Թեմաներ
Շաբաթ 11 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/15/2024   23:44 Ավտովթար՝ Երևանում. Դավիթ Անհաղթ փողոցում բախվել են «Toyota»-ն, «BMW»-ն ու «Nissan»-ը. կա վիրավոր 11/15/2024   23:27 Հրդեհ ՝ Նորաշեն գյուղի Նելսոն Ստեփանյան փողոցի երկու տներում 11/15/2024   23:11 Մեծ Բրիտանիան կործանիչներ է օդ բարձրացրել ռուսական Տու-142-ի պատճառով 11/15/2024   22:57 Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու էդուարդ Իսաբեկյան փողոցը 11/15/2024   22:42 ԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ․ ԶԼՄ-ներ 11/15/2024   22:25 Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Չկալովկայում բախվել են «Samand»-ը, «Вольга»-ն ու «Hino»-ն․ 3 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա 11/15/2024   22:11 Վահագն Վերմիշյանը արդարացվել է 2 դրվագով. Ալեքսանդր Կոչուբաև 11/15/2024   22:01 Ընդդիմադիր դաշտի լրագրողները մեծ բարդություններ են ունենում իշխանությունների ու պետական մարմինների գործունեությունը լուսաբանելիս. Մելիքյան 11/15/2024   21:49 ԱԳ փոխնախարարը գործուղվում է Ֆրանսիա 11/15/2024   21:44 Այրվել է ավտոմեքենա 11/15/2024   21:28 Բաքուն և Երևանը ձգձգում են պայմանագրի ստորագրումը․ մեկը՝ նոր զիջումների, մյուսը՝ պաշտոնավարման համար․ Մետաքսե Հակոբյան (Տեսանյութ) 11/15/2024   21:23 Հայտնի է դարձել Աբխազիայի նախագահի՝ հրաժարական տալու համաձայնության մասին 11/15/2024   21:19 Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին 11/15/2024   21:15 Հաղթանակի խորհրդանիշ է՝ ըստ Հայկի առասպելի. Սիրուշոն կադրեր է հրապարակել 11/15/2024   21:08 Նոր Զելանդիայի խորհրդարանում Հակայով խափանել են աշխատանքները 11/15/2024   20:55 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/15/2024   20:31 Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Մաշտոցի պողոտայում երթեւեկությունը կդադարեցվի 11/15/2024   20:14 Դատախազությունը լուրջ չի վերաբերվել Փաշինյանի հայտարարությանը, որն իր մեջ պետական ծանր հանցագործության հատկանիշներ է պարունակում 11/15/2024   20:02 Քանյե Ուեսթին դատի են տվել հանդիպման ժամանակ սեքսի համար 11/15/2024   19:50 Միջադեպ՝ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում․ մահացածը նախկինում դատապարտված, հարկադիր բուժման մեջ գտնվող բուժառուն է 11/15/2024   19:37 Փաշինյանն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Նարայանա Մուրթիին 11/15/2024   19:19 Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր․ ժամանել են ոստիկանների և պարեկների մեծ թվով ծառայողներ 11/15/2024   19:14 ՀԾԿՀ-ն ղեկավարելու է մի մարդ, որը ՀՀ-ն համարում է ՌԴ գաղութ, սա անհանգստացնող է. Աննա Գրիգորյան (տեսանյութ) 11/15/2024   19:03 Կրեմլում հաստատել են Շոլցի հետ Պուտինի զրույցը 11/15/2024   18:50 Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը 11/15/2024   18:44 ԱՄՆ-ն հայտնել է, որ Իսրայելի ավիահարվածներից Իրանում հույժ գաղտնի միջուկային կենտրոն է ոչնչացվել 11/15/2024   18:38 Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին 11/15/2024   18:34 Վահագն Ալեքսանյանն ԱԺ ամբիոնից Ռոբերտ Քոչարյանի ձայնով ինչ-որ ձայնագրություն հրապարակեց՝ իբրև ուղղված Պուտինին 11/15/2024   18:22 Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ վրաերթի գործը դատարանում ձգձգվում է, իսկ նախաքննական մարմինը որոշել է հետապնդումներ չհարուցել ավտոշարասյան ղեկավարի և նրա տեղակալի նկատմամբ 11/15/2024   18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը 11/15/2024   18:08 Քաղաքապետարանը ներկայացրել է հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթը 11/15/2024   18:02 ԱԺ-ում ԲԴԽ անդամի ընտրությունից առաջ ՔՊ-ի կողմից առաջադրված Ալեքսանդր Սիրունյանը, սոցիալական ցանցերում որպես ետնանկար հրապարակել է Փաշինյանի նկարը 11/15/2024   17:50 Հոկտեմբերի 27-ին մի խումբ մարդիկ երկրի ղեկավարին ցուցակ են ներկայացրել պաշտոնների նշանակելու, որոնցից 5-ին դուք եք պաշտոն տվել, այդ թվում Անդրանիկ Քոչարյանին. Վարդանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) 11/15/2024   17:47 Ո՞վ է ձեզ ուզեցել սպանել, ինչի եք փորձում վախ սերմանելով ժողովրդի մեջ՝ հանրային միջոցները ձեզ ծառայեցնել. Մինասյան 11/15/2024   17:45 Մեսրոպ Մեսրոպյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահ 11/15/2024   17:39 Միջազգային կառույցները ոչ միայն անտեսեցին ցեղասպանությունը, այլև՝ ցեղասպանություն կատարած երկրում մասնակցում են COP29-ին, երբ բռնապետը չի պատժվում, ապա մի օր էլ նա թակելու է ձեր դուռը․ իրավապաշտպան 11/15/2024   17:38 Բժիշկը գնահատել է ծնողից երեխային շաքարային դիաբետի փոխանցման ռիսկը 11/15/2024   17:37 Էդվարդ Ասրյանը մասնակցել է «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» խորագրով աշխատաժողովին 11/15/2024   17:31 Բաքվում COP 29-ի անցկացումը համաշխարհային քաղաքականության տապալումն է․ արցախցի 11/15/2024   17:29 Անահիտ Մանասյանը վարպետաց դաս է անցկացրել Հայաստանի Եվրոպական համալսարանում՝ «Մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերներն արդի աշխարհում» թեմայով 11/15/2024   17:20 Թերևս, ավելի լավ է հեծանիվ քշի․․․ 11/15/2024   17:17 Վոլգոգրադի օդանավակայանում անհայտ պատճառներով տարհանել են մարդկանց 11/15/2024   17:15 Դպրոցի հաշվապահ ամուսինները պետությանը պատճառել են խոշոր չափի վնաս 11/15/2024   17:08 Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից թռիչքաձև մեծանում է 11/15/2024   17:03 Ներկայացվել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուն 11/15/2024   16:53 Կոնվերս Բանկը հերթական անգամ «STP Excellence Award 2023» պատվավոր մրցանակակիրն է 11/15/2024   16:34 «Մի՛ անտեսեք Ցեղասպանությունը». հայտնի բնապահպան Գրետա Թունբերգը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ակցիա է իրականացնում. ուղիղ 11/15/2024   16:25 Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկի հետ 11/15/2024   16:12 Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. Համառոտ ուղեցույց 11/15/2024   16:02 Մետրոյում տղամարդը ոտքով հարվածել է դեռահասի դեմքին, քանի որ վերջինս ծիծաղել է (տեսանյութը 18+)
11/14/2024   11:20 Զինծառայող Նարեկ Գրիգորյանի դին հայտնաբերվել է կախված վիճակում․ ՔԿ-ն՝ դեպքի մասին 11/14/2024   18:26 Անսպասելի անակնկալ Փաշինյանի կողմից. 6 տարի անց առաջին անգամ սափրվել է (տեսանյութ) 11/14/2024   16:20 Արտակարգ դեպք՝ «Երևանի ՋԷԿ»-ում․ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը. MediaHub 11/15/2024   16:02 Մետրոյում տղամարդը ոտքով հարվածել է դեռահասի դեմքին, քանի որ վերջինս ծիծաղել է (տեսանյութը 18+) 11/14/2024   20:43 Թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո․ Մելիքյան 11/14/2024   18:40 Շուտով ադրբեջանցիները կակտիվանան Նախիջևանի ուղղությամբ, փորձեր կարվեն նոր բարձրունքներ վերցնել, որպեսզի հարմար առիթով ճեղքում ապահովեն. Հայկ Նահապետյան 11/15/2024   11:46 Իմ համբերության բաժակը լցվել է, ոնց որ քյասիբի ռադիո լինեմ. սրա վերջը եկելա. Փաշինյանը խիստ զայրացած դիմեց դատաիրավական, ուժային համակարգերին 11/14/2024   10:20 Ինչպես Նազենի Հովհանիսյան ունի իրեն սիրող մարդիկ, այնպես էլ իշխանական այս տիկինն ունի ընկերներ. Աննա Հակոբյանի ակնարկը 11/15/2024   19:19 Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր․ ժամանել են ոստիկանների և պարեկների մեծ թվով ծառայողներ 11/14/2024   13:32 Արցախցուն ստիպել են, որ փորի գերեզմանը, որտեղ պետք է ողջ-ողջ թաղվեր․ Սահակյան 11/14/2024   21:44 Լարված իրավիճակ՝Հանրապետական մարզադաշտում 11/14/2024   18:04 Տիգրան Ավինյանի աները հաղորդում է ներկայացրել․ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից նրան հարվածելու դեպքով 11/14/2024   12:11 Առնվազն յոթ հայ կին խոշտանգվել են ադրբեջանցիների կողմից, անգամ՝ գլխատվել․ իրավապաշտպան 11/15/2024   18:34 Վահագն Ալեքսանյանն ԱԺ ամբիոնից Ռոբերտ Քոչարյանի ձայնով ինչ-որ ձայնագրություն հրապարակեց՝ իբրև ուղղված Պուտինին 11/14/2024   16:08 Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում արտակարգ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին. Հիվանդը հարազատի ներկայությամբ է խմել վարակազերծիչ նյութը՝ ջրի փոխարեն 11/14/2024   18:10 Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանին 11/15/2024   20:14 Դատախազությունը լուրջ չի վերաբերվել Փաշինյանի հայտարարությանը, որն իր մեջ պետական ծանր հանցագործության հատկանիշներ է պարունակում 11/14/2024   21:00 Զգաց, որ չափն անցավ ու վուալյա, легким движением руки օրվա օրակարգը անվերադարձ շեղեց. մեդիափորձագետ 11/15/2024   11:13 Սափրված Նիկոլ Փաշինյանը վարում է կառավարության նիստը. ուղիղ 11/14/2024   22:46 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները

Դատախազը հաստատել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով մեղադրական եզրակացությունը 11/24/2015   12:50  |  Քրեական խրոնիկոն

 
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով մեղադրական եզրակացությունը դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է, և այն կուղարկվի դատարան: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: 
 
Նախաքննության ավարտական փուլում գործով միակ մեղադրյալին՝ Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի զինծառայող Վ.Պերմյակովին, նոր մեղադրանք էր առաջադրվել։
 
Ժամանակին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ քրեական գործով իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ մեղադրյալի կողմից 2015 թվականի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը զուգորդվել է ավազակությամբ, բացի այդ, բնակարան ապօրինի մուտք գործելով և զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով՝ հափշտակվել է գույք, որից հետո փորձ է արվել ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը։
 
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն իրեն ամրակցված ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգով, 5,45մմ տրամաչափի 60 փամփուշտով և 689 համարի սվին դանակով 2015 թվականի հունվարի 12-ին իրականացրել է պահակային ծառայություն։ Ժամը 02-ի սահմաններում ինքնակամ լքել է պահակակետը և հագուստ, գումար հայթայթելու նպատակով շրջել Գյումրի քաղաքում:
 
Ժամը 06-ի սահմաններում հասնելով Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ հասցեի տան մոտ, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ` դարպասի բաց դռնակից մտել է բակ, մոտեցել տանը, սվին դանակով մուտքի դռան ապակին հանելու և ներսի կողմից փականի վրա մնացած բանալիով դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել նշված տուն, որտեղ երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ` իր մոտ եղած ԱԿՍ-74 տեսակի 1283689 համարի ինքնաձիգից ուղիղ նշանառությամբ արձակած 28 կրակոցով տեղում սպանել է նույն տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին և մանկահասակ Հասմիկ Ավետիսյանին։
 
Այնուհետև մանկահասակ Սերյոժա Ավետիսյանին առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ, այն է՝ ունենալով երկու փամփուշտով լիցքավորված ինքնաձիգ և երեսուն փամփուշտով լիցքավորված պահեստային պահունակ, վերը նկարագրված եղանակով հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու փոխարեն՝ ինքնաձիգին ամրացված սվին-դանակով հինգ հարված է հասցրել մոր գրկում, անօգնական վիճակում գտնվող վեցամսական Սերյոժա Ավետիսյանի մարմնի կենսական կարևոր օրգաններին, որոնց հետևանքով մանկահասակ երեխան հիվանդանոցում յոթ օր անց մահացել է:
 
Նախնական քննության տվյալներով՝ Վալերի Պերմյակովը զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով նույն տնից հափշտակել է սպորտային գլխարկ, տաբատ, բաճկոն, մեկ զույգ կիսաճտքավոր կոշիկ, «NOKIA 302», «NOKIA 6300», «NOKIA 7260» տեսակի բջջային հեռախոսներ, 6000 ՀՀ դրամ կանխիկ գումար և դեպքի վայրից հեռացել:
 
Այնուհետև Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու դիտավորությամբ՝ նա, դուրս գալով Գյումրի քաղաքի վարչական տարածքի սահմաններից, հասել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության թիվ 2012 սահմանապահ ջոկատի Բայանդուրի ուղեկալի սպասարկած Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանի հատված։ Տեղանքը դիտարկելու, սահմանի անվտանգ անցման ուղիներ փնտրելու նպատակով՝ ժամը 17-ի սահմաններում, գաղտնի հատել է սահմանային շերտի ինժեներատեխնիկական կառույցի համալիրը, ուսումնասիրել տեղանքը, հետ վերադարձել՝ պլանավորելով առավել անվտանգ իրադրությունում՝ գիշերը, ապօրինի հատել սահմանը:
 
Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ նույն օրը՝ ժամը 24-ի սահմաններում, նա փորձել է ապօրինի հատել Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանի Բայանդուրի 12-րդ ուղեկալի 1-ին տեղամասի հատվածը, սակայն իր կամիքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ 2015թ. հունվարի 13-ին՝ ժամը 00:12-ին, բռնվել է Բայանդուրի ուղեկալի ծառայողների կողմից:
 
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հոկտեմբերի 16-ին Վ.Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով՝  առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն,  175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն,  և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ: 
 
Վ.Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը։
 
 

Հարակից հրապարակումներ`

09:37 21/11/2015  |  ՄամուլԱվետիսյանների ընտանքի անդամների սպանության գործը դատախազությունում է. «Հայկական Ժամանակ»
09:24 19/11/2015  |  ՄամուլԳյումրիի ոճրագործությունը աղանդավորական եկեղեցու անդամ լինելու հետևա՞նքն է. «Ժողովուրդ»
21:47 18/11/2015  |  Քրեական խրոնիկոնԱվետիսյանների դաժան սպանության գործով տուժող կողմի միջնորդությունն ամբողջությամբ մերժվել է
18:18 17/11/2015  |  ԼՐԱՀՈՍԳյումրիի գործով տուժող կողմի ներկայացուցիչները միջնորդել են նախաքննական մարմնին «որոշակի քննություն կատարել կոնկրետ հանգամանքի շուրջ»
09:26 14/11/2015  |  ՄամուլԱվետիսյանների սպանության գործը հաջորդ շաբաթ դատարան կուղարկվի. «Ժողովուրդ»
17:25 19/10/2015  |  Քրեական խրոնիկոնԱվետիսյանների գործով տուժող կողմի ներկայացուցչին հայտարարվեց նախաքննության ավարտի մասին
08:55 26/09/2015  |  Մամուլ«Ավետիսյանների սպանության պատճառը պա՞րզ է». «168 Ժամ»
10:38 21/08/2015  |  ՄամուլՊերմյակովին Ավետիսյանների տուն հասցրած տաքսին ո՞ւր կորավ. «Իրավունք»
13:25 17/08/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԻնչպե՞ս էր ութ անգամ դասալքություն կատարած Պերմյակովը հայտնվել Գյումրիի ռազմաբազայում
17:12 18/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔննչական կոմիտեն այսօր ստացել է Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործի նյութերը

Արխիվ

[]