Թեմաներ
Ուրբաթ 11 / 15 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/15/2024   08:17 Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ» 11/15/2024   08:13 Անդարդ բրիգադը․ «Հրապարակ» 11/15/2024   08:11 Նիկոլ Փաշինյանը Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածու ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ» 11/15/2024   08:08 Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» 11/15/2024   08:04 Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ» 11/15/2024   08:00 Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ» 11/15/2024   07:58 «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ» 11/15/2024   07:55 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ» 11/14/2024   23:56 Կեղծ մակնշումներով օղի և գինի 11/14/2024   23:35 Կասկած չունեմ՝ դա արել է հենց այսօր, որպեսզի իր մտքի թունավոր արգասիքներից հանրային դիսկուրսը շեղի դեպի իր մորուքը. Արմեն Աշոտյան 11/14/2024   23:23 Հայաստանի հավաքականը պարտվեց Ֆարերյան կղզիների ընտրանուն 11/14/2024   23:15 Բժիշկը նախազգուշացրել Է ծխելուց կտրուկ հրաժարվելու տհաճ հետեւանքների մասին 11/14/2024   22:59 Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ բախվել են «Nissan Tiida»-ն ու «ՎԱԶ 2106»-ը, «Nissan»-ն էլ հայտնվել է կայանված «Hyundai Elantra»-ի վրա 11/14/2024   22:46 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/14/2024   22:30 Տղամարդը հաշվեհարդար է տեսել իր գործընկերուհուց, որը հրաժարվել է համբուրել իրեն 11/14/2024   22:11 ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են Պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող աշխատանքներն ու բարեփոխումները 11/14/2024   21:59 Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի 11/14/2024   21:44 Լարված իրավիճակ՝Հանրապետական մարզադաշտում 11/14/2024   21:41 Մահվան ելքով վրաերթ Երևանում 11/14/2024   21:29 ՀՅԴ Վայոց ձորի կառույցի ներկայացուցիչ Սուրիկ Հովհաննիսյանն արդարացվեց. փաստաբան 11/14/2024   21:12 Ուռուցքաբանը թվարկել է քաղցկեղի կանխարգելման համար օգտակար բանջարեղենը 11/14/2024   21:00 Զգաց, որ չափն անցավ ու վուալյա, легким движением руки օրվա օրակարգը անվերադարձ շեղեց. մեդիափորձագետ 11/14/2024   20:43 Թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո․ Մելիքյան 11/14/2024   20:36 Ալեն Սիմոնյանը շրջել է Հունգարիայի ԱԺ շենքում եւ գրառում կատարել Հունգարիայի խորհրդարանի պատվավոր հյուրերի գրանցամատյանում 11/14/2024   20:20 Վերականգնվում է Փարպի գյուղի Ծիրանավորը 11/14/2024   20:13 Արմեն Մելիքբեկյանը պետք է հեռանա.ֆուտբոլասերների ակցիան 11/14/2024   20:11 Եվրոպայի հայ դատի գրասենյակը իր հիսթափությունն է արտահայտել՝ բաց նամակով Շար Միշելին. Ազգային ճակատ 11/14/2024   19:59 Հերիք չի՞ ձեռք առնեք ժողովրդին․ Զաքարյան 11/14/2024   19:50 Հայտարարությունը, թե եթե Խաղաղության պայմանագիրը չհամապատասխանի Սահմանադրությունը, ապա Սահմանադրությունը պետք է փոխվի՝ սահմանադրական կարգի տապալում է. քաղաքագետ 11/14/2024   19:41 ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ 11/14/2024   19:27 Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 11/14/2024   19:19 ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցերը շարունակվում են․ այս անգամ Արագածոտնի մարզում 11/14/2024   19:16 Հայաստանի կառավարությունն առաջնորդվում է ՍԴ որոշումների հարգման սկզբունքով. Սրբուհի Գալյանը մասնակցել է Միջազգային բարձրաստիճան համաժողովին 11/14/2024   18:44 Իրանը միջուկային զենք չի ստեղծի. Փեզեշքիան 11/14/2024   18:44 ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է միջազգային համաժողովի 11/14/2024   18:40 Շուտով ադրբեջանցիները կակտիվանան Նախիջևանի ուղղությամբ, փորձեր կարվեն նոր բարձրունքներ վերցնել, որպեսզի հարմար առիթով ճեղքում ապահովեն. Հայկ Նահապետյան 11/14/2024   18:36 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ 11/14/2024   18:26 Անսպասելի անակնկալ Փաշինյանի կողմից. 6 տարի անց առաջին անգամ սափրվել է (տեսանյութ) 11/14/2024   18:16 Երևանում հնդիկների վիճաբանությունն ավարտվել է դանակաhարությամբ, վիրավnրներ կան 11/14/2024   18:10 Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանին 11/14/2024   18:04 Տիգրան Ավինյանի աները հաղորդում է ներկայացրել․ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից նրան հարվածելու դեպքով 11/14/2024   17:53 Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը 11/14/2024   17:49 Կեղծ մակնշումներով օղի և գինի. բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրության դեպք 11/14/2024   17:45 Անձին մեղադրանք է ներկայացվել՝ թմրանյութերի վաճառքով զբաղվող համացանցային հարթակները գովազդելու համար․ Քննչական կոմիտեն զգուշացնում է 11/14/2024   17:40 Ամուսինը կնոջ ծննդյան օրը մկրատով հարվածներ է հասցրել վերջինիս. միջադեպ Սանկտ Պետերբուրգում 11/14/2024   17:15 «Դու կեղտաբիծ ես տիեզերքում». նեյրոցանցը մարդուն խնդրել է մեռնել 11/14/2024   17:08 «Միքայելյան» ԲԿ-ում 68-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն 11/14/2024   17:05 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն առաջին անգամ խաշ է համտեսել 11/14/2024   16:42 «ՀԷՑ-ը խլել», «ՀԷՑ-ը մասնատել». ես նման օրակարգ չունեմ. Մեսրոպյան 11/14/2024   16:37 ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել. ՀՀ ԱԳՆ
11/14/2024   11:20 Զինծառայող Նարեկ Գրիգորյանի դին հայտնաբերվել է կախված վիճակում․ ՔԿ-ն՝ դեպքի մասին 11/14/2024   18:26 Անսպասելի անակնկալ Փաշինյանի կողմից. 6 տարի անց առաջին անգամ սափրվել է (տեսանյութ) 11/14/2024   16:20 Արտակարգ դեպք՝ «Երևանի ՋԷԿ»-ում․ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը. MediaHub 11/13/2024   17:14 Տավուշում մահացած զինծառայողն Աբովյան գյուղից էր 11/14/2024   20:43 Թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո․ Մելիքյան 11/14/2024   10:20 Ինչպես Նազենի Հովհանիսյան ունի իրեն սիրող մարդիկ, այնպես էլ իշխանական այս տիկինն ունի ընկերներ. Աննա Հակոբյանի ակնարկը 11/13/2024   08:39 54 երկիր դեմ էր, Հայաստանը՝ կողմ ու համահեղինակ․ «Հրապարակ» 11/13/2024   11:44 Ալիևը Ցեղասպանություն գործեց բնիկ հայերի նկատմամբ, COP29-ի մասնակիցներ, ամաչում ենք ձեր լռությունից․ Լեմկինի անվան ինստիտուտ 11/14/2024   13:32 Արցախցուն ստիպել են, որ փորի գերեզմանը, որտեղ պետք է ողջ-ողջ թաղվեր․ Սահակյան 11/14/2024   12:11 Առնվազն յոթ հայ կին խոշտանգվել են ադրբեջանցիների կողմից, անգամ՝ գլխատվել․ իրավապաշտպան 11/14/2024   21:44 Լարված իրավիճակ՝Հանրապետական մարզադաշտում 11/14/2024   18:04 Տիգրան Ավինյանի աները հաղորդում է ներկայացրել․ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից նրան հարվածելու դեպքով 11/14/2024   16:08 Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում արտակարգ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին. Հիվանդը հարազատի ներկայությամբ է խմել վարակազերծիչ նյութը՝ ջրի փոխարեն 11/13/2024   15:10 Ստեփանակերտում տարեց հայ կնոջ մահվանից շուրջ մեկ ամիս անց նրա մարմինը դեռ չի փոխանցվել Հայաստանին՝ նրան ՀՀ-ում հուղարկավորելու համար 11/14/2024   18:10 Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանին 11/14/2024   21:00 Զգաց, որ չափն անցավ ու վուալյա, легким движением руки օրվա օրակարգը անվերադարձ շեղեց. մեդիափորձագետ 11/14/2024   13:49 ԱԺ-ում արդարադատության նախարարի աչքի առաջ քաշքշել են լրագրողին. Գալյանը լուռ հետևել է 11/13/2024   17:38 Զգում էի, որ կարող է կոռեկտ չլինել՝ որոշ լիդերներ ելույթ են ունենում, բայց զրույցը կարևոր էր. Փաշինյանն ասաց՝ ինչ են խոսել Ալիևի հետ Կազանում 11/14/2024   22:46 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/13/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները

ՀՀ ոստիկանություն. Ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները՝ քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակները ճշգրտելու ուղղությամբ 12/02/2015   23:09  |  ԼՐԱՀՈՍ

Դեկտեմբերի 2-ին Գյումրու «Կոմպաս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն հասարակական կազմակերպության կողմից ներկայացվել է ընտրացուցակների դիտարկման և վերլուծության ծրագիրը: Ըստ բանախոսների՝ իրենց կողմից առանձնացվել են ռիսկային գործոններ, որոնք կարող են կանխել հնարավոր ընտրախախտումները: 

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը՝ նշելով, որ ապատեղեկատվությունը բացառելու համար ՀՀ ոստիկանությունը կետ առ կետ անդրադառնում է հասարակական կազմակերպության կողմից ռիսկային գործոն համարվող բոլոր հարցերին:

«1. Ըստ կազմակերպության՝ բացահայտվել են նույն անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ ունեցող 218 անձանց տվյալներ, թեև նշելով, որ ՀՀ ոստիկանությունը նախապես հրապարակել է այդ տվյալները և դրանք հակընկնում են: Անհասկանալի է նշված երևույթը ներկա փուլում ռիսկային համարելն այն դեպքում, երբ ՀՀ ոստիկանությունը ընտրական գործընթացների շրջանակներում ի սկզբանե աշխատել է հրապարակային, նույնիսկ հայտնելով պատրաստակամություն՝ ցանկացած կասկածի դեպքում ցուցադրել լուսանկարները, որով մեկ անգամ ևս փաստվում է, որ դրանք տարբեր անձինք են և անհատական տվյալների կրկնությունը օրինաչափություն է:
 

2. Քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներում առկա 37.339 անձի մոտ բացակայում են ծննդյան ամիսը և ամսաթիվը, որոնց փոխարեն զրոներ են: 

ՀՀ ոստիկանությունը նախորդ ընտրական գործընթացների շրջանակներում բազմիցս անդրադարձել է նշված խնդրին: Ծննդյան օրվա և ամսաթվի փոխարեն զրոների առկայությունը պայմանավորված է անձնագիր ստանալու համար հիմք հանդիսացող փաստաթղթում դրանց բացակայությամբ: Նշված խնդրին անդրադարձ է կատարվել նաև ՀՀ Սահմանադրական դատարանի 2008 թ. մարտի 8-ի ՍԴՈ-736 որոշմամբ:
Անհրաժեշտ է նշել նաև այն հիմնական փաստարկը, որ անձի նույնականացումն իրականացվում է ոչ միայն անուն, ազգանունով և ծննդյան տարեթվով, այլ նաև լուսանկարով: 

Նշված խնդրի կապակցությամբ անհասկանալի է այն որպես ռիսկային գործոն վկայակոչելը նաև այն համատեքստում, որ բերված օրինակի համաձայն՝ ծննդյան օր և ամիս չունեցողներից 10-ից 4-ը փաստացի բնակվել են իրենց հասցեներում, իսկ 3-ը ՀՀ ում չեն եղել: Ակնհայտ է, որ արվածը անտրամաբանական վերլուծություն է և հայտարարություն տարածողները փորձել են այն կապել մեկ այլ երևույթի հետ, նույնիսկ առանց երևույթների տրամաբանական կապի հիմնավորման:
 

3. Ցուցակներում կան կրկնվող անուն, ազգանուններ: 
ՀՀ ոստիկանությունը մի քանի անգամ անդրադարձել է նշված խնդրին՝ ուսումնասիրելով բոլոր հրապարակումներում առկա տվյալները: Արդյունքում՝ մինչ այժմ որևէ անճշտություն չի հայտնաբերվել: Ուշագրավն այն է, որ միտումնավոր ընտրվում են հանրապետությունում առավել տարածում ստացած անուն, ազգանունները:
 

4. 2013 թվականի ընտրության հետ համեմատած՝ յուրաքանչյուր տեղամասում (ի դեպ, ըստ հայտարարություն տարածողների՝ հանրապետության ողջ տարածքում) միջին հաշվարկով քվեարկությանը մասնակցող անձանց թիվը ավելացել է 57-ով:

Անհասկանալի է նման վերլուծությունները, նույնիսկ առանց պարզ մաթեմատիկական հանրագումար կատարելու: 2013 թվականին տեղի ունեցած ՀՀ Նախագահի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցող անձանց նախնական թիվը կազմել է 2.510.887: ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի հանրաքվեի քվեարկությանը մասնակցող անձանց նախնական թիվը կազմել է 2.555.831, որը 44.944-ով ավել է նախորդ թվից: Հայտարարություն տարածողների թվաբանական փաստարկներով վերլուծության արդյունքում քվեարկությանը մասնակցող անձանց թիվը պետք է ավելացած լիներ ոչ թե 44.944, այլ 113.829 ընտրողով (ընտրատեղամասերի թիվը 1997 է): Ի դեպ, ՀՀ ոստիկանությունն իր տարածած հայտարարություններով մանրամասն փաստարկել է ընտրողների քանակական աճը:
 

5. Քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներում առկա են բազմաթիվ անձինք, ովքեր չունեն հասցեներ:
Նախորդ պարզաբանումներով տրվել են մանրամասն բացատրություններ՝ նույնիսկ նշելով կոնկրետ հասցեները և դրանցում ընդգրված անձանց քանակը: Նշված հասցեները ընդգրկում են տարբեր ընտանիքներին պատկանող բազմաթիվ չհասցեավորված բնակելի տներ, հանրակացարանային սենյակներ, տարածքներ, որոնց բնակիչները բնակելի տարածությունների հասցեների բացակայության պատճառով հաշվառված են նշված հասցեներում: 
 

6. 80 և ավելի տարիք ունեցող անձանց շրջանակում ընտրանքային կարգով ուսումնասիրություններ կատարելու արդյունքում պարզվել է, որ 3-ը մահացած են:

Նախ, հարկ ենք համարում նշել, որ հայտարարություն տարածողների համար պետք է քաջ հայտնի լիներ, որ քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներում անճշտություններ հայտանբերելիս դրանց վերացման համար դիմելու վերջնաժամկետը 2015 թվականի դեկտեմբերի 1-ն էր: Եթե նպատակը ճգրտված ցուցակներ ունենալն էր՝ կատարված վերլուծությանը զուգընթաց փուլ առ փուլ հայտնաբերված տվյալները կարող էին տրամադրվել իրավասու մարմնին, սահմանված կարգով և ժամկետներում ուսումասիրություններ կատարելու և առկա անճշտությունները վերացնելու համար: 

ՀՀ ոստիկանությունը նախնական ցուցակները հրապարակելուց հետո կատարել է հսկայածավալ և արդյունավետ աշխատանք: 27.10.2015 թ.-01.12.2015 թ. ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել են 4907 մահացած անձանց վերաբերյալ տվյալներ, որոնք հայտնի չեն եղել բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմնին: Այդ թվում, 80-90 տարեկան անձանց շրջանակում հայտնաբերվել են 400 մահացած անձանց վերաբերյալ տվյալներ, իսկ 90 և ավելի տարիրք ունեցող անձանց շրջանակում՝ 296 անձի վերաբերյալ տվյալներ:

Հրապարակվել են նաև քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներում 105 և ավելի տարիք ունեցող թվով 29 անձանց շրջանակում այն անձանց տվյալները, ովքեր ողջ են (թվով 23 անձ):

Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ ՀՀ ոստիկանությունը ընտրական գործընթացների շրջանակներում գործել է ՀՀ օրենսդրության շրջանակներում, ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները և գործողությունները՝ քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակները ճշգրտելու ուղղությամբ»,-պարզաբանում է ՀՀ ոստիկանությունը:

 


Արխիվ

[]