Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»

Հայաստանի քաղաքացիները բարոյական վնասի փոխհատուցման իրավունք կստանան 12/03/2015   15:48  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Կառավարության այսօրվա նիստում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը գործադրի հավանությանը ներկայացրեց «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանում ներդնել բարոյական կամ ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը։
 
Ինչպես նշեց Արփինե Հովհաննիսյանը, եթե նախկինում այս հարցը կանոնակարգվում էր միայն կյանքի իրավունքի, խոշտանգման արգելքի, ազատության իրավունքի շրջանակներում, ապա նոր կարգավորմամբ առաջարկվում է ամրագրել նաև արդար դատաքննության, անձնական կամ ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության, մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու, հավաքների ազատության իրավունքների նկատմամբ: Նախարարի խոսքով՝ «այս նախագծի ընդունմամբ բարոյական վնասի հատուցման ինստիտուտը մեր երկրում ամբողջությամբ կներդրվի»: 
 
Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2014թ-ին ընդունված «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը թեև մեծապես լրացրեց ՀՀ օրենսդրության մեջ առկա բացը, բայցևայնպես «նյութական վնասի հատուցման ներդրված համակարգը ամբողջական չէ»:
 
«Այն չի արտացոլում Եվրոպական կոնվենցիայի և Եվրոպական դատարանի ձևավորած իրավաբանության պահանջները: Մասնավորապես, այդ տեսանկյունից անհրաժեշտ է ընդլայնել այն իրավունքների ցանկը, որոնց խախտման համար Եվրոպական դատարանը տալիս է հատուցում: Կարևոր է նաև հատուցման չափերի համապատասխանեցումը ընդունված չափանիշներին»,- ասված է փաստաթղթում:  
 
Հիշեցնենք, ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտի բացակայության սահմանադրականության հարցը քննարկվել էր նաև ՀՀ Սահմանադրական դատարանում, 2013 թվականին:  ՍԴ նոյեմբերի 5-ի որոշմամբ արձանագրվել էր, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը բարոյական վնասը չի դիտում որպես վնասի տարատեսակ և չի ապահովում բարոյական վնասի հատուցման հնարավորությունը՝ արգելափակելով անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը՝ միաժամանակ խոչընդոտելով ՀՀ միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարմանը: Այս հիմնավորմամբ ՍԴ-ն այն ճանաչել էր Սահմանադրությանը հակասող և անվավեր: 
 
«Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ընդլայնել անձի այն հիմնարար իրավունքների շրջանակը, որոնց խախտման պարագայում վերջինս կարող է դատական կարգով պահանջել ոչ նյութական վնասի հատուցում: Մասնավորապես` կյանքի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու, ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության, անձնական կամ ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության,  մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու, հավաքների և միավորման ազատության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և սեփականության իրավունքի նկատմամբ:
 
Հիմք ընդունելով այն, որ Նախագծում հիմնարար իրավունքների շրջանակում ընդգրկվել է նաև սեփականության իրավունքը՝ որոշակի փոփոխությունների է ենթարկվել նաև ոչ նյութական վնասի հասկացությունը՝ իր մեջ ներառելով նաև «նյութական» և «գույքային» հասկացությունները:
 
Ի դեպ, նախագիծը նախատեսում է նաև, որ անձն իրավունք ունի պահանջելու ոչ նյութական վնասի հատուցում ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով այդ անձի հիմնարար իրավունքի  խախտումը դատական կարգով, այլ նաև՝ քրեական հետապնդման մարմնի կողմից հաստատվելու դեպքում: Իսկ ոչ նյութական վնասի հատուցման պահանջը կարող է ներկայացվել դատարան իրավունքների խախտումը հաստատելու պահանջի հետ միասին խախտման մասին անձին հայտնի դառնլաու պահից մեկ տարվա ընթացքում:
 
Նախագծով սահմանվել են նաև վաղեմության ժամկետներ, ըստ որոնց՝ ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել  խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա, իսկ քրեական հետապնդման մարմնի կողմից խախտումը հաստատելու պարագայում՝ դրա մասին անձին հայտնի դառնալու պահից ոչ շուտ քան 2 ամսվա, բայց ոչ ուշ քան 1 տարվա ընթացքում։ 
 
Որպես որոշման հիմնավորում՝ կառավարությունը նշում է նաև պետական միջոցները տնտեսելը, քանի որ ներկայացված տեղեկանքի համաձայն՝ Հայաստանի վերաբերյալ նմանօրինակ գործերով միայն 2012 թվականի ընթացքում Եվրոպական դատարանը սահմանել է շուրջ 200 000 եվրոյին համարժեք հատուցում` ոչ նյութական վնասի համար և շուրջ 23 000 եվրոյին համարժեք հատուցում ծախսերի և ծախքերի համար:
 
Կառավարությունն այսօր միաձայն հավանություն տվեց ներկայացված նախագծին, իսկ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Այս օերնքի ընդունմամբ մեր քաղաքացիները կունենան իրենց հիմնական իրավունքների խախտման դեպքում բարոյական վնասը պահանջելու և ստանալու ավելի լայն հնարավորություն»:
 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

15:39 03/12/2015  |  ԸՍՏ ՕՐԵՆՔԻՀատուկ և ուսումնական ավանդներում առկա դրամական միջոցները գրավադրման, արգելադրման և բռնագանձման ենթակա չեն
14:33 03/12/2015  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ն կքննարկի Եվրոպական դատարանի վճիռների հիման վրա մշակված կարևոր օրենքների նախագծերը
18:16 20/08/2015  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐՓոփոխություններ և լրացումներ Քաղաքացիական օրենսգրքում. նախագիծը ներկայացվում է հանրային քննարկման
10:50 06/07/2014  |  ՎերլուծություններԱմուսնության ընթացքում ձեռք բերած գույքը համարվում է ամուսինների համատեղ սեփականությունը
12:07 16/05/2014  |  ԼՐԱՀՈՍՎճարումներ չկատարող վարձակալների նկատմամբ օրենքը կխստացվի
14:28 05/04/2014  |  ԼՐԱՀՈՍԱռաջարկվում է հստակեցնել վարձատուի պահանջով պայմանագրի վաղաժամկետ լուծման հիմքերը
14:17 30/03/2014  |  ԼՐԱՀՈՍ«Ֆեյքերի» դեմ վիճահարույց օրինագիծը նոր փոփոխությունների է ենթարկվել
10:21 15/03/2014  |  ՄամուլԽորհրդարանական լսումներ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի վերաբերյալ
10:11 21/01/2014  |  ՄամուլԱրա Ղազարյան. «ՍԴ-ի որոշումը չկատարելն ազգային անվտանգության խնդիր է»
20:08 25/11/2013  |  ԼՐԱՀՈՍԱռաջարկվում է լուծել հիփոթեքի հետ կապված թնջուկը

Արխիվ

[]