ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Անելիք» բանկի աշխատակցի սպանության մեջ կասկածվողի և բանկի միջև տարիներ շարունակ գույքային վեճեր են եղել. նոր մանրամասներ 11/26/2015 20:30 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
2015թ. նոյեմբերի 24-ին` ժամը 20:40-ի սահմաններում, Վարդանանց փողոցում որսորդական հրացանից արձակված կրակոցով սպանվել է «Անելիք» բանկի իրավաբանական վարչության պետ Հովհաննես Աթանյանը:
Ավելի ուշ պարզվեց, որ սպանությունը կատարել է տաքսու վարորդ Մկրտիչ Պողոսյանը: Քննչական կոմիտեի հրապարակած նախնական տվյալներով՝ 54-ամյա տղամարդը բանկի հետ ունեցել է գույքային վեճ, ինչի կապացությամբ նախկինում մի քանի անգամ հանդիպել է բանկի իրավաբանական վարչության պետին: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել դեպքի օրը՝ բանկում, որից ժամեր անց տեղի է ունեցել սպանությունը։
«Փաստինֆո»-ին հաջողվեց որոշ մանրամասներ պարզել Մկրտիչ Պողոսյանի և «Անելիք» բանկի գույքային վեճից:
Պարզվում է, որ բանկի այս պատմությունը սկիզբ է առել դեռևս 2009 թ-ին, երբ Մկրտիչ Պողոսյանը կնքել է «Անելիք» բանկի հետ առաջին պայմանագիրը եւ ներկայիս տաքսի վարորդը ժամանակին մեծ ունեցվածքի տեր է եղել։
2009թ-ի ապրիլի 29-ին «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի և «Արթուր Պողոսյան» ՍՊԸ-ի միջև կնքված վարկային պայմանագրով «Արթուր Պողոսյան» ՍՊԸ-ի տնօրեն Մկրտիչ Պողոսյանին հատկացվել է 21 351 000 ՀՀ դրամի վարկ:
Վարկի դիմաց Մկրտիչ Պողոսյանը, ի թիվս այլ գույքի, գրավադրվել է նաև Աշտարակ քաղաքում գտնվող իր առանձնատունը:
Սակայն վարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով Մկրտիչ Պողոսյանի տունը 2010թ.-ին դարձել է «Անելիք Բանկ»-ի սեփականությունը:
Մեկ տարի անց բանկը դիմել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան` Մկրտիչ Պողոսյանին տնից վտարելու պահանջով:
Ի դեպ, գործի դատաքննության ընթացքում բանկի ներկայացուցիչը հայտարարել է, որ վարկը մարվելու դեպքում բանկը պատրաստ է տունը վերադարձնել Մկրտիչ Պողոսյանին և այդ հարցի շուրջ բանակցում են նրա հետ:
Վարկը, սակայն, չի մարվել, և դատարանը Մկրտիչ Պողոսյանին տնից վտարելու որոշում է կայացրել:
Հաջորդ անգամ Մկրտիչ Պողոսյանը ամբաստանյալի աթոռին է հայտնվել 2013թ-ին, իսկ տուժողի դերում դարձյալ «Անելիք» բանկն էր: Մեղադրական եզրակացության համաձայն, Մկրտիչ Պողոսյանը, հանդիսանալով գրավատու Ագապի Թափալցյանի լիազորված անձը, 22.07.2011թ.-ին «Անելիք» բանկի հետ կնքված պայմանագրով պարտավորվել է պատշաճ կերպով պահպանել հիփոթեքային վարկի դիմաց գրավադրված անշարժ գույքը` Երևանի Չեխովի փող.8/2 հասցեում գտնվող շոգեբախնիքը: Բայց մեկ տարի անց պարզվել է, որ շոգեբաղնիքից առանձնապես խոշոր չափերի հասնող հափշտակություն է կատարվել:
Բանկի հաղորդման հիմքով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2011 թ. հուլիսի 22-ից մինչև 2012թ. հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում Մկրտիչ Պողոսյանը շոգեբաղնիքից ապամոնտաժել և իրացրել է 15.000 ՀՀ դրամ արժողությամբ երեք դուռ, որով, ըստ մեղադրական եզրակացության, էական վնաս է պատճառել «Անելիք» բանկ-ին:
Երևան Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, որոշում է կայացրել կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել ամբաստանյալ Մկրտիչ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը` նրա նկատմամբ համաներում կիրառելով:
Բայց, Մկրտիչ Պողոսյանի և «Անելիք» բանկի ոդիսականն այսքանով փաստորեն չի ավարտվել: ՀՀ ՔԿ-ի հայտարարության համաձայն, բանկի ու նրա «հավատարիմ» հաճախորդի միջև, փաստորեն, առկա է նաև մեկ այլ, նոր գործնական հարաբերություն, որի համար էլ, ամենայան հավանականությանբ, Մկրտիչ Պողոսյանը սպանությունից ժամեր առաջ այցելել է բանկի գրասենյակ, ինչին կանդրադառնանք այլ հրապարակմամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը