Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Արդարացվեց ծառայության հանդեպ անփույթ վերաբերմունքի մեղադրանքում 11/28/2015   11:51  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի «ARMENIAN LAWYERS»  խմբում գրառում է թողել իր պաշտպանյալի հանդեպ արդարացման դատավճռի մասին:
 
Այսպես, ըստ գրառման, 27.11.2015թ-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ, հռչակել է Նորայր Սաֆարյանի, անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ  հոդվածի 2-րդ մասով՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝  հանցակազմի բացակայության հիմքով:
 
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում տեղադրված մեղադրական եզրակացության, ՀՀ ՊՆ N որամասի ՎՔՆ պահեստարանի պետ, ավագ ենթասպա Նորայր Սաֆարյանը  անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, այն է՝ խախտելով ՀՀ զորային տնտեսության մասին կանոնագրքի 60-րդ հոդվածի և ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի կողմից 26.09.2013թ. հաստատված վառելիքի պահպանման բաժնի պահեստարանի պետի վրա դրված պարտականությունների պահանջները, համաձայն որոնց՝ պարտավոր լինելով ապահովել անվտանգության և հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը, վառելիքի և տեխնիկական միջոցների ստացման, պահպանման և բացթողնման, տարողությունների մաքրման և վերանորոգման պահանջները, առավել վտանգավոր օբյեկտներում վառելիքի մաքրման աշխատանքները կատարել իր անմիջական հսկողության պայմաններում, պահեստը ժամանակին հանձնել պահպանության, ինչպես նաև չպահպանելով ԳՕՍՏ 12.3.036-84-ի 3.9 կետի և ՀՀԿառավարության 12.04.2012թ. N Տ1 503-Ն որոշման հավելվածի 250 կետի 3-րդ ենթակետի և նույն որոշման հավելվածի 245 կետի պահանջների կատարումը՝ առանց մետաղական ամբարից մնացորդային վառելիքի դատարկման, ամբարի հատակի նստվածքի մանրազնին մաքրման, գազազերծման ու օդափոխության, ամբարի լվացման աշխատանքների իրականացման, տարածքի օդում վտանգավոր մնացորդային նյութերի գոլորշիների առկայության ստուգման, լաբորատորիայի կողմից տվալ ամբարի օդի կազմի անալիզի մասին տեղեկանքի առկայության, իր պատասխանատվության տակ գտնվող և դեռևս համապատասխան ակտով 14.01.2013թ, կնքված «Պաշտպանության նախարարության կարիքների համար աշխատանքների կատարման գնման» պայմանագրի համաձայն վերանորոգման աշխատանքներ կատարելու համար «Վարգոս»  ԲԲԸ-ին չհանձված  վառելիքի պահեստարանում 2013 թվականի դեկտեմբերի 11-ին թուլյատրել է վերը նշված ընկերության աշխատակիցների մուտքը և նշված պայմանագրի երկրորդ հավելվածով նախատեսված ԲԲԸ-ի կողմից կատարվելիք աշխատանքների ցանկի մեջ չմտնող, ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի կողմից 10.05.2013թ. հաստատված «Առավել վտանգավոր աշխատանքների» ցանկի 12-րդ կետով նախատեսված, այն է՝ ամբարի դատարկման աշխատանքներ կատարելը նշված պահեստարանում, այնուհետև առանց համապատասխան հսկողության թողնելով վերջիններիս կողմից կատարվող աշխատանքները, առանց ամբարի դիտահորի ելանցքը փակելու, բացակայել է տարածքից:
 
Այդ  ընթացքում ԲԲԸ աշխատակիցներ Մամիկոն Զաքարյանը, Արման Առաքելյանը և Համլետ Գևորգյանը 11.12.2013թ–ին, ժամը 14.55 ի սահմաններում չունենալով համապատասխան թույլտվություն և համապատասխան անհատական պաշտպանական միջոցներ՝ արտահագուստ, շնչուղիների պաշտպանական միջոցներ՝ թթվածնի սնուցմամբ ճկափողով սարքավորված հակագազեր, ամրագոտի, որին ամրացված պարանի ծայրը պետք է լինի դիտահորի վերևում կանգնած դիտորդների ձեռքում՝ դիտահորի բաց ելանցքով մտել և իջել են առանց հսկողության թողնված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում տեղակայված՝ վառելիքի առկայության պայմաններում պայթյունավտանգ օբյեկտ հանադիսացող վառելիքի ամբարի սպասարկման տարածք՝ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով, չպահպանելով պայթյունավտանգ օբյեկտներում աշխատանքներ կատարելու անվտանգության կանոնները, բացել են տարողության կցաշուրթը, որտեղ առկա վառելիքի գազերի մեծ արտահոսքի ներթափանցման հետևանքով չկարողանալով դուրս գալ պահեստարանից, նավթամթերքի գազերով թունավորման ֆոնի վրա սուր շնչառական անբավարարվածությունից Ա Զաքարյանը և Ա.Առաքելյանը մահացել են։
 
«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում  Նորայր Սաֆարյանի պաշտպան, փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը նշեց, որ իր պաշտպանյալին մեղադրում էին իր պարտականությունների մեջ չմտող հարցում թերանալու մեջ: Պաշտպանը գոհունակություն հայտնեց դատարանի անաչառության կապակցությամբ:
 
Նշենք, որ մեղադրողը միջնորդել էր Ն.Սաֆարյանին դատապարտել երեքուկես տարվա ազատազրկման:
 
 

Հարակից հրապարակումներ`

16:56 27/11/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդարացում՝ կաշառքի գործով. վերաքննիչ դատարանն արդարացրեց ԱՆ աշխատակցին
17:12 26/11/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդարացվեց ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և հետիոտնին անզգուշությամբ մահ պատճառելու մեղադրանքում
19:26 28/10/2015  |  Քրեական խրոնիկոնԳործարար եղբայրներն արդարացվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքով
23:32 27/10/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳողության և գողության փորձի գործով 3 աղջիկ ամբաստանյալներն արդարացվեցին
22:58 30/06/2015  |  Արդարացման դատավճիռներՄեղսագրվող նույն արարքի համար կրկին դատվել էին. Վերաքննիչ դատարանն ամբաստանյալներին արդարացրել է ու ճանաչել անմեղ
20:19 11/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ ջազ-երաժիշտը հայաստանյան դատարանում արդարացվեց
13:30 12/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայրն ու որդին արդարացվեցին
13:03 12/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդարացման դատավճիռը բեկանվել է. Դատարանը մասնակի բավարարել է դատախազի բողոքը
17:37 11/11/2014  |  Արդարացման դատավճիռներՓաստաբանը հաղթեց նախաքննական մարմնին. արդարացում` թմրամիջոցի գործով
21:16 28/10/2014  |  Քրեական խրոնիկոնԿայացվել է մասնակի արդարացման դատավճիռ

Արխիվ

[]