ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր աջակցությունն ենք հայտնում ՍՈՒ-24 ռազմական ինքնաթիռի միջադեպի կապակցությամբ Մոսկվայի դիրքորոշմանը. Սերժ Սարգսյան 12/21/2015 19:46 | ԼՐԱՀՈՍ
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում այսօր կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը վարել է Կազմակերպությունում նախագահությունը ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, բանակցություններն ընթացել են նախ նեղ, ապա ընդլայնված կազմով՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահների, Կազմակերպության գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նիստի ընթացքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հայտարարությունը ՝ միջազգային ահաբեկչությանը հակազդելու մասին, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի մասին», «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտապես գործող աշխատանքային մարմինների պաշտոնատար անձանց ռոտացիայի մասին» որոշումները:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել աշխարհում ներկայիս իրավիճակի և Կազմակերպության հետագա գործողությունների շուրջ:
Խորհրդի նստաշրջանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ավարտից հետո, նախագահողը` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդիպում են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ` ամփոփել նստաշրջանի արդյունքները:
Նախագահ Սերժ Սարգսյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ելույթ է ունեցել՝ ամփոփելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի արդյունքները: Նախագահը, մասնավորապես, ասել է.
«Այսօր հագեցած օր է: Քիչ առաջ ավարտվեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Նախատեսվում է անցկացնել նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:
Մեր հանդիպումն ընթանում է չափազանց բարդ իրադրության պայմաններում՝ պայմանավորված ողջ միջազգային հանրությանը, երկրների և տարածաշրջանների անվտանգությանը մարտահրավեր նետած միջազգային ահաբեկչության բազմակի մեծացած սպառնալիքով։
Այսօրվա նիստում ընդունված «Աշխարհում ընթացիկ իրավիճակի մասին հայտարարության» մեջ շարադրված են մերօրյա ամենակարևոր հարցի՝ միջազգային ահաբեկչությանը հակազդելու վերաբերյալ գնահատականներն ու մոտեցումները:
ՀԱՊԿ երկրները հանդես են գալիս ՄԱԿ կանոնադրության դրույթների, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա համընդգրկուն կոալիցիա ձևավորելու օգտին:
Վստահ ենք, որ ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարը չի կարող տարվել առանց դրա ֆինանսավորման աղբյուրների հուսալի կանխման, ֆինանսական սնուցման ուղիների արգելափակման:
Մենք քննարկեցինք Սիրիայում հակաահաբեկչական գործողություններին մասնակցած և թուրքական զինված ուժերի կողմից կործանված ռուսական ՍՈՒ-24 ռազմական ինքնաթիռի միջադեպը: Համարում եմ, որ Թուրքիայի տվյալ քայլը որևէ կերպ չի նպաստում միջազգային ջանքերի համախմբմանը՝ ուղղված ահաբեկչության դեմ պայքարին, Սիրիայում իրավիճակի կարգավորմանը և տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը: Մենք՝ որպես Ռուսաստանի հետ դաշնակիցներ, մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում այս միջադեպի կապակցությամբ Մոսկվայի դիրքորոշմանը:
Մենք շատ արդյունավետ, անմիջական զրույց ունեցանք նեղ կազմով, հաստատեցինք մեր պատրաստակամությունը հետևողականորեն ամրապնդել ՀԱՊԿ ուժային ներուժը, մեծացնել հակաահաբեկչական բաղադրիչը, բարձրացնել արագ արձագանքման հավաքական ուժերի մարտունակությունը՝ նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին արդյունավետորեն հակազդելու նպատակով:
Խոսեցինք Դուշանբեում նախորդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի մասին, անդրադարձանք սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ուղղությամբ միջոցառումների ծրագրին և Կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանում առաջարկված առաջնահերթություններին:
Վստահ եմ, որ մեր համատեղ և համակարգված ջանքերը թույլ կտան ապահովել նշված ծրագրերի արդյունավետ կյանքի կոչումը, որոնց իրականացման ընթացքը կքննարկվի 2016 թվականին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նստաշրջանի շրջանակներում:
Բացի այդ, ընդունվեց կադրային երկու որոշում՝ «Գլխավոր քարտուղարի մասին» և «ՀԱՊԿ մշտապես գործող աշխատանքային մարմիններում պաշտոնատար անձանց ռոտացիայի մասին»:
Միասնական որոշում ենք կայացրել գործող Գլխավոր քարտուղար Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետի երկարաձգման վերաբերյալ՝ մինչև 2017թ․ հունվարի 1-ը։
Նաև որոշում ենք կայացրել հանձնարարելու ԱԳ նախարարների խորհրդին և Պաշտպանության նախարարների խորհրդին՝ Գլխավոր քարտուղարի հետ համատեղ նախապատրաստելու և Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը ներկայացնելու առաջարկներ Քարտուղարությունում քվոտային պաշտոնների բաշխման, ինչպես նաև ՀԱՊԿ Միացյալ շտաբում քվոտային պաշտոնների կառուցվածքի և բաշխման շուրջ։ Այս ամենը համապատասխանում է ռոտացիայի սկզբունքի ակտիվ կիրառման անհրաժեշտության վերաբերյալ Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման համակարգին։ Նիկոլայ Բորդյուժան հաջողությամբ ղեկավարում է քարտուղարությունը, քաջատեղյակ է Կազմակերպության իրավական հիմքին, ինչը կարևոր պայման է տվյալ հանձնարարության արդյունավետ կատարման համար»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ