Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   22:00 Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել  11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   21:23 Հրդեհ` Լաս Վեգասի գնացքում 11/24/2024   21:09 Վրաստանի ընդդիմությունն արդեն հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում. մայրաքաղաք մտնող ճանապարհները խցանված են 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   20:36 Ձյունոտ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են 11/24/2024   20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/24/2024   20:04 Բեյրութի կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի զոհերի թիվն արդեն շուրջ 3 տասնյակի է հասել 11/24/2024   19:52 Լրատվամիջոցները նշում են ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի անունը 11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   17:21 Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան

Դատարանը պետք է ողջամիտ որոշումներ կայացնի. Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ 12/18/2015   23:49  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Եթե  Պերմյակովի գործով արտագնա նիստերը շարունակվելու են, ապա գոնե նվազագույնս պետք է բավարար լինեն աշխատանքային պայմանները:   Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի բոլոր յոթ անդամների սպանության գործով առաջին դատական նիստից հետո այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Միհրան Պողոսյանը: Նա, մասնավորապես, ընդգծեց, որ ինքն իր վստահորդի հետ յուրաքանչյուր պահի փաստաբանական գաղտնիք հանդիսացող հարցեր է քննարկում, և  յուրաքանչյուր անձ դահլիճից հնարավորություն ունի տեսնել, թե ներկայացուցիչն իր վստահորդի հետ ինչ են քննարկում, ինչ գործողություններ են իրականացնում:

Մ.Պողոսյանը ցանկություն հայտնեց, որ այսուհետ  դատական պրոցեսի հետ կապված, մասնավորապես, դատարանի կաշկանդվածությունը  վերանա, որպեսզի դատարանը ողջամիտ որոշումներ կայացնի:

Միհրան Պողոսյանը նշեց, որ  ողջամիտ էր դատարանի այսօրվա որոշումը դատական նիստը հետաձգելու մասին՝ դատարանն այդպիսով  բավարարեց  գործի նյութերին ծանոթանալու համար ողջամիտ ժամկետ տրամադրելու մասին Պերմյակովի նոր ներգրավված պաշտպանի միջնորդությունը: «Բոլորս էլ գիտակցում  էինք, որ հիմնավոր միջնորդություն է, և պաշտպանության իրավունքը չպետք է խախտվի, դատական նիստը հետաձգվելու է, սակայն      դատարանը այդ ընթացքում որոշակի գործողություններ կարող էր իրականացնել, որպեսզի  հաջորդ դատական նիստում խնդիրներ չլինեն»,- ասաց Միհրան Պողոսյանը՝  պարզաբանելով, որ դատարանը հնարավորություն չտվեց  տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցին  այս նիստում անգամ հրապարակել  դատական նիստի պայմանների հետ կապված իր միջնորդությունը:  Եթե դատարանը հաջորդ դատական նիստում վերջիվերջո որոշի տվյալ միջնորդությունը բավարարել, նիստը կրկին հետաձգվելու է, որպեսզի միջնորդությամբ նշված պայմաններն ապահովվեն, իսկ եթե այս նիստին բավարարվեր, կամ գոնե քննարկվեր այդ միջնորդությունը, այլևս նիստը հետաձգելու  անհրաժեշտություն չէր լինի: 

Դատարանը կարող էր որոշում կայացնել հարցումով դիմել Քննչական կոմիտեին՝  ռուսական  կողմից պահանջել Պերմյակովի սատանիստ լինելու մասին նյութերը կամ որոշակի գործողություններ իրականացնել դատական նիստի ժամանակ Պերմյակովի համածառայակիցներին նրա կողքից  հեռացնելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ նույնպես միջնորդել էր տուժող կողմը:    «Բոլոր այդ միջնորդությունները միտված են նորմալ դատական պրոցես ստանալուն»,- ասաց Մ.Պողոսյանը:

Տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչը շատ կարևորեց  ամբաստանյալի սատանիստ լինելու՝  սպանությունների դրդապատճառի վերաբերյալ հանգամանքների պարզումը: Կարևոր է, որպեսզի և՛ պաշտպանության կողմը,  և՛ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները լրիվ տիրապետեն այդ հարցով ռուսական կողմի իրականացրած  քննությանը, որպեսզի ըստ այդմ կառուցեն հետագայում վկաների, նույն Պերմյակովի հարցաքննության հետ կապված իրենց մարտավարությունը: «Եթե իրականում քննություն իրականացվել է և տվյալ հանգամանքը հերքվել է, մենք դա որպես ի գիտություն կընդունենք: Եթե քննություն չի իրականացվել, պետք է քննություն իրականացվի: Ամբողջ խնդիրն այն է,  որ մենք՝   չունենալով տվյալ նյութերը, չենք կարողանում որոշակի եզրահանգման գալ: Այդ իսկ պատճառով, ըստ մեզ, եթե տվյալ համագամանքը առկա է,  լրիվ իրական դրդապատճառ է սատանիստ լինելուց դրդված տվյալ հանցագործությունը, մասնավորապես, մանկահասակ երեխաների սպանությունն իրականացնելը:

Պերմյակովի կողքից ռուս զինծառայողների հեռացնելու միջնորդությունը նույնպես լիովին հիմնավորված էր՝  Հայաստանի Հանրապետությունում դատական նիստի կարգ և կանոնն ապահովում է Դատական դեպարտամենտի ենթակառուցվածքում գործող դատական կարգադրիչների կառույցը: «Տվյալ պարագայում պատճառաբանություն չկա, թե ինչու են ռուս զինծառայողները գտնվում դատական նիստերի դահլիճում և  ինչ լիազորություններ նրանք ունեն: Ես գտնում եմ,  այս առումով տեղին էր  այս միջնորդությունը, սակայն դատարանը որևէ կերպ չհիմնավորեց միջնորդությունը մերժելու իր որոշումը»:  Մ.Պողոսյանը նկատեց, որ բացի դատավարության մասնակիցներից դահլիճում գտնվող որևէ անձ իրավունք չունի տեղ զբաղեցնել դահլիճի այդ մասում, ինչու է նրանց համար այդ բացառությունն արվում՝  կամ նրանք որոշակի գործառույթներով են օժտված, որը դատարանը պետք է բացահայտի դատավարության մասնակիցների համար, կամ նրանք իրավունք չունեն գտնվել դատական նիստերի դահլիճի այդ մասում:  Փաստաբանը նաև տեսակետ հայտնեց, որ հետագայում Պերմյակովի հարցաքննության ժամանակ նրա  համածառայակիցների մերձավոր ներկայությունը կարող է կաշկանդել Պերմյակովին հանցագործության հանգամանքների շուրջ  ցուցմունք տալ:

Տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն իր հերթին նշեց, որ հաջորդ նիստում  դատական նիստի պայմանների մասին  Ա.Սաքունցի միջնորդության  վերաբերյալ դատարանի կայացրած որոշման վերաբերայլ տուժող կողմի ներկայացուցիչները իրենց  դիրքորոշումը կարտահայտեն  և հետագա քայլերը կորոշեն: Չի բացառվում, որ դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվի՝  նայած, թե ինչպիսի որոշում կկայացվի:

Ե.Սարգսյանը նշեց, որ առաջին դատական նիստում  ի սկզբանե աշխատանքային պայմաններն ապահովված չէին, այդպես էլ ամբողջությամբ  իրենց պահանջները  չբավարարվեցին՝  եթե տուժող կողմի ներկայացուցիչները մինչև վերջ պնդեին իրենց  պահանջները, դատական նիստը կհետաձգվեր: 

Երեմ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ հետագայում խոչընդոտներ այլևս չեն լինի, որպեսզի տուժող կողմի ներկայացուցիչներն իրենց մեքենաներով կարողանան մոտենալ զորամասին, որի շենքում անց է կացվում դատավարությունը: Ի դեպ, այսօրվա դատական նիստին  իրավահաջորդների ներկայացուցիչները ուշացել  էին հենց այն պատճառով, որ իրենց որոշ ժամանակ թույլ չէին տալիս մեքենաներով մոտենալ զորամասին:

 


Հարակից հրապարակումներ`

15:19 18/12/2015  |  Քրեական խրոնիկոնՊերմյակովի պաշտպանին ժամանակ տրամադրվեց՝ գործի նյութերին ծանոթանալու համար
14:07 18/12/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՏուժող կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց Պերմյակովի սատանիստ լինելու հանգամանքի վրա
12:27 18/12/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍկսվեց Պերմյակովի գործով առաջին դատական նիստը
18:27 11/12/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՊերմյակովի գործով զորամասում արտագնա նիստ հրավիրելը չի կարող դիտվել որպես հրապարակայնությանը խոչընդոտող. Գևորգ Կոստանյան
14:12 10/12/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱվետիսյանների սպանության գործը զորամասում քննելու մեջ տուժող կողմը խնդիրներ է տեսնում
11:05 10/12/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԸստ «Դատալեքս»-ի՝ Պերմյակովի դեմ գործը կքննվի արտագնա նիստում՝ զորամասում
22:21 09/12/2015  |  Քրեական խրոնիկոնՊերմյակովի գործով դատական նիստը նշանակվել է՝ «Դատալեքսը» լռում է
09:26 27/11/2015  |  ՄամուլՊերմյակովի գործը կքննվի 102-րդ ռազմաբազայում գտնվող դատարանում. «Ժողովուրդ»
15:41 26/11/2015  |  Քրեական խրոնիկոնԴատավոր Հարություն Մովսեսյանը Պերմյակովի գործը վարույթ է ընդունել
09:30 25/11/2015  |  ՄամուլՀնարավո՞ր է՝ գյումրեցիների ինքնադատաստանից խուսափելու համար որոշվի Ավետիսյանների սպանության գործի դատավարությունը Երևան տեղափոխել. «Ժողովուրդ»

Արխիվ

[]