Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   22:00 Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել  11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   21:23 Հրդեհ` Լաս Վեգասի գնացքում 11/24/2024   21:09 Վրաստանի ընդդիմությունն արդեն հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում. մայրաքաղաք մտնող ճանապարհները խցանված են 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   20:36 Ձյունոտ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են 11/24/2024   20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/24/2024   20:04 Բեյրութի կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի զոհերի թիվն արդեն շուրջ 3 տասնյակի է հասել 11/24/2024   19:52 Լրատվամիջոցները նշում են ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի անունը 11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   17:21 Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում

«Ուղղակի չեմ պատկերացնում, որ կոշիկով կարելի է պատռել տաբատը». դատավոր Գագիկ Ավետիսյանը՝ մեղադրանքի վերաբերյալ 12/11/2015   17:56  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
2014թ. հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի անհիմն թանկացման համար ինքնաբուխ բողոքի ակցիայի ժամանակ ակցիայի մասնակցի կողմից ոստիկանին ոտքով հարվածելու և տաբատը պատռելու, այդկերպ նրան մարմնական վնասվածք պատճառելու հնարավորությունը պատկերացման սահմաններից դուրս է:
 
Վերաքննիչ դատարանում այսօր շարունակվեց իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող և 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված 28-ամյա Նարեկի գործի քննությունը:
 
Ամբաստանվող երիտասարդը, իրեն մեղավոր չճանաչելով առաջադրված մեղադրանքում, նշեց, որ ինքնաբուխ և խաղաղ հավաքի բոլոր չափանիշներին համապատասխանող ակցիան խոչընդոտվել, ապա կոպիտ ձևով ցրվել է՝ ի սկզբանե լավ չկազմակերպված, ցուցարարների հետ աշխատանք տանելու անընդունակ և սեփական մասնագիտական թերի պատրաստվածությունից շփոթված ոստիկանական ուժերի կողմից:  
 
Նարեկի խոսքով՝ իրեն և գործով վկա Հարություն Աղլամազյանին տարբեր մեղադրանքներով բերման են ենթարկել, երբ որ ակցիան, ըստ էության, դադարեցված է եղել և իրենք հանգիստ կանգնած են եղել մայթին:
 
Ինչ վերաբերում է տուժող ոստիկանի դատաբժշկական փորձաքննության արդյունքին, որով հաստատվել է, որ տուժողը 2 վնասվածք է ստացել, որից մեկը նա իր ցուցմունքում վերագրել է Նարեկին, իսկ մյուսի մասին ոչինչ չի հայտնել, Նարեկը նշում է, որ պաշտպանական կողմը դատաքննության ընթացքում այդպես էլ հնարավորություն չունեցավ տուժողին հարցեր ուղղելու, քանի որ նա նիստերին չի մասնակցել՝ երկրից բացակայելու պատճառով:
 
Նարեկի կողմից տուժողի գլխին բռունցքով հարվածելու մեղադրանքի այս դրվագի կապակցությամբ էլ ամբաստանվող երիտասարդը նշեց, որ իր կարծիքով՝ այդ հարվածը դատաբժշկական փորձաքննության արդյունքները նույնպես պետք է որ ցույց տային, քանի որ դատաբժիշկը հետազոտել է տուժողին, և եթե այդպիսի հարված լիներ, տուժող նախկին ոստիկանը դրանից հետո դժվար թե կարողանար ուշքի գալ և իր ծառայակից, գործով վկա Գաֆիցայի հետ շարունակեր իր ծառայությունը:
 
Անդրադառնալով տուժողի նստատեղին ոտքով հարվածելու և նրան մարմնական վնասվածք պատճառելուն՝ Նարեկն անհավանական համարեց, որ ոտքի հարվածից կարող է առաջանալ պատռվածք ոստիկանական ոչ բարակ կտորից կարված և ոչ մաշված համազգեստի վրա, առավել ևս անհավանական է, որ դրանից հետո կառաջանար քերծվածք մարմնի վրա:
 
«Առնվազն փոքր մակերեսով մետաղյա կամ այլ կարծր առարկայից պետք է բռնված լիներ շորը, որպեսզի պատռվեր, կամ էլ մարմինը քերծվեր, օրինակ՝ հորիզոնական (կամ լայնական, ինչպես նշվում է դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ) ուղղությամբ շարժումից. իսկ տուժողի շարժման այդ ուղղությունը մեքենային քսվելիս հենց այդպիսինն է, ինչում կարելի է համոզվել՝ որպես ապացույց ճանաչված և ներկայացված լուսանկարից և տեսանյութից»,- նշեց Նարեկը՝ հավելելով, որ դատաբժիշկ փորձագետի եզրակացությամբ հարվածող առարկայի կոնտակտի մակերեսը պետք է լիներ մոտավորապես վնասվածքի մակերեսի չափ՝ մոտ 1.5 քառ.սմ:  
 
Հետևաբար, ոտքի տակով լայնական հարվածը չէր կարող այդպիսի փոքր կոնտակտի մակերես ապահովել՝ հաշվի առնելով ոտքի տակի մակերեսը և դրա կոնֆիգուրացիան, այն էլ՝ քերծվածքի հորիզոնական (կամ լայնագիծ ինչպես նշվում է եզրակացության մեջ) երկայնքով: 
 
Իսկ տվյալ օրը, Նարեկի խոսքով, իր հագին եղած առանց կրունկի, ոչ դասական ոճի, կլոր ծայրերով կոշիկի մաշված, հարթ տակացուն ուղղակի չէր կարող քերծվածք կամ այլ տեսքով բաց վնասվածք հասցնել մարմնին կամ առավել ևս ծակեր կամ պատռեր ոստիկանական համազգեստը:
 
Եզրափակելով իր խոսքը՝ Նարեկը նշեց, որ անկախ ամեն ինչից՝ ինքը շարունակելու է ապրել և աշխատել Հայաստանում կամ ի նպաստ ՀՀ-ի՝ իր կարողությունների, ունակությունների և հոգեկերտվածքի սահմաններում: 
 
Այն, որ կոշիկի հարվածից հնարավոր է տաբատը պատռվի, նիստը նախագահող դատավոր Գագիկ Ավետիսյանը ևս դժվարացավ պատկերացնել. «Ուղղակի չեմ պատկերացնում, որ կոշիկով կարելի է պատռել տաբատը»:
 
Ի պատասխան՝ մեղադրող դատախազը փորձեց համոզիչ փաստարկ ներկայացնել՝ ասելով, որ քանի որ ոստիկանը կքանստած է եղել, տաբատն էլ հնարավոր է մաշված է եղել ու հարվածից պատռվել է:
 
Ինչ վերաբերում է ամբաստանվող երիտասարդի այն հայտարարությանը, որ տուժողի տաբատը կարող էր պատռվել ավտոմեքենայի հետ շփվելու հետևանքով, մեղադրողը, մեջբերելով տուժողի  դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն առ այն, որ տուժողին վնասվածքը պատճառվել է բութ առարկայով, բացառեց, որ ավտոմեքենայի առջևամասի հետ շփման հետևանքով կարող էր տուժողը վնասվածք ստանալ:
 
Մեղադրողը գտնում է, որ ոտքով հարվածի հետևանքով է տուժողի տաբատը պատռվել, իսկ այն, որ պաշտպանական կողմի միջնորդությամբ ապացույց ճանաչված տեսանյութերում տուժող ոստիկանի գլխից գլխարկը բացակայում է, մեղադրողը ենթադրում է, որ գլխարկը կարող էր ընկնել հարվածի հետևանքով:
 
Այսպիսով՝ մեղադրողը գտնում է, որ պաշտպանակ կողմի բերված փաստարկներն անհիմն են, և միջնորդեց  բողոքը մերժել:
 
Դատավորը Գագիկ Ավետիսյանը նկատեց,  որ պաշտպանական կողմի միջնորդությամբ բողոքին կցված լուսանկարներում պարզ երևում է, որ տուժողը հպվել է ավտոմեքենային, այդ ինչպե՞ս է մեղադրողը պնդում, որ ավտոմեքենային հպվելուց չէր կարող տաբատը պատռվեր ու վնասվածք ստանար:
 
Ի պատասխան՝ մեղադրողը կրկին պնդեց, «բութ առարկային շփվելուց չէր կարող տաբատը պատռվել, բայց ոտքով հարվածելուց կարող էր»: 
 
Միանշանակ կարող եք ասել, որ տվյալ ավտոմեքենայի առջևի մասը հարթ, կլոր արտաքին տեսք ունի և չէ՞ր կարող պատռված առաջացնել, ավելին՝ ցցուն հատված չկա՞ նրա վրա, դատավորի հարցին, մեղադրողը բացասական պատասխանեց:
 
Բացասական պատասխան հնչեց նաև այն հարցին, թե տվյալ օրը լրատվամիջոցներով հրապարակված տեսանյութերում երևու՞մ է, որ ամբաստանյալը հարվածում է տուժողին:
 
Այստեղ էլ դատավոր Գագիկ Ավետիսյանը, զուգահեռներ տանելով հայտնի «հոկտեմբերի 27-ի» գործի հետ, որն ինքը է նախագահել, նշեց, որ տվյալ գործի հիմնական ապացույցը եղել է տեսանկարահանումը, քանի որ դեպքին ականատես եղած 100-ից ավելի պատգամավորները հակասական ցուցմունքներ են տվել և կրկին հարցրեց, Նարեկի գործով տեսանյութերում ամբաստանյալի կողմից բռնության տեսարան կա՞ տուժողի նկատմամբ: Պատասխանը բացասական էր:
 
Նարեկի պաշտպան Արա Զոհրաբյանն էլ, հակադարձելով մեղադրողին, ասաց, որ մեղադրողի խոսքից տպավորություն է ստեղծվում, որ իր վստահորդի ոտքի վրա ցցուն ինչ որ բան է առկա:
 
Պաշտպանն ընդգծեց նաև, որ տուժող ոստիկանի տաբատը պետք է իրեղեն ապացույց ճանաչվեր, որպեսզի մեղադրողի նկարագրությամբ չպատկերացնեին  տաբատի վրայի պատռվածքը և այն, որ ոստիկանի գլխարկը գլխին չի եղել, դա չի կարող նշանակել, որ նստատեղին հարվածելու հետևանքով է ընկել:
 
Նարեկի մյուս պաշտպան Թամարա Բաղդասարյանն էլ հավելեց, որ առաջին ատյանի դատարանում փորձագետի հարցաքննության ժամանակ վերջինիս հարց է ուղղվել, հնարավո՞ր էր արդյոք տուժողը նշված վնասվածքը ստանար մեքենայի հետ շփման արդյունքում, փորձագետը պատասխանել էր՝ քանի, որ իրեն այդպիսի հարց առաջադրված չի եղել, նա չի պատասխանել, բայց դատարանում հարցը հնչելուց հետո  պատասխանել է՝ այո, հնարավոր էր:
 
Պաշտպանի հայտարարության կապակցությամբ դատավոր Գագիկ Ավետիսյանը հավելեց՝ եթե անգամ փորձագետին հարց էլ չտրվեր, ինչի պարզ չէ՞ր, որ հնարավոր էր:
Պաշտպանական կողմը կրկին պնդեց, որ Նարեկն անմեղ է և միջնորդեց արդարացնել նրան:
 
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին:
 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

15:24 07/12/2015  |  Քրեական խրոնիկոնԲողոքի ակցիայի ժամանակ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ցուցմունքներն արժանահավատ չեն
12:27 28/10/2015  |  Քրեական խրոնիկոնԲողոքի ակցիայի ժամանակ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու գործով նիստը նորից հետաձգվեց
13:19 06/08/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲողոքի ակցիայի ժամանակ ոստիկանին հարվածելու մեջ մեղադրվող 28-ամյա երիտասարդը դատապարտվեց 6 ամսվա ազատազրկման
23:00 05/08/2015  |  Քրեական խրոնիկոնԻշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործով պաշտպանը միջնորդում է արդարացնել իր պաշտպանյալին
13:47 09/06/2015  |  Քրեական խրոնիկոնԻնքնաբուխ ակցիան խաղաղ է ընթացել՝ մինչև ոստիկանների կողմից խժդժություններ առաջացնելը. վկա
19:24 28/04/2015  |  Քրեական խրոնիկոնՈստիկան վկան, չնայած որ դեպքի մանրամասները չէր հիշում, բայց սեփական նախաձեռնությամբ փորձարարություն կազմակերպեց ու բեմադրեց
15:31 03/04/2015  |  Քրեական խրոնիկոնԲողոքի ակցիայի ժամանակ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու գործով դատախազն անցել է այլ աշխատանքի՞

Արխիվ

[]