ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
01/19/2025 16:05
Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը
01/19/2025 15:51
Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
01/19/2025 15:31
Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
01/19/2025 15:15
Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում
01/19/2025 15:00
Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը
01/19/2025 14:41
Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ)
01/19/2025 14:36
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն
01/19/2025 14:14
Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց
01/19/2025 14:03
Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
01/19/2025 13:45
Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ
01/19/2025 13:31
Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
01/19/2025 13:13
Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր
01/19/2025 13:00
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը
01/19/2025 12:48
Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ
01/19/2025 12:29
Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով
01/19/2025 12:12
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ
01/19/2025 11:52
Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ
01/19/2025 11:36
Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
01/19/2025 11:11
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
01/19/2025 10:59
Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել
01/19/2025 10:44
Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում
01/19/2025 10:27
Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն
01/19/2025 10:10
Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության
01/19/2025 09:52
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025 09:36
Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից
01/19/2025 09:21
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
01/18/2025 21:55
Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի
01/18/2025 21:38
Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
01/18/2025 21:20
Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է
01/18/2025 21:11
«Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն
01/18/2025 21:05
«Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
01/18/2025 21:02
Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է
01/18/2025 20:55
Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
01/18/2025 20:30
Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)
01/18/2025 20:19
Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին
01/18/2025 20:10
Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում
01/18/2025 20:04
«Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
01/18/2025 19:54
Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
01/18/2025 19:50
Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ
01/18/2025 19:10
Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան
01/18/2025 19:00
Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով
01/18/2025 18:52
Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
01/18/2025 18:28
Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025 18:19
Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/18/2025 17:59
Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
01/18/2025 17:33
Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը
01/18/2025 17:16
Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/18/2025 17:03
Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս
01/18/2025 15:58
Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ)
01/18/2025 15:40
Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025 13:31
Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
01/18/2025 17:16
Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/17/2025 18:00
Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC
01/17/2025 22:51
Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
01/17/2025 22:03
Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը
01/18/2025 18:52
Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
01/17/2025 17:41
Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
01/18/2025 20:04
«Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
01/18/2025 13:35
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/18/2025 11:52
Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/17/2025 21:09
Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է
01/17/2025 17:01
Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր
01/18/2025 08:07
Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ»
01/18/2025 18:19
Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/18/2025 11:12
Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան
01/18/2025 15:04
Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին
01/18/2025 08:15
10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
01/18/2025 20:30
Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)
01/18/2025 21:55
Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի
01/17/2025 20:04
Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
Ներքին ազատության խոչընդոտը թաքնված է Արդարադատության խորհրդում. Արամ Վարդևանյան 12/02/2015 19:50 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Ավարտական փուլ է մտել Սահմանադրությունում փոփոխությունների նախագծի հանրաքվեի քարոզարշավը: «Փաստինֆո»-ի թղթակցի զրույցը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Արամ Վարդևանյանի հետ մտավախությունների առարկա նախագծի դրույթների շուրջ է:
-Նախագծով նախատեսվում է, որ գործող Արդարադատության խորհրդին փոխարինելու է Բարձրագույն դատական խորհուրդը: Ինչպե՞ս եք վերաբերվում այն հարցին, որ Խորհրդում դատավորները և իրավաբան գիտնականները ներկայացված են լինելու հավասար թվով՝ տասն անդամներից հինգը լինելու են դատավորներ, նույնքան էլ իրավաբան գիտնականներ:
-Այս մեխանիզմով, երբ պահպանվում է մասնակիցների պարիտետը՝ դատավորներ և իրավաբան գիտնականներ, կարող է իսկապես այնպիսի մթնոլորտ ձևավորվել, որ արդարությունը Բարձրագույն դատական խորհրդում լինի անխուսափելի: Այսինքն՝ ի վերջո որևէ կաշկանդվածություն չեն ունենալու իրավաբան գիտնականները ու դատավորները, և այդ տեսանկյունից կլինի լուրջ իրական քննարկում, իրական բանավեճ, որի արդյունքում կծնվի ճշմարտությունը: Ինքնին ԲԴԽ անդամների հավասար ներկայացվածությունը Վենետիկի հանձնաժողովի կողմից որպես խնդիր, որպես ոչ իրավաչափ կարգավորում, չի դիտարկվել: Խնդիր կլիներ, եթե դատավորները քանակական առումով լինեին փոքրամասնություն Բարձրագույն դատական խորհրդում, բայց դա այդպես չէ, պարիտետը պահպանվում է:
Կարևոր է նաև, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահողն ընտրվում է ռոտացիոն սկզբունքով՝ մի շրջանում դատավորներից, մյուս շրջանում՝ իրավաբան գիտնականներից: Ես կարծում եմ, որ ի վերջո Բարձրագույն դատական խորհուրդը չպետք է լինի դատավորներին պաշտպանող մարմին, այն պետք է լինի որոշակի առումով արդարադատություն իրականացնող մարմին: Այստեղ ոչ թե պետք է դատավորների շահերը պաշտպանեն, այլ արդարության շահերը պաշտպանեն, որովհետև ի վերջո ապօրինություններ, խախտումներ թույլ տվող, ողջամիտ ժամկետը խախտող դատավորները, եկեք օբյեկտիվ լինենք, բավականին լուրջ վտանգ են իրենցից ներկայացնում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Այդ դեպքում՝ հաշվի առնելով, որ որևէ գերատեսչական շահ՝ դատավորների մասով եմ ասում, չի լինելու, դա միայն ողջունելի է: Այսինքն՝ մենք կունենանք բավականին դինամիկ գործող Բարձրագույն դատական խորհուրդ, որտեղ կլինեն իրական քննարկումներ, իրական բանավեճեր, որի արդյունքում էլ ծնվում է ճշմարտությունը:
-Գնահատականներ են հնչում առ այն, որ քաղաքական մարմինը՝ Ազգային ժողովը, առաջարկվող կարգավորումների համաձայն, մասնակցում է դատական իշխանության ձևավորմանը, այսինքն՝ միջամտում է գործընթացին, ինչը սպառնալիք է դատական իշխանության անկախության համար:
-Դատավորների մասով օրենսդիր իշխանությունն ինչ-որ չափով ներխուժում է դատական իշխանություն: Սակայն նշանակումը գործում է անշնորհակալության սկզբունքի հիման վրա. դատավորներին, այո, Ազգային ժողովը նշանակում է, բայց որևէ այլ վերահսկողական կամ հսկողական գործառույթ, դերակատարում չունի: Այո, դատավորներին նշանակեց, բայց վերջիններս անշնորհակալ են դրա համար:
Այդ տեսանկյունից մի մոդել կա նաև Մարդու իրավունքների պաշտպանի մասով: Ի վերջո խորհրդարանն է ընտրում երեք/հինգերորդով մարդու իրավունքների պաշտպանին, բայց ընտրության նշանակումից պահից հետո նա լիովին անկախ է, որևէ լծակներ, ազդեցության գործոններ բացակայում են, նույնը նաև այս դեպքում է:
Այստեղ խնդիրը, իմ պատկերացմամբ, ինչը կարող է լինել՝ այն, որ դատավորը որոշակի առումով ստիպված է լինելու ստանալ պատգամավորների վստահությունը, իսկ դա ենթադրում է որոշակի բանակցային գործընթաց, պատգամավորական խմբակցություններին ծրագրի ներկայացում: Սա որոշակի առումով, կարծում եմ, տհաճ գործընթաց է լինելու դատավորների համար, և այդպես սկսել դատավորի գործունեությունը, իհարկե, խոսքը գնում է Վճռաբեկ դատարանի դատավորների մասին, որոշակի առումով խնդրահարույց է, բայց կարծում եմ, դա ևս հետագայում կարող է իր մանրամասն կարգավորումն ստանալ:
-Առաջարկվող կարգավորումները ինչպե՞ս կարող են ազդել դատարանների ներքին անկախության վրա: Լուրեր են պտտվում և ըստ ամենայնի դրանք անհիմն չեն, որ չգրված օրենքներ կան, որոնց շրջանակում ստորադաս դատարանները հաշվետվություններ են ներկայացվում Վճռաբեկ դատարանին:
-Ես կարծում եմ, որ այդ ամբողջ ներքին ազատության խոչընդոտը թաքնված էր և թաքնված է Արդարադատության խորհրդում:
Այդ մեխանիզմը չի կարող գործել հենց հաշվի առնելով իմ կողմից հիշատակված պարիտետը: Չէ՞ որ իրավաբան գիտնականները միայն շահագրգռված են լինելու դատավորի ներքին անկախության բարձրացմամբ, խթանմամբ, իսկ մյուս դատավորները, ենթադրենք, եթե որոշակի նման մտահղացում էլ ունենան, պետք է այդ հինգ իրավաբան գիտնականներին իրենց այդ դիրքորոշումը հիմնավորեն: Եթե կարողացան հիմնավորել, այսինքն՝ նման հիմքեր եղան, այդ դեպքում իրավիճակը, գործընթացը իրավաչափ է, բայց եթե չլինեն այդպիսի հստակ հիմքեր, դա իրացնել հնարավոր չէ: Հետևաբար, ես կարծում եմ, հենց դատավորների անկախության և ներքին անկախության երաշխիքների ապահովման համար լրջագույն դեր է ունենալու նոր կառուցվածքով առաջարկվող Բարձրագույն դատական խորհուրդը:
Դատավորների ներքին անկախության համար որոշակի խնդիր կարող էին ներկայացնել նաև համապատասխան դատարանների նախագահները, որոնք նոր կարգավորումներով այլևս չեն լինելու երկարատև նախագահներ, պաշտոնավարելու են առանց վերընտրվելու հնարավորության և խիստ սահմանափակ ժամանակահատվածում: Սա ևս բավականին լուրջ մոտեցում է, դատական իշխանության շատ ավելի արդյունավետ գործելուն ուղղված լուրջ քայլ:
-Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով հնարավոր էր համարվում երկաստիճան դատական համակարգին վերադառնալը, ինչպես նաև երդվյալ ատենակալների ինստիտուտ նախատեսելը: Սակայն Նախագծում պահպանվեց եռաստիճան դատական համակարգը, իսկ երդվյալ ատենակալների ինստիտուտ չնախատեսվեց:
-Եռաստիճան դատական համակարգը բավականին արդյունավետ մոդել է, ես ինքս կարծում էի և հուսով էի, որ երկաստիճան համակարգին անցումը տեղի չի ունենա, որովհետև ի վերջո այժմ մենք ունենք բավականին հստակ, տրամաբանական դատական համակարգ: Երկու ատյան հստակ ապահովում են մարդու իրավունքների, արդարության վերականգնումը, մեղավորներին պատիժ նշանակելու գործընթացը: Եվս մեկ ատյան ապահովում է միասնական դատական պրակտիկա, այսինքն՝ ապահովում է նախադեպերը, կարգավորում է ամբողջ պրակտիկան, հստակ տալով անհրաժեշտ իրավական դիրքորոշումներ, վերացնելով համապատասխան իրավական բացերը:
Այս տեսանկյունից ես կարծում եմ, որ բավականին ճիշտ տրամաբանության մեջ է կառուցված մեր դատական համակարգը և ճիշտ էր մոտեցումը այն չփոխելու մասով:
Կարծում եմ, վերջին տարիների ընթացքում գնալով էլ ավելի արդյունավետ է դառնում Վճռաբեկ դատարանի դերը մեր հասարակության համար, իրավունքի զարգացման համար, և պրակտիկան հստակեցնելու, այսինքն՝ ամբողջ գործընթացն ավելի կանխատեսելի ու իրավական որոշակիության սկզբունքին ավելի համապատասխան դարձնելու համար:
Երդվյալ ատենակալների մասով կարող եմ ասել, որ իսկապես ես ցավ ապրեցի, որ դա ի վերջո տեղ չգտավ Սահմանադրության նախագծում: Իհարկե, Հայեցակարգով նախատեսվել էր, որ կքննարկվի դրա հնարավորության հարցը, այդ տեսանկյունից, բնականաբար, մասնագիտական հանձնաժողովը կարծում եմ, քննարկել է և անհրաժեշտ չի գտել դա նախատեսել: Բայց կարծում եմ, որ դա կարող էր բավականին լուրջ ազդեցություն ունենալ մեր դատավարական գործընթացի զարգացման համար, որովհետև ի վերջո, երբ մենք նշում ենք, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, դա ենթադրում է հասարակության որոշակի ներգրավվածություն դատական գործընթացին:
Ատենակալների մասնակցությունը կարող էր նաև նպաստել մարդկանց իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը: Չէ՞ որ ատենակալների ինստիտուտի ԱՄՆ-ի մոդելը այնքանով է կարևոր, որ մարդիկ շատ պատասխանատու են այդ ամենին մոտենում՝ ընդհուպ մինչև դիտարկելով դա որպես քաղաքացիական պարտականություն, և դա նաև ինքնըստինքյան ազդում է մարդկանց իրավագիտակցության բարձրացման վրա: Չէ՞ որ ի վերջո որոշելով անձի մեղավորության հարցը, նրանք փորձում են փաստեր վերլուծել, որոշակի կապ տեսնել ապացույցների միջև և այդ ամենի արդյունքում որոշում են անձն, արդյոք, մեղավո՞ր է, թե՞ ոչ: Եվ այդ ինստիտուտի մեր հիմնական ընդդիմախոսները մի բան էին ասում, որ Հայաստանը փոքր երկիր է, բոլորը բոլորին ճանաչում են, հետևաբար ինչպե՞ս պետք է ատենակալները գործեն:
Այս տրամաբանությամբ եթե մենք առաջնորդվենք, ապա մենք չպետք է ունենանք դատավորներ, չպետք է ունենանք դատախազներ, չպետք է ունենանք պատգամավորներ, որովհետև նույն տրամաբանությամբ փոքր երկիր ենք, փոքր ազգ ենք, բոլորն իրար ճանաչում են: Կարծում եմ, որ դրանք որևէ քննադատության չդիմացող փաստարկներ են, և պարզապես պետք է փորձարկել այդ մոդելը: Չենք կարող ասել ինչպես այն կգործեր, հաշվի առնելով, որ ի վերջո մենք պետք է ընդունենք, որ իրավագիտակցության մակարդակը մեր հասարակությունում բավականին ցածր է և կարող է դժվարություններ լինեին:
Բայց կարելի է մի պիլոտային տարբերակով այն փորձարկել, և կոնկրետ մի քանի գործերով, խոսքը գնում է այն հանցագործությունների գործերի մասին, որոնց համար նախատեսվում է ցմահ ազատազրկում: Այդ մի խումբ հանցագործությունների համար կարելի է փորձել, տեսնել, ինչպես կաշխատեր ատենակալների ինստիտուտը, և իհարկե, սա որոշակի առումով կխթաներ նաև դատավորների անկախությունը՝ չէ որ ամբողջ պատասխանատվությունը չէր ընկնի դատավորի վրա, պատասխանատվությունը կբաժանվեր: Ես կարծում եմ, որ կգա ժամանակը, որ մենք կանցնենք ատենակալների ինստիտուտին և դեռևս վաղ է հիասթափվել որ մենք չունեցանք այն, կարծում եմ, դեռ կունենանք ատենակալների ինստիտուտ:
-Նախագծում տեղ չեն գտել անմեղության կանխավարկածի սկզբունքի երկու բաղադրիչները, գործող Սահմանադրությամբ այն ավելի ընդարձակ է: Ինչպես և գործող Սահմանադրությունում, խոսքը գնում է միայն քրեական դատավարության մասին, իսկ վարչական, կարգապահական վարույթների շրջանակներում անմեղության կանխավարկածը չի ամրագրվում:
-Կարծում եմ, որ անմեղության կանխավարկածին վերաբերվող գործող ձևակերպումները ավելի գայթակղիչ են, քան առաջարկվողը, բայց ամեն դեպքում մի բանն է ակնհայտ՝ այն ձևակերպումն, որ այժմ է առաջարկվում, ամբողջությամբ համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վեցերորդ հոդվածով երաշխավորված անմեղության կանխավարկածի վերաբերյալ մոտեցմանը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ անմեղության կանխավարկածը և վեցերորդ հոդվածով նախատեսված երաշխիքներն այնպես չէ, որ տարածվում են բացառապես քրեական դատավարությանը վերաբերող հարցերի վրա, այն տարածվում է նաև այլ դատավարական գործընթացների վրա: Այս տեսանկյունից այնպես չէ, որ Սահմանադրությամբ անմեղության կանխավարկածին վերաբերվող ձևակերպումը որևէ կերպ հանգեցնելու է հետընթացի, դա պարզապես բացառվում է: Այստեղ պարզապես մոդելի հարց է:
-Շատ է խոսվում խորհրդարանական կառավարման ձևին անցնելու դեպքում կայուն մեծամասնության դրույթի մասին, մտավախություններ են հնչում, որ կլինի ոչ թե անցում ավելի առաջադեմ կառավարման ձևի, այլ՝ մեկ կուսակցության իշխանություն:
-Նախևառաջ պետք է նշել, որ կայուն մեծամասնությունը որպես իմպերատիվ պահանջ այլևս չի գիտակցվում: Որոշակի քննարկումներից հետո նախագծով դա թողնվելու է Ընտրական օրենսգրքի կարգավորմանը, որն օրգանիկ, սահմանադրական օրենք է լինելու, այն ընդունվելու է բացառապես ձայների երեք հինգերորդով: Կայուն մեծամասնության մոդելը կիրառվել է Իտալիայում և բավականին արդյունավետ:
Կարծում եմ, որ կայուն մեծամասնությունն որևէ կերպ չի կարող հանգեցնել միակուսակցական ռեժիմի: Սահմանադրությամբ նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության մի շարք առանցքային պաշտոնների նշանակումները տեղի են ունենալու ձայների երեք հինգերորդով: Այսինքն՝ նույնիսկ եթե մեկ կուսակցություն ունի մեծամասնություն, այդ որակյալ մեծամասնությունը չի հանգեցնում երկրում բոլոր առանցքային հարցերը կարգավորելու, լուծելու, վճռելու լիազորության:
Առանցքային օրենքները, որոնց վրա հենվելու է որակյալ մեծամասնություն ունեցող կուսակցությունը, ընդունվելու են կրկին անգամ ձայների երեք հինգերորդով: Հետևաբար նորից այդ որակյալ մեծամասնություն վայելող կուսակցությունը բավարար չի լինելու այդ հարցերին լուծում տալու համար: Ի վերջո լինելու է այդ դինամիկան խորհրդարանում, դա անխուսափելի է:
Նախագծի վերջին տարբերակը նախատեսում է, որ ընտրությունների արդյունքում հնարավոր է ձևավորվի կոալիցիա, և այդ կոալիցիան իսկ հանգեցնի որակյալ մեծամասնության:
Կարծում եմ՝ կայուն մեծամասնությունը պարզապես լինելու է երկրի կառավարման տեսանկյունից որոշակի կայունության երաշխիք: Նույն կիսանախագահական կառավարման համակարգում այդ կայունությունը շատ ավելի բարձր մակարդակի վրա է ապահովված, քան խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում՝ նույնիսկ երբ լինում է մեկ կուսակցության կայուն մեծամասնություն: Կիսանախագահական կառավարման ձևի պարագայում խոսքը գնում է ոչ թե մեկ կուսակցության որակյալ մեծամասնության, այլ ամբողջ պետական իշխանության ճյուղերում՝ բացառությամբ դատական իշխանության, մեկ կուսակցության ամբողջությամբ մեծամասնություն ունենալու մասին:
Սա ժողովրդավարության տեսանկյունից ավելի ցածր մակարդակ ապահովող իրավիճակ է, քան այն, ինչը որ հնարավոր է լինի: Այս պարագայում չկա երեք հինգերորդի սահմանափակում, այն բացառապես գործում է Մարդու իրավունքների պաշտպանի համար և չկա սահմանադրական օրենքների ինստիտուտը, որի դեպքում այդ կուսակցությունը ինչքան էլ որակյալ մեծամասնություն լինի, միևնույն է, պետք է բանակցի, խնդրի քաղաքական փոքրամասնության ձայները:
Ի՞նչ է ցույց տվել Հայաստանի պատմությունը ընտրությունների հետ կապված, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրված իշխանության ներկայացուցիչներն ստանում են ձայների մեծամասնությունը, այսինքն՝ մեծամասնական ընտրակարգի դեպքում գրեթե միշտ հաղթում է իշխանության ներկայացուցիչը: Բայց համամասնական ընտրակարգի դեպքում իրավիճակը բավականին այլ է: Այն, որ ի վերջո մեծամասնական համակարգից հրաժարվելու որոշում է կայացվել, ևս մեկ անգամ հուշում է, որ այդ կայուն մեծամասնություն ձևավորելը դա այդպիսի հեշտ գործընթաց չի լինելու:
Եվ երկրորդ փուլում մեկ կուսակցության կողմից ձայներ ստանալը չի լինելու առաջին փուլում այլ կուսակցությունների ստացած ձայների հաշվին, սա ևս կարևոր մոտեցում է: Այսինքն՝ ի վերջո այդ կայուն մեծամասնությունը հարաբերական է դառնում, չէ՞ որ այդ մյուս կուսակցությունները ևս ստացած են լինելու իրենց ձայները: Այդ կայուն մեծամասնությունը ի վերջո համամասնորեն տարբերվելու է մյուս կուսակցությունների ստացած ձայներից, բայց այնպես պետք չէ պատկերացնել, որ խոսքը գնում 90% ձայների մասին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
[]