ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները ճիշտ շեշտադրումներ են արել. ՀՀ ԱԳ նախարարը գնահատում է 12/04/2015 19:45 | ԼՐԱՀՈՍ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունների արտաքին գործերի նախարարներն իրենց հայտարարության մեջ խոսում են այն մասին, որ բանակցային խաղաղ ճանապարհով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը այլընտրանք չկա: Բելգրադում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի արդյունքների վերաբերյալ ճեպազրույցում ներկայացնելով հայտարարությունը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հայտարարության մեջ մի քանի անգամ անդրադարձ է կատարվում դրան: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունների արտաքին գործերի նախարարները կոչ են անում կողմերին վերահաստատել միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով հիմնախնդրի կարգավորման հանձնառությունը:
Է,Նալբանդյանն ընդգծել է, որ համանախագահները դա արել էին բազմաթիվ անգամներ: «Եթե դուք հիշում եք, ոչ միայն եռանախագահ երկրների արտգործնախարարները, նաև՝ Նախագահները, Էննիսկիլենի հայտարարության մեջ այդպիսի կոչ էին արել, և րոպեներ անց Հայաստանը վերահաստատեց իր հանձնառությունը: Մենք այդպես էլ չլսեցինք Ադրբեջանին, թե իրենք ինչ են կարծում: Եվ, ըստ այդմ, կոչը ևս մեկ անգամ ուղղված է հենց Ադրբեջանին»,- ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Միջնորդները նշում են, որ կողմերը պետք է փարատեն այն տպավորությունը, որ լուրջ չեն վերաբերվում միայն բանակցությունների միջոցով հիմնախնդրի կարգավորման հանձնառությանը: «Պարզ է, թե ում է ուղղված այդ կոչը: Իսկ ո՞վ է սպառնում ուժ կիրառել, ո՞վ է սպառնում պատերազմ սկսել: Հայաստա՞նը. երբևէ: Դուք մամուլն եք ներկայացնում, գիտեք, որ այդպիսի բան չի եղել: Հակառակ կողմն է անում այդ ամենը»,- փաստել է ԱԳ նախարարը:
Եռանախագահները նաև կողմերին կոչ են անում տալ իրենց համաձայնությունը՝ միջադեպերի և հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը: Է.Նալբանդյանը հիշեցրել է, որ ի պատասխան Նյու Յորքում արտգործնախարարների վերջին հանդիպման արդյունքում եռանախագահների հերթական կոչին (համանախագահների կողմից բազմաթիվ անգամ է նման առաջարկ արվել)՝ Հայաստանը վերահաստատել է, որ, այո, մենք համաձայն ենք այդ մեխանիզմի ստեղծմանը, իսկ Ադրբեջանը, փաստորեն, մերժեց: Եվ հենց եռանախագահների կողմից հրապարակված մամլո հաղորդագրության մեջ նշվեց այդ մասին, որ կոչ են անում Ադրբեջանին նույնպես համաձայնել, որ Հայաստանը համաձայնել է դրան:
Եռանախագահները իրենց հայտարարության մեջ խստիվ դատապարտում են ծանր հրետանու կիրառումը: «Ո՞վ է օգտագործում ծանր հրետանի: Պարզ չէ՞: Ասվում էր, չէ՞, որ ադրբեջանական կողմն է վերջերս սկսել կիրառել ծանր հրետանի, ուրեմն դատապարտում են Ադրբեջանի կողմից ծանր հրետանու կիրառումը: Եվ վերջապես, համանախագահները ևս մեկ անգամ դժգոհություն են հայտնում այն սուր քննադատությունների կապակցությամբ, որոնք ուղղվում են եռանախագահների հասցեին: Ո՞ւմ կողմից: Հայաստանը երբևէ քննադատե՞լ է: Երեկ լիագումար նիստին իմ ելույթում էլ ասել են, որ Հայաստանը երբեք չի քննադատել եռանախագահներին»։
Համանախագահները նաև ասում են, որ բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության պատասխանատվությունը եռանախագահների վրա դնելու փորձերը փորձ է կոծկել քաղաքական կամքի բացակայությունը: Ո՞ւմ. Ադրբեջանի: «Այսինքն՝ ամեն ինչ ակնհայտ է։ Կարծում եմ՝ եռանախագահները ճիշտ շեշտադրումներ են արել: Խոսքը գնում է այն մասին, թե որքանով Ադրբեջանը կլսի այդ շեշտադրումները և որքանով Ադրբեջանը ադեկվատ ձևով, այսինքն՝ համարժեք կըմբռնի, թե միջազգային հանրությունը ինչ է ասում։ Որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը այն միակ ձևաչափն է, և այդ մասին ևս ասվեց երեկվա հայտարարության մեջ, որն ունի միջազգային մանդատ։ Այն տրված է ԵԱՀԿ բոլոր երկրների կողմից, ու նաև, ինչպես իրենք են ասում՝ վայելում է կողմերի աջակցությունը: Եթե կողմերից մեկը մշտապես քննադատում է, արդյո՞ք նրանք աջակցում են: Իհարկե ոչ, և դրանով հարցականի տակ են դնում»:
ՀՀ արտգործնախարարը հույս է հայտնել, որ եռանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի պատվիրակությունների ղեկավարների այս հայտարարությունն իր կարևոր նշանակությունը կունենա՝ բանակցային գործընթացն առաջ շարժելու տեսանկյունից։
Նախարարը նշել է, որ երեկ նաև հայտարարվել էր, որ պատրաստվում է բարձր մակարդակի, այսինքն՝ Նախագահների մակարդակով հանդիպում, որը շուտով՝ դեկտեմբեր ամսին, կայանալու է։ Դեռ պաշտոնապես չի հայտարարվել անցկացման վայրը և օրը, դա պատշաճ կերպով կարվի՝ ըստ կողմերի համաձայնության՝ չնայած Ադրբեջանն, ըստ Է.Նալբանդյանի, միշտ խախտում է այդ պայմանավորվածությունը, առաջ է ընկնում: «Թե ի՞նչ է դա իրենց տալիս, չեմ կարող ասել, բայց մենք նման գործելաոճով չենք առաջնորդվում: Այնպես որ, ըստ պայմանավորվածության՝ կարվի այն ժամանակ, որի շուրջ մենք պայմանավորվել ենք: Բայց հանդիպումը լինելու է դեկտեմբեր ամսին»,- հավելել է Է.Նալբանդյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ