ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընդդիմության բողոքի ակցիայի վերջին զարգացումները (Լրացվող) 12/01/2015 22:40 | ԼՐԱՀՈՍ
23:40 «Մենք նստացույցը սկսում ենք»,- հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը` միաժամանակ նաև մոբիլիզացիայի կոչ անելով: Իսկ մարզերից եկած հայրենակիցներին, ովքեր գիշերելու տեղ չունեն, խոստացավ տեղավորել որևէ մեկի հարկի տակ:
23:37 Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակի հարթակից ազդարարեց շուրջօրյա հանրահավաքների մեկնարկը` ժողովրդին Ազատության հրապարակ հրավիրելով վաղը, կեսօրին, 12:00-ին, քաղաքական քաղաքացիական ուժերին` 18:00-ին:
23:20 Ընդդիմության կազմակերպած երթի մասնակիցները շուրջ 3.5 ժամ Երևանի կենտրոնական փողոցներով անցնելուց հետո վարադարձան Ազատության հրապարակ, որտեղ սպասվում է ընդդիմության ղեկավարների հայտարարությունը` հետագա քայլերի ու անելիքների շուրջ:
22: 58 Երթը Մաշտոցի պողոտայում է: Երթևեկությունը փողոցում արգելված չէ: Ցուցարարները քայլում են բանուկ հատվածի մի կեսով, ինչն երթի մասնակիցների բողոքի առիթ դարձավ, որի արդյունքում իրավիճակը դարձյալ լարվեց: Բայց երթի կազմակերպիչների հորդորով ցուցարարները հանդարտվեցին: Ոստիկանների կենդանի պատի ուղեկցությամբ երթը շարժվում է դեպի Ազատության հրապարակ, որտեղ հավաքի կազմակերպիչները խոստանում են հրապարակել հետագա անելիքների մասին իրենց որոշումը, որն առայժմ գաղտնի է պահվում:
22: 55 «Անսթափներն իրենք են, որ վախից դրդված դիմում են անօրինական քայլերի»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` պատասխանելով ոստիկանության տարածած հայտարարությանը:
22: 50 Երթն անցավ Հանրապետության հրապարակով և Ամիրյան փողոցով, շարժվում է դեպի Մաշտոցի պողոտա: Ոստիկանները, չնայած քիչ առաջ տարածված նախազգուշացում- հայտարարությանը, չեն խոչընդոտում երթի ընթացքին:
22: 35 Ընդդիմության երթի մասնակիցները ճեղքեցին ոստիկանության պատնեշը և շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ:
22:25 Ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ հանրահավաքն ընթանում է խախտումներով: « ՀՀ ոստիկանությունը հավաքի կազմակերպիչներին և, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանին և Ժիրայր Սեֆիլյանին հերթական անգամ սթափության կոչ է անում և պահանջում նման բազմամարդ միջոցառումներում ձեռնպահ մնալ ինչպես հավաքի մասնակիցների, այնպես էլ ՀՀ ոստիկանության աշխատակիցների անվտանգությանը սպառնացող իրավիճակներ ստեղծելուց», - նշվում է հայտարարության մեջ:
22:20 Ոստիկանները դարձյալ փակել են ընդդիմության կազմակերպած երթի ճանապարհը` Հանրապետության փողոցից դեպի ՀՀԿ գրասենյակ տանող հատվածը: Կողմերի միջև դարձյալ հրմշտոց է սկսվել:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից