Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

ԱԺ-ն կքննարկի Եվրոպական դատարանի վճիռների հիման վրա մշակված կարևոր օրենքների նախագծերը 12/03/2015   14:33  |  ԼՐԱՀՈՍ

 
Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ օրենքի 2 նախագիծ, որոնցով ամբողջացվում է ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը և կատարելագործվում է անազատության մեջ գտնվող անձանց իրավունքների ապահովման մեխանիզմը: Այս մասին հաղորդագրությամբ է հանդես եկել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը:
 
1. Ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման ինստիտուտի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին
 
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ընդլայնել քաղաքացիների հնարավորությունները պահանջելու վնասների նյութական կամ գումարային հատուցում բոլոր այն դեպքերում, երբ պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից նրանց իրավունքների խախտմամբ պատճառվել է ոչ նյութական կամ, այլ կերպ ասած, բարոյական վնաս: Նախագծի կարևորությունը պայմանավորված է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայաստանի վերաբերյալ կայացված վճիռների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 5-ի ՍԴՈ-1121 որոշման պահանջների լիարժեք կատարման անհրաժեշտությամբ: Բացի այդ, Եվրոպական դատարանում ներկայում քննվում են Հայաստանի դեմ ներկայացված գանգատներ, որոնք առնչվում են ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտին:
ՀՀ Ազգային ժողովը 2014 թվականի մայիսի 19-ին ընդունեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով մեր երկրում ներդրվեց ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմ, որը, սակայն, ամբողջական չէ: 
 
Նախ, այստեղ ներառված չեն այն բոլոր իրավունքները, որոնց խախտման համար Եվրոպական դատարանը տալիս է բարոյական կամ ոչ նյութական վնասի հատուցում: 
Մասնավորապես, եթե գործող օրենքում նախատեսված է միայն խոշտանգման արգելքի, կյանքի իրավունքի, անձնական ազատության իրավունքի խախտման, ինչպես նաև ապօրինի դատապարտման հետևանքով կրած ոչ նյութական վնասի հատուցման հնարավորություն, ապա նախագծով ավելացվում են նաև արդար դատաքննության, անձնական կամ ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության, մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու, հավաքների և միավորման ազատության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների, սեփականության իրավունքները:
 
 Ընդ որում, իրավունքների ցանկը ընտրված է հիմք ընդունելով Եվրոպական դատարանի չափանիշը, որով այդ իրավունքներին տրվում է ինքնուրույն հատուցում:
Ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտի ամբողջական ներդրման հարցն ուղղակիորեն առնչվում է նաև հատուցման չափերի սահմանմանը: Ներկայում, ըստ էության, այդ չափերը չեն համապատասխանում Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին:
 
Մասնավորապես, այսօրվա 500.000  և 1.000.000 ՀՀ դրամ չափերի փոխարեն առաջարկվում է, կախված ենթադրյալ խախտված իրավունքից, նախատեսել է 2.000.000 և 3.000.000 ՀՀ դրամ: Իհարկե, պահպանվել է նաև գործող այն կարգավորումը, որ եթե դատարանը գտնում է, որ իրավունքի խախտման հետևանքով անձի համար առաջ են եկել ծանր հետևանքներ, ապա կաշկանդված չէ այդ չափերով: Ոչ նյութական վնասի հատուցման այս չափերը հիմնված են թե՛ միջազգային փորձի, թե՛ Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի վրա:
 
Նախագիծը նաև նախատեսել է քաղաքացիական դատավարության շրջանակներում միևնույն դատական ակտով իրավունքի խախտման փաստը ճանաչելու և դրա համար ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու հնարավորություն՝ կրկնակի պրոցեսից խուսափելու համար:
 
Բացի այդ, անձը ձեռք է բերում իրավունք դատական կարգով պահանջելու ոչ նյութական վնասի հատուցում ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով այդ անձի հիմնարար իրավունքի  խախտումը դատական կարգով, այլ նաև քրեական հետապնդման մարմնի կողմից իրավունքի խախտման փաստը հաստատվելու դեպքում:
 
Նախագծում տեղ է գտել կարգավորում, համաձայն որի՝  Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը, որը հատուցել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով պատճառած վնասը, հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ՝ իր վճարած հատուցման չափով։ Հետադարձ պահանջ ներկայացնելու հիմք է հանդիսանում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի մեղքի առկայությունը։
 
Նախագծով առաջարկվող ոչ նյութական վնասի իրավունքի ինստիտուտի կարգավորման առարկան հստակեցվել է,  և տարբեր օրենքների դրույթների միջև կրկնություններն ու հակասությունները բացառելու նպատակով սահմանվել է, որ ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
 
2. Ձերբակալված և կալանավորված անձանց իրավաբանական օգնություն ցուցաբերելու գործող մեխանիզմի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին
 
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումներն ուղղված են գործնականում առկա այն խնդիրների լուծմանը, որոնք խոչընդոտում են քրեական վարույթի բնականոն ընթացքը և սահմանափակում ազատությունից զրկված անձի սահմանադրական հիմնարար իրավունքը՝ միևնույն ժամանակ ապահովելով քրեակատարողական հիմնարկների բնականոն գործունեությունն ու քրեական գործի քննության ընթացքում հանրային շահի պաշտպանությունը: Նախագծի մշակումը պայմանավորված է նաև ՀՀ միջազգային պարտավորությունների և, մասնավորապես, Մարդու իրավունքների դատարանի նախադեպային պրակտիկայի պահանջների կատարման անհրաժեշտությամբ: 
 
Նախագծում առաջարկվող լուծումներից, մասնավորապես, կարելի է առանձնացնել հետևյալ հիմնականները.
 
Նախագծով առաջարկվում է գործին արդեն որպես պաշտպան մասնակցող սուբյեկտից բացի, բարելավել նաև պաշտպանությունը ստանձնելու նպատակով ձերբակալված կամ կալանավորված անձին տեսակցության եկած փաստաբանի ինքնուրույն տեսակցությունն այդ անձանց հետ՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից տրված համապատասխան հավաստագրի հիման վրա: Այսօր այդպիսի փաստաբաններն առանց քննիչի չեն կարողանում տեսակցության գնալ իրենց ապագա վստահորդներին: Իհարկե, այստեղ հաշվի են առնված գործող դատավարական համակարգի և վարույթն իրականացնող մարմինների գործառույթների բնույթը:
 
Նախագծի կարևոր լուծումներից է այն, որ ձերբակալված կամ կալանավորված անձին պաշտպանի և պաշտպանությունը ստանձնելու նպատակով փաստաբանի հետ տեսակցության հնարավորություն է ընձեռվում նաև ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին: Այս դեպքում խոսքը, օրինակ, վերաբերում է այն դեպքերին, երբ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվում է, ասենք, շաբաթվա վերջին աշխատանքային ուրբաթ օրը, ապա ստացվում է՝ անձը հնարավորություն կունենա պաշտպանի ծառայություններից օգտվել միայն դրան հաջորդող առաջին աշխատանքային, այսինքն՝ երկուշաբթի օրը: Նման պարագայում, իհարկե, անձը զրկվում է ձերբակալման, խափանման միջոցի ընտրման պահից իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքի իրացումից:
 
Նախագծով առաջարկվող կարգավորումները կալանավորված անձանց հնարավորություն են ընձեռում սեփական միջնորդության հիման վրա, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, աշխատանքային օրերին և ժամերին առանձին, անարգել տեսակցել տվյալ քրեական գործով որպես պաշտպան չներգրավված այլ փաստաբանի հետ՝ իրավական այլ ոլորտներում իրավաբանական օգնություն ստանալու նպատակով (օրինակ՝ ամուսնալուծության կամ քաղաքացիաիրավական գործարքի կապակցությամբ իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար): 
 
Նախագիծը բովանդակում է նաև կարգավորումներ, որոնք կոչված են բացառելու նախատեսվող իրավունքի հնարավոր չարաշահման դեպքերը: Հենց այս նպատակով էլ առաջարկվում է, որ եթե ձերբակալված կամ կալանավորված նույն անձի հետ տեսակցության համար ներկայացել է մի քանի փաստաբան կամ պաշտպան, ապա ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի որոշմամբ ձերբակալված կամ կալանավորված անձի հետ միաժամանակյա տեսակցության հնարավորություն կարող է տրվել ոչ բոլոր փաստաբաններին կամ պաշտպաններին: Ընդ որում, նախատեսվում է նաև նշված սահմանափակման հիմքը, այն է՝ քրեակատարողական վայրի անվտանգության և բնականոն աշխատանքի ապահովումը: Բացի այդ, իրավաբանական օգնության լիարժեք ապահովման տեսանկյունից որպես լրացուցիչ երաշխիք ամրագրվում է, որ ձերբակալված կամ կալանավորված անձն ինքը կարող է ընտրել այն փաստաբաններին կամ պաշտպաններին, ում հետ ցանկանում է տեսակցել: 
 
Որպես լրացուցիչ մեխանիզմ՝ նախատեսվում է, որ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի պետը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը պետք է կայացնի գրավոր որոշում, որի պատճենը ենթակա է տրամադրման ձերբակալված կամ կալանավորված անձին, ինչպես նաև տեսակցության եկած փաստաբաններին կամ պաշտպաններին:
 
Նախագծի մշակման ընթացքում միասնական փաթեթով շրջանառվել և ամփոփվել են նաև օրենքի այս նախագծի լուծումների իրացումն ապահովող Կառավարության որոշումներ, որոնք կներկայացվեն Կառավարության քննարկմանը խորհրդարանի կողմից օրենքի նախագծի ընդունումից հետո:
 
 
 

Արխիվ

[]