ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
01/19/2025 17:48
Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
01/19/2025 17:35
Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
01/19/2025 17:17
Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը
01/19/2025 17:07
Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
01/19/2025 16:53
Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել
01/19/2025 16:35
Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների
01/19/2025 16:16
Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի
01/19/2025 16:05
Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը
01/19/2025 15:51
Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
01/19/2025 15:31
Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
01/19/2025 15:15
Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում
01/19/2025 15:00
Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը
01/19/2025 14:41
Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ)
01/19/2025 14:36
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն
01/19/2025 14:14
Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց
01/19/2025 14:03
Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
01/19/2025 13:45
Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ
01/19/2025 13:31
Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
01/19/2025 13:13
Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր
01/19/2025 13:00
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը
01/19/2025 12:48
Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ
01/19/2025 12:29
Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով
01/19/2025 12:12
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ
01/19/2025 11:52
Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ
01/19/2025 11:36
Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
01/19/2025 11:11
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
01/19/2025 10:59
Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել
01/19/2025 10:44
Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում
01/19/2025 10:27
Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն
01/19/2025 10:10
Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության
01/19/2025 09:52
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025 09:36
Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից
01/19/2025 09:21
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
01/18/2025 21:55
Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի
01/18/2025 21:38
Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
01/18/2025 21:20
Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է
01/18/2025 21:11
«Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն
01/18/2025 21:05
«Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
01/18/2025 21:02
Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է
01/18/2025 20:55
Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
01/18/2025 20:30
Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)
01/18/2025 20:19
Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին
01/18/2025 20:10
Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում
01/18/2025 20:04
«Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
01/18/2025 19:54
Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
01/18/2025 19:50
Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ
01/18/2025 19:10
Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան
01/18/2025 19:00
Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով
01/18/2025 18:52
Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
01/18/2025 18:28
Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025 13:31
Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
01/18/2025 17:16
Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/17/2025 22:51
Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
01/17/2025 22:03
Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը
01/18/2025 18:52
Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
01/18/2025 20:04
«Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
01/18/2025 13:35
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/18/2025 11:52
Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/17/2025 21:09
Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է
01/18/2025 08:07
Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ»
01/18/2025 11:12
Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան
01/18/2025 18:19
Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/18/2025 15:04
Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին
01/18/2025 08:15
10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
01/18/2025 20:30
Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)
01/18/2025 21:55
Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի
01/19/2025 15:00
Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը
01/17/2025 20:04
Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
01/18/2025 15:37
Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
01/17/2025 19:00
Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
Նախագահը խորհրդակցություն է հրավիրել՝ Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով 12/11/2015 18:41 | ԼՐԱՀՈՍ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սյունիքի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
«Ես մի քանի շաբաթ առաջ եմ եղել Սյունիքում և անձամբ ծանոթացել իրականացված աշխատանքներին, մասնավորապես՝ Կապանում և զգացել եմ այն դրական ազդեցությունը, որ այդ աշխատանքներն ունեցել են ինչպես, ընդհանուր առմամբ, քաղաքային միջավայր ձևավորելու, այնպես էլ մարզի արդյունաբերության, տնտեսության զարգացման առումով: Որպեսզի կարողանանք լուրջ և էական զարգացում ապահովել, մենք պետք է կարողանանք պահել ու պահպանել եղածը:
Ինչու՞ եմ այս խնդրին ուշադրություն դարձնում, որովհետև կասկած չունեմ, որ ձեզ էլ է հայտնի միջազգային շուկաներում մետաղի գների անկման հետևանքով Հանրապետության լեռնահանքային արդյունաբերության ոլորտում, մասնավորապես՝ Սյունիքի կոմբինատներում ստեղծված դժվարին իրավիճակը: Իհարկե, մենք շնորհակալ պետք է լինենք սեփականատերերին, այդ կոմբինատներում աշխատող կոլեկտիվներին, որոնք ամեն ինչ անում են, որ գրեթե զրոյական շահույթի պայմաններում պահպանեն ձեռնարկությունների բնականոն աշխատանքը: Եվ այս իրավիճակում մարզի ղեկավարության՝ մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրն է՝ ցուցաբերել ամենայն աջակցություն այդ ձեռնարկություններին:
Հաջորդ ոլորտը, որը իմ կարծիքով, մեծ ներուժ ունի՝ զբոսաշրջությունն է: Տաթևն իր վանական համալիրով, ճոպանուղով, մեր հարավի, այսպես կոչված, զարդն է՝ ձգող մագնիսը: Վստահ եմ՝ ձեզ էլ է հայտնի, թե ամեն տարի որքան է ավելանում Տաթև այցելող զբոսաշրջիկների թիվը՝ լինեն նրանք օտարերկրացիներ, թե տեղացիներ. մի քանի տասնյակ անգամ ավելացել է այդ մարդկանց թիվը:
Մենք պետք է կարողանանք որոշակի խնդիրներ լուծել: Նախ` պետք է կարողանանք կապել Վայոց Ձորի և Սյունիքի զբոսաշրջային երթուղիները: Սա մի ամբողջական շղթա պետք է լինի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզերն իրար շարունակություն են կազմում, և զբոսաշրջիկների համար շատ հարմար է ամեն անգամ չվերադառնալ Երևան, այլ շարունակել ճանապարհը: Երկրորդ՝ մենք պետք է կարողանանք այնպես անել, որ մեր պատմամշակութային հուշարձանները գտնվեն բարեկարգ վիճակում: Ամենակարևորը՝ այնտեղ սեփական նախաձեռնություններով, առանց նախագծերի ինչ-որ կառույցների կամ անհարկի միջամտության դեպքեր չլինեն, բացառվեն: Անթույլատրելի է փչացնել բնությունը և հատկապես այն բնությունը, որ շրջապատում է այդ պատմամշակութային հուշարձանները: Շատ խիստ մոտեցում պետք է ցուցաբերվի այս հարցին:
Մենք այս տարի արդեն կհայտարարենք մրցույթ և հաջորդ տարվա գարնանից կսկսենք մեր երկրի պատմության մեջ ամենամեծ ծրագրի՝ «Հյուսիս-հարավ»-ի շինարարությունը՝ հարավային հատվածից: Գարնանը կսկսվի Ագարակ, Քաջարան հատվածի շինարարությունը՝ 150 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ, և այստեղ էլ մենք դարձյալ տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետարանի աջակցության կարիքը ունենք: Մարդիկ պետք է հասկանան, որ այն անօրինական շինությունները, որ կառուցվել են ճանապարհի այդ հատվածում, պետք է ստանան համարժեք գնահատական: Սա՝ մեկ: Երկրորդ՝ անշուշտ, այդ հատվածում մի փոքր ավելի քիչ, բայց հետագա հատվածներում անհրաժեշտություն է առաջանալու սեփական հողատարածքների հետգնում:
Եվ այս առումով էլ մարդկանց հետ պետք է բացատրական աշխատանքներ տանել, որպեսզի չխոչընդոտեն ծրագրի իրականացումը: Այդ ծավալի շինարարությունը, անկասկած, նաև զգալի հավելյալ աշխատատեղեր է ապահովելու:
Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք հինգ միլիարդ դրամից ավելի ներդրում ենք կատարել Սյունիքի առողջապահական համակարգում: Վերանորոգել ենք Գորիսի, Կապանի հիվանդանոցները: Շուտով կբացենք Մեղրիի նորակառույց հիվանդանոցը: Բայց, այդուհանդերձ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարզից դուրս բժշկական օգնության դիմողների քանակն էապես չի կրճատվում, չնայած այն հանգամանքին, որ Սյունիքը մեր ամենահեռավոր մարզն է: Ուրեմն, այստեղ խնդիր կա, և մարզպետարանը դրա լուծման ուղղությամբ շատ մեծ աշխատանք ունի կատարելու:
Ժամանակակից առողջապահական հաստատությունը միայն լավ պայմաններն ու ժամանակակից սարքավորումները չեն: Այստեղ նաև մասնագետների խնդիր կա, և այդ խնդիրը պետք է լուծել: Սյունիքից բազմաթիվ մարդիկ են ուսանում Երևանի բժշկական ուսումնական հաստատություններում: Մասնագետների հետ պետք է աշխատել, ստեղծել պայմաններ, որպեսզի ետ վերադառնան:
Իհարկե, մարզը մեծ հնարավորություն ունի անասնաբուծության զարգացման բնագավառում: Մենք շարունակելու ենք հեռավոր արոտավայրերի ջրարբիացման ծրագրերը, բայց որպեսզի անասնապահությունը Սյունիքում լրջորեն զարգանա, անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ զգան իրենց աշխատանքի արդյունքը, կարողանան վաճառել: Եվ այս առումով, պետք է շատ լուրջ աշխատանքներ ծավալել կաթի վերամշակման ձեռնարկություններ ստեղծելու ուղղությամբ: Պետք է ներդրողներ գտնել և, միգուցե առաջին հերթին, Սիսիանի տարածաշրջանում: Պետք է այնպես աշխատել, ինչպես՝ Կապանի տարածաշրջանում պտղի, հատապտղի վերամշակման ձեռնարկության գործարկման դեպքում: Ես վստահ եմ, որ մեր առևտրային բանկերն էլ կօժանդակեն հավելյալ միջոցներով, որպեսզի այդ ձեռնարկությունը կայանա:
Բայց նաև չափազանց կարևոր է աշխատանքը Գյուղատնտեսության նախարարության մասնագետների հետ: Բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ, ֆերմերներ պանիր են արտադրում տարածաշրջանում, սակայն արտադրում են ամենատարբեր տեսակի: Պետք է այնպես անել, որ այս մարդիկ միավորվեն միությունների մեջ, արտադրեն այնպիսի տեսակի պանիրներ, որպիսիք շուկայում պահանջված են: Ես տեղյակ եմ, որ Գյուղատնտեսության նախարարը եղել է այնտեղ, և որոշակի պայմանավորվածություն կա, բայց մենք դանդաղ ենք առաջ շարժվում այս ուղղությամբ: Մարդիկ եթե տեսնեն՝ շահույթ ունեն այդ գործից, անպայման, դրանով զբաղվելու են:
Սյունիքում շատ մեծ նշանակություն են տալիս գիտելիքին, կրթությանը: Մենք վերջին տարիներին այնտեղ ներդրումներ ենք կատարել, բայց հիմա մեծ ծրագիր ենք նախատեսում դպրոցաշինության բնագավառում, ավելի ստույգ՝ իրականացնելու ենք հաջորդ տարվանից: Եվ բնական է, որ այդ ծրագրում ներառված են նաև Գորիսի, Կապանի, այլ բնակավայրերի դպրոցները: Այստեղ ևս մեծ ներդրումներ ենք կատարելու: Ամեն անգամ, երբ ես ուսումնական տարվա արդյունքներով պարգևատրումներ եմ կատարում Նախագահի նստավայրում, մեդալակիրների շարքում, անպայման, սյունեցիներ են լինում: Պայծառ երեխաներ են: Մենք պետք է կարողանանք զարգացնել այդ արդյունքները, կարողանանք կոլեկտիվները համալրել նաև ուսուցչական որակյալ և երիտասարդ կադրերով»,-խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանգամանորեն ներկայացրել է ըստ ոլորտների Սյունիքի մարզում հաշվետու ժամանակաշրջանում իրականացված աշխատանքները, առկա հիմնախնդիրներն ու զարգացման ծրագրերը:
Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ:
Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարին և Սյունիքի մարզպետին hանձնարարել է գրեթե զրոյական շահութաբերության պայմաններում աշխատող հանքարդյունաբերական ընկերություններին աջակցության նպատակով մարզի հանքարդյունաբերական ձեռնարկությունների հետ խնդիրների համատեղ հաղթահարման աշխատակարգ որդեգրել՝ միտված ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով արտաքին ֆինանսական միջոցների ներգրավման հարցում պետության աջակցությանն ու անմիջականորեն տեղային կարգավորման ենթակա հարցերում առավել օժանդակություն ցուցաբերելուն:
ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է Սյունիքի մարզի առանձին տարածաշրջաններում պտուղ-բանջարեղենի և անասնաբուծական մթերքի վերամշակման, սննդամթերքի անվտանգության ապահովման և արտահանման շղթայի կատարելագործման նպատակով՝ քննարկել ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող առաջիկա ծրագրերի շրջանակներում Սյունիքի մարզում ժամանակակից սպանդանոցների, ինչպես նաև սառնարանային տնտեսությունների կառուցման և գործող արտադրությունների վերազինման ծրագրերին համակողմանի աջակցություն տրամադրելու հնարավորությունը՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը:
Մարզի զբոսաշրջության ներուժի բազմակողմանի զարգացման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է ՀՀ մշակույթի նախարարի և ՀՏԶՀ տնօրենի հետ համատեղ մարզի զբոսաշրջության զարգացմանն ուղղված առաջիկա ծրագրերում ներառել Սյունիքի մարզի հիմնական զբոսաշրջային հանգույց հանդիսացող Գորիս և Մեղրի համայնքները և մարզի մշակութային ժառանգության առանձին արժեքները՝ նախատեսելով անհրաժեշտ ենթակառուցվածքների և զբոսաշրջային արդյունավետ ծառայությունների մատուցման կարողությունների (այդ թվում՝ հյուրատների, արհեստագործական արտադրամասերի, օրգանական սնունդ և ըմպելիք արտադրող գործող և սկսնակ ՓՄՁ-ների խրախուսում, կառավարման ոլորտի հմուտ աշխատուժի պատրաստում) զարգացման աշխատանքներ՝ համապատասխան առաջարկությունների ձևավորման գործընթացում ներառելով տեղական ինքնակառավարման մարմիններին և զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերությունների միավորումներին:
Մարզային առողջապահական համակարգի արդիականացման և կառավարման բարելավման նպատակով ՀՀ Սյունիքի մարզպետին հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարի հետ համատեղ ուսումնասիրել մարզի առողջապահական համակարգի ծավալուն արդիականացման արդյունքները՝ մարզային առողջապահական համակարգի հետագա բարելավման, այդ թվում՝ մարզային բժշկական կադրերի վերապատրաստման և առանձին նեղ մասնագետներով ապահովման հստակ միջոցառումներ ձեռնարկելով:
ՀՀ Սյունիքի մարզպետին հանձնարարվել է համակողմանի աջակցություն ցուցաբերել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությամբ նախատեսված Քաջարան-Ագարակ հատվածի հողերի օտարման ծրագրի անխափան իրագործմանն ու շինհրապարակների պատշաճ նախապատրաստման ընթացքին, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ համատեղ խիստ հսկողություն սահմանել մարզի զբոսաշրջային հանգույցների և մշակութային ժառանգության օբյեկտների հարևանությամբ գտնվող տարածքների քաղաքաշինական զարգացման կանոնակարգման ուղղությամբ:
Մարզի կրթական, մշակութային, մարզական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության, առանձին խոցելի համայնքների ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՏԶՀ-ին հանձնարարվել է ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված հրատապ ծրագրերի ցանկով նախատեսված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների մրցութային գնման համապատասխան գործընթաց՝ հետագա ծրագրերի կազմման ժամանակ առաջնահերթություն տրամադրելով համայնքների կրթական հաստատությունների հրատապ հիմնանորոգման խնդիրներին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան
[]