ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդարադատություն էլ չենք սպասում. Կարեն Մեժլումյան 12/23/2015 20:55 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ում առանձնապես խոշոր չափերի՝ 755 մլն դրամի, յուրացման վերաբերյալ գործի այսօրվա դատական նիստում դատարանը որոշեց գործով դատաքննության փուլն անցկացնել դռնփակ: Դատարանը միաժամանակ ընդգծեց, որ գործի նախապատրաստական, դատական վիճաբանությունների փուլերը (եթե վերջինիս դատարանը հասնի), ինչպես նաև դատավճռի հրապարակումը կլինեն հրապարակային, այսինքն՝ դռնբաց դատական նիստում:
Դատարանն այսպիսով բավարարեց տուժող, այն է՝ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի ներկայացուցչի միջնորդությունը՝ ներկայացուցիչը միջնորդել էր դռնփակ անցկացնել դատաքննության ողջ փուլը, հակառակ դեպքում կհրապարակվեն հրապարակման համար ոչ ենթակա առևտրային գաղտնիքներ: Ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց ընկերության աշխատակիցներից մեկի աշխատանքային պայմանագիրը, որում վերջինս պարտավորվում է չհրապարակել առևտրային գաղտնիքներ պարունակող տեղեկությունները: Տուժողի ներկայացուցիչը նշեց, որ նույնպիսի պարտավորություն ստանձնել են ընկերության բոլոր աշխատակիցները:
Յուրացման մեջ մեղադրվող, «Ղ-Տելեկոմ» ՓԲ Սյունիքի մարզում՝ Կապանում, պատասխանատուի՝ Աշոտ Կույումջյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը անհիմն համարեց միջնորդությունը, քանի որ, ըստ նրա, տուժողի ներկայացուցիչը չբերեց ամբողջ դատաքննության փուլը դռնփակ անցկացնելու հիմնավորումներ: Ըստ Կ.Մեժլումյանի, դատարանը կարող է դռնփակ քննելու հարցը որոշել կոնկրետ այս կամ այն նյութում առևտրային գաղտնիքի առկայության վերաբերյալ այս կամ այն միջնորդությունը քննելով:
Ըստ պաշտպանի, դռնփակ դատական նիստում քննությունը կհանգեցնի իր պաշտպանյալի՝ Սահմանադրությամբ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, ինչպես նաև Քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված հրապարակային դատաքննության և հետևաբար՝ արդար դատաքննության իրավունքների խախտմանը:
Պաշտպանը նշեց, որ թեև 80 հազար էջ կազմող 400 հատորանոց գործին պաշտպանական կողմին ծանոթանալու համար տրամադրվել էր շատ քիչ՝ ընդամենը 15-օրյա ժամկետ, սակայն ինքը գործի նյութերին ծանոթանալիս որևէ առևտրային գաղտնիքի չի հանդիպել: Դռնփակ քննությունը իրեն զրկելու է իր պաշտպանյալի անմեղությունը ապացուցելու հնարավորությունից, թեև մեղադրո՛ղ կողմը պետք է ապացուցի, որ ամբաստանյալը մեղավոր է:
Պաշտպանն ընդգծեց, որ տուժող կողմը Հայաստանի ամենահզոր կազմակերպություններից մեկն է, և դատարանի վրա հնարավոր ճնշումների մտավախություն հայտնեց, ինչպիսիք եղել են նախաքննության ընթացքում, արդյունքում կատարվել է միակողմանի քննություն:
Գործով մյուս ամբաստանյալի՝ յուրացմանը օժանդակելու մեջ մեղադրվող Սարգիս Արշակյանի պաշտպան Սամվել Միրզոյանը տարակուսանք հայտնեց՝ այդ ի՞նչ առևտրային գաղտնիք պետք է հայտնվի իր պաշտպանյալի մասով՝ նրա մեղադրանքը կապված է Աշոտ Կույումջյանին մեղսագրվող գործողությունների հետ: Պաշտպանը հայտարարեց, որ ինքը ձեռնպահ է մնում և միջնորդության լուծումը թողնում դատարանի հայեցողությանը:
Ամբաստանյալ Աշոտ Կույումջյանը նշեց, որ այսօր ինքը միայն արդարադատությանն է հավատում:
«Եթե գաղտնիք է, գաղտնի էլ թող մնա, ես էլ գնամ մեր տուն՝ մեր գործերով»,- ասաց նա:
Դատարանը հայտարարեց, որ որևէ մեկը ՀՀ-ում՝ ներառյալ ամենահզոր կազմակերպություններից մեկը, չի կարող դատարանի վրա ճնշում գործադրել: Ընդամենը դատարանը փորձում է հրապարակային կամ ոչ հրապարակային քննություն անցկացնելու վերաբերյալ հիմնավորված որոշում կայացնել:
Դատարանն ընդգծեց, որ պետք չէ հրապարակայնությունը կապել արդարադատության հետ՝ անկախ նրանից լրատվության ու հանրության ներկայացուցիչներ կլինեն դատարանի դահլիճում, թե ոչ, դատարանն արդարադատություն իրականացնելու է և իրականացնելու է իրավունքի շահերից:
Դատարանն արձանագրեց նաև, որ վկաների ճնշող մեծամասնության ցուցմունքներում խոսվում է առևտրային այս կամ այն գաղտնիք պարունակող տեղեկության մասին: Դրանցում առկա են մրցակցությանն առնչվող տարրեր, իսկ մրցակցությունը Հայաստանի Հանրապետությունում պետք է պաշտպանվի:
Դատաքննությունը դռնփակ անցկացնելու դատարանի որոշումից հետո ամբաստանյալ Ա.Կույումջյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը ժամանակ խնդրեց դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար՝ այն կներկայացվի արդեն հաջորդ տարի:
«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում Կարեն Մեժլումյանը նշեց, որ դատարանի որոշումը միանշանակ խախտում է իր պաշտպանյալի՝ Աշոտ Կույումջյանի, սահմանադրական, կոնվենցիոն իրավունքը, որը վերաբերվում է արդար դատաքննությանը, որը պետք է հրապարակային իրականացվի: «Չի կարող այս գործը, երբ որ անմեղ մեկին, երկուսին՝ իրականում, երկուսն էլ որևէ կապ չունեն, բերում են, ցույց են տալիս, որ շրջանից, ասենք, Կապանից ինչ-որ մեկը կարող է «Վիվասել»-ի պես ընկերությունից, որը բազմաթիվ ծրագրեր ունի՝ վերահսկող և այլն, 750 մլն դրամ յուրացնել, ու ոչ ոք չնկատի: Փորձում են դռնփակ իրականացնել, որ ամեն ինչը ջրի երես դուրս չգա, սա է ընդամենը նպատակը: Հետևաբար, նման ձևով այս գործի քննությունից, որ արդեն երևում է ինչի համար են անում, արդարադատություն էլ չենք սպասում: Հետևաբար պետք է այդ ինքնաբացարկը պնդենք»,- ասաց Կարեն Մեժլումյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը