Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   22:00 Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել  11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   21:23 Հրդեհ` Լաս Վեգասի գնացքում 11/24/2024   21:09 Վրաստանի ընդդիմությունն արդեն հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում. մայրաքաղաք մտնող ճանապարհները խցանված են 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   20:36 Ձյունոտ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են 11/24/2024   20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/24/2024   20:04 Բեյրութի կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի զոհերի թիվն արդեն շուրջ 3 տասնյակի է հասել 11/24/2024   19:52 Լրատվամիջոցները նշում են ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի անունը 11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   17:21 Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան

Հայաստանի քաղաքացիները բարոյական վնասի փոխհատուցման իրավունք կստանան 12/03/2015   15:48  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Կառավարության այսօրվա նիստում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը գործադրի հավանությանը ներկայացրեց «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանում ներդնել բարոյական կամ ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը։
 
Ինչպես նշեց Արփինե Հովհաննիսյանը, եթե նախկինում այս հարցը կանոնակարգվում էր միայն կյանքի իրավունքի, խոշտանգման արգելքի, ազատության իրավունքի շրջանակներում, ապա նոր կարգավորմամբ առաջարկվում է ամրագրել նաև արդար դատաքննության, անձնական կամ ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության, մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու, հավաքների ազատության իրավունքների նկատմամբ: Նախարարի խոսքով՝ «այս նախագծի ընդունմամբ բարոյական վնասի հատուցման ինստիտուտը մեր երկրում ամբողջությամբ կներդրվի»: 
 
Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2014թ-ին ընդունված «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը թեև մեծապես լրացրեց ՀՀ օրենսդրության մեջ առկա բացը, բայցևայնպես «նյութական վնասի հատուցման ներդրված համակարգը ամբողջական չէ»:
 
«Այն չի արտացոլում Եվրոպական կոնվենցիայի և Եվրոպական դատարանի ձևավորած իրավաբանության պահանջները: Մասնավորապես, այդ տեսանկյունից անհրաժեշտ է ընդլայնել այն իրավունքների ցանկը, որոնց խախտման համար Եվրոպական դատարանը տալիս է հատուցում: Կարևոր է նաև հատուցման չափերի համապատասխանեցումը ընդունված չափանիշներին»,- ասված է փաստաթղթում:  
 
Հիշեցնենք, ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտի բացակայության սահմանադրականության հարցը քննարկվել էր նաև ՀՀ Սահմանադրական դատարանում, 2013 թվականին:  ՍԴ նոյեմբերի 5-ի որոշմամբ արձանագրվել էր, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը բարոյական վնասը չի դիտում որպես վնասի տարատեսակ և չի ապահովում բարոյական վնասի հատուցման հնարավորությունը՝ արգելափակելով անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը՝ միաժամանակ խոչընդոտելով ՀՀ միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարմանը: Այս հիմնավորմամբ ՍԴ-ն այն ճանաչել էր Սահմանադրությանը հակասող և անվավեր: 
 
«Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ընդլայնել անձի այն հիմնարար իրավունքների շրջանակը, որոնց խախտման պարագայում վերջինս կարող է դատական կարգով պահանջել ոչ նյութական վնասի հատուցում: Մասնավորապես` կյանքի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու, ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության, անձնական կամ ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության,  մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու, հավաքների և միավորման ազատության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և սեփականության իրավունքի նկատմամբ:
 
Հիմք ընդունելով այն, որ Նախագծում հիմնարար իրավունքների շրջանակում ընդգրկվել է նաև սեփականության իրավունքը՝ որոշակի փոփոխությունների է ենթարկվել նաև ոչ նյութական վնասի հասկացությունը՝ իր մեջ ներառելով նաև «նյութական» և «գույքային» հասկացությունները:
 
Ի դեպ, նախագիծը նախատեսում է նաև, որ անձն իրավունք ունի պահանջելու ոչ նյութական վնասի հատուցում ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով այդ անձի հիմնարար իրավունքի  խախտումը դատական կարգով, այլ նաև՝ քրեական հետապնդման մարմնի կողմից հաստատվելու դեպքում: Իսկ ոչ նյութական վնասի հատուցման պահանջը կարող է ներկայացվել դատարան իրավունքների խախտումը հաստատելու պահանջի հետ միասին խախտման մասին անձին հայտնի դառնլաու պահից մեկ տարվա ընթացքում:
 
Նախագծով սահմանվել են նաև վաղեմության ժամկետներ, ըստ որոնց՝ ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել  խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա, իսկ քրեական հետապնդման մարմնի կողմից խախտումը հաստատելու պարագայում՝ դրա մասին անձին հայտնի դառնալու պահից ոչ շուտ քան 2 ամսվա, բայց ոչ ուշ քան 1 տարվա ընթացքում։ 
 
Որպես որոշման հիմնավորում՝ կառավարությունը նշում է նաև պետական միջոցները տնտեսելը, քանի որ ներկայացված տեղեկանքի համաձայն՝ Հայաստանի վերաբերյալ նմանօրինակ գործերով միայն 2012 թվականի ընթացքում Եվրոպական դատարանը սահմանել է շուրջ 200 000 եվրոյին համարժեք հատուցում` ոչ նյութական վնասի համար և շուրջ 23 000 եվրոյին համարժեք հատուցում ծախսերի և ծախքերի համար:
 
Կառավարությունն այսօր միաձայն հավանություն տվեց ներկայացված նախագծին, իսկ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Այս օերնքի ընդունմամբ մեր քաղաքացիները կունենան իրենց հիմնական իրավունքների խախտման դեպքում բարոյական վնասը պահանջելու և ստանալու ավելի լայն հնարավորություն»:
 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

15:39 03/12/2015  |  ԸՍՏ ՕՐԵՆՔԻՀատուկ և ուսումնական ավանդներում առկա դրամական միջոցները գրավադրման, արգելադրման և բռնագանձման ենթակա չեն
14:33 03/12/2015  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ն կքննարկի Եվրոպական դատարանի վճիռների հիման վրա մշակված կարևոր օրենքների նախագծերը
18:16 20/08/2015  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐՓոփոխություններ և լրացումներ Քաղաքացիական օրենսգրքում. նախագիծը ներկայացվում է հանրային քննարկման
10:50 06/07/2014  |  ՎերլուծություններԱմուսնության ընթացքում ձեռք բերած գույքը համարվում է ամուսինների համատեղ սեփականությունը
12:07 16/05/2014  |  ԼՐԱՀՈՍՎճարումներ չկատարող վարձակալների նկատմամբ օրենքը կխստացվի
14:28 05/04/2014  |  ԼՐԱՀՈՍԱռաջարկվում է հստակեցնել վարձատուի պահանջով պայմանագրի վաղաժամկետ լուծման հիմքերը
14:17 30/03/2014  |  ԼՐԱՀՈՍ«Ֆեյքերի» դեմ վիճահարույց օրինագիծը նոր փոփոխությունների է ենթարկվել
10:21 15/03/2014  |  ՄամուլԽորհրդարանական լսումներ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի վերաբերյալ
10:11 21/01/2014  |  ՄամուլԱրա Ղազարյան. «ՍԴ-ի որոշումը չկատարելն ազգային անվտանգության խնդիր է»
20:08 25/11/2013  |  ԼՐԱՀՈՍԱռաջարկվում է լուծել հիփոթեքի հետ կապված թնջուկը

Արխիվ

[]