ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անարգել է ամուսնու հարազատների շիրմաքարերն ու տապանաքարերը՝ տեղեկանալով, որ ամուսինը ՌԴ-ում կին և երեխա ունի 12/17/2015 18:59 | Քրեական խրոնիկոն
Ամուսնու հարազատների շիրմաքարերն ու տապանաքարերը վնասելու համար 46-ամյա Սուսաննան դատապարտվեց 400 000 ՀՀ դրամի չափով տուգանքի:
Դատավճռով Սուսաննայից հօգուտ տուժող Մանուշակ Պալոյանի կբռնագանձվի 700 000 ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ըստ մեղադրանքի` Սուսաննան 2015թ մարտի 15-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, Շիրակի մարզի Փոքր Մանթաշ համայնքի գերեզմանոցում դիտավորությամբ վնասել է ամուսնու մահացած 3 հարազատների գերեզմանների վրա եղած շիրմաքարերը և տապանաքարերը` պատճառելով 700.000 ՀՀ դրամի նյութական վնաս:
Սուսաննային մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և տվել է հակասական ցուցմունքներ:
Որպես կասկածյալ հարցաքննվելու ընթացքում կինը հայտնել է, որ սկսել է կասկածել, որ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ամուսինը կին և երեխա ունի, սակայն ամուսինը երդվել է եղբայրների և ծնողների շիրիմներով, ինչպես նաև իր երեխաներով, որ այլ ընտանիք չունի, ինքն էլ հավատացել է ամուսնուն: Սակայն կինը գնացել է ՌԴ և այնտեղ տեղեկացել է, որ ամուսինը իրոք կին և երեխա ունի, առանց ամուսնուն տեսակցելու նա վերադարձել է Հայաստան, որից օրեր անց երեխաների հետ համացանցում տեսել է ամուսնու, վերջինիս սիրուհու և նրանց երեխայի լուսանկարը:
Կինը իրեն նվաստացած է զգացել և այդ պատճառով հոգեկան ծանր ապրումեր է ունեցել: Զանգահարել է ամուսնուն և պահանջել, որ համացանցից ջնջի լուսանկարը, սակայն ամուսինը հայհոյել է իրեն, հայտնել, որ թքած ունի իր վրա:
Այս հեռախոսազրույցից հետո կինը կորցրել է ինքնատիրապետումը, իրեն լքված է զգացել և նույն օրը ժամը 18-ի սահմաններում տանից միայնակ դուրս գալով քայլել է փողոցներով, հիշել է, թե ինչպես ամուսինը երդվել է հարազատների շիրիմներով, որ իբր այլ ընտանիք չունի և որոշել է ամուսնուն ցավ պատճառել՝ վնասելով նրա հարազատների շիրիմները:
Նա նաև հայտնել է, որ զղջում և ափսոսում է կատարվածի համար:
Որպես մեղադրյալ հարցաքննության ընթացքում կինը ընդհանրապես հերքել է, որ գերեզմանատուն է գնացել և անարգել ամուսնու հարազատների շիրմաքարերը:
Դատարանն ամբաստանյալի կողմից նման հակասական ցուցմունքներ տալը գնահատել է որպես օրենքով նախատեսված պատասխանատվությունից խուսափելու նպատակ:
Վերլուծելով ամբաստանյալի առաջադրված մեղադրանքը՝ դատարանը, համակցության մեջ գնահատելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա ձևավորված համոզմամբ հանգել է հետևության, որ սույն քրեական գործին վերաբերվող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ հաստատվել է, որ ամբաստանյալի կողմից ամուսնու հարազատների շիրմաքարերը և տապանաքարերը վնասելը ապացուցված է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ