Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2025   10:48 Պետրոս Պետրոսյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել՝ 17 տարի ծառայությունից հետո 01/20/2025   10:46 Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է. Թրամփը պաշտոնապես ստանձնում է պաշտոնը՝ նշանավորելով իր քաղաքական «Comeback»-ը. Սարգսյան 01/20/2025   10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած 01/20/2025   10:30 Ազգային ժողովում մեկնարկեց 2025-ի առաջին նստաշրջանը. ուղիղ 01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com

Հարուցվել են նոր քրեական գործեր՝ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերի հիման վրա 12/18/2015   16:48  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է ևս 3  քրեական գործ՝ այլ անձի փոխարեն քվեարկելու և քվեարկության արդյունքները կեղծելու դեպքերի առթիվ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:
 
1. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում դեկտեմբերի 17-ին ստացվել են ոստիկանությունում նախապատրաստված նյութերը՝ թիվ 8/25 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու ահազանգի հիման վրա։
 
2015թ. դեկտեմբերի 6-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն կենտրոնի  տեղեկատվական հարթակում հրապարակվել է նյութ առ այն, որ թիվ 112 դպրոցում տեղակայված թիվ 8/25 ընտրատեղամասում ընտրողը 2 անգամ է քվեարկել, իսկ հանձնաժողովը չի արձանագրել խախտումը:
 
Ոստիկանության բաժնում նախապատրաստվել են նյութեր, որոնց համաձայն՝ 06.12.2015թ.՝ ժամը 12:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, մոտենալով թիվ 8/25 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Մայիս Հարությունյանին, կնքելու համար վերջինիս է տվել իր անձնագիրը և քվեածրարը, որի ժամանակ Մ.Հարությունյանը, պարզելով, որ նշված անձի անձնագրում արդեն իսկ առկա է դրոշմակնիք, կանչել է հանձնաժողովի նախագահ Արա Էդիկի Դադայանին: Նույն պահին Մ.Հարությունյանին մոտեցած անձը, վերցնելով անձնագիրը, շտապ հեռացել է ընտրատեղամասից: Նշված փաստն Ա.Դադայանի կողմից արձանագրվել է թիվ 8/25 ընտրատեղամասի գրանցամատյանում:
 
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են  ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։ 
 
2.Դեկտեմբերի 14-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է «hetq.am» տեղեկատվական հարթակում տեղադրված «Ինչպես «այո»-ի քվեաթերթիկներն ավելացան ընտրատեղամասի հոսանքազրկումից հետո» վերտառությամբ հրապարակումը:
Հրապարակման հիման վրա քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր։ Պարզվել է, որ 2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության ժամի ավարտից հետո՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 7/14 ընտրատեղամասում ձայների հաշվարկի ընթացքում, տեղամասը  հոսանքազրկվել է, որի ժամանակ, դեռևս չպարզված անձի կողմից, տեղի է ունեցել քվեարկության արդյունքները կեղծելու դեպք` սեղանին դրված քվեաթերթիկների վրա նոր քվեաթերթիկներ ավելացնելու եղանակով:
 
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի բավարար հիմքեր՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում դեկտեմբերի 17-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով։ Միաժամանակ, որոշում է կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին։
 
3. Դեկտեմբերի 14-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունից ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն կենտրոնի տեղեկատվական հարթակում տեղադրված հրապարակումն առ այն, որ թիվ 07/01 ընտրատեղամասի դիտորդ Քեթքարթ Ուիլը նկատել է, որ 2 քույրերը` Հռիփսիմե և Գայանե Հովսեփյանները, եկել են քվեարկության, սակայն նրանց անվան դիմաց եղել են ստորագրություններ: Հանձնաժողովը խախտումը չի արձանագրել: 
 
Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում Հռիփսիմե Հովսեփյանը հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին` ժամը 15:00-ի սահմաններում, քվեարկությանը մասնակցելու նպատակով այցելել է Երևան քաղաքի թիվ 7/01 ընտրատեղամաս և նկատել, որ իր անվան դիմաց արդեն ստորագրված է եղել, սակայն անձնագրի սերիա և համար չի եղել: Հանձնաժողովի անդամներից մեկին տեղյակ է պահել այդ մասին, ով մի փոքր անց տեղյակ է պահել հանձնաժողովի նախագահին:
 
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով։ Միաժամանակ որոշում է կայացվել՝ քրեական գործն ըստ քննչական ենթակայության ՀՔԾ  ուղարկելու մասին:
 
Այսպիսով՝ ՀՀ քննչական կոմիտեի քննչական ստորաբաժանումների վարույթում քննվում է 24 քրեական գործ՝ տարբեր ընտրատեղամասերում այլ անձի փոխարեն քվերակելու դեպքերի վերաբերյալ։  ՀՀ քննչական կոմիտեում հարուցված ևս 8 քրեական գործ (5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով, 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով) ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
 
 

Հարակից հրապարակումներ`

12:59 18/12/2015  |  Սահմանադրական բարեփոխումներԴիտորդի լիազորությունների իրականացմանը բռնությամբ խոչընդոտելու գործը ՀՔԾ վարույթում է
19:25 17/12/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ 487 տեղեկատվություն. հարուցվել է 38 քրեական գործ
12:56 17/12/2015  |  Սահմանադրական բարեփոխումներԱրաբկիրի 3 տեղամասերում հանրաքվեի քվեարկության արդյունքները կեղծելու դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել
11:08 17/12/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՎարդգես Գասպարիի կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու գործը ՀՔԾ վարույթում է
09:02 17/12/2015  |  ՄամուլԳումար են տվել, կանաչ գրիչներ բաժանել ու ասել, թե այս գրիչով քվեարկեք. «Հրապարակ»
20:41 16/12/2015  |  Սահմանադրական բարեփոխումներԼևոն Զուրաբայանի կողմից ԿԸՀ հասցեին ներկայացված մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ԿԸՀ
19:47 16/12/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵվս 5 քրեական գործ՝ Արաբկիրում այլ անձի փոխարեն քվեարկության դեպքերի առթիվ
15:58 16/12/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՀարուցվել է քրեական գործ՝ թիվ 04/05 ընտրատեղամասում դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ
15:55 16/12/2015  |  Սահմանադրական բարեփոխումներ Հարուցվել է քրեական գործ՝ թիվ 03/06 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ
11:47 16/12/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՄեղադրանք է առաջադրվել` թիվ 39/39 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու համար

Արխիվ

[]