ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարական վարչական նոր համալիրը՝ քաղաքաշինական և ազգային ճարտարապետական մոտեցումներին համահունչ 12/04/2015 18:57 | ԼՐԱՀՈՍ
Կառավարական վարչական նոր համալիրը (Երևանի Վազգեն Սարգսյան փողոց, թիվ 3) կառուցվել է Արդարադատության նախարարության նախկին այրված շենքի և շուրջ 25 տարի չգործող, վերականգնման ոչ ենթակա, կենտրոնական շրջանային կաթսայատան հողատարածքի վրա։ Համալիրի կառուցապատված և բարեկարգված տարածքն ընդգրկում է նախկին «Սևան» հյուրանոցի սահմանագծից մինչև ՀՀ գլխավոր դատախազության շենք և Վ. Սարգսյան փողոցից մինչև Զաքյան փողոց հատվածը։
Ինչպես հայտնում են ՀՀ քաղաքաշինությնա նախարարության մամուլի ծառայությունից, համալիրն իր մեջ ներառում է Վ. Սարգսյան փողոցի երկայնքով տեղադրված գլխավոր վարչական մասնաշենքը, որտեղ տեղակայված են արտաքին գործերի, այդ թվում և դիվանգիտական ակադեմիայի, կրթության և գիտության, մշակույթի, սփյուռքի նախարարությունների տարածքները, առանձնացված Արդարադատության նախարարության մասնաշենքը, որը տեղադրված է դեպի Զաքյան փողոց նայող հատվածում, ինչպես նաև՝ տեխնիկական մասնաշենքը:
Վարչական երկու մասնաշենքերը միմյանց հետ կապված են ստորգետնյա ավտոկայանատեղով։ Տրանսպորտային միջոցների և հետիոտնի շարժը առավելագույնս հարմար կազմակերպելու նպատակով գլխավոր հատակագծով նախատեսվել և իրականացվել են երկու նոր փողոցներ, որոնցից մեկը զուգահեռ է Վազգեն Սարգսյան փողոցին, անցնում է գլխավոր վարչական կառույցների ետնամասով, կապվելով դեպի «Մարիոթ Արմենիա» բակային մասնաշենք տանող ճանապարհահատվածին և որը հետագայում նախատեսվում է կապել Խորենացի փողոցի հետ։ Իսկ մյուսն ուղղահայաց է Վազգեն Սարգսյան - Զաքյան փողոցներին և կապ է ստեղծում նշված երկու փողոցների միջև, առանձնացնելով հարևանությամբ գոյություն ունեցող բնակելի շենքի սպասարկման ճանապարհը։
Գլխավոր մասնաշենքի ետնամասում կազմակերպված է վարչական հրապարակ, որտեղից իրականացվում է հետիոտնի շարժը դեպի տարբեր նախարարություններ, բացի Արտաքին գործերի նախարարությունից, որի համար նախատեսված է պաշտոնական պատվիրակությունների ավտոմեքենաներով մուտքը ներքին բակ՝ լուծելով ԱԳՆ այցելող պատվիրակությունների և հետիոտնի հոսքերի հատումից առաջացող անհարմարությունների խնդիրը։
Գլխավոր վարչական մասնաշենքի հորինվածքը հնարավորություն է ընձեռնել տարբեր գերատեսչությունների համար ստեղծել առանձնացված մուտքերով, նախասրահներով, վերելակներով և աստիճանավանդակներով ապահովված գործունեության պայմաններ։ Համալիրն ապահովված է ճաշարաններով, հանդիսությունների և մամուլի դահլիճներով։
Շենքի ճարտարապետական լուծումները մշակվել են քաղաքաշինական և ազգային ճարտարապետական մոտեցումներին համահունչ, կառավարական վարչական համալիրին հաղորդելով մոնումենտալ կերպար։
Նախագծի մշակման ճարտարապետական հայեցակարգի համար հիմք է ծառայել նախկինում այս հատվածում գտնվող ՀՀ Արդարադատության նախարարության շենքի ծավալատարածական հորինվածքը (ճարտարապետ՝ Ն. Բունիաթյան): Նոր նախագծում վերամշակված ձևով կրկնվել է ոչ միայն ճակատների կոր պլաստիկան և կարմիր գծի նկատմամբ տարածական կուրդոներային լուծումները, այլև վերաշեշտադրված է նախկինում գույություն ունեցող աշտարակը՝ դարձնելով այն կոմպոզիցիոն առանցք Շահումյանի հրապարակի նկատմամբ։ Պահպանված են նաև նախկին շենքի պարագծային լուծումները և անմիջապես հարևանությամբ գտնվող շենքի մասշտաբային հարաբերությունները՝ ստանալով առաջին պլանում մինչև 24 մ բարձրությամբ 6 հարկանի շինություն։
Վազգեն Սարգսյան փողոցի կողմից կամարակապ շքամուտքը՝ որն ունի 12.5 մ լայնություն և 16.5 մ բարձրություն, գլխավոր հատակագծում տեղադրված է հանդիպակաց ուղղությամբ գտնվող Դեղատան փողոցի առանցքի վրա, որով և տարածական կապ է ստեղծվում Շահումյանի արձանի ետևում գտնվող ջրավազանի հետ։
Մինչև երկրորդ հարկ ճակատները երեսպատված են բազալտե սալերով, երկրորդ հարկից վերև, Վազգեն Սարգսյան փողոցի երկայնքով՝ Լեռնային Ղարաբաղի Սզնեկի հանքավայրի սպիտակ գույնի բնական քարով, իսկ մնացած ճակատները տրավերտինե սալիկներով։
Սակավաշարժ խմբերի համար Վ. Սարգսյան փողոցից իրականացված են թեքահարթակներ։
Նախագծի շրջանակներում մշակվել և էներգախնայող լուսատուներով իրականացվել է նաև համալիրի ճակատների արտաքին գեղարվեստական լուսավորությունը, որի միջոցով գիշերային և երեկոյան ժամերին առավել ցայտուն ընդգծվում է շենքի արտաքին պլաստիկան՝ ինչը ընդգծված հանդիսավորությամբ ինտեգրվում է Երևանի քաղաքապետարանից մինչև Հանրապետության հրապարակ ձգվող վարչահասարակական շենքերի համալիրներին։
Համալիրի վարչական և տեխնիկական մասնաշենքերն ապահովված են ժամանակակից ինժեներական համակարգերով և սարքավորումներով։
Նախագծի հեղինակն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Նախագծի գլխավոր կոնստրուկտորը Պոլ Չաթալբաշյանն է, գլխավոր ինժեները՝ Հրաչ Սարգսյանը, կապալառուն՝ «Սպիտակ տնակ» ՍՊԸ-ն (տնօրեն՝ Ստեփան Ախոյան)։
Պատվիրատուի գործառույթները Սալսա դիվելոփմենթ ՓԲԸ-ի կողմից իրականացվել են ՀՀ Քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական ծրագրերի իրականացման պետական հիմնարկի կողմից։
Համալիրի մասնաշենքերի ընդհանուր մակերեսը կազմում է 33460 քմ։ Կառավարական վարչական նոր համալիրի շինարարությունն սկսվել է 2013 թվականին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը