ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվս 5 քրեական գործ՝ Արաբկիրում այլ անձի փոխարեն քվեարկության դեպքերի առթիվ 12/16/2015 19:47 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ստացված ահազանգերի հիման վրա նյութերի նախապատրաստման արդյունքում հարուցվել է ևս 5 քրեական գործ՝ տարբեր ընտրատեղամասերում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Այսպես՝
- 06.12.2015թ.-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբից ոստիկանության Արաբկիրի բաժին տեղեկություն է ստացվել, որ տեղամասում անհայտ անձը քվեարկել է այլ անձի փոխարեն: Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ պարզելու ահազանգում մատնանշված հանգամանքը, պարզել այն անձին, ում փոխարեն մեկ ուրիշը կատարել է քվեարկություն։ Նյութերի նախապատրաստության ընթացքում քաղաքացի Գայանե Գյուլնազարյանը բացատրություն և հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ.-ի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին մասնակցելու համար գնացել է թիվ 4/26 ընտրատեղամաս, որտեղ պարզել է, որ իր փոխարեն մեկ ուրիշը մասնակցել է քվեարկությանը։
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով: Կատարվում է նախաքննություն:
- 06.12.2015 թվականին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբից ոստիկանության Արաբկիրի բաժին տեղեկություն է ստացվել այն մասին, որ 5/21 ընտրատեղամասում անհայտ անձը քվեարկել է այլ անձի փոխարեն: Ահազանգի հիման վրա Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ժամանակ նշված ընտրատարածքի ընտրող Արտաշես Թարխանյանը բացատրություն է տվել այն մասին, որ 2015 թվականի Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին մասնակցելու համար գնացել է թիվ 5/21 ընտրատեղամաս, որտեղ պարզել է, որ իր փոխարեն արդեն քվեարկել են։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով, կատարվում է նախաքննություն:
Նույն ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն կատարված քվեարկության մասին ահազանգերի ստուգման արդյունքում պարզվել է ևս երկու դրվագ. քաղաքացիներ Ալբերտ Սիմոնյանը և Վահագն Դանիելյանը բացատրություններ են տվել, ապա նաև գրավոր հաղորդում ներկայացրել, որ հանրաքվեին մասնակցելու համար այցելել են թիվ 5/21 ընտրատեղամաս, որտեղ պարզել են, որ իրենց փոխարեն արդեն կատարվել է քվեարկություն։
Ա.Սիմոնյանի և Վ.Դանիելյանի փոխարեն թիվ 5/21 տեղամասում քվեարկություն կատարելու դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր։
- 07.12.2015 թվականին ՀՀ ոստիկանության «Թեժ գիծ» ծառայություն է զանգահարել քաղաքացի Վիկտորիա Ավակովան և հայտնել, որ թիվ 5/30 ընտրատարածքի քվեարկողների հաշվառման ցուցակում իր անվան դիմաց ստորագրել է մեկ ուրիշը։ Արաբկիրի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում Վիկտորիա Ավակովան հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին մասնակցելու համար գնացել է թիվ 5/30 ընտրատեղամաս, որտեղ տեսել է, որ քվեարկողների ցուցակում մեկ ուրիշն ստորագրել է իր անվան դիմաց։
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով, կատարվում է նախաքննություն:
Այսպիսով՝ քրեական գործեր են հարուցվել՝ թիվ 4/26 , 5/21 և 5/30 ընտրատեղամասերում 5 տարբեր քաղաքացիների փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից