Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Նախագահը մասնակցել է նորակառույց կառավարական վարչական համալիրի բացմանը 12/05/2015   17:23  |  ԼՐԱՀՈՍ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքում ներկա է գտնվել նորակառույց կառավարական վարչական համալիրի բացմանը՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեում, որի շինարարության մեկնարկից՝ 2013թ. ապրիլից ի վեր, Հանրապետության Նախագահը պարբերաբար այցելել և հետևել է աշխատանքների ընթացքին:
 
Համալիրը ներառում է գլխավոր վարչական մասնաշենքը, որտեղ տեղակայված են Արտաքին գործերի, այդ թվում՝ Դիվանագիտական ակադեմիայի, Կրթության և գիտության, Մշակույթի, Սփյուռքի նախարարությունների տարածքները, ինչպես նաև Արդարադատության նախարարության առանձնացված մասնաշենքը: Համալիրի մեջ է մտնում նաև տեխնիկական մասնաշենքը, որտեղ տեղադրված են էլեկտրամատակարարման և ջրամատակարարման համար նախատեսված ենթակառուցվածքները: Հանրապետության Նախագահը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի, Երևանի քաղաքապետի, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի, արտաքին գործերի, քաղաքաշինության, կրթության և գիտության, սփյուռքի, մշակույթի, արդարադատության նախարարների ուղեկցությամբ շրջայց է կատարել նորակառույց վարչական համալիրում, ծանոթացել վերոնշյալ պետական հաստատությունների համար ստեղծված աշխատանքային պայմաններին, համալիրի կառուցապատված և բարեկարգված տարածքին: Կառավարական վարչական համալիրի ճարտարապետական լուծումները մշակվել են քաղաքաշինական և ազգային ճարտարապետական մոտեցումներին համահունչ՝ համալիրին հաղորդելով մոնումենտալ կերպար: Նախագծի հեղինակն է վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Կառավարական վարչական նոր համալիրը, որի ընդհանուր մակերեսը կազմում է 33460 քառ. մ, կառուցվել է Արդարադատության նախարարության նախկին այրված շենքի և շուրջ 25 տարի չգործող, վերականգնման ոչ ենթակա, կենտրոնական շրջանային կաթսայատան հողատարածքի վրա: Համալիրի վարչական երկու մասնաշենքերը միմյանց հետ կապված են ստորգետնյա ավտոկայանատեղով: Տրանսպորտային միջոցների և հետիոտնի շարժը առավելագույնս հարմար կազմակերպելու նպատակով գլխավոր հատակագծով նախատեսվել և իրականացվել են երկու նոր փողոցներ:
 
 
Նախագծի շրջանակներում մշակվել և բարձրորակ էներգախնայող լուսատուներով իրականացվել է նաև համալիրի արտաքին գեղարվեստական լուսավորությունը, որի միջոցով գիշերային և երեկոյան ժամերին առավել ցայտուն ընդգծվում է շենքի արտաքին պլաստիկան՝ ինչն ընդգծված հանդիսավորությամբ ինտեգրվում է Երևանի քաղաքապետարանից մինչև Հանրապետության հրապարակ ձգվող վարչա-հասարակական շենքերի համալիրներին:
 
 
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև մայրաքաղաքի Իրինա Ռոդնինայի անվան նորակառույց գեղասահքի մարզադպրոցի բացման հանդիսավոր արարողությանը, որի հիմնարկեքին Հանրապետության Նախագահը մասնակցել է դեռևս 2014թ. հունիսին: Այսօրվա հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՌԴ Նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի հիմնադիր և գլխավոր տնօրեն Սերգեյ Համբարձումյանը, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, գեղասահքի օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ հասարակական, պետական գործիչ, պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան և գեղասահքի աշխարհի երկակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Իրինա Սլուցկայան:
 
 
Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել գեղասահքի դպրոցում, ծանոթացել պայմաններին, ապա դիտել է դպրոցի բացման առիթով պատրաստված գեղարվեստական ծրագիրը՝ գեղասահքի ցուցադրական ելույթներով:
 
Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցը, որ հիմնադրվել է 1971թ.-ին և իր գործունեությունն իրականացրել Երևանի Բագրատունյաց 48/1 հասցեում, վերջին տարիներին գտնվում էր խիստ անբարեկարգ պայմաններում, իսկ սահադաշտը տևական ժամանակ չէր գործում: Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ կարճ ժամանակահատվածում իրականություն դարձած մարզադպրոցը կառուցվել է «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն, ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սերգեյ Համբարձումյանի սեփական միջոցներով և նվիրաբերվել Երևան քաղաքին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 7.55 մլն ԱՄՆ դոլար: Եռահարկ դպրոցի հողատարածքի մակերեսը 1 հա է, կառուցապատված հողատարածքը՝ 4,360մ², որից 1,800մ² զբաղեցնում է 538 նստատեղով սահադաշտը: Դպրոցն ապահովված է բոլոր անհրաժեշտ պայմաններով՝ խորեոգրաֆիայի դահլիճով, մեթոդական լսարանով, ֆիզիկական մարզումների համար նախատեսված մարզասարքերով, ինժեներական և սառեցման համակարգերի ժամանակակից եվրոպական արտադրության սարքավորումներով, հոկեիստների և գեղասահորդների համար անհրաժեշտ գույքով, միջազգային չափանիշներին համապատասխան հանդերձարաններով:
 
Ծովակալ Իսակովի պողոտա 27/10 հասցեում (հեծանվահրապարակի հարևանությամբ) գտնվող նորակառույց գեղասահքի մարզադպրոցը Երևանի ավագանու 25.11.2015թ.-ի որոշմամբ անվանափոխվել է «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի և կգործի անվանի գեղասահորդ Իրինա Ռոդնինայի ղեկավարությամբ:
 
Հանրապետության Նախագահը հաջորդ այցելությունը կատարել է «Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիր, որտեղ նրա ներկայությամբ բացվել է ժամանակակից հնարավորություններով կինոթատրոն: Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել «Կինոպարկ» կինոթատրոնում, ծանոթացել սրահների հնարավորություններին:
 
«Կինոպարկ»-ի շինարարական աշխատանքներն սկսվել են 2015թ.-ի փետրվա-րին, ավարտվել՝ 2015թ.-ի նոյեմբերին: Կինոթատրոնում գործում է 5 սրահ, որոնցից 2-ը նախատեսված է 109, 2-ը՝ 119, իսկ պրեմիում սրահը՝ 30 հանդիսատեսի համար (նստատեղերի ընդհանուր քանակը՝ 486)։ «Կինոպարկ»-ի ի բոլոր սրահներում ֆիլմերը ցուցադրվելու են 3D ձևաչափով: Ներդրվել է նաև տոմսերի առցանց ձեռքբերման համակարգ։ Նորակառույց կենտրոնն ունի շուրջ 30 աշխատակից՝ 200,000 դրամ միջին աշխատավարձով:
 
Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է թմրանյութերի, մաքսանենգ դրամական միջոցների, զենքի և պայթուցիկ նյութերի հայտնաբերման ՀՀ ֆինանսների նախարարության փորձագիտական նորակառույց կենտրոնի շենք, որը գտնվում է մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում: Կենտրոնը ստեղծվել է 2010թ.` մաքսային համակարգում հսկողական մեխանիզմների կատարելագործման, իրավախախտումների դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: 2015թ. օգոստոսից կենտրոնը տեղափոխվել է նորակառույց շենք, որի շինարարական աշխատանքներն սկսվել են 2013թ. հոկտեմբերին և ավարտվել 2014թ. դեկտեմբերին: Մասնագիտացված կենտրոնի հողատարածքի ընդհանուր մակերեսը կազմում է` 6860մ2: Կենտրոնն իր գործառույթները կիրականացնի Բավրայի, Բագրատաշենի և Գոգավանի նորակառույց մաքսակետերում, օդանավակայանում: Պատասխանատուների հավաստմամբ, Նախատեսվում է կենտրոնի մասնաճյուղ կառուցել Մեղրիի մաքսակետի տարածքում: Աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա ռեժիմով: Միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող կենտրոնում նախատեսվում է կազմակերպել ԵԱՏՄ, ԱՊՀ և Մաքսային միության երկրների մաքսային ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ միջազգային միջոցառումներ, համատեղ դասընթացներ:
 

Արխիվ

[]