ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննչական կոմիտե. Բացահայտվել է ՔԿՀ տարածքից դատապարտյալի կողմից իրականացված խարդախության շուրջ 40 դրվագ 11/26/2015 20:41 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել է քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սպարտակ Դանիելյանի կողմից կատարված հափշտակության 40 դրվագ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Նախնական քննության տվյալներով՝ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում դատապարտյալ Դանիելյանը, միայնակ կամ այլ անձանց հետ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով, տասնյակ քաղաքացիների վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով, 2015 թվականի մարտ-նոյեմբեր ամիսների ընթացքում հափշտակել է բազմաթիվ բջջային հեռախոսներ, համակարգչային սարքեր և այլ ապրանքներ:
Այսպես՝ դատապարտյալը, պատիժը կրելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իր կողմից օգտագործվող բազմաթիվ հեռախոսահամարների միջոցով զանագահարել է «List.am» ինտերնետային կայքում տարբեր ապրանքների, մասնավորապես` «Iphone» տեսակի բջջային հեռախոսների, համակարգիչների և այլ տեխնիկական սարքերի վաճառքի հայտարարություններ տեղադրած անձանց, վերջիններիս ներկայացել տարբեր անուն-ազգանուններով և ապրանքի գումարը անկանխիկ վճարելու պայմանով /բանկային փոխանցման եղանակով/ ցանկություն հայտնել գնել դրանք:
Հանցավոր մտադրություններն ի կատար ածելու համար նույն կայքի միջոցով հեռախոսակապ է հաստատել տաքսի ծառայություններ մատուցող հայտարարություններ տեղադրած անձանց հետ, նրանց ներկայացել որպես տարբեր ընկերությունների տնօրեն և առաջարկել իր մոտ աշխատել որպես առաքիչ` խոստանալով բարձր վարձատրություն, որից հետո վերջիններիս, արդեն որպես տնօրեն, հանձնարարել է կատարել պատվերներ և ցուցումներ տվել՝ ապրանքները տարբեր քաղաքացիներից վերցնելու, դրանք տարբեր վաճառակետերում վաճառելու կամ այլ անձանց փոխանցելու վերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է նշված մեխանիզմով կատարված հափշտակության շուրջ 40 դեպք։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Սպարտակ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով:
Նախաքննությունը շարունակվում է: Քննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ դատապարտյալը ներկայումս էլ շարունակում է իր հանցավոր գործունեությունը և կատարում նոր խարդախություններ։ Բացի այդ, պարզվել է նաև, որ քրեակատարողական հիմնարկի տարածքից նշված մեխանիզմով կատարվող խարդախության դեպքերը լայն տարածում են գտել:
Իրազեկելով խարդախության տարածում ստացած այս մեխանիզմի մասին՝ կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին ցուցաբերել զգուշավորություն՝ նման եղանակով գործարքներ կնքելիս, իսկ եթե կան անձինք, ովքեր տուժել են նման գործողություններից, խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն (հասցե՝ ք.Երևան, Խանջյան 51)։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ