ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գագիկ Բեգլարյանը Բրազիլիայում մասնակցել է Ճանապարհային Անվտանգության հարցերով համաշխարհային 2-րդ համաժողովին 11/24/2015 14:03 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 18-ին և 19-ին մասնակցել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում անցկացվող «Գլոբալ ճանապարհային անվտանգության բարելավում. արդյունքների հասնելու ժամանակն է» խորագիրը կրող Անվտանգության հարցերով համաշխարհային 2-րդ ներկայացուցչական համաժողովին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
Համաժողովին մասնակցել են 130 երկրների պատվիրակություններ, որոնց կազմում են եղել պատասխանատու ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։
Բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ տիկին Դիլմա Ռուսեֆը, ելույթ են ունեցել Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարետ Չանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Համաժողովում քննարկվել են ճանապարհային անվտանգության խնդիրներին առնչվող այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են ճանապարհային անվտանգության մարտահրավերները, դրանց հաղթահարման տեխնիկական և իրավական ուղիները, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացության և վնասվածքների կրճատման ուղիները և այլ հարցեր։
Համաժողովի ընթացքում հայկական պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանում ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Մասնավորապես՝ ՀՀ կառավարության կողմից ընդունված Ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարությունը, ըստ որի ընդունվել են ճանապարհային անվտանգության ապահովման հետևյալ մեխանիզմները. արագաչափերի, ամրագոտիների կիրառման, թույլատրելի արագության և ոչ սթափ վիճակում փոխադրամիջոց վարելու դեպքում օրենքի կիրառման խստացման և այլն։
Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն այցի ընթացքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության տրանսպորտի նախարար Անտոնիո Կարլոս Ռոդրիգեսին:
Գագիկ Բեգլարյանը բրազիլացի գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ընթացող ճանապարհաշինական ծրագրերը, անդրադարձել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրին՝ նշելով, որ Հայաստանն աշխատում է ճանապարհային անվտանգության տեխնիկական լուծումների բարելավման ուղղությամբ և ճանապարհային անվտանգության աուդիտներն արդեն պարտադիր են դառնում բոլոր այն ճանապարհային նախագծերի համար, որոնք ֆինանսավորվում են միջազգային ֆինանսական կառույցների կողմից և ՀՀ պետական բյուջեի միջոցներով:
Հանդիպման ավարտին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարն իր բրազիլացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ քննարկելու տրանսպորտի ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները:
Նախարար Անտոնիո Կարլոս Ռոդրիգեսն ընդունել է հրավերը և պատրաստակամություն հայտնել այցելելու Հայաստան:
Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն այցի ընթացքում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Բրազիլիա քաղաքի ճանապարհային ոստիկանության ղեկավարի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Սերբիայի, Ավստրալիայի պատվիրակությունների հետ։ Քննարկվել են ճանապարհատրանսպորտային ոլորտի կարգավորման, երթևեկության կազմակերպման , ճանապարհային անվտանգության ապահովմանն ուղղված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Ճանապարհային անվտանգության հարցերով համաշխարհային 2-րդ ներկայացուցչական համաժողովում ՄԱԿ-ի ավելի քան 130 երկրների կողմից հավանության է արժանացել համաժողովի հռչակագիրը։
Հռչակագրի ընդունմամբ վերահաստատվել են այն նպատակները, որոնք միտված են մինչ 2020թ. ամբողջ աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում մահացության, վիրավորների 50 տոկոսով կրճատման և ռիսկային 5 հիմնական գործոնների վերաբերյալ (ամրագոտի, պաշտպանիչ գլխարկ, պաշտպանիչ սարքեր երեխաների համար, ոչ սթափ վիճակում մեքենայի վարում, արագության գերազանցում) համապատասխան օրենսդրության ընդունմանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ