Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Երեք ամբաստանյալներից երկուսն արդարացվեցին ու ճանաչվեցին անմեղ 12/05/2015   11:16  |  Արդարացման դատավճիռներ

 
ՀՀ  Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Վ. Մկրտչյանի նախագահությամբ,  ճանաչել և հռչակել է «ՀԷՑ»  ՓԲ ընկերության «Գեղամա» մասնաճյուղի ենթակայանների խմբի ավագ վարպետ Մանվել  Գալստյանի և  նույն մասնաճյուղի վերանորոգող-էլեկտրափականագործ Վիլիկ Վարդանյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով՝  նախատեսված հանցանքի կատարման մեջ:
 
Խոսքը տվյալ դեպքում ներկման աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնները խախտելու մասին է, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահը: 
 
Նույն գործով անցնող երրորդ ամբաստանյալը՝ «Գեղամա» մասնաճյուղի Մեղրաձոր ենթակայանի տնային հերթապահ Կամո Ենոքյանը մեղավոր է ճանաչվել նույն հոդվածով  և  դատապարտվել  ազատազրկման 9 ամիս ժամկետով` էլեկտրական կայանքներում էլեկտրատեխնիկական աշխատանքներ կատարելու և այդ բնագավառում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելով` 1 տարի ժամկետով:  
 
Դատարանը գտել է, որ  Մանվել Գալստյանի և Վիլիկ Վարդանյանի  կողմից կատարված, սույն դատաքննությամբ հաստատված  գործողություններում բացակայում է` Լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնների խախտմանը վերաբերող հանցակազմը:  
 
Նախաքննական մարմինը Մանվել  Գալստյանի և Վիլիկ  Վարդանյանի կողմից կատարած վերը նշված արարքը որակելիս, անտեսել է այդ արարքի քրեաիրավական գնահատման համար էական նշանակություն ունեցող մի շարք փաստական հանգամանքները: 
 
Դատարանի եզրահանգմամբ,  քրեական գործի ողջ քննությամբ ձեռք չեն բերվել  բավարար ապացույցներ այն մասին, որ ամբաստանյալ Մանվել   Գալստյանը և Վիլիկ Վարդանյանը կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված և իրենց մեղսագրված հանցանքները:  
 
 Ուստի դատարանը գտել  է, որ Մանվել Գալստյանին և Վիլիկ Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքն անհիմն է, նրանց մեղսագրված արարքում բացակայում է հանցակազմը, հետևաբար պետք է ճանաչել և հռչակել ամբաստանյալներ Մանվել Գալստյանի և Վիլիկ  Վարդանյանի անմեղությունը և նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով պետք է կայացնել արդարացման դատավճիռ:  
 
Դատարանը միաժամանակ ապացուցված է համարել  Կամո  Ենոքյանի կողմից  ՀՀ քեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով  նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելը և գտել   է, որ վերջինս կատարած արարքի համար ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի: 
 
Նախաքննական մարմնի կողմից Կամո Ենոքյանին առաջադրված մեղադրանքի համաձայն, նա՝  հանդիսանալով «ՀԷՑ»   ՓԲ ընկերության «Գեղամա» մասնաճյուղի «Մեղրաձոր» 35/10կվ ենթակայանի տնային հերթապահ, օժտված լինելով ենթակայանում աշխատանքների կատարումը թույլատրելու լիազորությամբ, այսինքն՝ անվտանգության կանոնները պահպանելու պարտականություն կրող անձ, խախտել է ՀՀ կառավարության N1933-Ն որոշմամբ հաստատված էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոնները սահմանող տեխնիկական կանոնագրքի 11-րդ գլխի 7-րդ կետի ա, բ և զ ենթակետերի, 12-րդ գլխի 16-րդ կետի, ինչպես նաև՝  «ՀԷՑ» ՓԲ ընկերության  «Գեղամա»   մասնաճյուղի 35կվ ենթակայանի հերթապահի պաշտոնեական հրահանգի 2-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերի պահանջները, այն է՝ աշխատանքները կատարելուց առաջ և դրանց ընթացքում չի գնահատել անվտանգության միջոցառումների բավարար լինելը, չի իրականացրել անվտանգությունն ապահովող լրացուցիչ միջոցառումների կազմակերպում (ցանկապատում), չի գնահատել ռիսկերը, մինչև ներկման աշխատանքների սկսելը լարման տակ գտնվող տրանսֆորմատորը չի ցանկապատել բուսական կամ սինթետիկ թելերով պատրաստված պարանով, վրան չի կախել  «Կանգնի՛ր, լարում կա», իսկ աշխատատեղերում՝  «Աշխատե՛լ այստեղ» ցուցանակները, չի արգելել հիշյալ կարգադրությամբ աշխատող չհանդիսացող 35/110կվ օդային գծերի ծառայության 4-րդ կարգի վերանորոգող-էլեկտրափականագործ Ս.Զարգարյանին գտնվել ԲԲՍ-ի տարածքում, ինչի հետևանքով վերջինս անարգել մուտք է գործել Մեղրաձոր 35/10կվ ենթակայանի տարածք, բարձրացել լարման տակ գտնվող 1-ին տրանսֆորմատորի վրա, էլեկտրահարվել և տեղում մահացել է:
 
Դատարանը՝  վերլուծելով Կամո Ենոքյանին առաջադրված մեղադրանքը, արձանագրել  է, որ վերջինիս առաջադրված մեղադրանքը ենթակա է փոփոխման և լրացման: 
Դատարանը Կամո Ենոքյանին առաջադրված մեղադրանքի սահմաններում հաստատված է համարել այն հանգամանքը, որ Կամո Ենոքյանը՝  խախտելով ՀՀ կառավարության N1933-Ն որոշմամբ հաստատված էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոնները սահմանող N1933-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի 10-րդ գլխի 11-րդ կետի «ա» ենթակետի, 12-րդ կետի և 12-րդ գլխի պահանջները, չի արգելել, բացված թիվ 7 կարգադրությամբ ներկման աշխատանքներ կատարող բրիգադի աշխատող չհանդիսացող 35/110կվ օդային գծերի ծառայության 4-րդ կարգի վերանորոգող-էլեկտրափականագործ, անվտանգության 3-րդ խումբ ունեցող Սոս Զարգարյանին գտնվել ԲԲՍ-ի տարածքում, ինչի հետևանքով  վերջինս անարգել մուտք գործելով Մեղրաձոր 35/10կվ ենթակայանի տարածք, բարձրացել է լարման տակ գտնվող 1-ին տրանսֆորմատորի վրա, էլեկտրահարվել և տեղում մահացել է:  
 
Այսինքն, Դատարանը հաստատված և հիմնավոր է համարել  Կամո Ենոքյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է`  «Լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնների խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ» հանրորեն վտանգավոր արարք կատարելու հանգամանքը:
 
Նշենք, որ Կամո Ենոքյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան՝ խնդրելով ամբողջությամբ բեկանել իր վերաբերյալ կայացված դատական ակտը և կայացնել նոր դատական ակտ` ճանաչելով և հռչակելով իր անմեղությունն առաջադրված մեղադրանքում, կամ ամբողջությամբ բեկանել դատական ակտը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության՝   սահմանելով քննության նոր ծավալ, կամ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ  հոդվածը և նշանակվելիք պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:
 
 

Հարակից հրապարակումներ`

21:30 04/12/2015  |  Արդարացման դատավճիռներԱնչափահաս աղջկա նկատմամբ սեռական բնույթի հանցագործության գործով անթույլատրելի են ճանաչվել երկու տասնյակից ավելի ապացույցներ
13:03 30/11/2015  |  Արդարացման դատավճիռներԱնչափահասն արդարացվել է ՝արարքն իրավաչափ համարվելու հիմքով
18:23 27/11/2015  |  Արդարացման դատավճիռներՔննիչն արդարացվել է. դատարանը հիմնավորված չի համարել մեղադրանքը
14:06 13/11/2015  |  Քրեական խրոնիկոնՄեղադրողը համաձայն չէ սուտ ցուցմունք տալու գործով կայացված արդարացման դատավճռի հետ
12:38 13/11/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդարացվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով
14:22 26/10/2015  |  Քրեական խրոնիկոնԱրդարացվեց` հանցակազմի և հանցադեպի բացակայության հիմքերով
11:42 24/10/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔաղաքացիաիրավական բնույթի վեճը տեղափոխվել է քրեաիրավական տիրույթ. մեղադրանքի կողմը համաձայն չէ արդարացման դատավճռի հետ
17:55 22/10/2015  |  Քրեական խրոնիկոնԴատարանի հետևությունները բավարար չափով փաստարկված ու հիմնավորված չեն. Վերաքննիչ դատարանը բեկանել է արդարացման դատավճիռը
14:09 22/10/2015  |  Արդարացման դատավճիռներԴատարանում դատախազը գիտակցել է, որ ՀԿԳ քննիչին առաջադրած մեղադրանքն անհիմն է և հրաժարվել մեղադրանքից
18:20 21/10/2015  |  Արդարացման դատավճիռներԱպացույցները ձեռք են բերվել օրենքի խախտմամբ. դատարանն արդարացրեց

Արխիվ

[]