ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բոլոր կարծիքները՝ թե՛ «այո»-ի, և թե՛ «ոչ»-ի, պետք է լինեն հիմնավոր և պատճառաբանված. Արամ Վարդևանյան 11/29/2015 12:29 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Սահմանադրության փոփոխությունների նախագծով ինքնաբուխ հավաքների իրավունքը ի վերջո դառնալու է սահմանադրական իրավունք, և չի պահանջվելու իրազեկում: «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական, իրավագետ Արամ Վարդևանյանը՝ տարակուսանք հայտնելով, որ մի շարք տեսահոլովակներում «ոչ»-ի աջակիցները նշում են, որ այլևս հնարավոր չի լինելու իրականացնել ինքնաբուխ հավաք: «Ես պարզապես խնդրում եմ բոլոր այդ մարդկանց՝ զերծ մնալ նման հայտարարություններից, պետք չէ նման բան անել, ի վերջո ինքնաբուխ հավաքի հետ կապված կարգավորումը հստակ տեղ է գտել նախագծում»:
Ա.Վարդևանյանը պարզաբանեց, որ երբ առհասարակ խոսք է գնում հավաքների մասին, անձանց համար գործում է իրազեկման պարտավորությունը: «Բայց նույն Սահմանադրության նախագծով դրվում է վերջակետ այդ նախադասությունից հետո, և նոր նախադասությամբ ամրագրվում է, որ ինքնաբուխ հավաքների դեպքում իրազեկում չի պահանջվում: Բոլոր այն մարդկանց, ովքեր պնդում են, որ ինքնաբուխ հավաքների իրավունք այլևս չեն ունենալու, երևի թե պետք է հիշեցնել, որ այսօր այդ ինքնաբուխ հավաքի իրացումը նախատեսված է պարզապես «Հավաքների ազատության մասին» օրենքով, իսկ օրենքով նախատեսված կարգավորումը օրենսդրի հայեցողությունն է, մի օր էլ կարող է և օրենքում չլինել»: Իրավագետն ընդգծեց, որ 2005թ.-ից հետո գործող Սահմանադրությամբ այնպես չէ, որ ինքնաբուխ հավաքների հնարավորություն կար: «Չկար, 2010-11թթ., երբ ընդունվեց «Հավաքների ազատության մասին» օրենքը, բացառապես դրանից հետո է, ինչ գործել է ինքնաբուխ հավաքների հնարավորությունը, այժմ այն հանդիսանալու է ի վերջո սահմանադրական իրավունք, ինքնաբուխ հավաքի իրավունք, որը չի պահանջելու իրազեկում»,- ասաց Ա.Վարդևանյանը:
Իրավագետը միանշանակ տրամաբանական է համարում, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կան տարբեր կարծիքներ, սակայն նա կարծում է, որ բոլոր կարծիքները՝ թե՛ «այո»-ի, և թե՛ «ոչ»-ի, պետք է լինեն հիմնավոր և պատճառաբանված:
Որպես իրավագետ դիտարկելով Նախագիծը, Ա.Վարդևանյանը գտնում է, որ դրանում կան բավականին լուրջ դրական զարգացումներ:
Ա.Վարդևանյանը գտնում է, որ գործող Սահմանադրության մոտեցումների զգալի հատվածը եթե իսկապես իրացվեր, ավելի դրական արդյունքների հնարավոր կլիներ հասնել, սակայն փաստ է նաև, որ որոշ հարցերի դեպքում իսկապես հասունացել էր սահմանադրական բարեփոխումների պահը՝ Սահմանադրությունը չպետք է լինի կարծրացած փաստաթուղթ:
Սահմանադրական դատարանը որքանով էլ որ լիազորություն ունի մեկնաբանելու սահմանադրական նորմերը, դրանով իսկ որոշակի առումով զարգացնելու դրանք, սակայն դա ինքնին բավարար չի և, «իհարկե, մի պահից սկսած հասունանում է Սահմանադրությունն ավելի լավը դարձնելու փուլը»:
Ա.Վարդևանյանի գնահատմամբ, առաջարկվող մոտեցումները բավականին դրական են: Մասնավորապես, մարդու իրավունքների ոլորտում «մենք այդքան տարի թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հորդորներով, և թե Սահմանադրական դատարանի մի քանի տարի առաջ ընդունված որոշումից հետո որոշակի քայլեր սկսեցինք կատարել դեպի վնասի հատուցման իրավունքի երաշխավորում», բայց ամեն դեպքում Հայաստանի կոնվենցիոն պարտավորություններից բխող այդ իրավունքը Սահմանադրությամբ երաշխավորված նորմ չէր, ինչն, իհարկե, իր մեջ որոշակի վտանգներ էր պարունակում: «Այժմ այն սահմանվելու է Սահմանադրությամբ, և ես կարող եմ ասել, որ սա լրջագույն ձեռքբերում կլինի մեր հասարակության համար, որովհետև տրամաբանական է, որ ցանկացած իրավունքի խախտում, ոչ իրավաչափ սահմանափակում պետք է անխուսափելիորեն հանգեցնի վնասի հատուցման, և դա նախատեսելը Սահմանադրության մեջ իսկապես ողջունելի է»,- ասաց նա:
Եվս մի խնդիր, որ նույնիսկ Սահմանադրության գերկատարյալ իրացման դեպքում ևս չէր լուծվի՝ խոսքն Արդարադատության խորհրդի գործող կարգավորումների մասին է: «Մենք այսօր ունենք այնպիսի կարգավորում, որ Արդարադատության խորհուրդը, որը դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկող, խախտումները կանխարգելող մարմին է, այդ մարմնի բոլոր նիստերը, ճիշտ է, առանց քվեարկելու իրավունքի, և ես դա համարում եմ դեկլարատիվ մի նորմ, նախագահում է Վճռաբեկ դատարանի նախագահը»: Վերջինս դատական իշխանության բարձրագույն մարմնի ղեկավարն է, և բոլոր դատավորները դիտարկում են նրան որպես համակարգում ամենաբարձր պաշտոնը զբաղեցնող, որպես ուղենիշ ձևավորող անձ: «Եվ այդ տեսանկյունից այն, որ Վճռաբեկ դատարանի նախագահը նախագահում է բոլոր այդ նիստերը, արդեն իսկ կաշկանդում է դատավորներին, և այլ կերպ չէր էլ կարող լինել: Ելնելով այդ անձի տոնայնությունից, մի դատավոր կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության, մյուսը՝ ոչ»,- ասաց Ա.Վարդևանյանը՝ հաշվի առնելով, որ գործող Սահմանադրությամբ ԱԽ անդամների մեծամասնությունը՝ 9 հոգի, դատավորներ են: «Դժվար է պատկերացնել, որ Վճռաբեկ դատարանի նախագահի ազդեցությունը, առկայությունը, անուղղակի մասնակցությունը, եթե դա այդպես անվանենք, չի կարող ազդել այդ ամենի վրա: Այդ կարգավորումը ինչպես էլ փորձես իրացնել, միևնույն է, խնդիրը մնալու է»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից