորձաքննության արդյունքները ստանալուց հետո, դա արդարացի չէ: «Ամբողջությամբ մեղադրողն իր ճառում հրապարակեց մի եզրակացություն, որը նախաքննական մարմինը բավարար չի համարել և որից անմիջապես հետո նշանակել է դատագենետիկական փորձաքննությունը»,- ասաց Ի.Պետրոսյանը: Պաշտպանը հավելեց, որ հրապարակված առաջին եզրակացությունից պարզ էր դառնում, որ այն հիմնված է ենթադրության վրա և ճշգրիտ չէր, քանի որ անընդհատ յուրաքանչյուր պարբերության մեջ նշվում էր, որ «կարող է համընկնել Ա. Երեմյանի արյան հետ», մինչդեռ դատագենետիկական եզրակացությունը, որն ավելի ճշգրիտ է, միանշանակ տվել է այդ հարցերի պատասխանը: «Պարզ և հասկանալի է, մեղադրանքի կողմը ամեն գնով ջանում է պաշտպանել դատարան ուղարկված անհիմն գործը, որն ընդհանրապես որևէ ապացույցով չի հիմնավորվում»:
Ի.Պետրոսյանը նշեց, որ մի շարք արտասահմանյան երկրներում օր օրի ավելանում են անմեղ դատապարտյալների արդարացման և ազատ արձակման դեպքերը ԴՆԹ փորձաքննությունների եզրակացությունների հիման վրա: Մինչդեռ տվյալ դեպքում գործը ոչ միայն ուղարկվել է դատարան, այլև մեղադրական եզրակացության մեջ չի ներկայացվել այդ կարևորագույն ապացույցը:
Դիմելով մեղադրողին՝ պաշտպանը հայտարարեց. «Ինչպե՞ս կարելի է այդ կարևորագույն ապացույցը, որն ապացուցում է իմ պաշտպանյալ Ա. Երեմյանի անմեղությունը իրեն առաջադրված մեղադրանքում, ընդհանրապես չներառել Ձեր ճառում և որևէ գնահատական չտալ դրան այն դեպքում, որ գործի դատաքննության ժամանակ այդ ապացույցը հրապարակվել և հետազոտվել է դատարանում»:
Շահադիտական դրդումներով, պատվերով երկու կամ ավելի անձանց սպանություն կատարելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու մեջ մեղադրվող Կամսար Հակոբյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանն իր հերթին նկատեց, որ դատարանում հարցաքննվել է 60 վկաներից միայն շուրջ 15-ը, մնացած վկաները չեն ներկայացել դատարան և հրապարակվել են նրանց նախաքննական ցուցմունքները: Պաշտպանը հարց բարձրացրեց՝ այդ դեպքում ո՞րն է դատաքննության իմաստը:
Գ.Հովհաննիսյանն ընդգծեց, որ իր պաշտպանյալի դեմ առանցքային ցուցմունք տված վկա Արթուր Սարգսյանը առեղծված է, գալիս-գնում է Հայաստան, սակայն դատարան չի ներկայանում և պաշտպանական կողմին անհնարին է դարձել նրան հարցաքննել ու հասկանալ ի վերջո Արթուր Սարգսյանը պատվիրե՞լ է, թե՞ չի պատվիրել սպանությունը: Ի դեպ, պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալ Կամսար Հակոբյանը հայտարարում է, որ չի ճանաչել Արթուր Սարգսյանին: Մնացած ցուցմունքները, ըստ Գիվի Հովհաննիսյանի, ամբաստանյալի առօրյային են վերաբերվում և ոչ թե սպանությանը:
Գ.Հովհաննիսյանը հայտնեց, որ ապօրինի զենքի հոդվածի մասով մեղադրանքը վաղեմության ժամկետն անցել է և այդ մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, իսկ սպանության հոդվածով պաշտպանը միջնորդեց ճանաչել իր պաշտպանյալի անմեղությունը:
Անդրադառնալով մեղադրողի ճառին՝ պաշտպանը նկատեց, որ մեղադրողը սպանության հոդվածի սանկցիայով նախատեսված ամենախիստ պատիժն է պահանջել՝ ցմահ ազատազրկում, թեև այն, որ 12 տարվա ընթացքում ամբաստանյալի կողմից որևէ վարկաբեկող արարք թույլ չի տրվել, նվազեցնում է արարքի վտանգավորության աստիճանը:
Դատարանը՝ ճշտելով, որ Կամսար Հակոբյանը չի առարկում ապօրինի զենքի հոդվածի մասով քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ, որոշում կայացրեց այդ մասով քրեական գործը կարճելու մասին՝ վաղեմության ժամկետները անցնելու հիմքով:
Ամբաստանյալ Անդրանիկ Երեմյանն իր ճառում նշեց, որ իր պաշտպանը ներկայացրել է իր անմեղության ապացույցները, մասնավորապես՝ դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, և հույս հայտնեց, որ դատարանը արդար կլինի: Իսկ ամբաստանյալ Կամսար Հակոբյանը միացավ իր պաշտպանի ճառին և նորից պնդեց, որ ինքն իրեն մեղավոր չի ճանաչում:
Հաջորդ դատական նիստում ամբաստանյալները հանդես կգան վերջին խոսքով, և դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ վերջնական դատական ակտ կայացնելու:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 10:43 Մեքենան բախվել է այլ մեքենայի, վերջինն էլ՝ ծառի. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
- 01/24/2025 10:34 Փրկարարները հեռացրել են սառցելեզվակները
- 01/23/2025 23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել