ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի՞նչ է հայտնի զինված խմբի անդամների մասին. ովքե՞ր են նրանք 11/27/2015 19:58 | Քրեական խրոնիկոն
ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն, 1981 թվականին ծնված, 1997 թվականից Իսպանիայի Թագավորությունում բնակվող եւ 2015 թվականի ապրիլից Երեւան քաղաքում ժամանակավոր բնակություն հաստատած ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015 թվականի ընթացքում ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր համագործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացիների, որոնցից 5-ը՝ Երեւան քաղաքի բնակիչներ են, 7-ը՝ Շիրակի մարզի, 3-ը՝ Արմավիրի մարզի, 2-ը՝ Լոռու մարզի, 1-ը՝ Կոտայքի մարզի, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի եւ 1-ը՝ Սյունիքի մարզի բնակիչներ: Նույն պաշտոնական հաղորդագրության համաձայն, նրանցից 4-ը կանայք են, 3-ը՝ արցախյան ազատամարտի մասնակիցներ։
Ի դեպ, հետաքրքրական է, որ նախաքննական մարմնի ներկայացմամբ, խմբի անդամները` ղեկավարի հետ միասին, նոյեմբերի 25-ին տարածված վերոհիշյալ հաղորդագրության համաձայն, 20-ն են եղել: Այսօր արդեն ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալը հայտարարեց 21 թիվը: Ավելի ուշ 21 ձերբակալվածներ բերվեցին դատարան` կալանքի միջնորդության քննարկման համար:
Նոյեմբերի 25-ին հաջորդած 3 օրերի ընթացքում ԱԱԾ-ն այդպես էլ չհայտնեց կասկածյալների անունները` բավարարվելով միայն զինված խմբի ղեկավար ու կազմակերպիչ ներկայացված Արթուր Վարդանյանի մասին որոշ տեղեկություններ հայտնելով: Խմբի անդամներից մի քանիսի ով լինելը բացահայտեցին արդեն լրատվամիջոցները: Բացահայտումները սկսեցին ԱԱԾ հատուկ գործողության տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո: Այդ տեսանյութում երևում էր, որ Նորք-Մարաշի առանձնատանը իրավապահների գրոհի ժամանակ եղել էր 10 մարդ որոնց անուններն էլ առաջինը հայտնվեցին լրատվամիջոցներում:
Եվ, այսպես, այս պահին խմբի անդամներից, լրատվամիջոցների հաղորդած տեղեկություններով, հայտնի են հետևյալ անձանց անունները.
1. Խմբի ղեկավար Արթուր Վարդանյան- ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 7-ին Երեւանում, ՀՀ քաղաքացի է, համացանցում տարվա ընթացքում հանդես է եկել որպես Քեսաբի ազատագրմանը մասնակցած «Հայոց Վահան» գնդի հրամանատար:
2. Ավետիս Բարեյան- Արմավիրի մարզի Արևիկ համայնքի բնակիչ, արցախյան ազատամարտի մասնակից:
3. Վաղինակ Ստեփանյան- Արմավիրի մարզի Արևիկ համայնքի բնակիչ, արցախյան ազատամարտի մասնակից: Երկու անգամ վիրավորվել է պատերազմում: Վերջին շրջանում տնից բացակայելիս տանն ասել է, թե Ղարաբաղ է գնում-գալիս՝ կռվելու:
4. Արթուր Եղիազարյան- Արմավիրի մարզի Արևիկ համայնքի բնակիչ, 34 տարե-կան, բարձրագույն կրթու¬թյամբ: Հարազատների խոսքով` վերջերս է ծանոթացել Արթուր Վարդանյանի հետ, ով ներ¬կայացել է որպես Ռուսաստան ապրանք արտահանող, նրա մոտ ընդունվել է աշխատան¬քի որպես բանվոր:
5. Խաչիկ Ավետիսյան- ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ, ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամ: Հայտնի է ընդդիմադիր հայացքներով:
6. Արման Հայրապետյան- վերջին 10 ամիսների ընթացքում աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես արբանյակային հեռուստացանցի համակարգող:
7. Նելլի Մինասյան- 21 տարեկան, ամուսնացած է: Երեւանում բնակվում է վարձով, իսկ ամուսինը մնացել է Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում, որտեղ զբաղվում է գյուղատնտեսությամբ: Նելլին սովորում էր Երեւանի Գլաձոր համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսում` գերազանց առաջադիմությամբ: Ուսմանը զուգահեռ աշխատում է Երեւանի սուպերմարկետներից մեկում, օգնում սոցիալական ծանր պայմաններում ապրող ծնողներին: Մի քանի օր մասնակցել է Բաղրամյան պողոտայի` ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման ցույցերին:
8. Ասյա Մկրտչյան- բնակվում է Նուբարաշեն համայնքում, նույն կասկածանքով բերման ենթարկված Մարինե Կատանյանի քույրը:
9. Մարինե Կատանյան- բնակվում է Նուբարաշեն համայնքում, նույն կասկածանքով բերման ենթարկված Ասյա Մկրտչյանի քույրը:
10. Տիգրան Բոյաջյան – ծնվել է 1996թ., սովորել Երևանի պետական համալսարանի «Ակտուարական և Ֆինանսական մաթեմատիկա» ֆակուլտետում: վերջերս հեռացվել է համալսարանի 2-րդ կուրսից: Ըստ ուսանողների՝ նա վերջին շրջանում դարձել էր Ժիրայր Սէֆիլյանի նախաձեռնած «Հիմնադիր խորհրդարանի» աջակիցներից, մասնակցւմ էր քաղաքական ակցիաներին, միջոցառումներին, և բացակայում դասերից:
11. Գեւորգ Ջնդոյան- ծնվել է 1989թ-ի հոկտեմբերի 20-ին, Շիրակի մարզի Փանիկ գյուղում։ Մասնագիտությամբ լրագրող է, գրում է հեքիաթներ։ Ունի հրապարակված գիրք: Կաթոլիկ եկեղեցու հետևորդ է, ուսանել է Իտալիայում, զբաղվել է հոգեւորականի գործունեությամբ: Բարեկամների խոսքերով` ակտիվ քաղաքացիական գործունեություն է ծավալել, մասնակցել բողոքի ակցիաների, այդ թվում` «Ոչ»-ի ճակատի հանրահավաքներին:
Գևորգ Ջնդոյանը ձերբակալվել է ոչ թե Երևանում, այլ Գյումրիում` Ղորղանյան 83 հասցեում նոյեմբերի 25-ին կատարված խուզարկությունների ժամանակ: Այս շենքում է գործում նաեւ «Մարիամ» ռադիոկայանը: «Ռադիո Մարիամ Հայաստանը» գործում է Կաթողիկե եկեղեցու հովանու ներքո եւ ունի հոգեւոր մշակութային ուղղվածություն: Դրա ղեկավարը Հայ Կաթողիկե եկեղեցու հոգեւորական Հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թոթոնջյանը ևս այդ շենքում բնակարան ունի:
Ի դեպ, Երևանի Նորք-Մարաշ համայնքում խմբի վարձած տան լուսանկարներում երևում են երկու առյուծների պատկերով եռագույն փոքր դրոշներ։ Այս զինանշանը նույնությամբ համապատասխանում է մեկ տարի առաջ գրանցված «Հայոց Վահան» կազմակերպության նշանին, որը նաև կազմակերպության ֆեյսբուքյան էջի գլխավոր նկարն է:
Մամուլում առկա տեղեկություններով, «Մարիամ» ռադիոկայանը մի քանի անգամ հարցազրույց է վարել Արթուր Վարդանյանի հետ` որպես «Հայոց Վահան» գնդի հրամանատարի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից