Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը

Բոլոր կարծիքները՝ թե՛ «այո»-ի, և թե՛ «ոչ»-ի, պետք է լինեն հիմնավոր և պատճառաբանված. Արամ Վարդևանյան 11/29/2015   12:29  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Սահմանադրության փոփոխությունների նախագծով ինքնաբուխ հավաքների իրավունքը ի վերջո դառնալու է սահմանադրական իրավունք, և չի պահանջվելու իրազեկում:  «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական, իրավագետ  Արամ Վարդևանյանը՝  տարակուսանք հայտնելով, որ մի շարք տեսահոլովակներում «ոչ»-ի   աջակիցները նշում են, որ այլևս հնարավոր չի լինելու իրականացնել ինքնաբուխ հավաք: «Ես պարզապես խնդրում եմ բոլոր այդ մարդկանց՝  զերծ մնալ նման հայտարարություններից, պետք չէ նման բան անել, ի վերջո ինքնաբուխ հավաքի հետ կապված կարգավորումը հստակ տեղ է գտել նախագծում»:

Ա.Վարդևանյանը պարզաբանեց, որ երբ առհասարակ խոսք է գնում հավաքների մասին,  անձանց համար գործում է իրազեկման պարտավորությունը: «Բայց նույն Սահմանադրության նախագծով դրվում է վերջակետ այդ նախադասությունից հետո,  և նոր նախադասությամբ ամրագրվում է, որ ինքնաբուխ հավաքների դեպքում իրազեկում չի պահանջվում: Բոլոր այն մարդկանց, ովքեր  պնդում են, որ ինքնաբուխ հավաքների իրավունք այլևս չեն ունենալու,  երևի թե պետք է հիշեցնել,  որ այսօր այդ ինքնաբուխ հավաքի իրացումը նախատեսված է պարզապես «Հավաքների ազատության մասին» օրենքով, իսկ օրենքով նախատեսված կարգավորումը  օրենսդրի հայեցողությունն է, մի օր էլ կարող է և օրենքում չլինել»:  Իրավագետն ընդգծեց, որ 2005թ.-ից հետո գործող Սահմանադրությամբ  այնպես չէ, որ ինքնաբուխ հավաքների հնարավորություն կար: «Չկար, 2010-11թթ., երբ ընդունվեց «Հավաքների ազատության մասին»   օրենքը,  բացառապես դրանից հետո է, ինչ գործել է ինքնաբուխ հավաքների հնարավորությունը, այժմ այն հանդիսանալու է ի վերջո սահմանադրական իրավունք, ինքնաբուխ հավաքի իրավունք, որը չի պահանջելու իրազեկում»,- ասաց Ա.Վարդևանյանը: 

Իրավագետը միանշանակ տրամաբանական է համարում, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կան տարբեր կարծիքներ, սակայն նա կարծում է, որ բոլոր կարծիքները՝  թե՛ «այո»-ի, և թե՛ «ոչ»-ի,  պետք է լինեն հիմնավոր և պատճառաբանված:

Որպես իրավագետ դիտարկելով Նախագիծը, Ա.Վարդևանյանը գտնում է, որ դրանում կան  բավականին լուրջ դրական զարգացումներ:

Ա.Վարդևանյանը գտնում է, որ  գործող Սահմանադրության  մոտեցումների զգալի հատվածը եթե  իսկապես իրացվեր, ավելի դրական  արդյունքների հնարավոր կլիներ հասնել,  սակայն փաստ է նաև, որ  որոշ հարցերի դեպքում իսկապես հասունացել էր սահմանադրական բարեփոխումների պահը՝ Սահմանադրությունը չպետք է լինի կարծրացած փաստաթուղթ:

Սահմանադրական դատարանը որքանով էլ որ   լիազորություն  ունի մեկնաբանելու սահմանադրական նորմերը, դրանով իսկ որոշակի առումով զարգացնելու  դրանք, սակայն դա ինքնին բավարար չի և,  «իհարկե, մի պահից սկսած հասունանում է Սահմանադրությունն ավելի լավը դարձնելու փուլը»:

Ա.Վարդևանյանի գնահատմամբ, առաջարկվող մոտեցումները բավականին դրական են: Մասնավորապես, մարդու իրավունքների ոլորտում «մենք այդքան տարի թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հորդորներով, և թե Սահմանադրական դատարանի մի քանի տարի առաջ ընդունված որոշումից հետո որոշակի քայլեր սկսեցինք կատարել դեպի վնասի հատուցման իրավունքի երաշխավորում», բայց ամեն դեպքում Հայաստանի կոնվենցիոն պարտավորություններից բխող այդ իրավունքը Սահմանադրությամբ երաշխավորված նորմ չէր, ինչն, իհարկե,  իր մեջ որոշակի վտանգներ էր պարունակում: «Այժմ այն սահմանվելու է Սահմանադրությամբ,  և ես կարող եմ ասել, որ  սա լրջագույն ձեռքբերում կլինի մեր հասարակության համար, որովհետև տրամաբանական է, որ ցանկացած իրավունքի խախտում, ոչ իրավաչափ սահմանափակում պետք է անխուսափելիորեն հանգեցնի վնասի հատուցման,  և դա նախատեսելը Սահմանադրության մեջ իսկապես ողջունելի է»,- ասաց նա:

Եվս մի խնդիր, որ նույնիսկ Սահմանադրության գերկատարյալ իրացման դեպքում ևս չէր լուծվի՝ խոսքն Արդարադատության խորհրդի գործող կարգավորումների մասին է: «Մենք այսօր ունենք այնպիսի կարգավորում, որ Արդարադատության խորհուրդը, որը դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկող, խախտումները կանխարգելող մարմին է, այդ մարմնի բոլոր նիստերը, ճիշտ է, առանց քվեարկելու իրավունքի,  և ես դա համարում եմ դեկլարատիվ մի նորմ, նախագահում է Վճռաբեկ դատարանի նախագահը»: Վերջինս դատական իշխանության բարձրագույն մարմնի ղեկավարն է, և  բոլոր դատավորները դիտարկում են նրան  որպես համակարգում ամենաբարձր պաշտոնը զբաղեցնող, որպես ուղենիշ ձևավորող անձ: «Եվ  այդ տեսանկյունից այն, որ Վճռաբեկ դատարանի նախագահը  նախագահում է բոլոր այդ  նիստերը, արդեն իսկ կաշկանդում է  դատավորներին, և այլ կերպ չէր էլ կարող լինել: Ելնելով  այդ անձի տոնայնությունից, մի դատավոր կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության, մյուսը՝ ոչ»,- ասաց Ա.Վարդևանյանը՝ հաշվի առնելով, որ գործող Սահմանադրությամբ  ԱԽ անդամների մեծամասնությունը՝ 9 հոգի,  դատավորներ են: «Դժվար է պատկերացնել, որ Վճռաբեկ դատարանի նախագահի ազդեցությունը, առկայությունը, անուղղակի մասնակցությունը,  եթե դա այդպես անվանենք, չի կարող ազդել այդ ամենի վրա: Այդ կարգավորումը ինչպես էլ փորձես իրացնել, միևնույն է,  խնդիրը մնալու է»:

 


Հարակից հրապարակումներ`

20:48 26/11/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՄեկնարկել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեաթերթիկների տպագրման գործընթացը
14:13 23/11/2015  |  Սահմանադրական բարեփոխումներԳուրգեն Եղիազարյան. Սահմանադրությունը հարվածում է մեր ընտանիքին
13:36 15/11/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՀաստատել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանն օգտագործվող դրոշմակնիքի նմուշը
15:15 08/11/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՀանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը գրանցել է առաջին տեղական դիտորդներին
20:31 04/11/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՔննարկվել է Շիրակի մարզում ԲՀԿ-ի քարոզչության անցկացման ժամանակացույցը
19:31 02/11/2015  |  Սահմանադրական բարեփոխումներԲաշխվել են հանրաքվեի տեղամասային հանձնաժողոների նախագահների և քարտուղարների պաշտոնները
22:44 29/10/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՔաղաքացին քվեարկությանը կարող է մասնակցել միայն մեկ անգամ՝ անկախ նրանից, թե ինքնությունը հավաստող քանի փաստաթուղթ ունի. ՀՀ ոստիկանություն
19:30 29/10/2015  |  Սահմանադրական բարեփոխումներԿԸՀ-ն հաստատել է դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քարոզչության համար հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգն ու ժամանակացույցը
09:00 13/10/2015  |  ՄամուլԴեռ չի որոշվել՝ ով է լինելու հանրաքվեի ընթացքում ՀՀԿ քարոզչական պատասխանատուն. «Հրապարակ»
21:23 12/10/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՀՔԱՎ-ը դիմել է Պաշտպանին՝ ՍԴ դիմելու հարցով

Արխիվ

[]