Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը

Բաքվի կողմից հրադադարի խախտումները հասել են վտանգավոր աստիճանի. Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ նախարարների խորհրդի նստաշրջանում 12/03/2015   23:39  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Դեկտեմբերի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգրադում ելույթ ունեցավ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 22-րդ նիստին։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին և դրա խորհրդին, հայ ժողովրդի հետ միջազգային հանրության համերաշխության դրսևորումներին։ Այդ համատեքստում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնությունները և ՄԱԿ-ի կառույցների կողմից ընդունված բանաձևերը։

Էդվարդ Նալբանդյանը մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, բանակցությունների խաթարմանն ուղղված Ադրբեջանի ապակառուցողական և հակամարտության գոտում իրավիճակի սրման նպատակով ձեռնարկվող քայլերին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոսեց ԵԱՀԿ օրակարգային հարցերի վերաբերյալ, ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի մասին։

 

Ստորև ներկայացնում ենք ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ նախարարական խորհրդի 22-րդ նիստին.

«Ես կցանկանայի միանալ նախորդ ելույթ ունեցողներին և մեր խորին ցավակցությունը հայտնել Կալիֆորնիայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Հարգելի գործընկերներ,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործող նախագահ Իվիցա Դաչիչին և նրա թիմին՝ կազմակերպության գործունեությանը տարվա ընթացքում նպաստելու համար, ինչպես նաև երախտագիտություն հայտնել Սերբիայի կառավարությանը հյուրընկալության համար:

2015 թվականին նշվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ողջ աշխարհը դատապարտեց այս ոճրագործությունը, իր համերաշխությունը, աջակցությունը հայտնեց հայ ժողովրդին։ Վեց օրից՝ դեկտեմբերի 9-ին, առաջին անգամ կնշվի Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օրը: Դրա հռչակումը առաջարկվեց Հայաստանի կողմից նախաձեռնված և 2015թ. մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից միաձայն ընդունված՝ Ցեղասպանության կանխարգելման բանաձևով, որն այնուհետև արժանացավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հավանությանը՝ կրկին Հայաստանի նախաձեռնությամբ: Որպես ցեղասպանության արհավիրքների միջով անցած ժողովուրդ՝ մենք բարոյական պարտավորություն ունենք՝ մեր նպաստը բերելու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերին:

Այսօր մենք չենք կարող անտարբեր մնալ Դաեշի, Ալ-Նուսրայի, այլ ահաբեկչական խմբավորումների և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների կողմից նման հանցագործությունների կրկնության նկատմամբ: Երկու տարի առաջ Հայաստանը ԵԱՀԿ շրջանակներում դատապարտեց Իրաքում և Սիրիայում այդ խմբերի կողմից իրականացված վայրագությունները, մասնավորապես՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների, ներառյալ՝ մեր հայրենակիցների նկատմամբ Քեսաբում, Դեյր Զորում և այլ վայրերում։ Այն ժամանակ քչերը կարող էին պատկերացնել, թե ահաբեկիչների կողմից իրականացվող բռնությունները ինչ թափ կհավաքեն և կտարածվեն այդ տարածաշրջանից բավականին հեռու գտնվող շատ այլ վայրերում:

Հայաստանն արժևորում է ահաբեկչության դեմ պայքարին ուղղված ԵԱՀԿ հանձնառությունների միանշանակ իրագործումը: Մենք սատարում ենք ազգային և կրոնական փոքրամասնությունների, ներառյալ՝ քրիստոնյաների պաշտպանությանն ուղղված ջանքերը, որոնց հիմնարար իրավունքները և մշակութային ժառանգությունը թիրախ են դարձել: Կարևոր է նաև համարժեք կերպով արձագանքել ԵԱՀԿ հարևան տարածաշրջաններից փախստականների հոսքերի հետևանքով առաջացած ճգնաժամին: Հայաստանը ևս անմասն չի մնացել այդ զարգացումներից, մենք արդեն ավելի քան 17 հազար փախստական ենք ընդունել Սիրիայից:

Պարոն նախագահ,

40 տարի առաջ՝ Հելսինկիի եզրափակիչ ակտի ստորագրման ժամանակ, Գերմանիայի կանցլեր Հելմուտ Շմիդտի արած հայտարարությունն այսօր հնչում է որպես մարգարեություն. «Մեր նպատակն է խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերի գործադրումը Եվրոպայում, որտեղ գերմանացի ժողովուրդը կվերագտնի իր միասնությունն՝ ազատ ինքնորոշման իրավունքի միջոցով»: Մեկ ամսից Գերմանիան կստանձնի այս կազմակերպության նախագահությունը ճիշտ այնպես, ինչպես ասվել էր՝ միավորված և խաղաղության պայմաններում: Ոչ միայն գերմանացիները, այլև շատ այլ ժողովուրդներ ևս, ընդունելով այդ սկզբունքները, հնարավորություն ստացան պաշտպանելու և առաջ մղելու իրենց իրավունքները և ազատորեն որոշելու իրենց ապագան՝ այդպիսով իրենց նպաստը բերելով խաղաղության և անվտանգության ամրապնդմանը:

Պարոն նախագահ,

Ցավոք, խաղաղությանը մարտահրավերներ են նետում նրանք, ովքեր մերժում են ընդունել համընդհանուր նորմերն ու սկզբունքները: Ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Բաքուն շարունակում է անտեսել, որ հենց այս իրավունքն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ճանաչվել որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներից մեկը: Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը՝ միջազգային իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությամբ, ընկած է համանախագահների կողմից առաջարկված կարգավորման հիմքում:

Համանախագահների առաջարկներին բացահայտ հակադրվելը միակ ճանապարհը չէ, որով Ադրբեջանը փորձում է խարխլել խաղաղ գործընթացը: Ադրբեջանը պարծենում է, թե կարող է հակամարտությունը լուծել նավթային եկամուտների հաշվին սպառազինմամբ։ Այն շարունակում է սադրանքները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանի երկայնքով: Բաքվի կողմից հրադադարի խախտումները հասել են վտանգավոր աստիճանի: Ադրբեջանը միտումնավոր կիրառում է ծանր հրետանի և գնդակոծում է քաղաքացիական բնակչությանը, որի հետևանքով մեծ կորուստներ կան: Բաքուն պատրանք է տածում, թե կարող է զենքի ուժով բանակցություններում արդյունքի հասնել:

Զարմանալի չէ, որ համանախագահները Ադրբեջանին ուղղակիորեն կոչ են արել հարգել խաղաղ կարգավորմանն իր պարտավորությունները և համաձայնել միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծմանը, ինչին Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը վաղուց են համաձայնություն տվել: Համանախագահները նաև նշել են, որ Բաքվի կողմից բանակցային ձևաչափի փոփոխության կամ զուգահեռ հարթակների ստեղծման փորձերը կարող են ձախողել բանակցային գործընթացը, և խոչընդոտել կարգավորմանն ուղղված առաջընթացը: Նրանք կոչ են արել Ադրբեջանին հարգել եռանախագահների մանդատը և ԵԱՀԿ դիտորդների առաքելությունը:

Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը երբեք չի քննադատել համանախագահներին: Ադրբեջանի մեղադրանքները համանախագահների հասցեին՝ բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության համար, սոսկ փորձ են՝ կոծկելու խաղաղության հաստատման հիմնական խոչնդոտը՝ կարգավորմանը բանակցությունների միջոցով գնալու քաղաքական կամքի բացակայությունը Բաքվում։

Պարոն նախագահ,

Հակամարտության կարգավորումը պահանջում է անհրաժեշտ քաղաքական կամք, որը պետք է դրսևորվի խաղաղ գործընթացին անվերապահ հավատարմությամբ, պարտավորությունների ամբողջական կատարմամբ և վստահություն կառուցելու պատրաստակամությամբ: Մենք կրկին և կրկին ականատես ենք լինում ողջ բանակցային գործընթացի ժամանակ Ադրբեջանի կողմից նախապես ձեռք բերված համաձայնությունները չհարգելու շարունակական քայլերին: Բաքվի կողմից առաջարկներն ընդունելու մերժումը, որոնք հանդիսանում են մոտ 20 գագաթնաժողովների անխոնջ ջանքերի, նախարարների մակարդակով մի քանի տասնյակ հանդիպումների և համանախագահների կողմից բազմաթիվ տարածաշրջանային այցելությունների արդյունք, լուրջ հարված են հասցրել բանակցային գործընթացին և մեծապես վնասել են վստահության ամրապնդմանը: Հետևաբար բանակցությունների սեղանի շուրջ Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի սանձահարումը անհրաժեշտ է խաղաղության գործընթացի համար։

Ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանը բազմիցս նշել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները՝ հիմնված համանախագահ երկրների Նախագահների առաջարկությունների վրա: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այն փորձում է իր խեղաթյուրված մոտեցումները ներկայացնել իբրև համանախագահների դիրքորոշում՝ աղավաղելով համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների, Նախագահների կողմից ներկայացված գաղափարները և նույնիսկ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: Այնուամենայնիվ, նույնիսկ անզեն աչքով է տեսանելի, որ Ադրբեջանի մոտեցումները հակասում են համանախագահ պետությունների ղեկավարների հայտնի հինգ հայտարարություններում ամրագրված սկզբունքներին և տարրերին:

Ավելորդ է նշել, որ խաղաղ կարգավորման պահանջում է թշնամական գործողությունների դադարեցում, բանակցությունների համար անհրաժեշտ պայմանների ստեղծում՝ 1994թ. հրադադարի և 1995թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման եռակողմ համաձայնագրերի անվերապահ հարգման միջոցով: Այդ անժամկետ փաստաթղթերը համաձայնեցվել և ստորագրվել են Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից և հանդիսանում են խաղաղությանն ուղղված ջանքերի նախադրյալներ:

ԵԱՀԿ-ն կարող է նպաստել խաղաղ գործընթացին` վերահաստատելով իր աջակցությունը հրադադարի համաձայնագրերին, սատարելով վստահության և անվտանգության ապահովման միջոցների իրականացմանը, ամրապնդելով Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը՝ որպես հակամարտության գոտում միակ մշտական ներկայություն, ավելացնելով դիտորդների թիվը, ավելի շատ ռեսուրսներ և տեխնիկական միջոցներ հատկացնելով:

Պարոն նախագահ,

Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատրվակով արդարացնել ԵԱՀԿ իր պարտավորությունների խախտումը: Նույն կերպ Բաքուն փորձում է շեղել ուշադրությունը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խայտառակ վիճակից և այս հարցով աճող միջազգային քննադատությունից՝ սրելով ռազմական իրավիճակը հակամարտության գոտում: Մենք վստահ ենք, որ Բաքվի կողմից լարվածության սրման քայլերին միջազգային արձագանքը չպետք է լինի պակաս թիրախավորված և խիստ, քան Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հետ կապված քննադատությունները:

Տարածաշրջանում ԵԱՀԿ ներկայությունը նվազեցնելու Բաքվի շարունակական քաղաքականությունը մեկ այլ մտահոգիչ միտում է, որն անտեսել չի կարելի: Նախ իջեցնելով Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը, իսկ այնուհետև՝ փակելով այն, սահմանափակումներ կիրառելով ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության նկատմամբ, այժմ Ադրբեջանը փորձում է նաև սահմանափակել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը: Ակնհայտ է, որ Բաքուն կնախընտրեր շարունակել իր ապակառուցողական քաղաքականությունն առանց միջազգային ականատեսների: Սա նաև վերաբերում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, որի աշխատանքը Բաքուն շարունակաբար խոչնդոտում է և օգտագործում է այն քարոզչական նպատակների համար: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը հումանիտար հարցերում ակտիվորեն համագործակցել են Կարմիր Խաչի հետ, մասնավորապես անհայտ կորածների խնդիրներով:

Պարոն նախագահ,

Ես կցանկանայի համառոտ ներկայացնել սահմանադրական հանրաքվեն, որը մի քանի օրից կանցկացվի Հայաստանում: Բարեփոխումների գործընթացը հիմնված է Հայաստանի հանձնառության վրա` զարգացնելու և ամրապնդելու ժողովրդավարական հաստատությունները, արդյունավետ կառավարումը, պաշտպանելու և խթանելու մարդու իրավունքները, ամրապնդելու օրենքի գերակայությունը, բարձրացնելու դատական համակարգի անկախությունը: Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի համաձայն՝ նախագիծը «չափազանց բարձր որակի է» և «միջազգային չափանիշներին համապատասխան»։ Մենք հրավիրել ենք ԺՀՄԻԳ-ին և այլ միջազգային կառույցներին՝ դիտարկելու հանրաքվեն՝ չունենալով նման հանձնառություն:

Պարոն նախագահ,

Անվտանգության հարափոփոխ պայմաններում առավել կարևոր է դառնում ԵԱՀԿ-ում համագործակցության միավորող օրակարգ ունենալը: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Գերմանիայի գալիք նախագահությանը՝ ապահովելու ջանքերի միասնականությունը երեք հարթություններում և զարգացնելու կազմակերպության կենսունակությունն ու կարողություններ, ամրապնդելու ապահովությունն ու անվտանգությունը ԵԱՀԿ տարածաշրջանում»:
 

 


Հարակից հրապարակումներ`

19:45 03/12/2015  |  ԼՐԱՀՈՍՔննարկել են հայ-իսպանական հարաբերությունների զարգացման ուղիները
19:14 03/12/2015  |  ԼՐԱՀՈՍԱրտգործնախարարները գոհ են հայ-ֆիննական հարաբերություններում առկա դրական դինամիկայից
22:00 01/12/2015  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյան. Մենք կշարունակենք մեր աջակցությունը Աֆղանստանում ներքին ընդգրկուն խաղաղության ապահովման գործընթացին
11:13 20/11/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷդվարդ Նալբանդյան. «Ղարաբաղի հետ կապված որևէ հարց չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի համաձայնության»
19:25 05/11/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱդրբեջանական սադրանքը որակվել է որպես կարգավորմանն ուղղված ջանքերը խաթարելու փորձ. Է.Նալբանդյան
19:01 15/10/2015  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանը խոսել է ահաբեկչական խմբավորումների դեմ համակարգված պայքարի անհրաժեշտության մասին
14:17 13/10/2015  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը՝ Եվրոպական հանձնաժողովին Հայաստանի հետ բանակցությունների մանդատի տրամադրման վերաբերյալ
20:15 12/10/2015  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանն Իրման Գուսմանին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները
15:45 08/10/2015  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Մադագասկարի արտգործնախարարների հանդիպումը
21:27 22/09/2015  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքի հետ

Արխիվ

[]