Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   22:00 Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել  11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   21:23 Հրդեհ` Լաս Վեգասի գնացքում 11/24/2024   21:09 Վրաստանի ընդդիմությունն արդեն հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում. մայրաքաղաք մտնող ճանապարհները խցանված են 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   20:36 Ձյունոտ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են 11/24/2024   20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/24/2024   20:04 Բեյրութի կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի զոհերի թիվն արդեն շուրջ 3 տասնյակի է հասել 11/24/2024   19:52 Լրատվամիջոցները նշում են ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի անունը 11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   17:21 Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան

Կալանքի միջնորդությունների բավարարումը տեղի է ունեցել հիմքերի վերացական և կարծրատիպային ձևակերպումներով 12/05/2015   13:56  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Ընդդեմ Հայաստանի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից քրեադատավարական ոլորտին առնչվող 20 վճիռ է կայացվել: Դրանք ուսումնասիրել է ՀՀ քննչական կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժինը՝   վեր հանելու համար արձանագրված խախտումները:
 
Ուսումնասիրության մեջ,  մասնավորապես, նշվում է, որ  արձանագրված խախտումները վերաբերում են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950թ. նոյեմբերի 4-ի եվրոպական կոնվենցիայի երրորդ՝ Խոշտանգումների արգելում,   5-րդ՝ Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, և 6-րդ՝   Արդար դատաքննության իրավունք, հոդվածներին: 
 
Այսպես,  Եվրոպական դատարանը Կոնվենցիայի 3-րդ հոդվածին առնչվող մի շարք վճիռներով, մասնավորապես՝ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի, Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի, Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի, Դավթյանն ընդդեմ Հայաստանի, Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի գործերով արձանագրել է, որ դատաքննության ընթացքում մետաղական ճաղավանդակում պահելը այն պարագայում, երբ այն անհամաչափ է անձի վտանգավորության աստիճանի հետ, հանդիսանում է  անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վարվեցողություն կամ պատիժ: Բացի այդ, Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով  մատնանշվել է, որ անձին բերման ենթարկելիս մարմնական վնասվածքների բացակայությունը, իսկ հետագայում՝ դրանց առկայությունը պարտավորեցնում է պետական մարմիններին հիմնավորել դրանց առաջացման պատճառներն ու աղբյուրները, հակառակ պարագայում անձի մասնակցությամբ կատարված գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցները անթույլատրելի են:
 
Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրադատարանն արձանագրել է, որ ծեծի, խոշտանգումների և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հետ կապված բազմաթիվ դիմում-բողոքները  թողնվել են անհետևանք և որևէ գործողություն չի կատարվել դրանց բացակայությունը հիմնավորելու համար:
 
Կոնվենցիայի 5-րդ հոդվածին առնչվող գանգատների գործերով Եվրոպական դատարանը Ասատրյանն ընդդեմ Հայաստանի, Մալխասյանն ընդդեմ Հայաստանի, Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի, Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի, Մինասյանն ընդդեմ  Հայաստանի գործերով արձանագրել է, որ դատարանների կողմից կալանքի միջնորդությունների բավարարումը տեղի է ունեցել կալանքի հիմքերի վերացական և կարծրատիպային ձևակերպումներով, ինչի արդյունքում բացահայտված չեն քննությունից թաքնվելու և գործով անցնող այլ անձանց վրա ճնշում գործադրելու իրական հանգամանքները:
 
Բացի այդ, Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի գործով  դատարանն արձանագրել է, որ նախաքննությունը ջանասիրաբար չի իրականացվել, ինչի արդյունքում ներպետական դատարանի կողմից գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելուց հետո շուրջ մեկ և կես տարի դարձյալ իրականացվել է նախաքննություն՝ անհարկի կալանքի տակ պահելով քաղաքացուն:
 
Կոնվենցիայի  6-րդ հոդվածի խախտում Եվրոպական դատարանն արձանագրել է Հարությունյանն ընդդեմ Հայաստանի, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի, Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի, Գրիգորյանն  ընդդեմ Հայաստանի գործերով կայացված վճիռներում: Մասնավորապես, Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործով դատարանն արձանագրել է, որ քաղաքացու կողմից ցուցմունքների հաճախակի փոփոխությունը պայմանավորված է պետական մարմնի ազդեցության և իրավասության տակ գտնվելու հանգամանքով, միևնույն ժամանակ, քննությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել վերոնշյալ գործոնների պատճառները բացահայտելու ուղղությամբ: Նշված դեպքում քաղաքացին գտնվել է զինվորական ծառայության մեջ և ցուցմունքները փոփոխել է նաև զինվորական ծառայությունն ավարտելուց հետո:
 
Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի գործով կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտումն արձանագրվել է դատարանի դատավճիռը քաղաքացուն ուշ հանձնելու և այդ գործոնը հաշվի չառնելով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքով: Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործով դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով հարուցված քրեական գործի դատաքննության ընթացքում չեն հարցաքննվել գործի համար կարևոր երկու վկաները, մինչդեռ միայն վերջիններիս ցուցմունքներով է առաջնորդվել դատարանը՝ դիմումատուի կողմից սահմանադրական կարգը բռնի տապալելու համար թռուցիկներ տարածելու հանգամանքը հիմնավորելիս:
 
Ըստ ուսումնասիրության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր վճիռներում արձանագրել նաև կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտումներ (կրոնի ազատության իրավունք): Այդ բնագավառում խախտումներն արձանագրվել են այն ժամանակահատվածի հետ կապված, որի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում դեռևս ընդունված չի եղել այլընտրանքային զինծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորող համապատասխան օրենսդրական ակտերը:
 
 

 


Արխիվ

[]