Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

«Ոչ»-ի ճակատից հնչող քննադատությունները քաղաքական հայտարարություններ են. Արփինե Հովհաննիսյան. Panorama 11/24/2015   13:50  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ


Panorama.am-ին Սահմանադրության փոփոխությունների նախագծի մասին տված հարցազրույցում ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասել է.
 
«Հատուկ ուզում եմ ընդգծել նախագծով  ամրագրված անձանց ազատ գործելու իրավունքը, ըստ որի, մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:
 
Ներկայացնում ենք նախարարի հետ հարցազրույցը ամբողջությամբ.
 
-Ձեր նախկին պատգամավոր գործընկերները մարզեր են այցելում, շփվում բնակչության հետ, «ռեալիթի շոուի» ձևաչափում համոզում են «այո» ասել, «Ոչ»-ից էլ են միացել: Հետևո՞ւմ եք և ինչ կարծիքի եք:
 
- Ցավոք, ժամանակի սղության պատճառով չեմ կարողանում ամբողջությամբ հետևել իրադարձություններին, սակայն, կարծում եմ, որ մարզային այցերն ու բնակչության հետ անկեղծ զրույցի միջոցով նախատեսվող փոփոխությունների մասին խոսելը բավականին լավ հնարավորություն է ներկայացնելու երկու կողմերի՝ «այո»-յի և «ոչ»-ի կողմնակիցների, մեկնաբանությունները: Արդյունքում քաղաքացիներին հասանելի են դառնում սահմանադրական փոփոխությունների նախագծին «այո» և «ոչ» ասելու բոլոր հիմնավորումները, և իրենք հնարավորություն են ստանում անմիջական շփման միջոցով, հարցեր ուղղելով երկու ճակատներին, կայացնել ճիշտ որոշում: Կարծում եմ ցանկացած ձևաչափ, որը կարող է օգնել, որ հանրությունը ավելի իրազեկ որոշում կայացնի, օգտակար է:
 
- «Ոչ»-ի ճակատից կա՞ հնչող քննադատություն նախագծի վերաբերյալ, որ իսկապես մտահոգիչ է կամ ունի հիմքեր:
 
- Կարծում եմ, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ ցանկացած քննադատություն իր մեջ պետք է ունենա լուրջ մասնագիտական հիմնավորում, որի շրջանակներում քննադատություն անողը փորձ կկատարի այս կամ այն կերպ հիմնավորել սահմանադրական կարգավորումների խնդրահարույց կողմերը: Հակառակ պարագայում՝ դա վերածվում է ուղղակի առօրյա զրույցի կամ քաղաքական գնահատականի, որը չի կարող հիմք ընդունվել սահմանադրական նորմերի գնահատման տեսանկյունից:  «Ոչ»-ի ճակատից հնչող քննադատությունները հիմնականում համարում եմ քաղաքական հայտարարություններ:
 
Իրավապաշտպանների մի խումբ հայտարարում է, թե Նախագծի մարդու իրավունքների գլուխը սահմանափակում է Հայաստանում մարդու իրավունքները: Ավելին, փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել էր, թե այդ կապակցությամբ պատրաստվում են դիմել ՍԴ, այնուհետ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դուք ի՞նչ կարծիքի եք:
 
Հարցին սպառիչ պատասխանելու համար առաջարկում եմ համադրության մեջ դիտարկել 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության և ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի երկրորդ գլուխները:
 
Նախ՝ անզեն աչքով ակնհայտ է, որ նախագծով հստակեցվում է մարդու և քաղաքացու սահմանադրական բոլոր իրավունքների և պարտականությունների ծավալները: Բացի այդ՝ ի տարբերություն գործող խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի կարգավորման՝ յուրաքանչյուր իրավունքի մասով հստակեցվում են սահմանափակման հիմքերը և նպատակները: Միաժամանակ՝ նախատեսվել են այնպիսի իրավունքներ, որոնք գործող Սահմանադրությամբ նախատեսված չեն ինչպես օրինակ՝ անձնական տվյալների պաշտպանության իրավունքը, վնասի հատուցման իրավունքը, անձանց ամուսնանալու ազատությունը, պատշաճ վարչարարության իրավունքը, քաղաքական ապաստանի իրավունքը:
 
Նախագծով հստակ ամրագրում են ստացել նաև իրավունքների և ազատությունների սահմանափակման այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են համաչափության սկզբունքը և որոշակիության սկզբունքը:
 
Բացի այդ, հատուկ ուզում եմ ընդգծել նախագծով  ամրագրված անձանց ազատ գործելու իրավունքն, ըստ որի՝ մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները, և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով: Քաղաքացիական հասարակություն ձևավորելու ճանապարհին  կարևոր է սահմանադրական մակարդակի բարձրացնել այնպիսի դրույթներ, ինչպիսիք են օրինակ` բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն օրենքով սահմանված դեպքերում ողջամիտ ժամկետում ներկայացված իրազեկման հիման վրա անցկացնելը: Ինքնաբուխ հավաքների իրականացման համար իրազեկում չի պահանջվում:
 
- Նախագծի ընդդիմախոսների հիմնական քննադատությունը իշխանության վերարտադրությունն է: Նման պնդումների համար հիմքեր կա՞ն, այսինքն՝ մտահոգվելու առիթ կա՞:
 
- Այս հարցի հիմնավոր լինելու հանգամանքը ստուգելու համար պետք է պատասխանել մեկ հարցի՝ ի՞նչ նոր մեխանիզմներ, ինստիտուտներ են սահմանված Նախագծով, որոնք բացակայում են գործող Սահմանադրության մեջ՝ որոնք պետք է նպաստեն իշխանությունների վերարտադրությանը:
 
Միջազգային պրակտիկայի վերլուծությունը վկայում է, որ վերարտադրության համար գործող համակարգը ամենաբարենպաստներից մեկն է: Եթե հարցը վերաբերում է գործող Նախագահի իշխանության մնալուն, ապա Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ավելի քան սպառիչ պատասխան է տվել վերարտադրության մասին հարցին՝ հայտարարելով, որ Խորհրդարանական համակարգի անցնելու պայմաններում ինքը չի հավակնելու ոչ վարչապետի, ոչ ԱԺ նախագահի, ոչ էլ երկրի նախագահի պաշտոններին: Ուստի այս մասով վերարտադրության պնդումները հիմնազուրկ են:
 
Հարցը պետք է քննարկել նաև հետևյալ համատեքստում, ինչպիսի նոր ինստիտուտներ են ներմուծվել Նախագծով, որոնք գործող Սահմանադրությունում առկա չեն, և որոնք էլ նպաստելու են վերարտադրությանը:
 
Եթե մնում է գործող համակարգը և 2017 թվականի պառլամենտական ընտրությունների ժամանակ իշխանությունները ստանում են մեծամասնություն, ձևավորում կառավարություն, ապա, ստանձնելով վարչապետի պաշտոնը ևս հնարավոր է կենտրոնացնել ողջ իշխանությունը իր ձեռքում:
 
Տեսեք, նախորդ ԱԺ ընտրությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ մեծամասնական ընտրակարգով ընդդիմությունը գրեթե մանդատներ չի ստանում, գրեթե բոլոր մանդատները բաժին են հասնում իշխանության ներկայացուցիչներին և հակառակը՝ համամասնական ընտրակարգով երբեք իշխանական ուժերի ստացած մանդատները չեն գերազանցել 40 տոկոսը: Այս մասով ևս վերարտադրության վերաբերյալ պնդումները  չի կարելի հիմնավոր համարել:
 
Իշխանությունների վերարտադրությանը նպաստող հաջորդ քայլը կարող էր լինել հավասարակշռված քաղաքական իշխանությունից, քաղաքացիական վերահսկողության տակ գտնվող ուժային կառույցներից, անկախ ու անաչառ դատական իշխանությունից անցում կատարելը դեպի կենտրոնացված, անձնակենտրոն քաղաքական համակարգ, միանձնյա կառավարվող ուժային կառույցներ ու անկախության պատշաճ աստիճան չունեցող դատական իշխանության: Նախագիծը սահմանում է հավասարակշռված քաղաքական համակարգ, որը  արդար ընտրությունների անցկացման կարևոր երաշխիք է: 
 
Ամփոփելով ասեմ, որ խնդիրը չպետք է դիտարկել այս համատեքստում, քանի որ Սահմանադրության՝ որպես պետության հիմնական օրենքի խնդիրը ոչ թե այս կամ այն իշխանական կամ ընդդիմադիր թևի, կուսակցական կամ քաղաքական ուժի վերարտադրության ապահովումն է, այլ այն, թե ինչքանով է Սահմանադրությունն իր կարգավորումներով և երաշխիքներով, զսպումներով և հակակշիռներով ունակ է ապահովել պետական իշխանության ամբողջ համակարգի կայունությունը, գործունեության շարունակականությունը և սահմանադրական հավասարակշռությունը, ինչը, իմ խորին համոզմամբ, ապահովված է ներկայացված նախագծով:     
 
- Դատական համակարգում նորամուծություն է սպասվում. Դատական Բարձրագույն խորհուրդ է լինելու, իսկ առանցքային դատավորներ, դատարանների նախագահներ ընտրվելու են խորհրդարանի կողմից: Արդյոք այս պարագայում քաղաքական մարմնից դատավորների կախվածություն չի առաջանա՞:
 
- Կարծում եմ, ո՛չ: Սահմանադրական փոփոխությունների նախագծով դատավորների անկախության մակարդակը էականորեն բարձրանալու է, քանի որ նրանց նշանակումը մեկ անձի կողմից չի կատարվելու: Ինչպես դուք ասացիք, առանցքային դատավորների ընտրությունը, հետևյալ կերպ է լինելու. Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրելու է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, Վճռաբեկ դատարանի դատավորներին նշանակելու է Հանրապետության նախագահը` Ազգային ժողովի առաջարկությամբ, իսկ Ազգային ժողովն առաջարկվող թեկնածուին ընտրելու է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Վճռաբեկ դատարանի նախագահին նույնպես ընտրելու է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ խորհրդարանական մեծամասնության նման բարձր տոկոսն ինքնին կարող է արդյունավետ կերպով երաշխավորել, որպեսզի դատավորը կախվածություն չունենա որևէ կոնկրետ քաղաքական ուժից:
 
«Այո»-ի կողմնակիցները քարոզարշավի շրջանակներում պնդում են, թե Սահմանադրության նախագծով խաղաղ իշխանափոխության հնարավորություն է ընձեռվում: Ի՞նչ հիմքեր ունեն նման պնդումները, որոնք այդուհանդերձ, ընդդիմախոսների շրջանում վստահություն չեն առաջացնում:
Հարցը պետք է խորությամբ դիտարկել: Գործող Սահմանադրությամբ ընտրություներում հաղթող ուժը ստանում է ամեն ինչ, և այդ պայմաններում պարտվող ուժը, չունենալով քաղաքակիրթ պայքարի այլ միջոցներ, ստիպված սկսում է փնտրել իշխանափոխության հասնելու այլ տարբերակներ՝ ցույցեր, հավաքներ և այլն:
 
Իսկ Սահմանադրության փոփոխությունների նախագծի 89-րդ հոդվածը, որի երրորդ մասը սահմանում է, որ ԱԺ-ն ընտրվում է համամասնական ընտրակարգով, միաժամանակ ամրագրում է, որ Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը՝ ընտրության արդյունքներով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով: Հակառակ պարագայում հնարավոր է համարվում ընտրության երկրորդ փուլի անցկացումը: Նախորդ տարիների վիճակագրությունը վկայում է, որ գրեթե հավանական  չէ, որ համամասնական ընտրակարգի պայմաններում որևէ քաղաքական ուժ ստանա ձայների բացարձակ մեծամասնություն և դրանով իսկ ստանձնի իշխանություն:
 
Նախագծով ընդդիմության իրավունքներն են ընդլայնվել, ընդ որում այնպիսիք, որոնք հնարավորություն են ընձեռում ոչ թե լինել զուտ դիտորդ այլ խաղացող: Նախ և առաջ, պառլամենտական փոքրամասնությունը հնարավորություն է ստանում հասարակությանը հետաքրքրող ցանկացած հարցի վերաբերյալ ստեղծել քննիչ հանձնաժողով, եթե առկա է պատգամավորների թվի 1/4 առկայություն: Բացի այդ առանց ընդդիմության մասնակցության չեն կարող ընդունվել երկրի համար կարևորագույն ՀՀ դատական, Ընտրական օրենսգրքերըև այլն. Ազգային ժողովը դրանք պետք է ընդունի 3/5 մեծամասնությամբ: Ի դեպ, սահմանադրության փոփոխությամբ նախատեսվում է նաև, որ Վերահսկիչ պալատի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահներն անցնելու են 3/5 մեծամասնությամբ: Հատկանշական է ևս մեկ դրույթ, ըստ որի՝ ԱԺ տեղակալներից մեկն առնվազն պետք է լինի խորհրդարանական փոքրամասնություններից: Այսինքն, այս առումով ևս Սահմանադրությունը բավարար երաշխիքներ է ստեղծել ընդդիմադիր ուժերի արդյունավետ աշխատանքի համար:
 
Այս պայմաններում յուրաքանչյուր քաղաքական ուժի հնարավորություն է տրվում ակտիվ մասնակցություն ունենալ իշխանության ձևավորմանը և կազմավորել կայուն խորհրդարանական մեծամասնություն:
 
Լուսանկարը՝ Armenpress-ի
 
 
 

Հարակից հրապարակումներ`

17:56 23/11/2015  |  Սահմանադրական բարեփոխումներԱնդրեաս Ղուկասյան. Սահմանադրական փոփոխությունները քաղաքացուն քաղաքականությունից օտարելու նպատակ են հետապնդում
11:21 21/11/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՍահմանադրական բարեփոխումների անցնելու դեպքում իշխանության իրական կրողը դառնում է ժողովուրդը. Yerkir
14:11 20/11/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՍահմանադրության որոշ դրույթներ Կարինե Դանիելյանը ազգակործան է համարում
14:59 17/11/2015  |  ԼՐԱՀՈՍԱնահիտ Բախշյանը` Մկրտիչ Մինասյանին. «Խորհրդարանական համակարգն ինչպե՞ս պիտի պայքարի Գագիկ Խաչատրյանի, Սամվել Ալեքսանյանի մենաշնորհի դեմ»
14:20 17/11/2015  |  ԼՐԱՀՈՍՍա, իրոք, շոու է. Արամ Սարգսյանը` «այո»-ի ու «ոչ»-ի համատեղ քարոզարշավի մասին
12:45 17/11/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՄտավորականների խորհուրդը դեմ է Սահամանադրության փոփոխությանը
17:53 16/11/2015  |  Սահմանադրական բարեփոխումներ«Ես ասում եմ՝ տունը քանդվում է, դուք ասում եք՝ միջանցիկ քամի է». ՀԱԿ և ՀՅԴ պատգամավորների բանավեճը Սահմանադրության նախագծի շուրջ
09:31 11/11/2015  |  Մամուլ«Այո» ասենք՝ «հանուն հավի ու մսի, դոկտորական կալբասի, հանուն պեսոկ ա ձեթի, տասը հազար մանեթի...». «Չորրորդ իշխանություն»
14:45 10/11/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՀեղինե Բիշարյանը` Սահմանադրության նախագծի մասին. «Է, թող չանցնի»
14:41 06/11/2015  |  Սահմանադրական բարեփոխումներ«Այն, ինչ արվել է, հիմք է խաղաղ իշխանափոխության համար». Դավիթ Հարությունյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

Արխիվ

[]