Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Վարչապետը ծանոթացել է «Արմավիր» ՔԿՀ-ի նոր մասնաշենքերում ստեղծված պայմաններին 12/15/2015   17:45  |  ԼՐԱՀՈՍ

 
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ այսօր շահագործման է հանձնվել ՔԿՀ-ի 800 դատապարտյալի համար նախատեսված 4 նոր մասնաշենք: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
 
Հովիկ Աբրահամյանը ոլորտի պատասխանատուների, ԱԺ պատգամավորների, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի և միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին շրջել է նորակառույց մասնաշենքերով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին ու միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված ՔԿՀ-ի պայմաններին: 
 
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ մեր երկրում ներկայում առավել քան կարևորվում է ժողովրդավարական կարևորագույն արժեքների՝ մարդու իրավունքների և օրինական շահերի, նրա հիմնարար ազատությունների հուսալի պաշտպանությունը, այդ արժեքների իրացումը երաշխավորող կանխատեսելի մեխանիզմների առկայությունը:
 
«Չափազանց կարևոր է ինստիտուցիոնալ այնպիսի հաստատությունների ստեղծումը, որոնց շնորհիվ նշված խնդիրը կդառնա իրական: Մենք, այս առումով, պետք է իհարկե առաջնահերթ ուշադրություն դարձնենք ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց պատժի կրման առանձնահատկություններին»: Նախարարը կարևորել է այդ անձանց իրավունքների ապահովումը, նրանց կալանքի կամ պատժի կրման արժանապատիվ պայմանների ստեղծումը: Նրա խոսքով՝  սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների գործընթացի շրջանակներում կառավարության կողմից ձեռնարկվում են հետևողական քայլեր քրեական արդարադատության ոլորտի օրենսդրական ակտերի կատարելագործման ուղղությամբ:
 
ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին համագործակցության համար և նշել, որ ԵՄ-ն հանձնառու է և պատրաստակամ աջակցելու Հայաստանի Հանրապետությանը՝  հետագա բարեփոխումների իրականացման գործում:
 
«Առիթն օգտագործելով, ցանկանում եմ վերստին հաստատել, որ Եվրոպական միությունը կշարունակի աջակցել ՀՀ-ին, մասնավորապես Արդարադատության նախարարությանն իր գործունեության և բարեփոխումների իրականացման շրջանակում: Այս կառույցը հրաշալի հնարավորություն է ընձեռում կյանքի կոչել Եվրոպայի խորհրդի առաջարկությունները՝ աջակցելով Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդմանը»,- ասել է ԵՄ պատվիրակության ղեկավարը: Պարոն Սվիտալսկին կարևորել է «Արմավիր» ՔԿՀ-ում համապատասխան ծառայությունների, մասնավորապես, կրթության, բժշկական օժանդակության և մարդու իրավունքներին արժանի այլ ծառայությունների բարձրորակ մատուցումը: 
 
ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշել է, որ «Արմավիր» ՔԿՀ-ի կառուցումը հերթական առաջընթաց քայլն է ՀՀ-ում արդարադատության, մասնավորապես, քրեակատորաղական ոլորտում բարեփոխումների ուղղությամբ:
 
Նշելով, որ այս ծրագրի իրականացմանն աջակցել են նաև ԱՄՆ կառավարությունը, Եվրոպական միությունն ու ԵԱՀԿ-ն, դեսպանն ընդգծել է. «Մենք կարողացել ենք մեր ներդրումն ունենալ, որովհետև այստեղ՝ Հայաստանում, ունենք ամուր գործընկերություն, գործընկերներ, ի դեմս՝ Արդարադատության նախարարության, քրեակատարողական համակարգի: Ցանկանում եմ գովեստով արտահայտվել ՀՀ վարչապետի և Արդարադատության նախարարի գործունեության և նվիրումի մասին՝ ուղղված  արդարադատության և քրեակատարողական ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Միացյալ նահանգների կառավարությունը հպարտությամբ է գործակցում մեր այս գործընկերների հետ՝  քրեակատարողական ոլորտում բարեփոխումների շուրջ»,- ասել է պարոն Միլսը: 
 
Այսպիսով ամբողջությամբ ավարտին են հասցվել «Արմավիր» ՔԿՀ-ի գործունեությունն ապահովող ենթակառուցվածքները, կարանտինի, պատժախցերի և հիվանդանոցի մնացած հատվածները: Հիմնարկի շինարարության իրականացումն ընթացել է 2007-2015 թվականներին. այն կառուցվել է երկու փուլով՝ 2007-2009թթ. և 2009-2015թթ.: 2014-ին շահագործման էր հանձնվել «Արմավիր» ՔԿՀ-ի՝ 400 դատապարտյալի համար նախատեսված բնակելի հատվածը, ինչն իր մեջ ներառում է հիմնարկի վարչական, կարանտինային, հիվանդանոցային մասերը:
 
Ռեժիմային գոտում առկա է 46 դատապարտյալի համար նախատեսված 23 պատժախուց, գործում է լվացքատուն, խոհանոց` կահավորված բոլոր անհրաժեշտ սարքավորումներով:  Լիովին կահավորված են նաև երկարատև տեսակցության համար նախատեսված 13 սենյակները, գործում է առանձին մանկական սենյակ: Յուրաքանչյուր խուց ապահովված է սանհանգույցով: Կարճատև տեսակցությունների համար սենյակը նախատեսված է միաժամանակ 8 դատապարտյալի տեսակցությունը պատշաճ կարգով ապահովելու համար: Հիմնարկում առկա է նաև արհեստագործական 6 սենյակ, գրադարանը համալրված է շուրջ 3 հազար 200 կտոր գրականությամբ, գործում է համակարգչային սենյակ: 
 
 

Հարակից հրապարակումներ`

17:54 05/11/2015  |  ԼՐԱՀՈՍԱնվճար իրավաբանական խոհրդատվություն դատապարտյալներին. Փաստաբաններն այցելել են «Արմավիր» ՔԿՀ
10:51 02/06/2015  |  Քրեական խրոնիկոնԴատապարտյալին բերված սառնարանի միջից հայտաբերել է 7 բջջային հեռախոս
12:29 12/05/2015  |  Քրեական խրոնիկոնՓորձ է արվել խոշոր չափի թմրամիջոց փոխանցել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
12:27 11/05/2015  |  Քրեական խրոնիկոնԴատապարտյալին բերված սառնարանի միջից հայտնաբերվել է դանակ, պլանշետ, կոնյակ և արգելված այլ իրեր
08:37 25/12/2014  |  Մամուլ«Արմավիր» ՔԿՀ-ն կսկսի ընդունել առաջին դատապարտյալներին. «Հայկական ժամանակ»
16:41 29/11/2014  |  ԼՐԱՀՈՍՀովհաննես Մանուկյան. Փորձելու ենք դատապարտյալների իրավունքները և կենցաղային պայմանները առավելագույնս բարելավել
11:22 07/11/2014  |  ԼՐԱՀՈՍ«Արմավիր» ՔԿՀ-ն կշահագործվի մինչև նոյեմբերի վերջ
09:30 04/07/2014  |  Մամուլ«Արմավիր» ՔԿՀ-ի բացումն ուշանում է. «Ժողովուրդ»
16:37 17/05/2014  |  ԼՐԱՀՈՍՇուտով շահագործման կհանձնվի նոր տիպի քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը
14:39 17/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀունիսին շահագործման կհանձնվի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը

Արխիվ

[]