ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանրաքվեի ընթացքում լցոնումների դեմ պայքարած ու աշխատանքից ազատված ուսուցչին հրավիրում են աշխատանքի. A1Plus.am 12/13/2015 11:51 | ԼՐԱՀՈՍ
Ընտրակեղծիքների դեմ հանրաքվեի ընթացքում պայքարած և ապա՝ օրերս աշխատանքից ազատված պատմության ուսուցիչ Կարպիս Փաշոյանը «Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի տնօրինության կողմից ստացել է համագործակցության առաջարակ։
«A1Plus.am»-ի փոխանցմամբ՝ Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան էջում կրթահամալիրի կողմից տարածված հայտարարությունում ասվում է. «Հուսով ենք, որ համագործակցության կայացման դեպքում մեր կրթահամալիրի սաներին կդարձնեք Ձեզ պես իսկական քաղաքացիներ: Սիրով Կսպասենք Ձեր արձագանքին»։
Կարպիս Փաշոյանը «A1Plus.am»-ի հետ զրույցում ասաց, որ մեծ սիրով կընդունի «Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի առաջարկը։
Կարպիս Փաշոյանը մոտ մեկ ու կես տարի դասավանդել է Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցում։ Նրան աշխատանքից հեռացրել են այն պատճառով, որ դեկտեմբերի վեցին, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, պայքարել է ընտրակեղծիքների դեմ։ Կարպիս Փաշոյանը մոտ 4 տարի է, ինչ մասնակցում է քաղաքացիական պայքարներին։ «Ա1+»-ի հետ զրույցում Կարպիս Փաշոյանը ասաց, որ թիվ 145 դպրոցի տնօրենի կողմից վաղուցվանից է զգուշացումներ ստացել.«Արձագանքներ եղան «Ոչ»-ի շարժումից սկսած, որն ուղղված էր Սերժ Սարգսյանի դեմ։ Տնօրենը պարբերաբար հորդորել է, որ վերջ տամ։ Առաջին զգուշացումը եղավ, երբ Անդրանիկ Մակարյանի և Հայկազ Բաղմանյանի համեմատականներ էի արել երկու ամիս առաջ ու քաղաքապետը հորդորել էր, որ հեռացնեմ գրառումը, հաջորդը՝ «Ոչ»-ի գրությամբ գրաֆիտին էր։ Տնօրենն արդեն վերջնագիր ներկայացրեց, իսկ այս վերջին «Ոչ»-ի տեսահոլովակներից, հանրաքվեի օրը վերահսկող լինելուց հետո հեռացման մասին ասաց՝պատճառաբանելով նախորդ զգուշացումները»։
Ուսուցիչը միայն ափսոսում է, որ իր աշակերտներին այլեւս չի դասավանդելու։ Ասում է, որ երեխաները նույնիսկ մտադիր են երկուշաբթի օրը նստացույց անել։ «Աշակերտների հետ իմ կապը յուրօրինակ է եղել։ Իրենց հետ ֆուտբոլ էի խաղում, շփումն այլ էր»։ Ասում է՝ շատերի համար ուսուցչի իր կերպարը մերժելի է եղել.«Հանրաքվեի օրը, հանձնաժողովի անդամ ուսուցչուհիներից մեկը սպառնում էր, թե կկոտրի լրագրող ընկերոջս տեսախցիկը, ինչ է թե թերություններ արձանագրեցինք և թույլ չտվեցինք լցոնումներ անել: Այո, Հայաստանի Հանրապետությունում ուսուցչի հենց այդ տեսակն է ընդունելի՝ կիսագրագետ ու գավառական»։ Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան էջում իր գործընկերներից Արթուր Հայրապետյանը գրառում է կատարել. «Արդարության, ազնվության երեսին թքել են, ասել՝ գնա մեռնի… Կարպիսն ու Դիանան ինձ հետ 9/21, 9/22 ընտրատեղամասերում պայքարել են ընտրակեղծիքների, այս գործող իշխանություն կոչված բորիներիների դեմ…
Դեպքի մասին մեկնաբանություն է արել ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը. «Սոցիալական ցաներում և էլ. ԶԼՄ- ներում տարածված տեղեկությունն առ այն, որ ոչ ԿԳՆ ենթակայության դպրոցներից մեկում, իբրև քաղաքական պատճառներով հեռացված ուսուցչի մասին լուրն արդեն զեկուցել եմ գործուղման մեջ կգտնվող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, ով կզբաղվի սույն հարցով Հայաստան վերադառնալուց հետո՝ միաժամանակ բացառելով, որ ուսուցիչը կարող է հեռացված լինել քաղաքական հայացքների համար:
Մինչ այդ հորդորում եմ զերծ մնալ ԿԳՆ- ի հասցեին հնչող անհիմն, երբեմն նաև զավեշի ու սանձարձակության հասնող քննադատություններից»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
- 01/21/2025 23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել