Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին

ԱԱԾ-ի կողմից իրականացվող աշխատանքների արդյունքներին ՀՀ քաղաքացիները չեն հավատում. ինչու՞. «Ժողովուրդ» 11/28/2015   09:20  |  Մամուլ

 
«Ժողովուրդ»-ն անդրադարձել է  օրեր առաջ Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի թեմային:
 
Թերթը ծավալուն վերլուծական հոդված է տպագրել, որը ներկայացնում ենք կրճատումներով.
 
«Արդեն մի քանի օր է, ինչ հայ հասարակությունը շարունակում է քննարկել հանցավոր խմբավորման անդամների մասին լուրերը. ովքե՞ր են նրանք` ի վերջո, ահաբեկիչնե՞ր, թե՞ Հայաստանում հեղափոխություն անելու նպատակ ունեցողների մի խումբ: Թվում էր, թե այս հարցերի պատասխանները երեկ հրավիրված ասուլիսի ընթացքում պետք է տար ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը, բայց, ընդհակառակը, նոր հարցականներ ի հայտ եկան:
 
ԳԱՂՏՆԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԸ
 
Նոյեմբերի 25-ին, երբ վնասազերծվեց եւ ձերբակալվեց հանցավոր խմբավորումը, ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց` հայտնելով, որ խմբի անդամների թիվը հասնում է 9-ի: Սակայն դեպքի հաջորդ օրը  հայտնի դարձավ, որ խմբավորումն իրականում 19 անդամ ունի, որոնց թվում ՀՀ գրեթե բոլոր մարզերից ընդգրկված քաղաքացիներ էին, մեծ մասը՝ գործազուրկ: Իսկ երեկ էլ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը հայտարարեց, որ հանցավոր խմբավորման անդամների թիվը 21 է: Այն, որ այս մարդիկ իրար հետ ընդհանրապես առնչություն չունեն եւ մեկ ընդհանուր խմբավորման մեջ տարբեր տեղերից հավաքագրված անհատներ են, անզեն աչքով կարելի է նկատել: Ու դժվար է պատկերացնել, թե ինչ կապ կարող են ունենալ միմյանց հետ ազատամարտիկ  Խաչիկ Ավետիսյանը եւ 21-ամյա Նելլի Մինասյանը: Կամ հետաքրքիր է՝ ինչ առնչություն կարող են ունենալ հանցավոր խմբավորման պարագլուխ համարվող, Քեսաբի ազատագրման համար պայքարող «Հայոց վահան» գնդի հիմնադիր Արթուր Վարդանյանը եւ Շիրակի մարզի Փանիկ համայքի բնակիչներ Տիգրանն ու Գեւորգ-Արեգ Ջնդոյանը:
 
ՈՉԻՆՉ ՉԱՍՈՂ ԽՈՍՔԵՐ
 
Ուշագրավ էր նաեւ ԱԱԾ քննչական վարչության տեղակալի խոսքերը խմբի ֆինանսավորման մասին. «Խումբը ձեւավորվել է հանցավոր կոնկրետ նպատակների իրականացման համար: Եղել է դերաբաշխում, յուրաքանչյուր անդամ իմացել է իր դերը եւ պարտականությունները:  Խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով: Գումարները տրվել են ՀՀ տարածքում, սակայն ծագման աղբյուրները պետք է պարզենք»: Ըստ ԱԱԾ ներկայացուցչի՝ խմբի անդամներն իրենց գործունեությունը քողարկելու համար կատարել են անհրաժեշտ միջոցառումներ, գաղտնի հեռախոսներ են ունեցել, սակայն, «չնայած այդ ամենին, խմբի գործունեությունը ԱԱԾ աշխատակիցների անձնուրաց եւ ջանասիրաբար կատարած աշխատանքի արդյունքում հայտնվել են տեսադաշտում, որից հետո խումբը վերցվել է հսկողության տակ եւ արդեն ձեռնարկած միջոցառումների շնորհիվ այն վնասազերծվել է»,- հնարավորինս խրոխտ ձայնով ընթերցեց ԱԱԾ պաշտոնյան:
 
Ո՞ՒՄ ՓՈՂԵՐՈՎ …
 
Ինչպե՞ս են Հայաստանի ներսում ֆինանսավորվել խմբի անդամները: Սովորաբար նման խոշոր գումարները ստանում են 3 ճանապարհով՝ կա՛մ բանկի միջոցով, որը ժամերի ընթացքում պարզելի խնդիր է, կա՛մ արտերկրից կանխիկ բերելով, այդ դեպքում ինչով էին զբաղված սահմանապահներն ու ԱԱԾ-ն, կա՛մ էլ Հայաստանի ներսում ինչ-որ մեծ կարողության տեր մարդը կարող էր տալ: Իսկ Հայաստանում քանի՞ մարդ կա, որ ունի տասնյակ հազարավոր դոլարներ: Թերեւս դժվար չէ պարզել այս հարցը. գուցե հեղաշրջման փո՞րձ է կանխել ԱԱԾ-ն` վերնագրելով հանցախումբ: Հուսանք` կպարզվի, կիմանանք իրականությունը: Ուշագրավ է նաեւ այն, որ ԱԱԾ-ի բուռն եւ ջարդուփշուրով ուղեկցված գործողության ընթացքում «հանցախմբի անդամ» երիտասարդ աղջիկները հասցրեցին զգեստափոխվել: Իսկ գուցե շոուն երկու օրվա ընթացքո՞ւմ է նկարահանվել: Համաձայնեք` չարժեր մուսուլմանական ահաբեկիչներին հավասարեցնել հայտնաբերված խմբին` հատուկ կադրերով ցույց տալով երիտասարդ աղջիկներին: Ազգային ինքնությունն ու հայ կնոջ կերպարն աղավաղելու առավել վատ տարբերակ դժվար թե գտնվեր. նրանք դեռ պետք է ապրեն, բայց ԱԱԾ-ն խեղեց ճակատագրերը:
 
ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ
 
Ու որքան էլ ԱԱԾ պաշտոնյան վրդովմունք էր հայտնում` մի քանի անգամ հազիվ կարդալով, որ ԱԱԾ աշխատակիցներն անձնուրաց գործունեություն են ծավալել` այս կերպ փորձելով ԱԱԾ-ի  հեղինակությունը բարձրացնել, միեւնույն է, ԱԱԾ-ի կողմից իրականացվող աշխատանքների արդյունքներին ՀՀ քաղաքացիները չեն հավատում: Պատճառն այն է, որ նախկինում բազմաթիվ անհեթեթ մեղադրանքներով մարդիկ են կալանավորվել: Ասվածը փաստենք օրինակներով:
 
ՑԱԽԱՎԵԼՆԵՐՈՎ
 
Դեռեւս 2006թ ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար, այսօր ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանը եւ մի շարք ազատամարտիկներ, ըստ ԱԱԾ-ի, «ծրագրել էին» Հայաստանում իրականացնել «ցախավելների» հեղափոխություն, ինչի պատճառով Արզումանյանի եւ Շիրխանյանի նկատմամբ փողերի լվացման մեղադրանքով քրեական գործ հարուցվեց: Ալեքսանդր Արզումանյանը  ազատազրկվեց, եւ այդպես էլ հայտնի չդարձավ, թե, ի վերջո, ինչ փողեր էին լվացել, եւ ինչպես էին այդ գումարները ծառայել «ցախավելների» հեղափոխությունը: Կամ մեկ այլ օրինակ, ինչը տեղի է ունեցել ավելի վաղ` 2004 թվականին, երբ Կծան Միշա մականունով Միշա Խուդավերդյանն ԱԱԾ-ին հայտնել էր, որ նախկին պատգամավոր Էդուարդ Մադաթյանն իր ընկերոջ` Գագիկ Գրիգորյանի հետ Խոսրովի արգելոցում փորձել էր կազմակերպել վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամայնի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, տրանսպորտի նախարար Դավիթ Հարությունյանի եւ ուրիշների սպանությունները, ինչը սակայն պարզվեց իրականությանը չի համապատասխանում:
 
Ահա թե ինչն է ԱԱԾ ի նկատմամբ  վստահության պակասի պատճառների հիմքը: Նկատենք` այս պատմության մեջ առավել վտանգավորն այն  է, որ նշված օպերացիայով, ըստ էության, փշրվեց այն տեսակետը, որ մինչ օրս գոյություն ուներ, թե աշխարհի ամենաապահով երկրներից մեկը Հայաստանն է, քանի որ այստեղ չկան օտարազգիներ, եւ Իսլամական պետությունը չի կարող ահաբեկչական գործունեություն իրականացնել… …Ամփոփելով իրավիճակը՝ կարելի է եզրակացնել, որ այսօր ԱԱԾ կողմից վնասազերծված հանցախումբը մեկուսացվեց քաղաքական հրահանգի արդյունքում, որպեսզի դեկտեմբերի 1-ի հանրահավաքին ընդառաջ վախի մթնոլորտ ստեղծվի երկրում` սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ցանկալի արդյունք ապահովելու համար»: 
 
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի՝ 28.11.15թ. համարում:
 
 

Հարակից հրապարակումներ`

09:12 28/11/2015  |  ՄամուլԱհաբեկչությունը ապացուցող տեսագրություններ կան. «Ժամանակ»
19:58 27/11/2015  |  Քրեական խրոնիկոնԻ՞նչ է հայտնի զինված խմբի անդամների մասին. ովքե՞ր են նրանք
16:18 27/11/2015  |  ԼՐԱՀՈՍՎնասազերծված զինված խմբի անդամներից մեկը հացադուլի մեջ է
15:13 27/11/2015  |  ԼՐԱՀՈՍՎնասազերծված զինված խումբը սպանություն էր ծրագրել
13:58 27/11/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆորք-Մարաշում բացահայտված խումբը կարող է նաև այլ անդամներ ունենալ
12:43 27/11/2015  |  ԼՐԱՀՈՍՎնասազերծված զինված խումբն ունեցել է հստակ նպատակներ, ծրագիր և ֆինանսավորում, որի թիրախում եղել են իշխանության առանձին ճյուղեր. ԱԱԾ
11:04 27/11/2015  |  ԼՐԱՀՈՍԵրևանի մետրոյի կայարաններում խուզարկում են ուղևորներին և նրանց պայուսակները. NEWS
08:58 27/11/2015  |  ՄամուլՀանցավոր խումբը ծրագրել էր Կառավարության, ԱԺ-ի և Նախագահականի վրա հարձակումներ իրականացնել. մանրամասներ. «Ժողովուրդ»
16:04 26/11/2015  |  Քրեական խրոնիկոնԿազմակերպված հանցավոր խմբավորման 12 անդամներին հանրային պաշտպաններ են տրամադրվել
14:22 26/11/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿանխվել են հրեշավոր վտանգներ. Գորիկ Հակոբյանն ԱԱԾ գործողությունների ու բացահայտումների մասին

Արխիվ

[]