ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
01/18/2025 21:55
Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի
01/18/2025 21:38
Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
01/18/2025 21:20
Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է
01/18/2025 21:11
«Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն
01/18/2025 21:05
«Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
01/18/2025 21:02
Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է
01/18/2025 20:55
Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
01/18/2025 20:30
Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)
01/18/2025 20:19
Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին
01/18/2025 20:10
Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում
01/18/2025 20:04
«Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
01/18/2025 19:54
Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
01/18/2025 19:50
Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ
01/18/2025 19:10
Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան
01/18/2025 19:00
Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով
01/18/2025 18:52
Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
01/18/2025 18:28
Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025 18:19
Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/18/2025 17:59
Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
01/18/2025 17:33
Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը
01/18/2025 17:16
Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/18/2025 17:03
Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս
01/18/2025 15:58
Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ)
01/18/2025 15:40
Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025 15:37
Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
01/18/2025 15:28
Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան
01/18/2025 15:18
Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/18/2025 15:04
Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին
01/18/2025 14:40
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան
01/18/2025 14:35
Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան
01/18/2025 14:31
Առանձին շրջաններում սպասվում է ձյուն
01/18/2025 14:28
Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ
01/18/2025 14:00
Հրդեհ կաղամբի պահեստում
01/18/2025 13:56
Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան
01/18/2025 13:50
Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
01/18/2025 13:40
Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր
01/18/2025 13:35
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/18/2025 13:31
Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
01/18/2025 13:20
ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/18/2025 13:13
Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել
01/18/2025 13:09
Իրանում դատավորներ են սպանվել
01/18/2025 12:49
Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում
01/18/2025 12:44
ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
01/18/2025 12:26
Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը
01/18/2025 12:06
Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան
01/18/2025 12:01
Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ
01/18/2025 11:52
Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/18/2025 11:45
Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան
01/18/2025 11:43
Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո
01/18/2025 11:34
Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025 15:59
Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը
01/18/2025 13:31
Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
01/17/2025 18:00
Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC
01/18/2025 17:16
Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/17/2025 22:51
Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
01/17/2025 16:03
Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման
01/17/2025 22:03
Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը
01/18/2025 18:52
Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
01/17/2025 17:41
Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
01/17/2025 10:28
Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան
01/18/2025 20:04
«Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
01/17/2025 21:09
Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է
01/17/2025 17:01
Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր
01/18/2025 13:35
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/17/2025 13:21
Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․
01/18/2025 11:52
Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/18/2025 08:07
Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ»
01/18/2025 18:19
Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/18/2025 11:12
Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան
01/17/2025 14:29
Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները
ԱԺ-ն կքննարկի Եվրոպական դատարանի վճիռների հիման վրա մշակված կարևոր օրենքների նախագծերը 12/03/2015 14:33 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ օրենքի 2 նախագիծ, որոնցով ամբողջացվում է ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը և կատարելագործվում է անազատության մեջ գտնվող անձանց իրավունքների ապահովման մեխանիզմը: Այս մասին հաղորդագրությամբ է հանդես եկել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը:
1. Ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման ինստիտուտի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ընդլայնել քաղաքացիների հնարավորությունները պահանջելու վնասների նյութական կամ գումարային հատուցում բոլոր այն դեպքերում, երբ պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից նրանց իրավունքների խախտմամբ պատճառվել է ոչ նյութական կամ, այլ կերպ ասած, բարոյական վնաս: Նախագծի կարևորությունը պայմանավորված է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայաստանի վերաբերյալ կայացված վճիռների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 5-ի ՍԴՈ-1121 որոշման պահանջների լիարժեք կատարման անհրաժեշտությամբ: Բացի այդ, Եվրոպական դատարանում ներկայում քննվում են Հայաստանի դեմ ներկայացված գանգատներ, որոնք առնչվում են ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտին:
ՀՀ Ազգային ժողովը 2014 թվականի մայիսի 19-ին ընդունեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով մեր երկրում ներդրվեց ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմ, որը, սակայն, ամբողջական չէ:
Նախ, այստեղ ներառված չեն այն բոլոր իրավունքները, որոնց խախտման համար Եվրոպական դատարանը տալիս է բարոյական կամ ոչ նյութական վնասի հատուցում:
Մասնավորապես, եթե գործող օրենքում նախատեսված է միայն խոշտանգման արգելքի, կյանքի իրավունքի, անձնական ազատության իրավունքի խախտման, ինչպես նաև ապօրինի դատապարտման հետևանքով կրած ոչ նյութական վնասի հատուցման հնարավորություն, ապա նախագծով ավելացվում են նաև արդար դատաքննության, անձնական կամ ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության, մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու, հավաքների և միավորման ազատության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների, սեփականության իրավունքները:
Ընդ որում, իրավունքների ցանկը ընտրված է հիմք ընդունելով Եվրոպական դատարանի չափանիշը, որով այդ իրավունքներին տրվում է ինքնուրույն հատուցում:
Ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտի ամբողջական ներդրման հարցն ուղղակիորեն առնչվում է նաև հատուցման չափերի սահմանմանը: Ներկայում, ըստ էության, այդ չափերը չեն համապատասխանում Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին:
Մասնավորապես, այսօրվա 500.000 և 1.000.000 ՀՀ դրամ չափերի փոխարեն առաջարկվում է, կախված ենթադրյալ խախտված իրավունքից, նախատեսել է 2.000.000 և 3.000.000 ՀՀ դրամ: Իհարկե, պահպանվել է նաև գործող այն կարգավորումը, որ եթե դատարանը գտնում է, որ իրավունքի խախտման հետևանքով անձի համար առաջ են եկել ծանր հետևանքներ, ապա կաշկանդված չէ այդ չափերով: Ոչ նյութական վնասի հատուցման այս չափերը հիմնված են թե՛ միջազգային փորձի, թե՛ Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի վրա:
Նախագիծը նաև նախատեսել է քաղաքացիական դատավարության շրջանակներում միևնույն դատական ակտով իրավունքի խախտման փաստը ճանաչելու և դրա համար ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու հնարավորություն՝ կրկնակի պրոցեսից խուսափելու համար:
Բացի այդ, անձը ձեռք է բերում իրավունք դատական կարգով պահանջելու ոչ նյութական վնասի հատուցում ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով այդ անձի հիմնարար իրավունքի խախտումը դատական կարգով, այլ նաև քրեական հետապնդման մարմնի կողմից իրավունքի խախտման փաստը հաստատվելու դեպքում:
Նախագծում տեղ է գտել կարգավորում, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը, որը հատուցել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով պատճառած վնասը, հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ՝ իր վճարած հատուցման չափով։ Հետադարձ պահանջ ներկայացնելու հիմք է հանդիսանում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի մեղքի առկայությունը։
Նախագծով առաջարկվող ոչ նյութական վնասի իրավունքի ինստիտուտի կարգավորման առարկան հստակեցվել է, և տարբեր օրենքների դրույթների միջև կրկնություններն ու հակասությունները բացառելու նպատակով սահմանվել է, որ ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Ձերբակալված և կալանավորված անձանց իրավաբանական օգնություն ցուցաբերելու գործող մեխանիզմի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումներն ուղղված են գործնականում առկա այն խնդիրների լուծմանը, որոնք խոչընդոտում են քրեական վարույթի բնականոն ընթացքը և սահմանափակում ազատությունից զրկված անձի սահմանադրական հիմնարար իրավունքը՝ միևնույն ժամանակ ապահովելով քրեակատարողական հիմնարկների բնականոն գործունեությունն ու քրեական գործի քննության ընթացքում հանրային շահի պաշտպանությունը: Նախագծի մշակումը պայմանավորված է նաև ՀՀ միջազգային պարտավորությունների և, մասնավորապես, Մարդու իրավունքների դատարանի նախադեպային պրակտիկայի պահանջների կատարման անհրաժեշտությամբ:
Նախագծում առաջարկվող լուծումներից, մասնավորապես, կարելի է առանձնացնել հետևյալ հիմնականները.
Նախագծով առաջարկվում է գործին արդեն որպես պաշտպան մասնակցող սուբյեկտից բացի, բարելավել նաև պաշտպանությունը ստանձնելու նպատակով ձերբակալված կամ կալանավորված անձին տեսակցության եկած փաստաբանի ինքնուրույն տեսակցությունն այդ անձանց հետ՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից տրված համապատասխան հավաստագրի հիման վրա: Այսօր այդպիսի փաստաբաններն առանց քննիչի չեն կարողանում տեսակցության գնալ իրենց ապագա վստահորդներին: Իհարկե, այստեղ հաշվի են առնված գործող դատավարական համակարգի և վարույթն իրականացնող մարմինների գործառույթների բնույթը:
Նախագծի կարևոր լուծումներից է այն, որ ձերբակալված կամ կալանավորված անձին պաշտպանի և պաշտպանությունը ստանձնելու նպատակով փաստաբանի հետ տեսակցության հնարավորություն է ընձեռվում նաև ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին: Այս դեպքում խոսքը, օրինակ, վերաբերում է այն դեպքերին, երբ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվում է, ասենք, շաբաթվա վերջին աշխատանքային ուրբաթ օրը, ապա ստացվում է՝ անձը հնարավորություն կունենա պաշտպանի ծառայություններից օգտվել միայն դրան հաջորդող առաջին աշխատանքային, այսինքն՝ երկուշաբթի օրը: Նման պարագայում, իհարկե, անձը զրկվում է ձերբակալման, խափանման միջոցի ընտրման պահից իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքի իրացումից:
Նախագծով առաջարկվող կարգավորումները կալանավորված անձանց հնարավորություն են ընձեռում սեփական միջնորդության հիման վրա, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, աշխատանքային օրերին և ժամերին առանձին, անարգել տեսակցել տվյալ քրեական գործով որպես պաշտպան չներգրավված այլ փաստաբանի հետ՝ իրավական այլ ոլորտներում իրավաբանական օգնություն ստանալու նպատակով (օրինակ՝ ամուսնալուծության կամ քաղաքացիաիրավական գործարքի կապակցությամբ իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար):
Նախագիծը բովանդակում է նաև կարգավորումներ, որոնք կոչված են բացառելու նախատեսվող իրավունքի հնարավոր չարաշահման դեպքերը: Հենց այս նպատակով էլ առաջարկվում է, որ եթե ձերբակալված կամ կալանավորված նույն անձի հետ տեսակցության համար ներկայացել է մի քանի փաստաբան կամ պաշտպան, ապա ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի որոշմամբ ձերբակալված կամ կալանավորված անձի հետ միաժամանակյա տեսակցության հնարավորություն կարող է տրվել ոչ բոլոր փաստաբաններին կամ պաշտպաններին: Ընդ որում, նախատեսվում է նաև նշված սահմանափակման հիմքը, այն է՝ քրեակատարողական վայրի անվտանգության և բնականոն աշխատանքի ապահովումը: Բացի այդ, իրավաբանական օգնության լիարժեք ապահովման տեսանկյունից որպես լրացուցիչ երաշխիք ամրագրվում է, որ ձերբակալված կամ կալանավորված անձն ինքը կարող է ընտրել այն փաստաբաններին կամ պաշտպաններին, ում հետ ցանկանում է տեսակցել:
Որպես լրացուցիչ մեխանիզմ՝ նախատեսվում է, որ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի պետը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը պետք է կայացնի գրավոր որոշում, որի պատճենը ենթակա է տրամադրման ձերբակալված կամ կալանավորված անձին, ինչպես նաև տեսակցության եկած փաստաբաններին կամ պաշտպաններին:
Նախագծի մշակման ընթացքում միասնական փաթեթով շրջանառվել և ամփոփվել են նաև օրենքի այս նախագծի լուծումների իրացումն ապահովող Կառավարության որոշումներ, որոնք կներկայացվեն Կառավարության քննարկմանը խորհրդարանի կողմից օրենքի նախագծի ընդունումից հետո:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
[]