ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինքնաբացարկի միջնորդությունները մերժվեցին, ակնկալվում է ևս մեկ նման միջնորդություն 12/03/2015 18:51 | Քրեական խրոնիկոն
Բանդիտիզմի, սպանության, ավազակության, հափշտակությունների գործով այսօրվա դատական նիստում պաշտպանական կողմը հանդես եկավ մի շարք միջնորդություններով, այդ թվում՝ դատարանի ինքնաբացարկի վերաբերյալ:
Դատարանի դահլիճից տասը ժամով հեռացված ամբաստանյալներ Կարեն Վարդանյանի, Ռաֆայել Հարոյանի և Հայկ Կոջոյանի պաշտպանները բարձրացրեցին իրենց «աքսորված» պաշտպանյալներին դատական դահլիճ վերադարձնելու հարցը:
Այսպես, ամբաստանյալ Կարեն Վարդանյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալի հանդեպ դատարանը երկու սանկցիա՝ նախազգուշացում ու տասը ժամով դատական նիստերի դահլիճից հեռացում, է կիրառել նույն արարքի համար: Ուստի երկրորդ սանկցիան, այսինքն՝ դատական նիստերի դահլիճից հեռացնելն անօրինական է եղել: Պաշտպանը վիճարկեց նաև տասը ժամվա դատարանի կատարած հաշվարկը, այսինքն՝ պետք է լինի ոչ թե դատավարական տասը ժամ, այլ առհասարակ տասը ժամ, իսկ այդ ժամանակն արդեն սպառվել է: Պաշտպանը միջնորդեց իր փաստարկները հաշվի առնելով վերադարձնել իր պաշտպանյալին դատական նիստերի դահլիճ:
Մեղադրողն առարկեց միջնորդության դեմ՝ հայտարարելով, որ դատարանը ճիշտ է վարվել, ամբաստանյալը նախազգուշավել է, նրան հորդորվել է վերադառնալ դատական նիստերի դահլիճ, նա չի վերադարձել, ուստի կիրառվել է երկրորդ, ավելի խիստ սանկցիան: Մեղադրողը նաև նշեց, որ տասն օրվա հաշվարկը վերաբերվում է միայն դատական պրոցեսին: «Աքսորյալ» մյուս երկու ամբաստանյալների՝ Ռաֆայել Հարոյանի ու Հայկ Կոջոյանի պաշտպաններ Լիպարիտ Սիմոնյանն ու Արմեն Ֆերոյանն ևս հայտարարեցին, որ իրենք ևս ունեն նմանատիպ միջնորդություններ:
Դատարանը մերժեց Թ.Բաղդասարյանի միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ դատական սանկցիաները համաչափ են եղել կատարածին՝ ամբաստանյալը նախ նախազգուշացվել է, որ կրկին անգամ դատարանի կարգադրություններին չենթարկվելու դեպքում կկիրառվի ավելի խիստ դատական սանկցիա: Դատարանը նշեց, որ իր կողմից ամեն կերպ ապահովվում է արդար դատաքննության իրավունքի իրացումը, իսկ դատական սանկցիան վերանայեու հիմքեր չկան:
Միջնորդության մերժմանը հետևեց պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունը դատարանի ինքնաբացարկի վերաբերյալ: Ըստ պաշտպանի, դատարանը կանխակալ մոտեցում ունի իր պաշտպանյալի նկատմամբ՝ նախ կիրառվել է տասը ժամով դատական նիստերի դահլիճից հեռացվելու վերաբերյալ դատական սանկցիա, ապա անհիմն մերժվել է իր պաշտպանյալին դատական նիստերի դահլիճ վերադարձնելու իր միջնորդությունը: Լ.Սիմոնյանն ընդգծեց, որ Ռ.Հարոյանի վարքագիծը մեղադրողի անգործության հետևանք է, վերջինս չի պարզում իր պաշտպանյալին արդարացնող հանգամանքները: Ամբաստանյալի վարքագիծն «ոչ թե ուղղված էր դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելուն, այլ ըստ էության անելանելի միջոց էր իր անմեղությունն ապացուցելու առումով»: Բոլոր դեպքերում անձի կողմից արդարության հասնելու ձգտումը չի կարող լինել դատապարտելի և իր նկատմամբ իրականացվող արդարադատությանը մասնակցելուց զրկելու հիմք, ասաց Լ.Սիմոնյանը:
Պաշտպանը նշեց նաև, որ իր պաշտպանյալը մեղադրվում է երեք առանձնապես ծանր հոդվածներով, նա ցանկություն ունի մասնակցել նիստերին և հարցաքննել անձանց, որոնց ցուցմունքները դրվել են իր մեղադրանքի հիմքում, հանդես գալ միջնորդություններով ու հայտարարություններով:
Պաշտպանը հայտարարեց, որ ինքը կօգտվի բացարկներ ու ինքնաբացարկներ հայտնելու իրավունքից այնքան ժամանակ «մինչև տասը ժամը լրանա»:
Վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումը՝ պաշտպանը նշեց. «Դատարանը պետք է ոչ միայն անաչառ լինի, այլև դրսևորի իր անաչառությունը: Այս իմաստով արդարադատությունը պետք է ոչ միայն իրականացվի, այլև տեսանելի լինի»:
Դատարանը մերժեց միջնորդությունը՝ ակնհայտ անհիմն լինելու պատճառով. ներկայացված հիմնավորումներն անհիմն են ու յուրովի մեկնաբանության հետևանք:
Դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նաև ամբաստանյալ Էդիտայի պաշտպան Սիմոն Ամիրխանյանը: Նա նշեց, որ դատարանում անօրինական կերպով հրապարակվել են իր պաշտպանյալին ակնհայտ մեղադրող վկա Պետրոսյանի նախաքննական ցուցմունքները՝ դրանով իսկ վկան զրկվել է դատարանում ցուցմունքներ տալու հնարավորությունից, իսկ իր պաշտպանյալը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ իր դեմ ցուցմունքներ տված անձին հարցաքննելու իրավունքից: Պաշտպանը նշեց, որ ապացույցն անթույլատրելի ճանաչելու իր միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելը դատարանը հետաձգել է, իսկ դատակոչի ցուցակից վկային հանելու իր կողմից բարձրացված հարցին դատարանն ընդհանրապես չի անդրադարձել: Ըստ պաշտպանի, դատարանը կանխակալ վերաբերմունք է դրսևորել, դարձել պաշտպանական կողմի դատավարական հակառակորդ:
Մեղադրողն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ վկայի ցուցմունքը հրապարակվել է թյուրիմացաբար՝ այլ վկայի ցուցմունքի փոխարեն, և այդ մասին պարզաբանում արդեն իսկ տրվել է:
Դատարանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը՝ ակնհայտ անհիմն լինելու հիմքով: Դատարանն ընդգծեց, որ ինքը պաշտպանում է իրավունքի շահերն ու ապահովում մրցակցային դատավարության անցկացումը:
Հաջորդ դատական նիստում ինքնաբացարկի միջնորդությամբ հանդես կգա նաև Հայկ Կոջոյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով