Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Փարիզում երկրները պայմանավորվել են երկարաժամկետ նպատակի շուրջ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար 12/18/2015   14:24  |  ԼՐԱՀՈՍ

 
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը «Հնարավորության նոր դարաշրջան» իր հեղինակած հոդվածում անդրադարձել է անցյալ շաբաթ Փարիզում կլիմայի հարցերին վերաբերող գագաթնաժողովի ավարտից հետո սպասվող ակնկալիքներին։ 
 
Ստորև ներկայացնում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հոդվածն ամբողջությամբ. 
 
«70 տարի առաջ Երկրորդ համաշխարհային պատերազմի մոխիրներից ծնվեց Միավորված ազգերի կազմակերպությունը: Յոթ տասնամյակ անց Փարիզում ազգերը միավորվել են՝ պայքարելու մեկ այլ վտանգի՝ կյանքին սպառնացող սպառնալիքի դեմ, որին առնչվում ենք մոլորակի արագընթաց տաքացման հետևանքով: 
Կառավարություններն ազդարարել են կլիմայի փոփոխության՝ մարդկությանը երբևէ հանդիպած ամենաբարդ խնդիրներից մեկի շուրջ համաշխարհային համագործակցության նոր դարաշրջանի մեկնարկը: Այդպիսով նրանք զգալիորեն ամրապնդեցին Կանոնադրությամբ ամրագրված՝ «գալիք սերունդներին փրկելու» վճռականությունը: 
 
Փարիզյան համաձայնագիրը հաղթանակ է մարդկանց, շրջակա միջավայրի ինչպես նաև բազմակողմանիության համար: Այն առողջության ապահովագրման քաղաքականություն է մոլորակի համար: Առաջին անգամ աշխարհի յուրաքանչյուր երկիր ստանձնել է արտանետումները սահմանափակելու, դիմակայունությունն ամրապնդելու և միջազգային ու ազգային մակարդակներում կլիմայի փոփոխության դեմ պայքարելու պարտավորություններ:
 
Երկրները համաձայնել են, որ կլիմայի փոփոխության ռիսկերը նվազագույնի հասցնելու միջոցով համընդհանուր օգուտին հետամուտ լինելը ամբողջովին բխում է ազգային շահերից: Համոզված եմ՝ սա օրինակ է, որին կարող ենք շահավետորեն հետևել ողջ քաղաքական օրակարգի շրջանակներում: 
 
Փարիզյան այս հաղթանակն ամփոփում է այս նշանակալի տարին: Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի շրջանակային ծրագրից մինչև Ադիս Աբեբայի «Ֆինանսավորում հանուն զարգացման» գործողությունների օրակարգ, Նյու Յորքի Կայուն զարգացման պատմական գագաթնաժողովից մինչև կլիմայի հարցերով Փարիզի խորհրդաժողով՝ սա տարի էր, որի ընթացքում ՄԱԿ-ը ապացուցեց աշխարհում հույս տարածելու և այն ապաքինելու իր ունակությունը: 
 
Պաշտոնս ստանձնելու առաջին օրերից կլիմայի փոփոխությունը մեր ժամանակների վճռական մարտահրավերն եմ համարել: Դա է պատճառը, որ այդ հիմնահարցը դարձրել եմ իմ պաշտոնավարման գլխավոր գերակայություններից մեկը: Ես խոսել եմ աշխարհի գրեթե բոլոր երկրների առաջնորդների հետ այն սպառնալիքի մասին, որ կլիմայի փոփոխությունը կարող է առաջ բերել մեր տնտեսությունների, մեր անվտանգության և գոյատևման հարցում: Ես այցելել եմ բոլոր մայրցամաքներն ու հանդիպել եմ այն համայնքներին, որոնք ապրում են վտանգավոր կլիմայական պայմաններում: 
 
Ես ցնցվել եմ տառապանքից և ոգեշնչվել այն լուծումներով, որոնք աշխարհը կդարձնեն առավել անվտանգ ու բարեկեցիկ: 
 
Ես մասնակցել եմ ՄԱԿ-ի՝ կլիմայի հարցերով բոլոր խորհրդաժողովներին: Կլիմայի վերաբերյալ այն երեք գագաթնաժողովները, որ ես հրավիրել եմ, համախմբել կառավարությունների, գործարար ոլորտի ու քաղաքացիական հասարակության քաղաքական կամքն ու խթանել նրանց նորարարական նախաձեռնությունները : Գործողությունների փարիզյան օրակարգը, կլիմայի վերաբերյալ անցյալ տարվա գագաթնաժողովին ստանձնած պարտավորությունների հետ մեկտեղ, վկայում են, որ լուծումներն առկա են: 
 
Այն, ինչ ժամանակին աներևակայելի էր թվում, հիմա անկասելի է: Մասնավոր ոլորտն արդեն իսկ մեծ ներդրումներ է կատարում արտանետումների ցածր մակարդակով ապագա ապահովելու համար: Այդ լուծումներն առավել մատչելի ու հասանելի են, և շատերն էլ պատրաստ են ասպարեզ գալու՝ հատկապես Փարիզում կայացած հաջողությունից հետո:
 
Փարիզյան համաձայնագիրը ներառեց բոլոր այն կետերը, որոնք ես կոչ էի արել: Ներկայում շուկաները հստակ ազդանշան են տալիս, որ կարիք ունեն այնպիսի ներդրումների ընդլայնման, որոնք կնպաստեն արտանետումների ցածր մակարդակին ու կլիմայի նկատմամբ դիմակայուն զարգացմանը:
Բոլոր երկրները համաձայնել են միասին պայքարել, որ ջերմաստիճանի գլոբալ բարձրացումը չգերազանցի 2 աստիճանն՝ ըստ Ցելսիուսի, իսկ հաշվի առնելով լուրջ ռիսկերը՝ պայքարել հանուն 1,5 աստիճանի: Սա հատկապես կարևոր է աֆրիկյան երկրների, զարգացող փոքր կղզի-պետությունների ու առավել թույլ զարգացած երկրների համար:
Փարիզում երկրները պայմանավորվել են երկարաժամկետ նպատակի շուրջ. սահմանափակել ջերմոցային գազերի արտանետումները հնարավորինս շուտ՝ այս դարի երկրորդ կեսին: Հարյուր ութսունութ երկրներ արդեն ներկայացրել են իրենց կատարելիք՝ ազգային մակարդակում սահմանված ներդրումները, ինչը ցույց է տալիս, թե ինչի են պատրաստ այդ երկրներն արտանետումները կրճատելու և դիմակայուն կլիմա ստեղծելու համար:
 
Ներկայում այդ ազգային թիրախներն արդեն զգալիորեն իջեցրել են արտանետումների կորը: 
 
Այնուամենայնիվ, այդ երկրները դեռևս չեն կանխել ջերմաստիճանի՝ անթույլատրելիորեն վտանգավոր համարվող բարձրացումը 3 աստիճանով: Այս նպատակով էլ Փարիզում երկրները խոստացան վերանայել կլիմայի վերաբերյալ իրենց ազգային ծրագրերը յուրաքանչյուր 5 տարին մեկ՝ սկսած 2018 թվականից: Սա նրանց հնարավորություն կընձեռի հավակնությունները մեծացնելու գիտության պահանջներին համահունչ: 
 
Փարիզյան համաձայնագիրը նաև ապահովում է հարմարեցման ու մեղմացման նպատակով բավարար, հավասարակշռված աջակցություն զարգացող երկրների, մասնավորապես՝ ամենաաղքատ ու ամենախոցելի երկրների համար: Այն կօգնի ընդլայնել գլոբալ ջանքերը՝ ուղղված կլիմայի փոփոխությանը դիմակայելուն և կորուստներն ու վնասը նվազագույնի հասցնելուն:
 
Կառավարությունները պայմանավորվել են պարտադիր, ամուր և թափանցիկ ընթացակարգային կանոնների շուրջ, որպեսզի լինի բոլոր երկրների կողմից խոսքը գործի վերածելու երաշխիք: Զարգացած երկրները համաձայնել են առաջատար դեր ստանձնել ֆինանսական միջոցների հավաքագրման ու տեխնոլոգիական աջակցության և կարողությունների զարգացման ընդարձակման գործում: Իսկ զարգացող երկրները հանձն են առել ավելացնել կլիմայի փոփոխությանը դիմակայելու իրենց պատասխանատվությունը՝ իրենց կարողություններին համապատասխան: 
 
Այս պատմական ձեռքբերումը արժևորելիս իմ կողմից բացթողում կլինի չգնահատել գործարար համայնքի եւ քաղաքացիական հասարակության առաջնորդող դերն ու տեսլականը: Նրանք ընդգծել են թե՛ սպառնալիքները, թե՛ լուծումները: Ես ողջունում եմ նրանց կլիմայի հարցում ակնառու քաղաքացիական դիրքորոշման համար:
Այժմ, երբ մեր ձեռքին է փարիզյան համաձայնագիրը, մեր գաղափարները պետք է անհապաղ իրագործվեն: Կլիմայի փոփոխությանը դիմակայելով՝ մենք առաջ ենք մղում «Կայուն զարգացում - 2030» օրակարգը: Փարիզի համաձայնագիրը դրական ազդեցություն ունի կայուն զարգացման բոլոր նպատակների վրա: Մենք պատրաստ ենք մտնելու հնարավորությունների նոր դարաշրջան: 
 
Քանի որ կառավարությունները, գործարար ոլորտն ու քաղաքացիական հասարակությունը մեկնարկում են կլիմայի փոփոխության դեմ պայքարի հսկայական ծրագրի և Կայուն զարգացման նպատակների իրագործումը, ՄԱԿ-ը լայնորեն կօժանդակի անդամ երկրներին ու հասարակություններին բոլոր փուլերում: Որպես Փարիզի համաձայնագրի իրականացման առաջին քայլ, ինչպես սահմանված է Համաձայնագրով ու Կոնվենցիայով, հաջորդ տարվա ապրիլի 22-ին Նյու Յորքում կկազմակերպեմ բարձր մակարդակի ստորագրման արարողություն:
 
Ես կհրավիրեմ պետությունների առաջնորդներին՝օգնելու պահպանել ազդակն ու թափ հավաքել վճռական պահին: Միահամուռ ուժերով մենք կարող ենք հասնել մեր ընդհանուր նպատակին՝ աղքատության վերացում, խաղաղության ամրապնդում և արժանապատիվ կյանք ու հնարավորություններ բոլորի համար»:
 
 

Հարակից հրապարակումներ`

12:25 25/11/2015  |  ԼՐԱՀՈՍԿանանց ու աղջիկների հանդեպ բռնության տարածվածությունը ենթադրում է, որ բոլորս կարող ենք դրան դիմակայելու քայլեր ձեռնարկել. Պան Գի Մուն
17:15 06/11/2015  |  ԼՐԱՀՈՍՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՄԱԿ-ի ազգային մոդել քառօրյա խորհրդաժողովի պաշտոնական բացումը
17:27 02/11/2015  |  ԼՐԱՀՈՍԼրագրողները չպետք է ստիպված լինեն ինքնագրաքննություն կատարել՝ իրենց կյանքի համար վախենալու պատճառով. Բան Կի-Մուն
13:29 24/10/2015  |  ԼՐԱՀՈՍՊան Գի Մուն. ՄԱԿ-ը պաշտպանում է բոլոր մարդկանց իրավունքները՝ անկախ ռասայական, կրոնական, ազգային, գենդերային կամ սեռական պատկանելությունից
16:19 08/06/2015  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարի առաջին տեղակալը մասնակցել է ՄԱԿ-ի ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի 5-րդ աշխատանքային խմբի նստաշրջանին
18:02 13/05/2015  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի ներկայացուցիչներին
13:13 13/05/2015  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Մոդ դը Բոյեր-Բուքիքյոյին
16:36 08/05/2015  |  ԼՐԱՀՈՍԵրեխաների վաճառք և սեռական շահագործում. Մեկնարկում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետի պաշտոնական այցը Հայաստան
17:31 21/04/2015  |  ԼՐԱՀՈՍՎաչե Գաբրիելյանը մասնակցել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի կողմից կազմակերպված նախարարական քննարկմանը
11:55 04/04/2015  |  ԼՐԱՀՈՍԱպրիլի 4-ը՝ ականային վտանգի մասին իրազեկման և ականազերծման գործունեությանն աջակցելու միջազգային օր

Արխիվ

[]